عن الملكية الفكرية التدريب في مجال الملكية الفكرية إذكاء الاحترام للملكية الفكرية التوعية بالملكية الفكرية الملكية الفكرية لفائدة… الملكية الفكرية و… الملكية الفكرية في… معلومات البراءات والتكنولوجيا معلومات العلامات التجارية معلومات التصاميم الصناعية معلومات المؤشرات الجغرافية معلومات الأصناف النباتية (الأوبوف) القوانين والمعاهدات والأحكام القضائية المتعلقة بالملكية الفكرية مراجع الملكية الفكرية تقارير الملكية الفكرية حماية البراءات حماية العلامات التجارية حماية التصاميم الصناعية حماية المؤشرات الجغرافية حماية الأصناف النباتية (الأوبوف) تسوية المنازعات المتعلقة بالملكية الفكرية حلول الأعمال التجارية لمكاتب الملكية الفكرية دفع ثمن خدمات الملكية الفكرية هيئات صنع القرار والتفاوض التعاون التنموي دعم الابتكار الشراكات بين القطاعين العام والخاص أدوات وخدمات الذكاء الاصطناعي المنظمة العمل مع الويبو المساءلة البراءات العلامات التجارية التصاميم الصناعية المؤشرات الجغرافية حق المؤلف الأسرار التجارية أكاديمية الويبو الندوات وحلقات العمل إنفاذ الملكية الفكرية WIPO ALERT إذكاء الوعي اليوم العالمي للملكية الفكرية مجلة الويبو دراسات حالة وقصص ناجحة في مجال الملكية الفكرية أخبار الملكية الفكرية جوائز الويبو الأعمال الجامعات الشعوب الأصلية الأجهزة القضائية الموارد الوراثية والمعارف التقليدية وأشكال التعبير الثقافي التقليدي الاقتصاد التمويل الأصول غير الملموسة المساواة بين الجنسين الصحة العالمية تغير المناخ سياسة المنافسة أهداف التنمية المستدامة التكنولوجيات الحدودية التطبيقات المحمولة الرياضة السياحة ركن البراءات تحليلات البراءات التصنيف الدولي للبراءات أَردي – البحث لأغراض الابتكار أَردي – البحث لأغراض الابتكار قاعدة البيانات العالمية للعلامات مرصد مدريد قاعدة بيانات المادة 6(ثالثاً) تصنيف نيس تصنيف فيينا قاعدة البيانات العالمية للتصاميم نشرة التصاميم الدولية قاعدة بيانات Hague Express تصنيف لوكارنو قاعدة بيانات Lisbon Express قاعدة البيانات العالمية للعلامات الخاصة بالمؤشرات الجغرافية قاعدة بيانات الأصناف النباتية (PLUTO) قاعدة بيانات الأجناس والأنواع (GENIE) المعاهدات التي تديرها الويبو ويبو لكس - القوانين والمعاهدات والأحكام القضائية المتعلقة بالملكية الفكرية معايير الويبو إحصاءات الملكية الفكرية ويبو بورل (المصطلحات) منشورات الويبو البيانات القطرية الخاصة بالملكية الفكرية مركز الويبو للمعارف الاتجاهات التكنولوجية للويبو مؤشر الابتكار العالمي التقرير العالمي للملكية الفكرية معاهدة التعاون بشأن البراءات – نظام البراءات الدولي ePCT بودابست – نظام الإيداع الدولي للكائنات الدقيقة مدريد – النظام الدولي للعلامات التجارية eMadrid الحماية بموجب المادة 6(ثالثاً) (الشعارات الشرفية، الأعلام، شعارات الدول) لاهاي – النظام الدولي للتصاميم eHague لشبونة – النظام الدولي لتسميات المنشأ والمؤشرات الجغرافية eLisbon UPOV PRISMA UPOV e-PVP Administration UPOV e-PVP DUS Exchange الوساطة التحكيم قرارات الخبراء المنازعات المتعلقة بأسماء الحقول نظام النفاذ المركزي إلى نتائج البحث والفحص (CASE) خدمة النفاذ الرقمي (DAS) WIPO Pay الحساب الجاري لدى الويبو جمعيات الويبو اللجان الدائمة الجدول الزمني للاجتماعات WIPO Webcast وثائق الويبو الرسمية أجندة التنمية المساعدة التقنية مؤسسات التدريب في مجال الملكية الفكرية الدعم المتعلق بكوفيد-19 الاستراتيجيات الوطنية للملكية الفكرية المساعدة في مجالي السياسة والتشريع محور التعاون مراكز دعم التكنولوجيا والابتكار نقل التكنولوجيا برنامج مساعدة المخترعين WIPO GREEN WIPO's PAT-INFORMED اتحاد الكتب الميسّرة اتحاد الويبو للمبدعين WIPO Translate أداة تحويل الكلام إلى نص مساعد التصنيف الدول الأعضاء المراقبون المدير العام الأنشطة بحسب كل وحدة المكاتب الخارجية المناصب الشاغرة المشتريات النتائج والميزانية التقارير المالية الرقابة
Arabic English Spanish French Russian Chinese
القوانين المعاهدات الأحكام التصفح بحسب الاختصاص القضائي

اللائحة التنفيذية بشأن تحويل طلب العلامة الجماعية إلى طلب علامة تجارية أو العكس (الملحق رقم 2 بالقرار رقم 1538-N الصادر عن حكومة جمهورية أرمينيا بتاريخ 18 نوفمبر 2010)، أرمينيا

عودة للخلف
النص مُستبدل.  الذهاب إلى أحدث إصدار في ويبو لِكس
التفاصيل التفاصيل سنة الإصدار 2010 تواريخ بدء النفاذ : 9 ديسمبر 2010 الاعتماد : 18 نوفمبر 2010 نوع النص اللوائح التنفيذية الموضوع العلامات التجارية، هيئة تنظيمية للملكية الفكرية

المواد المتاحة

النصوص الرئيسية النصوص ذات الصلة
النصوص الرئيسية النصوص الرئيسية بالأرمينية Կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը համապատասխանաբար անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը փոխակերպելու կարգ (Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի N 1538 - Ն որոշման)        
 
Կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը համապատասխանաբար անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը փոխակերպելու կարգ

Կ Ա Ր Գ
ԿՈԼԵԿՏԻՎ ՆՇԱՆԸ ԿԱՄ ԴՐԱ ՀԱՅՏԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ԱՆՁԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԿԱՄ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՀԱՅՏԻ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ ՓՈԽԱԿԵՐՊԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը համապատաս- խանաբար անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի փոխակերպելու և հակառակը՝ անձի ապրանքային նշանը կամ ապրանքային նշանի հայտը կոլեկտիվ նշանի կամ դրա հայտի փոխակերպելու (այսուհետ՝ փոխակերպում) կարգը։
2. Կոլեկտիվ նշանը որևէ անձի ապրանքային նշանի փոխակերպվում է ներկայացված դիմումի հիման վրա՝ համաձայն N 1 ձևի։
3. Դիմումը, որը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախա- րարության մտավոր սեփականության գործակալություն (այսուհետ՝ գործակալություն) և, որին կցվում է փոխակերպվող կոլեկտիվ նշանի վկայագիրը, լրացվում է հետևյալ կարգով՝
1) 2.1-6-րդ կետերը լրացվում են ըստ դրանցում նշված ցուցումների։ Ընդ որում, 5-րդ դաշտը լրացվում է այն դեպքում, երբ նոր իրավատերը ներկայացված է ներկայացուցչի միջոցով.
2) 7-րդ և 8-րդ կետերը լրացվում են այն դեպքում, երբ փոխակերպումն իրականացվում է այն ապրանքների և (կամ) ծառայությունների սահմանափակմամբ, որոնց համար գրանցված է կոլեկտիվ նշանը։ Այս դեպքում՝
ա. 7-րդ կետում նշվում են միայն կոլեկտիվ նշանի վկայագրում ներկայացված այն
ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար նախատեսվում է պահպանել ապրան- քային նշանի գրանցման գործողությունը։ Նշված ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (ԱԾՄԴ) դասերին համապատասխան խմբավորված.
բ. 8-րդ կետում նշվում են միայն կոլեկտիվ նշանի վկայագրում ներկայացված այն ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար չի նախատեսվում պահպանել ապրանքային նշանի գրանցման գործողությունը։ Այդ ապրանքները և (կամ) ծառայություն- ները նշվում են ԱԾՄԴ-ի դասերին համապատասխան խմբավորված.
3) 10–րդ կետը լրացվում է՝ համապատասխան վանդակները նշելու միջոցով՝ հաշվի
առնելով, որ փոխակերպման հիմք կարող է հանդիսանալ կոլեկտիվ նշանի իրավատիրոջ և այն անձի միջև կնքված պայմանագիրը կամ փոխանցման ակտը, որի ապրանքային նշանին է փոխակերպվում կոլեկտիվ նշանը, կամ կոլեկտիվ նշանի իրավատիրոջ որոշումը, կամ օրենքին չհակասող այլ փաստաթուղթ։ Փոխակերպման հիմք հանդիսացող փաս- տաթղթերը կամ նոտարական կարգով վավերացված դրանց պատճենները կամ դրանցից քաղվածքները պետք է կցվեն դիմումին.
4) 10–րդ կետում՝
ա. 10.1-ին և 10.2-րդ կետերը լրացվում և ստորագրվում են կոլեկտիվ նշանի իրավա- տիրոջ և ապրանքային նշանի նոր իրավատիրոջ կողմից։ Նշված անձանց փոխարեն կարող են ստորագրել նաև նրանց ներկայացուցիչները։ Ստորագրողների ինքնությունից կախված՝ նշվում են 10.4-րդ կետի համապատասխան վանդակները։
բ. 10.3-րդ կետում նշվում է դիմումի ստորագրման թվականը՝ օրը, ամիսը, տարեթիվը.
5) 11–րդ կետը լրացվում է վանդակը նշելու, վճարված պետական տուրքի գումարի չափը լրացնելու և վճարման եղանակին համապատասխանող վանդակը նշելու միջոցով։ Տվյալ դեպքում պետական տուրքը վճարվում է ապրանքային նշանների պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար։ Վկայագրի կրկնակ խնդրարկելու դեպքում վճարվում է նաև դրա համար սահմանված պետական տուրքը։ Այս դեպքում դիմումի 11-րդ կետի համաձայն վճարված պետական տուրքի գումարի չափը նշվում է երկու գումարելիների տեսքով, եթե դրանք վճարված են առանձին-առանձին.
6) 12-րդ կետը լրացվում է վանդակը և դիմումին կից ներկայացված լրացուցիչ թերթերի թիվը նշելու միջոցով, որոնք պայմանավորված են դիմումի 2.2-րդ, 4.3-րդ, 7-րդ, 8-րդ և 10.4-րդ կետերին համապատասխան տվյալները ներկայացնելով.
7) 13-րդ կետի համապատասխան դաշտը լրացվում է` հաշվի առնելով «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 49-րդ հոդվածի
3-րդ մասով՝ ապրանքային նշանի գրանցման վկայագրի կրկնակ տրամադրելու վերաբերյալ պահանջները։
4. Որևէ անձի ապրանքային նշանը կոլեկտիվ նշանի փոխակերպվում է ներկայացված դիմումի հիման վրա՝ համաձայն N 2 ձևի, որին կից պետք է ներկայացվի նաև օրենքի 33- րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգը։
5. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված պահանջները N 2 ձևի համաձայն ներ- կայացված դիմումի նկատմամբ կիրառվում են համապատասխան փոփոխություններով, այսինքն՝ «կոլեկտիվ նշան» բառակապակցությունը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինելով «ապրանքային նշան» բառակապակցությամբ և դրան համապատասխան հոլովաձևերով և՝ հակառակը։
6. Գործակալությունը սույն կարգի 2-րդ կամ 4-րդ կետում նշված դիմումները քննար- կում է դրանց ստացման օրվանից 10-օրյա ժամկետում՝ ստուգելով դրանց համապատաս- խանությունը սույն կարգով սահմանված պահանջներին։
7. Որևէ անձի ապրանքային նշանը կոլեկտիվ նշանի փոխակերպելու մասին
դիմումի քննարկման ընթացքում հաշվի են առնվում նաև կոլեկտիվ նշանի գրանցումը մերժելու մասին օրենքի 34–րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայությունը։
8. Եթե պարզում է, որ ներկայացված դիմումը համապատասխանում է սույն կարգով սահմանված պահանջներին, իսկ համապատասխան դեպքում՝ որևէ անձի ապրանքային նշանը կոլեկտիվ նշանի փոխակերպելու մասին դիմումի քննարկման
արդյունքում պարզվել է նաև, որ առկա չէ օրենքի 34–րդ հոդվածով նախատեսված կոլեկտիվ նշանի գրանցման մերժման որևէ հիմք, ապա գործակալությունը կատարում է համապատասխան փոխակերպումը՝ դրա մասին գրառում կատարելով ապրանքային նշանների պետական գրանցամատյանում և փոխակերպված կոլեկտիվ նշանի կամ համապատասխան դեպքում՝ ապրանքային նշանի վկայագրում (այսուհետ՝ վկայագիր)։
9. Դիմումին կից վկայագիրը չներկայացնելու և դրա կրկնակը խնդրարկելու
դեպքում՝ նշված 10-օրյա ժամկետում գործակալությունը պատրաստում է վկայագրի կրկնակը՝ փոխակերպան մասին համապատասխան գրառում կատարելով դրա մեջ։
10. Գործակալությունը սույն կարգի 8-րդ կետի համաձայն ապրանքային նշանների պետական գրանցամատյանում և փոխակերպված կոլեկտիվ նշանի վկայագրում կատարում է հետևյալ գրառումներից մեկը՝
1) «Կոլեկտիվ նշանը փոխակերպվել է (նշվում են նոր իրավատիրոջ լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը և գտնվելու վայրը (հասցեն) ապրանքային նշանի»՝ նշելով փոխակերպման թվականը (պետական գրանցամատյանում դրա մասին գրառում կատարելու օրը, ամիսը, տարեթիվը).
2) «Ապրանքային նշանը փոխակերպվել է (նշվում են նոր իրավատիրոջ լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը և գտնվելու վայրը (հասցեն) կոլեկտիվ նշանի»՝ նշելով փոխակերպման թվականը։
11. Փոխակերման ժամանակ ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը
կրճատելու դեպքում գործակալությունն ապրանքային նշանների պետական գրանցա- մատյանում և վկայագրում կատարում է գրառում նաև դրա մասին՝ նշելով այն ապրանքների (կամ) ծառայությունների ցանկը, որոնց նկատմամբ կշարունակի գործել փոխակերպված գրանցումը։
12. Գործակալությունը վկայագիրը կամ համապատասխան դեպքում՝ վկայագրի կրկնակը նոր իրավատիրոջն է հանձնում պատվիրված փոստային առաքմամբ՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ առձեռն՝ ստացականով։
13. Եթե դիմումի քննարկման ընթացքում պարզվում է, որ այն չի համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին, ապա գործակալությունը հարցում է ուղարկում դիմումատուին՝ հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում դիմումը և (կամ) դրան կից ներկայացված նյութերը ճշգրտելու և (կամ) բացակայող փաստաթղթերը ներկայացնելու առաջարկությամբ։
14. Պահանջված նյութերը երկամսյա ժամկետում ստանալու դեպքում գործակա- լությունը կատարում է դիմումում նշված փոխակերպումը՝ առաջնորդվելով սույն կարգի
7-11-րդ կետերով։
15. Պահանջված նյութերը դիմումատուի կողմից երկամսյա ժամկետում չներկայացվելու դեպքում դիմումը համարվում է հետ կանչված, ինչի մասին գործակալությունը 10-օրյա ժամկետում գրավոր ծանուցում է դիմումատուին։ Այս դեպքում դիմումի 9-րդ կետում նշված պայմանագիրը կամ փոխանցման ակտը և վճարված պետական տուրքերի անդորրագրերը վերադարձվում են դիմումատուին առձեռն՝ ստացականով, կամ պատվիրված փոստային առաքմամբ։
16. Եթե անձի ապրանքային նշանը կոլեկտիվ նշանի փոխակերպելու մասին դիմումի քննարկման արդյունքում պարզվում է, որ այն համապատասխանում է սույն կարգով սահմանված պահանջներին, սակայն առկա են օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված կոլեկտիվ նշանի գրանման մերժման հիմքեր, ապա գործակալությունը մերժում է ներկայացված դիմումը, ինչի մասին 10-օրյա ժամկետում ծանուցում է դիմումատուին։
17. Կոլեկտիվ նշանի հայտը որևէ անձի ապրանքային նշանի հայտի փոխակերպ- վում է N 3 ձևի համաձայն ներկայացված դիմումի, իսկ որևէ անձի ապրանքային նշանի
հայտը կոլեկտիվ նշանի հայտի փոխակերպվում է N 4 ձևի համաձայն ներկայացված դիմումի հիման վրա: Նշված դիմումները գործակալություն են ներկայացվում մինչև հայտարկված կոլեկտիվ նշանի (ապրանքային նշանի) գրանցման մասին որոշման ընդունումը։
18. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված պահանջները (բացառությամբ 7-րդ
ենթակետի) NN 3 և 4 ձևերի համաձայն ներկայացված դիմումների նկատմամբ կիրառվում են մութաթիս մութանդիս (mutatis mutandis - համապատասխան փոփոխություններով): Տվյալ դեպքում պետական տուրքը վճարվում է ապրանքային նշանի հայտում փոփոխություն կատարելու համար։
19. Գործակալությունը սույն կարգի 17-րդ կետում նշված դիմումները քննարկում է դրանց ստացման օրվանից 10-օրյա ժամկետում՝ ստուգելով դրանց համապատասխանու- թյունը սույն կարգով սահմանված պահանջներին։
20. Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված դիմումը համապատասխանում է սույն կարգով սահմանված պահանջներին, ապա գործակալությունը կատարում է համապատասխան փոխակերպումը՝ դրա մասին համապատասխան փոփո- խություններ կատարելով ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարում, ինչի մասին 10-օրյա ժամկետում գրավոր ծանուցում է հայտատուին։
21. Փոխակերպման ժամանակ ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը սահմանափակելու դեպքում գործակալությունն ապրանքային նշանների հիմնապաշարում կատարում է գրառում նաև դրա մասին՝ նշելով այն ապրանքների (կամ) ծառայությունների ցանկը, որոնց նկատմամբ կշարունակվի հայտի հետագա քննարկումը։
22. Եթե դիմումի քննարկման ընթացքում պարզվում է, որ այն չի համապատաս- խանում սույն կարգով սահմանված պահանջներին, ապա գործակալությունը հարցում է ուղարկում դիմումատուին՝ հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում դիմումը
(և) կամ դրան կից ներկայացված նյութերը ճշգրտելու և (կամ) բացակայող փաստաթղթերը ներկայացնելու առաջարկությամբ։
23. Պահանջված նյութերը երկամսյա ժամկետում ստանալու դեպքում գործակա- լությունը կատարում է դիմումում նշված փոխակերպումը՝ առաջնորդվելով սույն կարգի
20-21-րդ կետերով։
24. Պահանջված նյութերը դիմումատուի կողմից երկամսյա ժամկետում չներկա- յացվելու դեպքում դիմումը համարվում է հետ կանչված, ինչի մասին գործակալությունը
10-օրյա ժամկետում գրավոր ծանուցում է դիմումատուին։ Այս դեպքում դիմումատուին են վերադարձվում դիմումի 9-րդ կետում նշված պայմանագիրը կամ փոխանցման ակտը և վճարված պետական տուրքի անդորրագիրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

Ձև N 1

Դ Ի Մ ՈՒ Մ

կոլեկտիվ նշանն անձի ապրանքային նշանի փոխակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա,

Կառավարական տուն, 3, 0010 Երևան

1. Խնդրարկվում է ստորև նշված կոլեկտիվ նշանը փոխա- կերպել սույն դիմումում նշված անձի ապրանքային նշանի

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է կոլեկտիվ նշանի հետևյալ գրանցմանը (վկայագիրը կցվում է)

2.1. գրանցման համարը և թվականը

2.2. ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար գրանցված է կոլեկտիվ նշանը

ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

3. Կոլեկտիվ նշանի իրավատերը (իրավատերերը)

3.1. նշվում են իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

3.2. իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն)

նշվում են իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն) հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

4. Անձը, որի ապրանքային նշանի է փոխակերպվում կոլեկտիվ նշանը (նոր իրավատեր)

4.1. նշվում են նոր իրավատիրոջ լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը, հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

4.2. նոր իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն)

նշվում են նոր իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն) հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

4.3. նոր իրավատերերը մի քանիսն են (նոր իրավատերերի և նրանց ներկայացուցիչների մասին տվյալներն ըստ 4-4.2-րդ և 5–րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթերի վրա)

5. Նոր իրավատիրոջ ներկայացուցիչը

5.1. նշվում են ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

6. Նամակագրության հասցեն՝

նշվում են փոստային հասցեն, հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

7. Փոխակերպված ապրանքային նշանի գրանցման գործողությունը սահմանափակվում է հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների համար

ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

8. Ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկից հանվում են

ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

9. Կոլեկտիվ նշանի փոխակերպումն իրականացվում է՝

պայմանագրի փոխանցման ակտի այլ փաստաթղթի հիման վրա

( պայմանագիրը, փոխանցման ակտը, այլ փաստաթուղթը կամ դրա քաղվածքը կցվում են)

10. Ստորագրությունը

10.1.

(ստորագրությունը) (անունը, ազգանունը, պաշտոնը)

10.2.

(ստորագրությունը) (անունը, ազգանունը, պաշտոնը)

10.3. Թվականը _201_ թ.

10.4. Ստորագրողը՝ կոլեկտիվ նշանի իրավատերն է նրա ներկայացուցիչն է (լիազորագիրը կցվում է)

նոր իրավատերն է նրա ներկայացուցիչն է (լիազորագիրը կցվում է)

կոլեկտիվ նշանի նոր իրավատերերն են նրանց ներկայացուցիչներն են

նոր իրավատերերը մի քանիսն են (10.1-ին կետի տվյալները տրվում են լրացուցիչ թերթի վրա)

11. Վճարված է դրամ պետական տուրք՝

բանկային սովորական փոխանցմամբ (անդորրագիրը կցվում է) էլեկտրոնային եղանակով

12. Հայտին կից ներկայացվում են լրացուցիչ թերթեր:

13. Կոլեկտիվ նշանի գրանցման վկայագիրը՝ կցվում է չի կցվում, խնդրարկվում է դրա կրկնակը (սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը կցվում է)

Ձև N 2

Դ Ի Մ ՈՒ Մ

անձի ապրանքային նշանը կոլեկտիվ նշանի փոխակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկա- յի նախարարության մտավոր սեփականու- թյան գործակալություն

Գլխավոր պողոտա,

Կառավարական տուն, 3, 0010 Երևան

1. Խնդրարկվում է ստորև նշված ապրանքային նշանը փոխակերպել սույն դիմումում նշված կոլեկտիվ նշանի

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է ապրանքային նշանի հետևյալ գրանցմանը (վկայագիրը կցվում է)

2.1. գրանցման համարը և թվականը

2.2. ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը

ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

3. Ապրանքային նշանի իրավատերը (իրավատերերը)

3.1. նշվում են իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

3.2. իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն)

նշվում են իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն) հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

3.3. իրավատերերը մի քանիսն են (նրանց մասին տվյալները, ըստ 3.1-ին և 3.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթերի վրա)

4. Անձը, որի կոլեկտիվ նշանի է փոխակերպվում ապրանքային նշանը (նոր իրավատեր)

4.1. նշվում են նոր իրավատիրոջ լրիվ անվանումը հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

4.2. նոր իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն)

4.3. նշվում են նոր իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

5. Նոր իրավատիրոջ ներկայացուցիչը

5.1. նշվում են ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

6. Նամակագրության հասցեն՝

նշվում են փոստային հասցեն, հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

7. Կոլեկտիվ նշանի գրանցման գործողությունը սահմանափակվում է հետևյալ ապրանքների և (կամ)

ծառայությունների համար

ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

8. Ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկից հանվում են

ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

9. Ապրանքային նշանի փոխակերպումն իրականացվում է՝

պայմանագրի,

փոխանցման ակտի,

այլ փաստաթղթի հիման վրա

( պայմանագիրը,

փոխանցման ակտը,

այլ փաստաթուղթը կամ դրա քաղվածքը կցվում են)

10. Ստորագրություն՝

10.1.

(ստորագրությունը) (անունը, ազգանունը, պաշտոնը)

10.2.

(ստորագրությունը) (անունը, ազգանունը, պաշտոնը)

10.3. Թվականը _201_ թ.

10.4. Ստորագրողը՝

ապրանքային նշանի իրավատերն է նրա ներկայացուցիչն է (լիազորագիրը կցվում է)

նոր իրավատերն է նրա ներկայացուցիչն է (լիազորագիրը կցվում է)

ապրանքային նշանի և կոլեկտիվ նշանի իրավատերերն են նրանց ներկայացուցիչներն են

ապրանքային նշանի իրավատերերը մի քանիսն են (11.2-րդ կետի տվյալները տրվում են լրացուցիչ թերթի վրա)

11. Վճարված է դրամ պետական տուրք՝

բանկային սովորական փոխանցմամբ (անդորրագիրը կցվում է) էլեկտրոնային եղանակով

12. Հայտին կից ներկայացվում են լրացուցիչ թերթեր

13. Ապրանքային նշանի գրանցման վկայագիրը՝ կցվում է չի կցվում, խնդրարկվում է դրա կրկնակը (սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը կցվում է)

14. Սույն դիմումին կից ներկայացվում է կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգը

Ձև N 3

Դ Ի Մ ՈՒ Մ

կոլեկտիվ նշանի հայտը անձի ապրանքային նշանի հայտի փոխակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա,

կառավարական տուն, 3, 0010 Երևան

1. Խնդրարկվում է ստորև նշված կոլեկտիվ նշանի հայտը փոխակերպել սույն դիմումում նշված անձի ապրանքային նշանի հայտի

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է կոլեկտիվ նշանի հետևյալ հայտին՝

2.1. հայտի համարը և այն ներկայացնելու թվականը

2.2. ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար գրանցման է ներկայացված կոլեկտիվ նշանը

(ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի) շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

3. Կոլեկտիվ նշանի հայտատուն (հայտատուները)

3.1. նշվում են իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

3.2. հայտատուի գտնվելու վայրը (հասցեն)

նշվում են հայտատուի գտնվելու վայրը (հասցեն) հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

4. Անձը, որի ապրանքային նշանի հայտի է փոխակերպվում կոլեկտիվ նշանի հայտը (նոր հայտատու)

4.1. նշվում են նոր հայտատուի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը , հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն)

4.2. Նոր հայտատուի գտնվելու վայրը (հասցեն)

նշվում են նոր իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

4.3. նոր հայտատուները մի քանիսն են (նոր հայտատուների և նրանց ներկայացուցիչների մասին տվյալները, ըստ 4-4.2-րդ և 5-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթերի վրա)

5. Նոր հայտատուի ներկայացուցիչը

5.1. նշվում են ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

6. Նամակագրության հասցեն՝

նշվում են փոստային հասցեն, հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

7. Փոխակերպված հայտը սահմանափակվում է հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների համար

ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

8. Կոլեկտիվ նշանի հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկից հանվում են

ցանկից հանված ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

9. Կոլեկտիվ նշանի հայտի փոխակերպումն իրականացվում է՝

պայմանագրի, փոխանցման ակտի, այլ փաստաթղթի հիման վրա

( պայմանագիրը, փոխանցման ակտը, այլ փաստաթուղթը կամ դրա քաղվածքը կցվում են)

10. Ստորագրությունը

10.1.

(անունը, ազգանունը, պաշտոնը)

10.2.

(անունը, ազգանունը, պաշտոնը)

10.3. Թվականը _201_ թ.

10.4. Ստորագրողը՝ կոլեկտիվ նշանի հայտատուն է նրա ներկայացուցիչն է (լիազորագիրը կցվում է)

նոր հայտատուն է նրա ներկայացուցիչն է (լիազորագիրը կցվում է)

կոլեկտիվ նշանի նոր հայտատուներն են նրանց ներկայացուցիչներն են

նոր հայտատուները մի քանիսն են (10.1-ին կետի տվյալները տրվում են լրացուցիչ թերթի վրա)

11. Վճարված է

պետական տուրք՝

բանկային սովորական փոխանցմամբ (անդորրագիրը կցվում է) էլեկտրոնային եղանակով

12. Հայտին կից ներկայացվում են լրացուցիչ թերթեր:

Ձև N 4

Դ Ի Մ ՈՒ Մ

անձի ապրանքային նշանի հայտը կոլեկտիվ նշանի հայտի փոխակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա,

Կառավարական տուն, 3, 0010 Երևան

1. Խնդրարկվում է ստորև նշված ապրանքային նշանի հայտը փոխակերպել սույն դիմումում նշված կոլեկտիվ նշանի հայտի

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է ապրանքային նշանի հետևյալ հայտին՝

2.1. հայտի համարը և այն ներկայացնելու թվականը

2.2. ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար գրանցման է ներկայացված ապրանքային նշանը

(ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ –ի դասերի) շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

3. Ապրանքային նշանի հայտատուն (հայտատու)

3.1. նշվում են իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

3.2. հայտատուի գտնվելու վայրը (հասցեն)

նշվում են հայտատուի գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

3.3. հայտատուները մի քանիսն են (նրանց մասին տվյալները, ըստ 3.1–3.2–րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթերի վրա)

4. Անձը, որի կոլեկտիվ նշանի հայտի է փոխակերպվում ապրանքային նշանի հայտը (նոր հայտատու)

4.1. նշվում են նոր հայտատուի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը , հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն)

4.2. նոր հայտատուի գտնվելու վայրը (հասցեն)

4.3. նշվում են նոր իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

5. Նոր հայտատուի ներկայացուցիչը

5.1. նշվում են ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

6. Նամակագրության հասցեն՝

նշվում են փոստային հասցեն, հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

7. Փոխակերպված հայտը սահմանափակվում է հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների համար

ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

8. Ապրանքային նշանի հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկից հանվում են

ցանկից հանված ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

9. Ապրանքային նշանի հայտի փոխակերպումն իրականացվում է՝

պայմանագրի, փոխանցման ակտի, այլ փաստաթղթի հիման վրա

( պայմանագիրը, փոխանցման ակտը, այլ փաստաթուղթը կամ դրա քաղվածքը կցվում են)

10. Ստորագրությունը

10.1.

(անունը, ազգանունը, պաշտոնը)

10.2.

(անունը, ազգանունը, պաշտոնը)

10.3. թվականը 201_ թ.

10.4. Ստորագրողը՝ ապրանքային նշանի հայտատուն է նրա ներկայացուցիչն է (լիազորագիրը կցվում է)

նոր հայտատուն է նրա ներկայացուցիչն է (լիազորագիրը կցվում է)

ապրանքային նշանի նոր հայտատուներն են նրանց ներկայացուցիչներն են

ապրանքային նշանի հայտատուները քանիսն են (10.1-ին կետի տվյալները տրվում են լրացուցիչ թերթի վրա)

11. Վճարված է

պետական տուրք՝

բանկային սովորական փոխանցմամբ (անդորրագիրը կցվում է) էլեկտրոնային եղանակով

12. Հայտին կից ներկայացվում են լրացուցիչ թերթեր:


التشريعات يحلّ محله (1 نصوص) يحلّ محله (1 نصوص)
المعاهدات يخصّ (عدد السجلات 1) يخصّ (عدد السجلات 1)
لا توجد بيانات متاحة.

ويبو لِكس رقم AM022