À propos de la propriété intellectuelle Formation en propriété intellectuelle Respect de la propriété intellectuelle Sensibilisation à la propriété intellectuelle La propriété intellectuelle pour… Propriété intellectuelle et… Propriété intellectuelle et… Information relative aux brevets et à la technologie Information en matière de marques Information en matière de dessins et modèles industriels Information en matière d’indications géographiques Information en matière de protection des obtentions végétales (UPOV) Lois, traités et jugements dans le domaine de la propriété intellectuelle Ressources relatives à la propriété intellectuelle Rapports sur la propriété intellectuelle Protection des brevets Protection des marques Protection des dessins et modèles industriels Protection des indications géographiques Protection des obtentions végétales (UPOV) Règlement extrajudiciaire des litiges Solutions opérationnelles à l’intention des offices de propriété intellectuelle Paiement de services de propriété intellectuelle Décisions et négociations Coopération en matière de développement Appui à l’innovation Partenariats public-privé Outils et services en matière d’intelligence artificielle L’Organisation Travailler avec nous Responsabilité Brevets Marques Dessins et modèles industriels Indications géographiques Droit d’auteur Secrets d’affaires Académie de l’OMPI Ateliers et séminaires Application des droits de propriété intellectuelle WIPO ALERT Sensibilisation Journée mondiale de la propriété intellectuelle Magazine de l’OMPI Études de cas et exemples de réussite Actualités dans le domaine de la propriété intellectuelle Prix de l’OMPI Entreprises Universités Peuples autochtones Instances judiciaires Ressources génétiques, savoirs traditionnels et expressions culturelles traditionnelles Économie Financement Actifs incorporels Égalité des genres Santé mondiale Changement climatique Politique en matière de concurrence Objectifs de développement durable Technologies de pointe Applications mobiles Sport Tourisme PATENTSCOPE Analyse de brevets Classification internationale des brevets Programme ARDI – Recherche pour l’innovation Programme ASPI – Information spécialisée en matière de brevets Base de données mondiale sur les marques Madrid Monitor Base de données Article 6ter Express Classification de Nice Classification de Vienne Base de données mondiale sur les dessins et modèles Bulletin des dessins et modèles internationaux Base de données Hague Express Classification de Locarno Base de données Lisbon Express Base de données mondiale sur les marques relative aux indications géographiques Base de données PLUTO sur les variétés végétales Base de données GENIE Traités administrés par l’OMPI WIPO Lex – lois, traités et jugements en matière de propriété intellectuelle Normes de l’OMPI Statistiques de propriété intellectuelle WIPO Pearl (Terminologie) Publications de l’OMPI Profils nationaux Centre de connaissances de l’OMPI Série de rapports de l’OMPI consacrés aux tendances technologiques Indice mondial de l’innovation Rapport sur la propriété intellectuelle dans le monde PCT – Le système international des brevets ePCT Budapest – Le système international de dépôt des micro-organismes Madrid – Le système international des marques eMadrid Article 6ter (armoiries, drapeaux, emblèmes nationaux) La Haye – Le système international des dessins et modèles industriels eHague Lisbonne – Le système d’enregistrement international des indications géographiques eLisbon UPOV PRISMA UPOV e-PVP Administration UPOV e-PVP DUS Exchange Médiation Arbitrage Procédure d’expertise Litiges relatifs aux noms de domaine Accès centralisé aux résultats de la recherche et de l’examen (WIPO CASE) Service d’accès numérique aux documents de priorité (DAS) WIPO Pay Compte courant auprès de l’OMPI Assemblées de l’OMPI Comités permanents Calendrier des réunions WIPO Webcast Documents officiels de l’OMPI Plan d’action de l’OMPI pour le développement Assistance technique Institutions de formation en matière de propriété intellectuelle Mesures d’appui concernant la COVID-19 Stratégies nationales de propriété intellectuelle Assistance en matière d’élaboration des politiques et de formulation de la législation Pôle de coopération Centres d’appui à la technologie et à l’innovation (CATI) Transfert de technologie Programme d’aide aux inventeurs WIPO GREEN Initiative PAT-INFORMED de l’OMPI Consortium pour des livres accessibles L’OMPI pour les créateurs WIPO Translate Speech-to-Text Assistant de classification États membres Observateurs Directeur général Activités par unité administrative Bureaux extérieurs Avis de vacance d’emploi Achats Résultats et budget Rapports financiers Audit et supervision
Arabic English Spanish French Russian Chinese
Lois Traités Jugements Recherche par ressort juridique

Règlement sur le dépôt et l'examen des demandes d'indications géographiques, d'appellations d'origine et de spécialités traditionnelles garanties, Arménie

Retour
Version la plus récente dans WIPO Lex
Détails Détails Année de version 2011 Dates Entrée en vigueur: 10 mars 2011 Adopté/e: 10 mars 2011 Type de texte Textes règlementaires Sujet Indications géographiques, Organe de réglementation de la PI Notes These Regulations were approved by the Decision of the Government of the Republic of Armenia No. 310, dated March 10, 2011, to implement the Law of the Republic of Armenia of April 29, 2010, on Geographical Indications.

Documents disponibles

Texte(s) principal(aux) Textes connexe(s)
Texte(s) princip(al)(aux) Texte(s) princip(al)(aux) Armenien Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգ        
 
Télécharger le PDF open_in_new
Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգ

Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
մարտի 10-ի N 310 - Ն որոշման
Կ Ա Ր Գ

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՄԱՆ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՎԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՅՏԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ

ԳԼՈՒԽ 1

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը ձևակերպելու, ներկայացնելու և քննարկելու, դրանց փաստաթղթերում փոփոխություններ և (կամ) ճշգրտումներ կատարելու կարգերը, պահանջված նյութերը ներկայացնելու ժամկետի երկարաձգման պայմանները և աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման մասին հրապարակվող տեղեկությունների ցանկը, աշխարհագրական նշման և ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրերի ձևերը և դրանց մեջ մտցվող տեղեկությունների ցանկը, այն տվյալների ցանկը, որոնք մուտքագրվում են աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի պետական գրանցամատյան­ ներ, դրանցից քաղվածքներ տրամադրելու կարգը, ինչպես նաև տեխնիկական հատկորոշումներում փոփոխություններ կատարելու մասին դիմումը ներկայացնելու և քննարկելու կարգը։
2. Սույն կարգում օգտագործվում են «Աշխարհագրական նշումների մասին» Հայաս­
տանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված հասկացությունները։
ԳԼՈՒԽ 2
II. ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
3. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի պետական գրանցումն իրականացվում են համապատասխանաբար NN 1,
2, 3 ձևերով տրված հայտերի հիման վրա, որը ներկայացվում է ՀՀ էկոնոմիկայի նախա­
րարության մտավոր սեփականության գործակալություն (այսուհետ՝ գործակալություն)։
4. Համապատասխան ձևի հայտը սույն կարգի 6–11–րդ կետերին համապատասխան լրացվում է տպագիր և ներկայացվում է հայտատուի անունից՝ նրա կամ նրա ներկայացուցչի կողմից, մեկ օրինակից։

kar507.1.doc

2

5. Հայտը, դրան կից ներկայացվող փաստաթղթերը և, անհրաժեշտության դեպքում, հայտին վերաբերող հետագա հաղորդագրությունները ներկայացվում են հայերեն։
6. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան, երաշխավորված ավանդական արտադրանքի հայտը (համապատասխանաբար՝ ձև NN 1, 2 և 3) լրացվում է հետևյալ կարգով՝
1) հայտի 2-րդ կետում տրվում են հայտատուի անհատականացման համար անհրա­
ժեշտ հետևյալ տվյալները՝
ա. 2.1-ին կետում նշվում է հայտատուի լրիվ անվանումը, եթե նա իրավաբանական անձ է, կամ անունը և ազգանունը, եթե նա ֆիզիկական անձ է։ Ֆիզիկական անձի դեպքում անվան և ազգանվան հետ կարող է նշվել նաև հայրանունը։ Իրավաբանական անձի դեպքում համապատասխան դաշտում տրվում է նաև նրա իրական գործունեության երկրի երկտառ ծածկագիրը՝ ըստ ՄՍՀԿ-ի ST-3 ստանդարտի (ՄՍՀԿ-ի արդյունաբերական սեփականության բնագավառի տեղեկատվության հարցերով մշտական կոմիտեի գործադիր կոմիտեի կողմից 30.10.2009 թ. հաստատված խմբագրությամբ)՝ նշելով համապատասխան վանդակը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ քաղաքացիության կամ բնակության երկրի երկտառ ծածկագիրը՝ նշելով համապատասխան վանդակը։ Եթե հայտը ներկայացվում է խմբի կողմից, ապա նշվում է 2.1-ին կետի վանդակն ու խմբի անդամների ցանկը, և 2.2-րդ և 2.3–րդ կետերի տվյալները կցվում են լրացուցիչ թերթի
վրա,
բ. 2.2-րդ կետում տրվում է հայտատուի բնակության կամ գտնվելու վայրը, իսկ
2.3-րդ կետում՝ նրա հետ անմիջական կապ հաստատելու միջոցները՝ հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն.
2) 3-րդ կետը լրացվում է այն դեպքում, երբ հայտատուն ներկայացվում է
ներկայացուցչի միջոցով։ Որպես ներկայացուցիչ կարող են հանդես գալ գործակալությունում գրանցված ապրանքային նշանների հավատարմատարները, Հայաստանի Հանրապետու­ թյունում մշտական բնակության վայր ունեցող ֆիզիկական անձինք և Հայաստանի Հանրապետությունում իրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք։ Այս դեպքում նշվում է 3-րդ կետի վանդակը և՝
ա. 3.1-ին կետում նշվում է ներկայացուցչի լրիվ անվանումը, եթե նա իրավաբանական
անձ է, կամ անունը և ազգանունը, եթե նա ֆիզիկական անձ է։ Ֆիզիկական անձի դեպքում անվան և ազգանվան հետ կարող է նշվել նաև հայրանունը,
բ. 3.2-րդ և 3.3-րդ կետերը լրացվում են սույն կետի 1-ին ենթակետին համանման կարգով, իսկ ներկայացուցչի լիազորագիր ներկայացնելու վերաբերյալ տեղեկություն տրվում է համապատասխան վանդակում նշում կատարելու միջոցով.
3) 4-րդ կետում նշվում է ներկայացված հայտով նամակագրություն վարելու և հայտի քննարկման ընթացքում հայտատուի կամ նրա ներկայացուցչի հետ (նշանակված լինելու դեպքում) անմիջական կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալները՝ փոստային հասցեն, հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն.
4) հայտի 5-րդ կետում, ըստ համապատասխան դեպքի, տրվում է գրանցման
ներկայացվող աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ ավանդական

3

գյուղատնտեսական արտադրանքի կամ սննդամթերքի անվանման վերարտադրությունը, որի առանձնահատկությունը խնդրարկվում է ճանաչել որպես երաշխավորված ավանդական արտադրանք այն գրանցելու միջոցով։ Ընդ որում՝
ա. աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ երաշխավորված
ավանդական արտադրանքի անվանումը տրվում են ծագման երկրի մեկ կամ մի քանի պաշտոնական լեզվով (տվյալ երկրում մեկից ավելի պաշտոնական լեզվի առկայության դեպքում)՝ անհրաժեշտության դեպքում նշելով այն լեզուները, որոնցով տրվել է սույն պարբերությունում նշված անվանումը,
բ. եթե սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված անվանումը տրված է օտար լեզվով, ապա նշվում է նաև դրա հայերեն տառադարձությունը,
գ. եթե սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված անվանումները տրված են
օտար լեզվով և ունեն նշանակություն, ապա նշվում են նաև դրանց հայերեն թարգմանությունները կամ բնութագրերը (նշանակությունը), օրինակ՝ պատմական անվանումների կամ հատուկ հասկացությունների դեպքում և այլն.
5) 5.1-ին կետում նշվում է ծագման երկրի պաշտոնական անվանումը և երկտառ ծածկագիրն ըստ ՄՍՀԿ-ի ST 3 ստանդարտի.
6) 6–րդ կետում տրվում է արտադրանքի աշխարհագրական ծագումը (նշված աշխարհագրական գոտին, ապրանքի արտադրության վայրի սահմանները)՝ համաձայն սույն կարգի 30–րդ կետի, աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան հայտի դեպքում.
7) 7–րդ (երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի 6–րդ կետ) կետում
նշվում է արտադրանքը, որի համար խնդրարկվում է համապատասխանաբար աշխար­ հագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցումը, կամ որը գրանցման է ներկայացվել որպես երաշխավորված ավանդական արտադրանք, և ԱԾՄԴ-ի դասը, որին դասվում է տվյալ արտադրանքը։ Սույն կետում նշված ապրանքների անվանումները պետք է շարադրվեն հստակ արտահայտություններով, գերադասելի է ԱԾՄԴ-ի դասակարգմամբ ընդունված տերմիններով, այնպես, որ հստակ տարբերվի խնդրարկվող ապրանքների բնույթը և թույլ տան դասակարգել մեկ ապրանքը ԱԾՄԴ-ի միայն մեկ դասում.
8) 8–րդ (երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի 7–րդ կետ) կետում
համապատասխանաբար նշվում են՝
ա. արտադրանքի որակը կամ յուրահատկությունը գլխավորապես կամ բացառապես որոշող գործոնները (բնական և (կամ) մարդկային)՝ ծագման տեղանվան հայտի դեպքում,
բ. արտադրանքի յուրահատկությունները (որակի առանձնահատկությունները,
համբավը կամ այլ հատկանիշներ), որոնք կարող են վերագրվել դրա աշխարհագրական ծագմանը՝ աշխարհագրական նշման հայտի դեպքում,
գ. արտադրանքի նկարագրությունը, որի յուրահատկությունների ճանաչման հիման
վրա խնդրարկվում է դրա գրանցումը որպես երաշխավորված ավանդական արտադրանք.
9) հայտի 9-րդ (երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի 8–րդ) կետում լրացվում են դրա ստորագրմանը վերաբերող տվյալները՝
ա. 9.1-ին (երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի 8.1–ին) կետում
դրվում է հայտն ստորագրող ֆիզիկական անձի ստորագրությունը՝ նշելով նրա անունը (ցանկության դեպքում՝ նաև հայրանունը) կամ անվան (հայրանվան) սկզբնատառերը, ազգանունը և պաշտոնը,

4

բ. 9.2-րդ (երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի 8.2–րդ) կետում նշվում է ստորագրման թվականը,
գ. 9.3-րդ (երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի 8.3–րդ) կետում համապատասխան վանդակը նշելու միջոցով նշվում է ստորագրողի անձի ով լինելը.
10) հայտի 10-րդ (երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի 9–րդ) կետում
նշվում են տվյալներ հայտին կից ներկայացվող փաստաթղթերի մասին՝
ա. նշվում է համապատասխան վանդակը և լրացվում է վճարված պետական տուրքի չափը թվերով, որի անդորրագիրը կցվում է հայտին։ Հաջորդ տողում նշվում է վճարման ձևը, օրինակ՝ բանկային անկանխիկ փոխանցում,
բ. համապատասխան վանդակները նշվում են համապատասխան փաստաթղթերը
հայտին կից ներկայացնելու փաստն արձանագրելու նպատակով։ Կետերում չնշված այլ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում նշվում է համապատասխան վանդակը, տրվում է յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը և դրա թերթերի ընդհանուր քանակը։
7. Հայտին կցվում են՝
1) աշխարհագրական նշումների կամ ծագման տեղանունների համար՝
ա. օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետով նախատեսված տեխնիկական հատկորոշումները՝ ձևակերպված սույն կարգի 25–րդ կետին համապատասխան և ստուգված ու հաստատված համապատասխան իրավասու մարմնի կողմից,
բ. օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 2–րդ կետով նախատեսված միասնական
փաստաթուղթը՝ ձևակերպված սույն կարգի 37–րդ կետին համապատասխան.
2) երաշխավորված ավանդական արտադրանքի համար՝
ա. օրենքի 11–րդ հոդվածի 3–րդ մասով նախատեսված տեխնիկական հատկորոշում­ ները՝ ձևակերպված սույն կարգի 26–րդ կետին համապատասխան և ստուգված ու հաստատ­ ված համապատասխան իրավասու պետական մարմնի կողմից,
բ. տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների անվանումները, դրանց գտնվելու վայրը և գործառույթները,
գ. փաստաթղթեր, որոնք ապացուցում են արտադրանքի յուրահատուկ և ավանդական լինելը.
3) ՀՀ տարածքից դուրս գտնվող աշխարհագրական գոտուն վերաբերող հայտերի համար՝ ապացույցներ, որ աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ, ըստ հանգամանքների, երաշխավորված ավանդական արտադրանքը գրանցված է ծագման երկրում.
4) սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը (բնօրինակը),
որը ներկայացվում է հայտի հետ միաժամանակ.
5) պատշաճ ձևակերպված լիազորագիր, եթե հայտը ներկայացվում է ներկա­
յացուցչի միջոցով.
6) խմբի կանոնադրությունը, կազմված սույն կարգի 27–րդ կետին համապատասխան, հաստատված համապատասխան իրավասու մարմնի կողմից.
7) փաստաթղթեր, որոնք վկայում են`

5

ա. ապրանքի որակի կամ յուրահատկությունների և աշխարհագրական միջավայրի միջև կապի մասին՝ ներառյալ բնական և մարդկային գործոնները՝ ծագման տեղանունների դեպքում,
բ. ապրանքի յուրահատկությունների մասին (առանձնահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշներ), որոնք կարող են պայմանավորվել աշխարհագրական գոտով՝ աշխարհագրական նշումների դեպքում, եթե գրանցման հայտը հիմնվում է միայն արտադրանքի համբավին, պետք է ներկայացվեն մանրամասն և ճշգրիտ ապացույցներ այդ համբավի վերաբերյալ, այդ թվում՝ հիմնված համապատասխան գրականության կամ սպառողների հարցման վրա.
8) օրենքի 11–րդ հոդվածի 1–ին մասով նախատեսված տեխնիկական հատկորոշումները հաստատելու մասին իրավասու մարմնի որոշման պատճենը.
9) տվյալ արտադրանքի համար խնդրարկվող անվանման վերապահումը հիմնավորող և գնահատումը թույլատրող ապացույցներ՝
ա. համապատասխան արտադրանքի համար այն ժամանակահատվածը, որի
ընթացքում օգտագործվել է տվյալ անվանումը, և՝
բ. շուկայում այդ անվանման տակ վաճառվող արտադրանքի լայնորեն հայտնի
լինելը.
10) տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որով
նա հավաստում է այն մասին, որ հայտատուն գտնվում և հայտարկված արտադրանքի արտադրական գործունեություն իրականացնում է նշված աշխարհագրական գոտում.
11) ապացույցներ հայտը ներկայացնելու թվականի դրությամբ ծագման տեղանունը կամ, անհրաժեշտության դեպքում, աշխարհագրական նշումը որպես ապրանքի անհատա­ կանացման միջոց օգտագործելու վերաբերյալ, ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման մեկ անվանման դեպքում։
8. Հայտին կից ներկայացվող լրացուցիչ նյութերն ստորագրվում են սույն կարգի 6–րդ
կետի 9–րդ ենթակետին համապատասխան։
9. Պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքը տրամադրում է գործակալությունը՝ ներկայացված հայտի հիման վրա՝ համաձայն N 4 ձևի, որը ձևակերպվում է հետևյալ կերպ՝
1) 2-4-րդ կետերը լրացվում են սույն կարգի 6–րդ կետի 1–3–րդ ենթակետերին համապատասխան.
2) 5–րդ կետում, ըստ համապատասխան դեպքի, նշում է կատարվում համապատաս­
խան վանդակում և՝
ա. տրվում է գրանցված աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը,
բ. 5.1-ին կետում նշվում են ծագման երկրի պաշտոնական անվանումը և երկտառ ծածկագիրն ըստ ՄՍՀԿ-ի ST 3 ստանդարտի,
գ. 5.2–րդ կետում, ըստ համապատասխան դեպքի, նշվում է աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման համարը.
3) 6-10-րդ կետերը լրացվում են սույն կարգի 6-րդ կետի 6-10-րդ ենթակետերին
համապատասխան։
10. Պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքի հայտին կցվում են՝
1) սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը (բնօրինակը), որը ներկայացվում է հայտի հետ միաժամանակ.

6

2) պատշաճ ձևակերպված լիազորագիր, եթե հայտը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով.
3) տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որով
նա հավաստում է այն մասին, որ հայտատուն գտնվում և հայտարկված արտադրանքի արտադրական գործունեություն իրականացնում է նշված աշխարհագրական գոտում.
4) օրենքի 38–րդ հոդվածի համաձայն տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն ունեցող մարմնի կողմից տրված փաստաթուղթ այն մասին, որ հայտատուի կողմից արտադրվող և (կամ) վերամշակվող ապրանքը համապատասխանում է տեխնիկական հատկորոշումների դրույթներին։
11. Գրանցված երաշխավորված ավանդական արտադրանքի նոր արտադրողի տվյալ­ ները երաշխավորված ավանդական արտադրանքների պետական գրանցամատյան գործակալությունը մուտքագրում է ներկայացված հայտի հիման վրա (համաձայն N 5 ձևի), որը ձևակերպվում է հետևյալ կերպ՝
1) հայտի 2-4-րդ կետերը լրացվում են սույն կարգի 6-րդ կետի 1-3-րդ
ենթակետերին համապատասխան.
2) 5–րդ կետում նշվում է երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը, որը մուտքագրված է երաշխավորված ավանդական արտադրանքների պետական գրանցամատյան, իսկ 5.1-ին կետում՝ ծագման երկիրը.
3) 6-8-րդ կետերը լրացվում են սույն կարգի 6-րդ կետի 8-10-րդ ենթակետերին համապատասխան։
ԳԼՈՒԽ 3
III. ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
12. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հայտը գործակալություն ներկայացվում է խմբի կամ օրենքի 12–րդ հոդվածի 3–րդ մասի համաձայն՝ մեկ ֆիզիկական կամ իրավաբանական անձի (հայտատու) կողմից։ Հայտատուն կարող է հանդես գալ անձամբ կամ ներկայացուցչի միջոցով։
13. Հայտով գործերը վարելու և հայտի քննարկման ընթացքում իր շահերը ներկայացնելու համար հայտատուն կարող է նշանակել ներկայացուցիչ՝ նրան տալով պատշաճ ձևակերպված լիազորագիր։ Օրենքի 19-րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն՝ օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք «որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն մշտական բնակության վայր կամ գործող արդյունաբերական կամ առևտրային հաստատություն, սույն օրենքի համաձայն իրենց իրավունքների ձեռքբերման և պահպանության հետ կապված գործերը պետական լիազոր մարմնի հետ վարում են արտոնագրային կամ ապրանքային նշանների հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ։
14. Հաշվի առնելով սույն կարգի 13-րդ կետի պահանջները՝ հայտատուն ներկայա­ ցուցիչ կարող է նշանակել հայտը ներկայացնելիս կամ դրա քննարկման ցանկացած փուլում և լիազորագիրը ներկայացնել համապատասխանաբար հայտին կից կամ հայտի քննարկման ընթացքում։

7

15. Մինչև լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կողմից կատարվող գործո­
ղությունները հայտի քննարկման ընթացքում հաշվի չեն առնվում։
16. Ներկայացուցչի ցանկացած գործողություն՝ նրան տրված լիազորությունների շրջանակներում, կամ նրա նկատմամբ գործակալության ցանկացած գործողություն ունի նույն հետևանքները, ինչ հայտատուի գործողությունը կամ հայտատուի նկատմամբ կատարված գործողությունը։
17. Ներկայացուցչությունը վավերական է մինչև լիազորագրում նշված լիազորություն­
ների սպառումը կամ դրա գործողության ժամկետի ավարտը։
18. Լիազորագրով տրված լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը կատարվում է հայտատուի կամ նրա իրավահաջորդի կողմից գործակալություն ներկայացված դիմումի համաձայն (լիազորագրի վերացում)։
19. Հայտը գործակալություն ներկայացվում է գրավոր՝ անմիջականորեն կամ
փոստով, մեկ օրինակից կամ էլեկտրոնային եղանակով։
20. Հայտն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել գործակալության www.aipa.am կայքը և հայտերի էլեկտրոնային ընդունման համակարգի միջոցով ձևակերպել և ներկայացնել հայտը՝ առաջնորդվելով համակարգում զետեղված համապատասխան ցուցումներով։ Հայտի ձևակերպման նկատմամբ կիրառվում են սույն կարգի 6-րդ կետով սահմանված պահանջները։
21. Հայտի նյութերն ընդունող անձը գրանցում է դրանք՝ հայտի ձևաթղթի 1.1-ին
կետում նշելով մուտքի հերթական համարը (մտից համարը) և դրանց ստացման թվականը, թերթերի ընդհանուր քանակը և իր ստորագրությունը։
22. Հայտատուի խնդրանքով գործակալությունն ստացական է տալիս հայտի նյութերն ստանալու մասին, որում նշվում են առնվազն մտից համարը, ստացման թվականը, աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ համապատասխան դեպքում՝ երաշխավորված ավանդական արտադրանքը նույնականացնող գրառում և փաստաթղթերի տեսակն ու թերթերի քանակը։
23. Այն դեպքում, եթե հայտի փաստաթղթերը ներկայացվում են ներկայացուցչի
միջոցով, դրանց հայերեն թարգմանությունը կարող է կատարվել ներկայացուցչի կողմից։
24. Հայտին կցվող փաստաթղթերը և հետագայում ներկայացվող տեղեկությունները գործակալություն տրվում են մեկ օրինակով, եթե սույն կարգով այլ բան նախատեսված չէ։
ԳԼՈՒԽ 4
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՏԿՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
25. Ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման համար տեխնիկական հատկորոշումները պետք է պարունակեն`
1) հայտատուի լրիվ անվանումը, եթե նա իրավաբանական անձ է կամ անունը և ազգանունը, եթե նա ֆիզիկական անձ է՝ համաձայն սույն կարգի 6–րդ կետի 1–ին ենթակետի.
2) անվանումը, որի համար խնդրարկվում է գրանցումը, համաձայն սույն կարգի 28–րդ կետում նշված պայմանների.
3) ապրանքի (անհրաժեշտության դեպքում նաև՝ հումքի) անվանումն ու դրա դասա­
կարգումը՝ համաձայն սույն կարգի 6–րդ կետի 7–րդ ենթակետի.
4) ապրանքի և դրա հումքի նկարագիրը՝ համաձայն սույն կարգի 29–րդ կետում նշված պայմանների.

8

5) աշխարհագրական գոտու սահմանները սույն կարգին համապատասխան՝ անհրաժեշտության դեպքում նշելով օրենքի 8–րդ հոդվածի 4–րդ մասով սահմանված պայմանների պահպանված լինելու փաստը.
6) օրենքի 8–րդ հոդվածի 1–ին մասի կամ, ըստ անհրաժեշտության, 2–րդ, 6–րդ, 7– րդ կամ 9–րդ մասին համապատասխան՝ տվյալ աշխարհագրական տարածքից ապրանքի ծագման ապացույցներ.
7) ապրանքի ստացման եղանակի նկարագրությունը՝ սույն կարգի 33–րդ կետի
համաձայն.
8) ապրանքի որակի կամ հատկանիշների և դրա ծագման միջև կապի առկայության հիմնավորումներ՝ համաձայն սույն կարգի 34–րդ կետի.
9) փաթեթավորմանը վերաբերող պահանջների նկարագրությունը՝ համաձայն
սույն կարգի 35–րդ կետի.
10) պետական իրավասու մարմինների կամ այն մարմինների անվանումներն ու գտնվելու վայրը, որոնք իրավասու են հսկելու տեխնիկական հատկորոշումների դրույթների պահպանումը, ինչպես նաև դրանց պարտականությունների ճշգրտումը.
11) ապրանքների մակնշման հատուկ պահանջները՝ համաձայն սույն կարգի 36–րդ
կետի.
12) օրենքով սահմանված ցանկացած պահանջ, որն անհրաժեշտ է պահպանել։
26. Երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումները
պարունակում են՝
1) երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը մեկ կամ մի քանի լեզվով` նշելով գրանցման առարկա հանդիսացող անվանման լեզվաբանական բոլոր տարբերակները։ Եթե խնդրարկվում է անվանման գրանցում մեկ լեզվով, հայտատուների խումբը կարող է նախատեսել, որ ապրանքի փաթեթավորման (պիտակի) վրա զետեղված լինի ծանուցում այն մասին, որ այն պատրաստվել է որևէ տարածաշրջանի կամ երկրի ավանդույթներին համապատասխան, որտեղից ծագում է հայտը։ Հայտատուն նշում է նաև, հանդիսանում է արդյոք անվանումը յուրահատուկ ըստ էության կամ նշում է արտադրանքի յուրահատուկ հատկանիշները։ Եթե հայտատուն ցանկանում է խումբը գրանցել երաշխավորված ավանդական արտադրանք՝ վերապահելով (ռեզերվացնելով) դրա անվանումը օրենքի 40–րդ հոդվածի 2–րդ մասի դրույթների համաձայն, նա հստակ նշում է այդ փաստը.
2) որպես երաշխավորված ավանդական արտադրանք գրանցման ներկայացված ապրանքի անվանումը և դրա դասակարգումը՝ համաձայն սույն կարգի 6–րդ կետի 7–րդ ենթակետի.
3) ապրանքի նկարագրությունը, որի համար խնդրարկվում է երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցում՝ պահպանելով սույն կարգի 29–րդ կետի դրույթները.
4) արտադրողների կողմից կիրառվող արտադրական եղանակի նկարագրությունը, այդ թվում, եթե դա անհրաժեշտ է, օգտագործվող հումքի և բաղադրիչների բնույթն ու հատկանիշների նկարագրությունը, գյուղատնտեսական արտադրանքի կամ սննդամթերքի պատրաստման եղանակը սույն կարգի 33–րդ կետի պահանջներին համապատասխան, մասնավորապես, շեշտադրվում է տեղեկատվությունը, որը թույլ է տալիս տարբերել համապատասխան արտադրանքն այդ տեսակի այլ արտադրանքներից.

9

5) արտադրանքի յուրահատկությունը որոշող հիմնական տարրերի նկարագրությունը և, անհրաժեշտության դեպքում, օգտագործվող միավորների համակարգը՝ համաձայն սույն կարգի 34–րդ կետով նախատեսած պահանջների.
6) տարրերի նկարագրությունը, որը հաստատում են արտադրանքի ավանդական բնույթը՝ համաձայն օրենքի 9–րդ հոդվածի 1–ին մասի.
7) արտադրանքի յուրահատկության նվազագույն պահանջներն ու գնահատման գործընթացի նկարագրությունը.
8) արտադրանքի փաթեթավորման առանձնահատուկ կանոնները՝ համաձայն սույն կարգի 35–րդ կետի։
ԳԼՈՒԽ 5
V. ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐ
27. Խմբերի նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները`
1) օրենքի 12–րդ հոդվածի 2–րդ մասի իմաստով խումբը, որը խնդրարկում է աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցում, պետք է գործի կանոնադրության հիման վրա և ներկայացնի տարբեր կատեգորիայի արտադրողների, որոնք ընդգրկված են արտադրանքի մշակման մեջ։ Խմբի կանոնադրությունը պետք է պարունակի հետևյալ դրույթները`
ա. խմբի ներկայացուցչությունն ապրանքների գծով։ Այսպես վերամշակված
ապրանքների դեպքում անհրաժեշտ է ներկայացնել որոշակի հումքի ապահովման աղբյուրները,
բ. խմբի մատչելիությունը նրա կազմի մեջ մտնելու ցանկություն ունեցող ցանկացած անձի համար. ծագման տեղանվան, աշխարհագրական նշման, երաշխավորված ավանդա­ կան արտադրանքի անվանման օգտագործումը պետք է մատչելի լինի տեխնիկական հատկորոշումների դրույթները պահպանող բոլոր արտադրողներին,
գ. խմբի առաքելությունն աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ
երաշխավորված ավանդական արտադրանքի վերաբերյալ՝ ներառյալ միջազգային գրանցման նպատակով հայտ ներկայացնելը, այդ գրանցման պահպանության և ներգրավ­ ված արտադրողների պաշտպանության կարգը.
2) խմբի կանոնադրության մեկ օրինակը պետք է ներկայացվի պետական
իրավասու մարմին՝ տեխնիկական հատկորոշումները հաստատելու դիմումի հետ միաժամանակ.
3) խումբը պետք է սերտորեն համագործակցի պետական իրավասու մարմնի
հետ, որը պատասխանատու է տեխնիկական հատկորոշումների հաստատման համար.
4) խումբը պետք է ապահովի այն հանգամանքը, որ տեխնիկական հատկորոշումները չպարունակեն ձևակերպումներ, որոնք ապրանք արտադրողներից մեկին կտան մենաշնորհ արտադրության հնարավորություն.
5) առանձին ֆիզիկական կամ իրավաբանական անձը կարող է հավասարեցվել խմբին օրենքի 12–րդ հոդվածի 3–րդ մասի իմաստով, եթե ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման գրանցման հայտ ներկայացնելու պահին ապացույցներ են ներկայացվել հետևյալ պայմանների կատարման մասին՝
ա. տվյալ անձը, որն ուզում է հայտ ներկայացնել, հանդիսանում է միակ
արտադրողը նշված աշխարհագրական գոտում,

10

բ. նշված աշխարհագրական գոտու հատկանիշներն էականորեն տարբերվում են հարակից գոտիների հատկանիշներից կամ արտադրանքի հատկանիշները տարբերվում են հարակից գոտիներում արտադրվող արտադրանքների հատկանիշներից,
գ. երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցում խնդրարկող խումբը կապված չէ տարածքային որևէ սկզբունքներով։
28. Աշխարհագրական նշումների կամ ծագման տեղանունների անվանումների
նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները՝
1) աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը պարտադիր պետք է պարունակի աշխարհագրական անվանում: Դա կարող է լինել որևէ վարչական կամ պատմական տարածաշրջանի անվանում, որևէ վարչական շրջանի (միավորի), որոշակի տեղանքի (վայրի) անվանում կամ այդ անվանումից առաջացած ածական, որը վերաբերում է նշված աշխարհագրական գոտուն.
2) որպես աշխարհագրական նշում կամ ծագման տեղանուն չի կարող գրանցվել անվանում, որը չի հանդիսանում նշված աշխարհագրական գոտին ներկայացնող. պետք է համապատասխանություն լինի անվանման և աշխարհագրական գոտու միջև: Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցումը չի արգելում նշված աշխարհագրական գոտուց այլ աշխարհագրական անվանման օգտագործումը.
3) որևէ երկրի անվանումը կարող է գրանցված լինել որպես ծագման տեղանուն կամ աշխարհագրական նշում միայն այն դեպքում, եթե արտադրանքին յուրահատկություն տվող գործոնների նկատմամբ երկրի տարածքն ունի միատեսակ հատկանիշներ.
4) աշխարհագրական անվանման հետ մեկտեղ աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը կարող են պարունակել նաև ապրանքին վերաբերող որոշ նշումներ, ինչպես, օրինակ, դրա անվանումը, տեսքը, որոշ էական առանձնահատկություններ, որոնք սպառողին լրացուցիչ տեղեկություն կհաղորդեն ապրանքի մասին.
5) չեն թույլատրվում սույն կարգի 36–րդ կետով նախատեսված նշումներ, որոնք վերաբերում են ընդհանրական անվանմամբ ապրանքների, օրինակ, «կաթնամթերք» կամ «երշիկեղեն» նույն աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան համար: Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է յուրաքանչյուր ապրանքի համար առանձին հայտ և համապատասխան փաստաթղթեր ներկայացնել.
6) այն դեպքում, երբ անվանումը, որի համար գրանցում է խնդրարկվում որպես
աշխարհագրական նշում, կամ ծագման տեղանուն պարունակում է լրացուցիչ չպահպանվող նշումներ, ինչպես «դասական», «ավանդական», «իսկական (աուտենտիկ)» և այլն, այդպիսի­ ները կհանվեն պահպանությունից.
7) որևէ ապրանքի համար ինչ–որ անվանման վերապահումը հիմնավորելու համար հայտատուն պետք է ապացույցներ ներկայացնի, որոնք թույլ կտան սահմանել տվյալ ապրանքի համար այդ անվանման վաղօրոք օգտագործումը, և այդպիսի անվանումով վաճառվող ապրանքի լայն ճանաչվածությունը շուկայում։ Անվանման վաղօրոք օգտա­ գործելու փաստը հաստատելու համար նվազագույն տարիների թիվ չի սահմանվում։

11

8) որպես աշխարհագրական նշում կամ ծագման տեղանուն՝ կարող է գրանցվել միայն տվյալ ապրանքը նշելու համար առևտրում կամ խոսակցական լեզվում օգտագործվող անվանումը։ Այդ անվանումը կարող է գրանցվել միայն այն լեզուներով, որոնք օգտագործվում են կամ պատմականորեն օգտագործվել են համապատասխան աշխարհագրական գոտում տվյալ ապրանքը նկարագրելու համար։ Հայտատու խումբը կարող է ցուցադրել այդպիսի անվանումով վաղօրոք օգտագործումը և այդ նպատակով հայտին կցել պիտակների նմուշներ, գովազդի օրինակներ, հոդվածներ մամուլից և այլն.
9) գրանցման պահին պետք է պահպանված լինի անվանման յուրահատուկ
ուղղագրությունը։ Եթե այդ ուղղագրությունն արտացոլված է ոչ լատինական տառերով, ապա յուրահատուկ ուղղագրության գրանցումը պետք է ուղեկցվի լատինական տառադարձությամբ.
10) անվանումները, որոնք լիովին օմոնիմիկ են բույսերի տեսակների կամ կենդանի­ ների ցեղատեսակների անվան հետ, չեն կարող գրանցվել, եթե մինչև օրենքի 25–րդ հոդվածով նախատեսված առարկության գործընթացի ավարտն ապացուցվում է, որ մինչև հայտը ներկայացնելու թվականը տվյալ անվանումով բույսի տեսակի կամ կենդանու ցեղատեսակն աշխարհագրական գոտուց դուրս դարձել է առևտրային արտադրության օբյեկտ, այնպես, որ սպառողները կարող են շփոթել գրանցված անվանում ունեցող ապրանքը տեսակի կամ ցեղատեսակի հետ.
11) անվանումները, որոնք մասամբ են օմոնիմիկ բույսերի տեսակների կամ կենդանիների ցեղատեսակների անվան հետ, կարող են գրանցվել, անգամ եթե տեսակը կամ ցեղատեսակը դարձել են առևտրային արտադրության օբյեկտ աշխարհագրական գոտուց դուրս՝ պայմանով, որ սպառողը չի կարող շփոթել գրանցված անվանում ունեցող ապրանքը տեսակի կամ ցեղատեսակի հետ.
12) եթե անվանման գրանցման կամ դրա փոփոխությունները հաստատելու մասին հայտն օրենքի 11–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ ենթակետին համապատասխան՝ պարունակում է նույն կատեգորիայի տարբեր ապրանքներին պատկանող արտադրանքի նկարագրությունը, անհրաժեշտ է ապացուցել գրանցման չափորոշիչների պահպանումը յուրաքանչյուր ապրանքի համար առանձին։ Սույն կետի նպատակներով «տարբեր ապրանքներ» հասկացության տակ պետք է հասկանալ ապրանքներ, որոնք իրենց զբաղեցրած տեղով տարբերակված են շուկայում.
13) օրենքի 8–րդ հոդվածի 3–րդ մասին համապատասխան՝ որոշ ավանդաբար օգտագործվող աշխարհագրական կամ ոչ աշխարհագրական անվանումներ կարող են նույնպես համարվել աշխարհագրական նշումներ կամ ծագման տեղանուններ, եթե դրանք նույնականացնում են ապրանքը որպես երկրի տարածքից կամ տարածաշրջանից կամ այդ տարածքում տեղանքից ծագող, այն դեպքում, եթե այդ ապրանքը համապատասխանում է, ըստ հանգամանքների, նույն հոդվածի 1–ին կամ 2–րդ մասով նախատեսված պայմաններին։
29. Ապրանքի կամ հումքի նկարագրության նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները՝
1) օրենքի 11–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետին կամ համապատասխան դեպքում՝ 3–րդ մասի 2–րդ կետին համապատասխան՝ ծագման տեղանվան, աշխար­ հագրական նշման կամ երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումները պետք է պարունակեն ապրանքի և, անհրաժեշտության դեպքում,

12

դրա արտադրության համար օգտագործվող հումքի նկարագրությունը՝ ներառյալ արտադրանքի բնորոշ հետևյալ հատկանիշները՝
ա. ֆիզիկական (ձևը, զանգվածը, բաղադրությունը, խոնավությունը, խտությունը,
գույնը, վիճակը (թարմ, սառեցված, պահածոյացված, ամբողջական, մանրացված) և այլն),
բ. քիմիական (կազմությունը, պարունակությունը, հիմնական բաղադրիչների ու տարրերի պարունակությունը, ջրի, շաքարի, սպիրտի, թթվի և այլնի պարունակությունը),
գ. կենսաբանական (դասը, տեսակը, սեռը, և այլն),
դ. միկրոբիոլոգիական (առկա մանրէների տեսակը և այլն),
ե. օրգանոլեպտիկ (զգայորոշման՝ գույնը, տեսքը, տեքստուրան, համը, բույրը, հոտը և այլն), որոնք թույլ են տալիս օբյեկտիվորեն տարբերակել այն նույն կատեգորիայի այլ ապրանքներից.
2) սույն կետի 1–ին ենթակետի համաձայն՝ նկարագրությունը պետք է կազմված լինի ճշգրիտ տերմիններով, որպեսզի ապահովի արտադրողի կողմից տեխնիկական հատկորոշումների ճիշտ պահպանությունն ու թույլ տա ստուգող և վերահսկող մարմին­ ներին օբյեկտիվ հսկողություն իրականացնել այդպիսի պահպանության նկատմամբ։
30. Աշխարհագրական գոտու սահմանափակման նկատմամբ կիրառվում են
հետևյալ կանոնները՝
1) աշխարհագրական գոտին ներառում է այն տարածքը, որտեղ մշակվել է արտադրանքը և նշվում է՝ ելնելով օրենքի 11–րդ հոդվածի 2–րդ մասի 6–րդ կետով նախատեսված կապի առկայությունից։ Այդ նպատակով անհրաժեշտ է հաշվի առնել տարրերը, որոնք անհրաժեշտ են նշել ապացուցելու համար ապրանքի և նրա աշխարհագրական ծագման միջև կապը։ Աշխարհագրական գոտին պետք է որոշված լինի ճիշտ, մանրամասն ու միանշանակ.
2) աշխարհագրական գոտին կարող է որոշված լինել վարչատարածքային
միավորների սահմաններով կամ բնական աշխարհագրական սահմաններով։ Աշխար­ հագրական գոտու սահմանները կարող են նշված լինել շրջանների վարչական սահմանների օգնությամբ կամ տոպոգրաֆիական միջոցով՝ նշելով որևէ տեղանքի, աշխարհագրական օբյեկտների, ինչպիսիք են՝ սարերը, գետերը, շինությունները և այլն, փոխադարձ դասավորվածությունը.
3) արտադրական գոտու համապատասխանությունն այն վարչական գոտուն, որի
անվանումը խնդրարկվում է գրանցման համար, պարտադիր չէ.
4) աշխարհագրական գոտու համար անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքները, որոնք անհրաժեշտ են ապրանքի և դրա աշխարհագրական ծագման միջև կապը ցույց տալու համար.
5) աշխարհագրական գոտին ճիշտ և լիարժեք ներկայացնելու համար աշխար­
հագրական նշման կամ ծագման տեղանվան տեխնիկական հատկորոշումները պետք է ներառեն մեկ կամ մի քանի աշխարհագրական քարտեզ, որոնք կլուսաբանեն այդ գոտու հիմնավորվածությունը։ Այն ապրանքի դեպքում, որի որակը որոշվում է հողի և կլիմայի հատկանիշներով, տեխնիկական հատկորոշումները պարտադիր պետք է ներառեն նաև ենթակլիմայական քարտեզ։

13

31. Հումքի նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները՝
1) ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման համար հումքի ծագման նկատմամբ ցանկացած սահմանափակում պետք է հիմնավորված լինի որակի կամ ապրանքի բնորոշ հատկանիշների ու աշխարհագրական միջավայրի միջև կապով՝ օրենքի 7–րդ հոդվածի 1–ին մասի 2–րդ կետին համապատասխան կամ ապրանքի հատուկ որակի, համբավի կամ այլ բնորոշ հատկանիշների ու նրա աշխարհագրական ծագման միջև կապով՝ օրենքի 7–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետին համապատասխան.
2) օրենքի 8–րդ հոդվածի 6–րդ մասի 2–4–րդ կամ, համապատասխան դեպքում,
նույն հոդվածի 7–րդ մասի 2–4–րդ կետերին համապատասխան, գինու հումքը պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին՝
ա. աշխարհագրական նշմամբ գինու համար՝ խաղողը, որից այն ստացվում է,
առնվազն 85 տոկոսը պետք է աճի բացառապես նշված աշխարհագրական գոտում, գինին պետք է արտադրված լինի այդ աշխարհագրական գոտում և պատրաստված լինի
«Վիտիս վինիֆերա» (Vitis vinifera) խաղողի տեսակներից կամ «Վիտիս վինիֆերա» (Vitis

vinifera) և Vitis (Vitis) խաղողի տեսակների խաչասերված սորտերից,

բ. ծագման տեղանվամբ գինու համար՝ խաղողը, որից այն ստացվել է, պետք է աճի բացառապես նշված աշխարհագրական գոտում, գինին պետք է արտադրված լինի այդ գոտում և պատրաստված լինի «Վիտիս վինիֆերա» (Vitis vinifera) տեսակի խաղողից.
3) ծագման տեղանվամբ պահպանվող կենդանական ծագման արտադրանքի համար տեխնիկական հատկորոշումները պետք է պարունակեն մանրամասն կանոններ կերի ծագման և որակի վերաբերյալ։ Կենդանիների համար կերերի ծագումը պետք է սահմանվի համապատասխան աշխարհագրական գոտուց։
32. Ծագման ապացույցների նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները՝
1) ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման համար տեխնիկական հատկորոշումները պետք է նախատեսեն կոնկրետ գործընթացներ, որոնք օրենքի 11–րդ հոդվածի 2–րդ մասի 4–րդ կետին համապատասխան՝ պետք է կիրառեն արտադրողները, որպեսզի ապահովեն արտադրանքի, հումքի, կենդանիների համար կերերի և այլ տարրերի ծագման վերաբերյալ ապացույցներ, որոնք տեխնիկական հատկորոշիչների համաձայն պետք է ծագեն համապատասխան աշխարհագրական գոտուց.
2) սույն կետի 1–ին ենթակետում նշված արտադրողները պետք է կարողանան
նույնականացնել՝
ա. ստացված ապրանքների և (կամ) հումքի բոլոր խմբաքանակների մատակարարին, քանակը և ծագումը,
բ. մատակարարված ապրանքի քանակը, նշանակությունը և դրա ստացողին,
գ. սույն ենթակետի «ա» պարբերության համաձայն ապրանքի յուրաքանչյուր ստացվող խմբաքանակի և «բ» պարբերության համաձայն յուրաքանչյուր առաքվող խմբաքանակի հարաբերակցությունը.
3) տեխնիկական հատկորոշումները կարող են ներառել որոշակի միջոցների
նկարագրություն, որոնք ուղղված են ապահովելու ապրանքի նկատմամբ վերահսկողությունը, ինչպիսիք են հաշվառման և ստուգման գրանցամատյանների վարումը, ինչպես նաև լուսաբանող փաստաթղթերը, ինչպիսիք են արտադրության և ստուգման գործընթացի բոլոր փուլերն արտացոլող աղյուսակները կամ հոսքերը.

14

4) տեխնիկական հատկորոշումները կարող են ընդգրկել ապրանքի ստացումը և արտահանումը լուսաբանող աղյուսակներ՝ արտադրությունից մինչև առևտրայնացում, ինչպես նաև տարբեր փուլերում օգտագործվող փաստաթղթերի ձևաթղթեր։
33. Արտադրանքի ստացման եղանակի նկարագրության համար կիրառվում են
հետևյալ կանոնները՝
1) արտադրանքի ստացման եղանակի նկարագությունն օրենքի 11–րդ հոդվածի 2–րդ մասի 5–րդ կետին կամ, համապատասխան դեպքում, նույն հոդվածի 3–րդ մասի 3–րդ կետին համապատասխան՝ պետք է ընդգրկի ապրանքի ստեղծման գործընթացի նկա­ րագրությունը, այդ թվում՝ գոյություն ունեցող հնարավոր տարբերակները, օգտագործվող պրակտիկան ու տեխնոլոգիաները, ինչպես նաև վերջնական արտադրանքի որակի նկատմամբ պահանջները՝ հաշվի առնելով դրա առանձնահատկությունները։ Նկարագրու­ թյունը պետք է ընդգրկի բոլոր համապատասխան փուլերը՝ ներառյալ, անհրաժեշտության դեպքում, փաթեթավորումը։
2) կենդանական ծագման արտադրանքների համար սույն կետի 1–ին ենթակետի համաձայն՝ նկարագրությունը պետք է ընդգրկի տեղեկություններ տեսակի, պահելու և խնամքի տեխնիկայի (կերակրման, արածացնելու և այլն), սպանդի տարիքի, հասունացման, մարմնի դասակարգման, pH և այլն.
3) բուսական արտադրանքի նկարագրությունը, համաձայն սույն կետի 1–ին
ենթակետի, պետք է ներառի տեղեկատվություն՝ տեսակի, սորտի, ցանքի կամ տնկելու ժամանակի և բերքահավաքի ժամկետի մասին, բերքի հավաքման կարգի, մեկ հեկտարից բերքի առավելագույն արտադրողականության, տեղափոխման, դիմացկունու­ թյան, շաքարի պարունակության և այլնի մասին.
4) վերամշակված արտադրանքի համար նկարագրությունը սույն կետի 1–ին ենթակետի համաձայն՝ պետք է ներառի տեղեկություններ հումքի, օգտագործված բաղադրամասերի (ինգրիդիենտների), վերամշակման տեխնոլոգիայի, արտադրական գործընթացների և այլնի մասին.
5) նկարագրությունը, սույն կետի 1–ին ենթակետի համաձայն, չպետք է պարունակի
բոլոր հնարավոր արագ փոփոխվող մանրամասներ, բացի այն դեպքերից, երբ դրանք համարվում են համապատասխան աշխարհագրական նշմամբ, ծագման տեղանվամբ արտադրանքի կամ երաշխավորված ավանդական արտադրանքի էական բնորոշ հատ­ կանիշներ։
34. Արտադրանքի որակի կամ բնութագրերի և աշխարհագրական գոտու միջև կապի վերաբերյալ կիրառվում են հետևյալ կանոնները՝
1) տարրերը, որոնք հիմնավորում են օրենքի 11–րդ հոդվածի 2–րդ մասի 6–րդ
կետում նշված կապը, պետք է բացատրեն, թե ինչ աստիճանով են ազդում համապատասխան աշխարհագրական գոտու բնորոշ հատկանիշները վերջնական արտադրանքի վրա.
2) ծագման տեղանվան համար տեխնիկական հատկորոշումները պետք է պարու­
նակեն՝
ա. մանրամասն տեղեկատվություն աշխարհագրական միջավայրի հետ կապի մասին՝ ներառյալ բնական և մարդկային գործոնները,

15

բ. մանրամասն տեղեկատվություն ապրանքի որակի կամ բնորոշ հատկանիշների մասին, որոնք հիմնականում կամ բացառապես պայմանավորված են աշխարհագրական միջավայրով,
գ. սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված տարրերի միջև փոխադարձ պատճառային կապի նկարագրությունը.
3) աշխարհագրական նշման համար տեխնիկական հատկորոշումները պետք է պարունակեն՝
ա. մանրամասն տեղեկատվություն աշխարհագրական ծագման հետ կապի մասին,
բ. մանրամասն տեղեկատվություն ապրանքի յուրահատուկ որակի, համբավի կամ այլ բնորոշ հատկանիշների մասին, որոնք կարող են վերագրվել աշխարհագրական ծագմանը,
գ. սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված տարրերի միջև փոխա­
դարձ պատճառային կապի նկարագիրը,
դ. ապրանքի այն յուրահատկությունների նշումը, որոնց վրա հիմնվում է աշխար­ հագրական նշումը, այն է՝ յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշ­ ները, որոնք կարող են վերագրվել այդ աշխարհագրական ծագմանը.
4) եթե աշխարհագրական նշման գրանցման հայտը հիմնվում է միայն ապրանքի համբավի վրա, տեխնիկական հատկորոշումները պետք է ներառեն այդ համբավի վերաբերյալ մանրամասն և ճշգրիտ ապացույցներ, այդ թվում՝ համապատասխան գրակա­ նության կամ սպառողների հարցման վրա հիմնված.
5) օրենքի 8–րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ յուրահատուկ որակ
հանդիսանում է աշխարհագրական ծագման հետ կապված որակը, որը տարբերակում է ապրանքը և նույնականացնում աշխարհագրական նշման հետ.
6) աշխարհագրական նշմամբ ապրանքի համբավի մասին տեղեկատվությունը
պետք է արտացոլի դրա պատմությունը, նախորդող և ներկա համբավը տեղական, ազգային և (կամ) միջազգային ասպարեզում.
7) աշխարհագրական նշմամբ ապրանքի այլ հատկանիշների մասին տեղեկա­
տվությունը կարող է հիմնվել հատուկ գիտելիքի վրա, որոնց նշանակությունը կարող է գնահատվել սովորական տեխնոլոգիայի հետ դրանց համեմատության միջոցով՝
ա. կենդանիներ կամ բույսեր աճեցնելու մեթոդների,
բ. կուլտիվացիայի տեխնիկայի,
գ. պատրաստման գործընթացների և այլն.
8) նշված աշխարհագրական գոտու բնական գործոնների մասին տեղեկատվությունը պարունակում է՝
ա. միջավայրի բնորոշ հատկանիշները, որոնք ազդում են տեխնոլոգիայի և արտադրա­
կան պրակտիկայի վրա կամ հումքին տալիս են յուրահատուկ բնութագրեր, բ. հողի ենթաշերտերի տեսակը, հողի տեսակը,
գ. գոտու աշխարհագրությունը (ռելիեֆը, թեքվածությունը, ծովի մակերևույթից
բարձրությունը և այլն),
դ. կլիման, միկրոկլիման,
ե. բուսականությունը, բնապատկերը,
զ. միջավայրի բնորոշ հատկանիշները, որոնք հարմարեցված են արտադրանքի վերամշակման կամ պահպանման համար օգտագործվող եղանակին.

16

9) կենդանական արտադրանքի համար սույն կետի 8–րդ ենթակետի համաձայն տեղեկատվությունը կարող է ներառել՝
ա. օդի հիդրոմետրիկ հատկանիշները, որոնք ապահովում են կերի բնական
չորացումը,
բ. առանձնահատուկ կլիման, որն ապահովում է խոտի արտադրությունը տիպիկ ֆլորայի բազայում ու չորացումն արոտավայրում,
գ. խոտի աճեցման ցիկլը, որն ապահովում է կենդանիների քաշի հավաքումը
տարվա որոշակի ժամանակաշրջաններում և այլն.
10) բուսական արտադրանքի համար սույն կետի 8–րդ ենթակետի համաձայն՝ տեղեկատվությունը կարող է ներառել կլիմայական գործոնները, որոնք կարող են առանձնացվել առաջարկվող աշխարհագրական գոտու ընտրությունը հիմնավորելու համար այն դեպքում, երբ կուլտուրան (բույսը) զարգացման որոշակի փուլերում խոնավության, ջերմության և այլնի հատուկ պայմանների կարիք ունի.
11) մարդկային գործոնի մասին տեղեկատվությունը նշված աշխարհագրական
գոտում պետք է ներառի ապրանքի հետ կապված տեղական առանձնահատուկ փորձը: Այն կարող է պարունակել տեղեկատվություն`
ա. գործունեության տեղի ընտրությունը միջավայրի պայմաններին համապա­
տասխան (խոտի չորացնելը բարձրադիր մասերում, կուլտուրայի տնկելը քամուց պաշտպանված գոտիներում),
բ. կուլտուրաների և կենդանիների պահանջներին համապատասխան բնապատ­
կերի հարմարեցման մասին (տեռասների կառուցման, կուտակող ջրավազանների կառուցումը, արոտավայրերի ռոտացիան և այլն),
գ. արտադրանքին հարմարեցված առանձնահատուկ կառույցների անհրաժեշ­
տության մասին (չորանոցներ, աղացներ, խոտանոցներ և այլն),
դ. առանձնահատուկ որևէ գիտելիքի զարգացման մասին (վերամշակման և արտադրության տեխնոլոգիայի վերաբերյալ, բույսերի կամ կենդանիների աճեցման մեթոդների վերաբերյալ, միջավայրի պայմաններին սորտերի կամ տեսակների ադապտացման վերաբերյալ և այլն):
35. Աշխարհագրական գոտում փաթեթավորման վերաբերյալ կիրառվում են հետևյալ կանոնները՝
1) եթե հայտատու խումբը տեխնիկական հատկորոշումներում նշում է, որ
ապրանքի` օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ ենթակետում նախատեսված փաթեթավորումը պետք է իրականացվի նշված աշխարհագրական գոտում, տվյալ ապրանքի համար այդ խումբը պետք է հիմնավորի այդ սահմանափակումներն ապրանքի ազատ շրջանառության և ծառայությունների ազատ մատուցման համար.
2) շշալցումը նշված աշխարհագրական գոտում հանդիսանում է պարտադիր՝
ծագման տեղանվամբ գինիների և սպիրտային խմիչքների դեպքում:
36. Պիտակավորման վերաբերյալ կիրառվում են հետևյալ կանոնները՝
1) տեխնիկական հատկորոշումները պետք է պարունակեն բոլոր առանձնա­ հատուկ տարրերը, որոնք պետք է հիշատակվեն ծագման տեղանունը կամ աշխարհա­ գրական նշումը կրող ապրանքի կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պիտակի վրա` պահպանելով ապրանքի պիտակավորման նկատմամբ պահանջները.

17

2) օրենքի 39–րդ հոդվածով սահմանված պայմանների համաձայն՝ ծագման տեղանունը կամ աշխարհագրական նշումը կրող՝ ՀՀ-ում արտադրված ապրանքի պիտակի վրա կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պիտակի վրա համապատասխան անվանումը, անհրաժեշտության դեպքում, ուղեկցվում է «Պահպանվող աշխարհագրական նշում», «Պահպանվող ծագման տեղանուն» կամ «Պահպանվող երաշխավորված ավանդական արտադրանք» նշումների և (կամ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված համապատասխան ազգային խորհրդանշանների կիրառմամբ.
3) օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով կամ, ըստ հանգամանքների,
18-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված տեխնիկական հատկորոշումների դրույթների պահպանությունն ստուգելու լիազորություն ունեցող մարմնի կամ մարմինների անվանումը նույնպես պետք է երևա Հայաստանի Հանրապետությունում արտադրված և ծագման տեղանունը կամ աշխարհագրական նշումը կամ երաշխա­ վորված ավանդական արտադրանքի անվանումը կրող ապրանքի պիտակի վրա:
37. Միասնական փաստաթղթի նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները՝
1) միասնական փաստաթուղթը կազմվում է ծագման տեղանունը կամ աշխար­ հագրական նշումը գրանցելու վերաբերյալ յուրաքանչյուր հայտի համար՝ համաձայն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և փոփոխություն կատարելու վերաբերյալ ներկայացված յուրաքանչյուր դիմումի համար՝ համաձայն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի և պետք է պարունակի՝
ա. տեխնիկական հատկորոշումների հիմնական տարրերը, որոնք են՝ գրանցման
ներկայացված անվանումը, ապրանքը, ապրանքի նկարագրությունը, այդ թվում, անհրաժեշտության դեպքում, փաթեթավորման կամ դրա պիտակավորման համար կիրառվող հատուկ կանոնները, ինչպես նաև աշխարհագրական գոտու սահմանների համառոտ նկարագիրը (անհրաժեշտության դեպքում),
բ. աշխարհագրական միջավայրի կամ աշխարհագրական ծագման հետ ապրանքի կապի նկարագրությունը՝ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, կամ, անհրա­ ժեշտության դեպքում, 2-րդ մասի համաձայն, այդ թվում, եթե դա անհրաժեշտ է, ապրանքի կամ արտադրության եղանակի նկարագրության առանձնահատուկ տարրերը, որոնք հիմնավորում են այդ կապը.
2) ապրանքը, որի համար խնդրարկվում է ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման գրանցում, պետք է նշված լինի սույն կարգի 6-րդ կետի 7-րդ ենթակետին համապատասխան.
3) միասնական փաստաթղթում ապրանքի նկարագրությունը պետք է ընդգրկի
այդ կատեգորիայի ապրանքների համար սովորաբար օգտագործվող տեխնիկական բնութագրերը՝ ներառյալ, ըստ հանգամանքների, օրգանոլեպտիկ տվյալները:
38. Պետական տուրքերի գանձման հետ կապված՝ կիրառվում են հետևյալ կանոնները՝
1) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված
ավանդական արտադրանքի գրանցման հետ կապված՝ օրենքով սահմանված գործողությունների համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն

18

վճարվում են հետևյալ պետական տուրքերը, որոնց անդորրագրերը ներկայացվում են՝
ա. հայտ ներկայացնելու համար` հայտը ներկայացնելու հետ միաժամանակ,
բ. հայտի՝ ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար` հայտը ներկա­
յացնելու հետ միաժամանակ,
գ. ծագման տեղանունը, աշխարհագրական նշումը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը գրանցելու համար և պահպանվող ծագման տեղանունը, աշխարհագրական նշումը կամ երաշխավորված ավանդական արտադրանքն օգտագործելու իրավունքի վկայագիր տալու՝ հայտ ներկայացնելու հետ միաժամանակ կամ գրանցման մասին որոշումն ստանալու թվականից երեք ամսվա ընթացքում,
դ. պահպանվող ծագման տեղանունը կամ պահպանվող աշխարհագրական նշումն օգտագործելու իրավունքի վկայագիր տալու համար՝ միաժամանակ օգտա­ գործման իրավունքի ընձեռման հայտը ներկայացնելու հետ միաժամանակ,
ե. պահպանվող ծագման տեղանունը կամ պահպանվող աշխարհագրական նշումն օգտագործելու իրավունքի ժամկետի երկարաձգման համար՝ միաժամանակ երկարաձգման մասին դիմում ներկայացնելիս,
զ. հայտի փաստաթղթերում կամ տեխնիկական հատկորոշումներում փոփոխություն, լրացում կամ ճշգրտում կատարելու համար՝ համապատասխան դիմում ներկայացնելու հետ միաժամանակ,
է. առարկություններ ներկայացնելու համար՝ առարկությունների քննարկման մասին դիմում ներկայացնելու հետ միաժամանակ,
ը. հայտերի վերաբերյալ ընդունված ցանկացած որոշման դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար՝ բողոքի հետ միաժամանակ,
թ. հայտը հետ կանչելու համար՝ համապատասխան դիմումի հետ միաժամանակ, ժ. փորձաքննության ընթացքում գործակալության հարցմանը համապատասխան
լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետի երկարաձգման համար՝ համա­
պատասխան դիմումի հետ միաժամանակ.
ժա. աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի կրկնակ տալու համար՝ համապատասխան դիմումի հետ միաժամանակ.
2) հայտը համարվում է հետ կանչված, եթե վճարման ենթակա պետական տուրքերը չեն վճարվում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետներում։
39. Հաղորդումների փոխանցման հետ կապված՝ կիրառվում են հետևյալ կանոն­
ները՝
1) «Հաղորդումներ» ասելով պետք է հասկանալ գործակալություն փոխանցված
ցանկացած փաստաթուղթ: Գործակալություն ներկայացվող հայտը կամ դիմումը, դրան կից բոլոր փաստաթղթերը և մնացած այլ փաստաթղթեր ու տեղեկություններ կարող են փոխանցվել հետևյալ կերպ՝
ա. ուղարկվել փոստով,
բ. ներկայացվել անձամբ,
գ. տվյալ փաստաթղթի ստորագրված բնօրինակի փոխանցումը ֆաքսով՝ սույն կետի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան,

19

դ. տեղեկությունների բովանդակության փոխանցումը կապի էլեկտրոնային միջոցներով (e-mail) սույն կետի 6-րդ և 7-րդ կետերին համապատասխան.
2) սույն կետի 1-ին ենթակետի «գ» և «դ» ենթակետերով նախատեսված դեպքե­
րում հայտը կամ ցանկացած այլ հաղորդում համարվում է ներկայացված՝ ֆաքս կամ էլեկտրոնային հաղորդագրություն (e-mail) ստանալու թվականով, եթե այդ թվականից
1 ամսվա ընթացքում հայտի կամ տվյալ փաստաթղթի բնօրինակը գործակալություն ներկայացվում է փոստով կամ անձամբ՝ բացառությամբ էլեկտրոնային ստորագրությամբ էլեկտրոնային փաստաթղթի։ Եթե հայտի կամ փաստաթղթի բնօրինակը գործա­ կալությունն ստանում է այդ ժամկետի ավարտից հետո, հայտը կամ փաստաթուղթը համարվում են ներկայացված դրանց բնօրինակն ստանալու թվականով.
3) գործակալությունը կարող է պահանջել հաղորդման կրկնակի փոխանցում
երկու ամսվա ընթացքում, սույն կետի 1-ին ենթակետում նշված միջոցներից մեկի համաձայն, եթե ֆաքսով ստացված տեղեկությունը թերի է կամ անընթեռնելի, կամ առկա են փոխանցված տվյալների լիարժեք լինելու վերաբերյալ կասկածներ: Նոր հաղորդումների ստացման թվականը համարվում է սկզբնական հաղորդումների թվականը, եթե պահպանվել է գործակալության սահմանած ժամկետը՝ պայմանով, որ ներկայացնելու թվականի որոշման հետ կապված որոշ անհամապատասխանու­ թյունների դեպքում կիրառվում են հայտը ներկայացնելու թվականը կարգավորող դրույթները: Եթե ուղարկողը չի տեղավորվում նախատեսված ժամկետում, սկզբնական տեղեկությունը համարվում է չստացված.
4) ֆաքսով գործակալություն փոխանցված ցանկացած հաղորդում համարվում է ստորագրված, եթե արտատպված փաստաթղթում ստորագրությունն ընթեռնելի է.
5) եթե հաղորդումները վերաբերում են գործողություններին, որոնք կարող են հանգեցնել իրավունքի կորստի, հաղորդումները ֆաքսով ուղարկելու թվականից մեկ ամսվա ընթացքում անհրաժեշտ է ներկայացնել հաղորդումների բնօրինակը: Եթե գործակալությունն ստանում է հաղորդումների բնօրինակն այդ ժամկետի ավարտից հետո, համարվում է, որ համապատասխան հաղորդումը ներկայացվել է տվյալ փաստաթղթի բնօրինակի ստացման թվականով.
6) սույն կետի 3-րդ ենթակետի դրույթները կիրառվում են «մութաթիս մութանդիս» (mutatis mutandis) էլեկտրոնային միջոցներով ուղարկված հաղորդումների նկատմամբ.
7) ի տարբերություն սույն կետի 6–րդ ենթակետի դրույթների՝ հաղորդումներն էլեկտրոնային փոստով ուղարկողի ազգանվան նշումը բավարար է հաղորդումն ստանալու համար, ստորագրությունը պարտադիր չէ.
8) հայտի փաստաթղթերը կամ որևէ այլ հաղորդում ստացող անձն ընթեռնելի ձևով նշում է գործակալության կողմից հայտի ստանալու թվականը և մտից համարը, և ստորագրում ստացված փաստաթղթերի բոլոր օրինակները.
9) հայտ ներկայացնելուց հետո ուղարկված տեղեկությունները պետք է պարունակեն հայտի մտից համարը (եթե հայտատուն ծանուցված է դրա մասին) և գործակալության կողմից դրա ստացման թվականը, ստորագրված լինեն հայտատուի կամ նրա ներկայացուցչի կողմից, հակառակ դեպքում դրանք կվերադարձվեն ուղարկողին առանց քննարկման.
10) հայտի գործընթացների ընթացքում գործակալության պահանջած նյութերը պետք է ներկայացվեն օրենքով և սույն կարգով սահմանված ժամկետներում:

20

40. Հայտի փաստաթղթերի փոփոխության նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները՝
1) օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչև աշխարհագրական նշման,
ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման մասին կամ հայտը մերժելու մասին որոշման ընդունումը, հայտատուն իրավունք ունի փոփոխություններ կատարելու հայտում և դրա փաստաթղթերում՝ առանց փոփոխելու գրանցման համար խնդրարկվող անվանման էությունը կամ առանց ընդարձակելու ապրանքների ցանկը.
2) հայտի փաստաթղթերում փոփոխություններ կատարելու համար հայտատուն կամ նրա ներկայացուցիչը, ըստ հանգամանքների, պետք է դիմում ներկայացնի գործակալություն՝ համաձայն NN 6, 7, 8 ձևերի, փոփոխություններ կատարելու մասին և վճարի սահմանված չափով պետական տուրքը.
3) փոփոխություններ կատարելու մասին դիմումը պետք է վերաբերի մեկ փոփոխության և պարունակի հետևյալ տեղեկությունները՝
ա. հայտի համարը և ներկայացնելու թվականը կամ, ըստ հանգամանքների, դրան տրված մտից համարը, եթե հայտին դեռ համար տրված չէ, կամ հայտի համարը դեռ հայտնի չէ հայտատուին կամ նրա ներկայացուցչին,
բ. հայտատուի անհատականացման տվյալները,
գ. ներկայացուցչի ազգանունը և բնակության կամ գտնվելու վայրը (անհրաժեշ­
տության դեպքում),
դ. նամակագրության հասցեն (անհրաժեշտության դեպքում),
ե. հայտի նյութերից այն տարրի նշումը, որի փոփոխությունն է խնդրարկվում և առաջարկվող փոփոխությունը,
զ. հայտատուի կամ, ըստ հանգամանքների, ներկայացուցչի ստորագրությունը.
4) բավարար է ներկայացնել մեկ դիմում փոփոխություններ կատարելու մասին՝ նշելով հայտերի համարները և ներկայացնելու թվականները, որոնց դա վերաբերում է, եթե խնդրարկվում է միևնույն տարրի փոփոխությունը նույն հայտատուի մի քանի հայտերում և յուրաքանչյուրի համար վճարված է սահմանված չափով պետական տուրքը։ Փոփոխություններ անցկացնելու մասին դիմումը և դրան կցվող փաստաթղթերը ներկայացվում են օրինակների այնպիսի թվով, որը բավարար է փոփոխություններ անցկացնելու մասին դիմումում նշված բոլոր հայտերին կցելու համար.
5) փոփոխություններ կատարելու մասին դիմումը համարվում է ներկայացված միայն սահմանված չափով պետական տուրքի վճարումից հետո: Հակառակ դեպքում փոփոխություններ կատարելու մասին դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն.
6) փոփոխություններ կատարելու մասին դիմումի քննարկման ընթացքում
հայտնաբերված անհամապատասխանությունների մասին գործակալությունը ծանուցում է հայտատուին՝ երկամսյա ժամկետում դրանք վերացնելու առաջարկությամբ: Նշված ժամկետում անհամապատասխանությունները չվերացնելու և այդ ժամկետը չերկարա­ ձգելու մասին դիմում չներկայացվելու դեպքում գործակալությունը մերժում է փոփոխություններ կատարելու մասին դիմումը.
7) փոփոխություններ կատարելու մասին դիմումում նշված տվյալների ճշտության
վերաբերյալ կասկածների առկայության դեպքում գործակալությունը կարող է պահանջել որոշ ապացույցներ.

21

8) կատարված փոփոխությունները հրապարակվում են գործակալության պաշտոնական տեղեկագրում՝ բացառությամբ այն փոփոխությունների, որոնք կատարվել են դեռևս չհրապարակված հայտերի նյութերում (այդ հայտերը հրապարակվում են կատարված փոփոխություններով) և մուտքագրվում են համապատասխան պետական գրանցամատյան։
41. Տեխնիկական հատկորոշումների փոփոխության նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները՝
1) ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի համար տեխնիկական հատկորոշումներում փոփոխություն­ ներ կատարելու մասին դիմումը՝ համաձայն N 9 ձևի, օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործակալություն ներկայացնում է օրինական շահ ունեցող խումբը՝ կցելով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը.
2) օրենքի 41-րդ հոդվածի 1-ին, 5-րդ կամ 9-դ մասերի համաձայն՝ տեխնիկական հատկորոշումներում փոփոխություններ կատարելու մասին դիմումը պետք է պարունակի՝
ա. փոփոխված տեխնիկական հատկորոշումները,
բ. իրավասու մարմնի որոշումը փոփոխությունները հաստատելու մասին,
գ. ապացույցներ ծագման երկրում փոփոխություններն ընդունելու մասին, երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի դեպքում,
դ. փոփոխված միասնական փաստաթուղթ այն դեպքում, եթե դիմումը վերաբերում է օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասին,
ե. խնդրարկվող փոփոխությունը հիմնավորող տարրեր.
3) սույն կետի 2–րդ ենթակետով նախատեսված փոփոխություններն անցկացնելու մասին դիմումը քննարկվում է օրենքի 23-րդ, 24-րդ և 25-րդ հոդվածներով նախատեսված գործընթացներին համապատասխան: Սակայն, եթե խնդրարկվող փոփոխությունները համարվում են ոչ էական, գործակալությունն ընդունում կամ մերժում է համապատասխան փոփոխությունը՝ առանց առարկության գործընթացներին դիմելու.
4) փոփոխությունը համարվում է ոչ էական, եթե այն՝
ա. չի վերաբերում ապրանքի հիմնական հատկանիշներին,
բ. ապրանքի որակի կամ հատկանիշների և աշխարհագրական միջավայրի միջև կապի վրա՝ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով կամ յուրահատուկ որակի, համբավի կամ ապրանքի այլ հատկանիշների և նրա աշխարհագրական ծագման միջև կապի վրա՝ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով,
գ. չի պարունակում գրանցում խնդրարկող անվանման կամ դրա մասի փոփո­
խություն,
դ. չի ենթադրում նշված աշխարհագրական գոտու սահմանների փոփոխություն,
ե. չի հանգեցնում ապրանքի կամ հումքի վաճառքի լրացուցիչ սահմանափակում­
ների.
5) եթե գործակալությունը որոշում է ընդունում համապատասխան պետական
գրանցամատյան մուտքագրված տվյալների փոփոխություն պարունակող տեխնիկական հատկորոշումների փոփոխություններն ընդունելու մասին, սկզբնական տվյալները

22

գրանցամատյանից բացառվում են, իսկ նոր տվյալները մուտքագրվում են և գործում նշված որոշումն ուժի մեջ մտնելու թվականից.
6) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված տվյալները գործակալություն
ներկայացվում են մեկ օրինակով, թղթի վրա և էլեկտրոնային տեսքով: Տեխնիկական հատկորոշումների փոփոխության մասին դիմումը ներկայացնելու թվականը համարվում է այն թվականը, որով գործակալություն ներկայացվել է դիմումը, սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը և սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
42. Սխալների ուղղման համար կիրառվում են հետևյալ կանոնները՝
1) գործակալություն ներկայացված հայտում կամ այլ փաստաթղթերում թույլ տրված սխալներն ուղղելու մասին դիմումը՝ համաձայն N 10 ձևի, ներկայացվում է հայտատուի կամ, ըստ հանգամանքների, ներկայացուցչի կողմից.
2) սխալներն ուղղելու մասին դիմումում նշվում են հետևյալ տեղեկությունները`
ա. այն հայտի համարը և ներկայացնելու թվականը, որին վերաբերում է սխալներն ուղղելու մասին դիմումը,
բ. հայտատուի ազգանունը (անվանումը) և բնակության կամ գտնվելու վայրը,
գ. ներկայացուցչի ազգանունը և բնակության կամ գտնվելու վայրը (անհրա­
ժեշտության դեպքում),
դ. նամակագրության հասցեն (անհրաժեշտության դեպքում),
ե. խնդրարկվող սխալների նշումը և առաջարկվող ուղղումները,
զ. հայտատուի կամ, ըստ հանգամանքների, ներկայացուցչի ստորագրությունը.
3) ուղղումներ անցկացնելու մասին դիմումը համարվում է տրված միայն սահմանված չափով պետական տուրքի վճարումից հետո.
4) բավարար է ներկայացնել մեկ դիմում սխալներն ուղղելու մասին՝ նշելով հայտերի համարները և ներկայացնելու թվականները, որոնց դա վերաբերում է, եթե խնդրարկվում է միևնույն սխալի ուղղումը նույն հայտատուի մի քանի հայտերում և յուրաքանչյուրի համար վճարված է սահմանված չափով պետական տուրքը։ Եթե հայտին դեռ համար չի տրվել, կամ եթե այդ համարը հայտնի չէ հայտատուին կամ, ըստ հանգամանքների, ներկայացուցչին սխալների ուղղման մասին դիմումում նշվում է հայտին տրված մտից համարը, որին վերաբերում է թույլ տրված սխալը: Սխալների ուղղման մասին դիմումը և դրան կցված փաստաթղթերը ներկայացվում են օրինակների այն քանակով, որն անհրաժեշտ է սխալների ուղղման մասին դիմումում նշված գրանցման բոլոր հայտերին կցելու համար.
5) գործակալության կողմից համապատասխան պետական գրանցամատյան
մուտքագրված տվյալների վերաբերյալ թույլ տրված սխալների ուղղումն իրականացվում է գործակալության ներքին աշխատկարգով կամ հայտատուի պահանջով՝ առանց պետական տուրքի վճարման.
6) գործակալությունն իրավասու է լրացուցիչ ապացույցներ պահանջելու, եթե առկա են հիմնավոր կասկածներ այն փաստի մասին, որ նշված սխալն իրոք հանդիսանում է այդպիսին.
7) ուղղված սխալների մասին տեղեկությունները հրապարակվում են գործակալության պաշտոնական տեղեկագրում՝ բացառությամբ այն հայտերին

23

վերաբերող սխալների ուղղման, որոնք չեն հրապարակվել և մուտքագրվում են համա­
պատասխան պետական գրանցամատյան:
43. Հայտը հետ կանչելու համար կիրառվում են հետևյալ կանոնները՝
1) ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման կամ գրանցված ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների օգտագործման իրավունք տրամադրելու մասին հայտը կարող է հետ կանչվել հայտատուի կողմից փորձաքննության ցանկացած փուլում՝ օրենքի
21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն.
2) հետկանչի մասին դիմումը՝ համաձայն N 11 ձևի, ներկայացվում է գործա­
կալություն՝ կցելով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
3) գործակալությունը դիմումը քննարկում է այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում.
4) եթե սույն կետի 3–րդ ենթակետով նախատեսված քննարկման արդյունքում պարզվում է, որ՝
ա. դիմումը չի համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին,
կամ՝
բ. այն ստորագրել է հայտատուի ներկայացուցիչը, որին տրված լիազորագրում
հստակ նշված չէ հայտի նկատմամբ իրավունքներից հրաժարվելու լիազորության վերապահման մասին, կամ՝
գ. վճարված պետական տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված
չափին, ապա գործակալությունը ծանուցում է հայտատուին կամ, համապատասխան դեպքում, նրա ներկայացուցչին ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում անհամապատասխանությունները վերացնելու առաջարկությամբ.
5) եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ այն լրացված է սույն կարգի
51-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան, կամ սույն կետի 4-րդ ենթակետի համաձայն սահմանված ժամկետում վերացվել են հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները, ապա գործակալությունը որոշում է ընդունում հայտը հետ կանչված ճանաչելու մասին.
6) եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ բացակայում է պետական տուրքի վճարման անդորրագիրը, կամ սույն կետի 4-րդ ենթակետի համաձայն սահմանված ժամկետում չեն վերացվել հայտնաբերված բոլոր անհամապատաս­ խանությունները, գործակալությունը որոշում է ընդունում դիմումը մերժելու մասին.
7) հայտը համարվում է հետ կանչված դրա մասին որոշումն ընդունելու թվականից.
8) սույն կետի 5-րդ կամ 6-րդ ենթակետին համապատասխան՝ ընդունված որոշման մասին գործակալությունը ծանուցում է հայտատուին՝ դրա ընդունման օրվանից
10 օրվա ընթացքում:
44. Հայտի փորձաքննության նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները՝
1) հայտի փորձաքննությունը, որի կարևոր խնդիրն է նաև հայտը ներկա­ յացնելու թվականի սահմանման համար օրենքով սահմանված պայմանների պահպանության ստուգումը, իրականացնում է գործակալությունը՝ հայտն ստանալու

24

թվականից մեկ ամսվա ընթացքում: Փորձաքննության ընթացքում հայտատուին ծանու­ ցում ուղարկվելու դեպքում նշված ժամկետի ընթացքը կասեցվում է ծանուցումն ուղարկվելու պահից մինչև ծանուցման պատասխանն ստանալու պահը.
2) հայտը ներկայացնելու թվականի սահմանման պայմանների պահպանման վերաբերյալ փորձաքննության ընթացքում ստուգվում են՝
ա. ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կամ, ըստ հանգամանքների, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ մասերով սահմանված պահանջներին և սույն կարգի 9-րդ կետին,
բ. հայտ ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարման
անդորրագրի առկայությունը.
3) փորձաքննության ընթացքում անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում գործակալությունն այդ մասին ծանուցում է հայտատուին կամ սույն կարգի պահանջներին համապատասխան լիազորագիր ներկայացրած նրա ներկայացուցչին՝ առաջարկելով վերացնել դրանք՝ նշված ծանուցումն ստանալու թվականից եռամսյա ժամկետում.
4) հայտը ներկայացնելու թվականի սահմանման պայմանները պահպանելու
վերաբերյալ փորձաքննության արդյունքների հիման վրա, համաձայն սույն կետի 2-րդ ենթակետի, գործակալությունը՝
ա. հայտին տալիս է հերթական համար և սահմանում այն ներկայացնելու թվականը, հայտի տվյալները մուտքագրում է ծագման տեղանունների հայտերի պետական գրանցամատյան աշխարհագրական նշումների հայտերի պետական գրանցամատյան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերի պետական գրանցամատյան, ըստ հանգամանքների, եթե պահպանված են հայտը ներկայացնելու թվականի սահմանման պայմանները,
բ. որոշում է ընդունում հայտը չներկայացված համարելու մասին, եթե
պահպանված չեն հայտը ներկայացնելու թվականի սահմանման պայմանները և հայտատուին կամ համապատասխան դեպքում նրա ներկայացուցչին օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ կամ 6-րդ մասի համաձայն ծանուցում է հայտը ներկայացնելու թվականի կամ, համապատասխան դեպքում, հայտը չներկայացված համարելու մասին ընդունած որոշման մասին.
5) օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտը ներկայացնելու թվականը սահմանվում է հայտը պետական լիազոր մարմնի կողմից ստանալու թվականով՝ պայմանով, որ այն ներառում է օրենքի 18-րդ հոդվածի 1-ին (հաշվի առնելով
2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջները) կամ համապատասխան դեպքում՝ 4-րդ մասով, ինչպես նաև 6-րդ մասով նախատեսված բոլոր տարրերը։ Եթե նշված տարրերն ստացվել են ոչ միաժամանակ, ապա հայտը ներկայացնելու թվականը սահմանվում է դրանցից վերջինի ստացման թվականով.
6) հայտը ներկայացնելու այլ պայմանների պահպանության վերաբերյալ
անցկացվող փորձաքննության ընթացքում ստուգվում են՝
ա. հայտի տվյալների համապատասխանությունը հայտի բովանդակության և կազմելու վերաբերյալ օրենքով և սույն կարգով նախատեսված պահանջներին,
բ. տեխնիկական հատկորոշումների համապատասխանությունն օրենքի 11-րդ
հոդվածի և սույն կարգի 4-րդ գլխի դրույթներին,
գ. հայտատուի համապատասխանությունն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին,

25

դ. խմբի կանոնադրության առկայությունը և դրա համապատասխանությունը սույն կարգի 5-րդ գլխի դրույթներին,
ե. ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված
ավանդական արտադրանքի ծագման երկրում գրանցման ապացույց հանդիսացող փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության տարած­ քից դուրս գտնվող աշխարհագրական գոտուն վերաբերող հայտի դեպքում,
զ. միասնական փաստաթղթի համապատասխանությունը սույն կարգի 37-րդ
կետի դրույթներին,
է. լիազոր մարմինների կամ կազմակերպությունների նշումների համապատաս­ խանությունը, որոնք պատասխանատու են տեխնիկական հատկորոշումների դրույթների կատարման ճշտության պահպանության նկատմամբ հսկողության համար, ինչպես նաև դրանց խնդիրները,
ը. փաստաթղթերի համապատասխանությունը, որոնք հաստատում են ապրանքի որակի կամ բնորոշ հատկանիշների և աշխարհագրական միջավայրի միջև կապը՝ ներառյալ բնական և մարդկային գործոնները՝ ծագման տեղանունների դեպքում, ապրանքի յուրահատկությունները, որոնք կարող են պայմանավորված լինել աշխարհագրական ծագմամբ (յուրահատուկ որակը, համբավը կամ այլ հատկանիշներ)՝ աշխարհագրական նշումների դեպքում, միայն ապրանքի համբավին հիմնվող հայտի դեպքում՝ մանրամասն և ճշգրիտ ապացույցների վրա հիմնված գոյություն ունեցող համբավը, այդ թվում` համա­ պատասխան գրականության կամ սպառողների հարցման վրա հիմնված, ապրանքի յուրահատուկ և ավանդական բնույթը՝ երաշխավորված ավանդական արտադրանքի դեպքում,
թ. ապրանքի դասակարգման ճշտությունը՝ համաձայն ԱԾՄԴ-ի դասակարգման, ժ. ներկայացուցչին տրված լիազորագիրը՝ նրան նշանակելու դեպքում,
ժա. հայտի՝ ըստ էության փորձաքննության համար պետական տուրքի վճարման
անդորրագրի առկայությունը,
ժբ. հայտին կից ոչ հայերեն ներկայացված փաստաթղթերի թարգմանության առկայությունը,
ժգ. օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեխնիկական հատ­ կորոշումների հաստատման մասին լիազոր մարմնի որոշման առկայությունն ու համա­ պատասխանությունն օրենքին,
ժդ. ապացույցները, որոնք հիմնավորում են տվյալ ապրանքի համար խնդրարկվող անվանման տրամադրումը և թույլ են տալիս գնահատել տվյալ արտադրանքի համար նշված անվանման օգտագործման տևական լինելը, շուկայում այդ անվան ներքո վաճառվող արտադրանքի լայնորեն հայտնի լինելը,
ժե. տեղական ինքնակառավարման մարմինների հաստատման առկայությունն
այն մասին, որ հայտում նշված ապրանքների վերաբերյալ հայտատուն արտադրական գործունեություն է իրականացնում նշված աշխարհագրական գոտում, եթե հայտը վերաբերում է մեկ ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման,
ժզ. հայտը ներկայացնելու թվականի դրությամբ ծագման տեղանունը կամ աշխարհագրական նշումն ապրանքը նշելու համար օգտագործման ապացույցի

26

առկայությունը, եթե հայտը վերաբերում է մեկ ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման.
7) սույն կետի 6-րդ ենթակետում թվարկված հայտի փաստաթղթերի որևէ
անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում կամ որևէ փաստաթղթի բացակայության դեպքում՝ բացառությամբ նույն ենթակետի «ժա» պարբերությունում նշված տեղեկությունների, գործակալությունը դրա մասին ծանուցում է հայտատուին՝ առաջարկելով եռամսյա ժամկետում վերացնել հայտնաբերված անհամապատասխա­ նություն (անճշտությունը): Եթե ծանուցման արդյունքում հայտատուն սահմանված ժամկետում չի ուղղում անճշտությունները կամ դիմում չի ներկայացնում սահմանված ժամկետի երկարաձգման մասին, ապա գործակալությունը որոշում է ընդունում հայտը հետ կանչված համարելու մասին և տասնօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին.
8) եթե ծանուցման համաձայն հայտատուն ներկայացնում է լրացուցիչ նյութեր, գործակալությունն ստուգում է դրանք ներկայացնելու համար սահմանված ժամկետների պահպանությունը.
9) հայտատուի կողմից սահմանված ժամկետը խախտելու կամ ծանուցումն անպատասխան թողնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն.
10) սեփական նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա հայտատուի ներկայացրած և քննարկման ընդունած լրացուցիչ նյութերը գործակալությունն ստուգում է՝ արդյոք դրանք չեն փոխում հայտի էությունը.
11) լրացուցիչ նյութերը համարվում են հայտի էությունը փոփոխող, եթե դրանք՝
ա. մատնանշում են ապրանքի որևէ որակ, որն իրավասու մարմնի կարծիքով ապրանքը չունի,
բ. մատնանշում են ապրանք, որը տարբերվում է այլ ապրանքից, որի անվանումը հայտի օբյեկտ հանդիսացող ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման բաղադրիչ մասն է.
12) եթե պարզվում է, որ լրացուցիչ նյութերը փոխում են հայտի էությունը մինչև ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման կամ մերժման մասին որոշում ընդունելը, հայտատուն ծանուցվում է այն մասին, թե լրացուցիչ նյութերից որ տվյալներն են գործակալությանը հանգեցրել այդպիսի եզրակացության: Մնացած տվյալները գործակալության կողմից ընդունվում են քննարկման.
13) օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և սույն կետի 7-րդ ենթակետի համաձայն՝ հայտատուն կարող է դիմում ներկայացնել սահմանված ժամկետի երկարաձգման մասին՝ դրան կցելով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Դիմումը ներկայացվում է հասարակ գրավոր ձևով, որի մեջ պետք է նշվի երկարաձգման ժամկետը.
14) սույն կետի 13-րդ ենթակետի համաձայն ներկայացված դիմումը գործա­ կալությունը քննարկում է այն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում։ Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ վճարված պետական տուրքի գումարը չի համա­ պատասխանում սահմանված չափին, ապա գործակալությունը դրա մասին ծանուցում է հայտատուին՝ այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում անհամապատասխա­ նությունը վերացնելու առաջարկությամբ.

27

15) եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ վճարված պետական տուրքի գումարը համապատասխանում է սահմանված չափին կամ համապատասխանեցվել է սույն կետի 14-րդ ենթակետի համաձայն, ապա գործակալությունը որոշում է ընդունում սահմանված եռամսյա ժամկետը դիմումում նշված, բայց ոչ ավելի, քան այնպիսի ժամկետով երկարաձգելու մասին, որը չի հանգեցնի օրենքի 22-րդ հոդվածով փորձաքննության անցկացման համար սահմանված 9-ամսյա ժամկետը։ Սահմանված եռամսյա ժամկետը երկարաձգելու մասին նույնպիսի որոշում ընդունվում է նաև այն դեպքում, երբ դիմումում նշված չէ երկարաձգման ժամկետը.
16) եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ դիմումը ներկայացված է առանց սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի, կամ վճարված պետական տուրքի գումարը սույն կետի 14-րդ ենթակետի համաձայն չի համապատասխանեցվել սահմանված չափին, ապա գործակալությունը որոշում է ընդունում դիմումը մերժելու և սահմանված եռամսյա ժամկետը չերկարաձգելու մասին.
17) սույն կետի 15-րդ կամ 16-րդ ենթակետին համապատասխան ընդունված
որոշման մասին գործակալությունը ծանուցում է հայտատուին՝ դրա ընդունման օրվանից
10 օրվա ընթացքում.
18) գործակալությունը հրապարակում է հայտը, եթե պարզում է, որ այն բավարարում է սույն կետի 6–րդ ենթակետով նախատեսված պահանջները, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
45. Հայտի հրապարակման նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները՝
1) գործակալությունն իր «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում (այսուհետ՝ պաշտոնական տեղեկագիր, հրապարակվում է օպտիկական սկավառակների վրա յուրաքանչյուր ամիս) հրապարակում է ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների և երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի մասին տեղեկությունները, եթե փորձաքննության արդյունքում պարզում է, որ պահպանված են հայտը ներկայացնելու նկատմամբ օրենքով և սույն կարգով սահմանված պահանջները։ Նշված տեղեկությունները գործակալությունը հրապարակում է նաև էլեկտրոնային տեսքով www.aipa.am կայքում։ Գործակալության www.aipa.am կայքում տեղադրված տեղեկությունները ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների և երաշխավորված ավանդական արտադրանքի ներկայացված հայտերի վերաբերյալ և գրանցված ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների և երաշխավորված ավանդական արտադրանքի վերաբերյալ համարվում են պաշտոնական և կարող են օգտագործվել ցանկացած շահագրգիռ անձի կողմից օրենքով նախատեսված գործընթացներ նախաձեռնելու նպատակով.
2) պաշտոնական տեղեկագրում հրապարակվում են, ըստ հանգամանքների, հայտի հետևյալ տվյալները և տարրերը՝
ա. համարը,
բ. ներկայացնելու թվականը,
գ. հայտատուի (հայտատուների) ազգանունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը, ՄՍՀԿ-ի ST.3 ստանդարտին համապատասխան,
դ. ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների վերարտադրությունը մեկ կամ մի քանի լեզուներով՝ դրանց նշմամբ,

28

ե. արտադրանքի անվանումը և ԱԾՄԴ-ի դասը,
զ. ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման պահպանությունից հանված տարրերը,
է. ապրանքի հատուկ որակի նկարագրությունը և դրա կապն աշխարհագրական ծագման հետ՝ ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման դեպքում,
ը. նշված աշխարհագրական գոտին,
թ. միասնական փաստաթուղթը՝ ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման գրանցման դեպքում,
ժ. իրավասու մարմինների կամ կազմակերպությունների ցանկը, որոնք իրավասու են հսկելու տեխնիկական հատկորոշումների դրույթների պահպանությունը,
ժա. փաստի նշումը, որ գրանցումը խնդրարկվում է անվանման վերապահմամբ
կամ առանց դրա՝ երաշխավորված ավանդական արտադրանքի դեպքում,
ժբ. էլեկտրոնային հասցեն, որտեղ հրապարակված է տեխնիկական հատկորոշում­
ների լրիվ տեքստը:
46. Առարկությունների նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները՝
1) ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման դեմ առարկությունները կարող են ներկայացվել գործակալություն ցանկացած շահագրգիռ անձի կողմից՝ հայտի հրապարակման թվականից 6 ամսվա ընթացքում.
2) առարկությունը քննարկելու մասին դիմումը՝ համաձայն N 12 ձևի, ներկա­
յացվում է գործակալություն և պետք է պարունակի՝
ա. առարկություն ներկայացնող անձի անհատականացման տվյալները՝
համաձայն սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի,
բ. ըստ հանգամանքների ներկայացուցչի անհատականացման տվյալները՝
համաձայն սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետի,
գ. ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի տվյալները, որի դեմ ներկայացված է առարկությունը՝ հայտի համարը, հայտը ներկայացնելու թվականը, հայտատուն և պաշտոնական տեղեկագրի համարը, որտեղ հրապարակվել է հայտը,
դ. առարկություն ներկայացնող անձի կամ, ըստ հանգամանքների, ներկայացուցչի կողմից գործակալություն ներկայացված փաստաթղթերի ցանկը՝ ներառյալ օրինակների և թերթերի քանակը,
ե. առարկություն ներկայացնող անձի կամ, ըստ հանգամանքների, ներկայացուցչի ստորագրությունը.
3) առարկությունների քննարկման դիմումին կցվում է՝
ա. առարկություն ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարման մասին անդորրագիրը,
բ) լիազորագիրը, եթե նշանակված է ներկայացուցիչ.
4) առարկությունը պետք է պարունակի`
ա. ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի մասին տեղեկություններ, որի դեմ ներկայացված է առարկությունը՝ հայտը ներկայացնելու համարը և թվականը, ինչպես նաև հայտատուի (հայտատուների) ազգանունը կամ անվանումը,

29

բ. տեղեկություն այն պատճառների մասին, որոնց վրա հիմնված է առարկությունը և դրանց հիմնավորումը (պատճառաբանվածությունը),
գ. տեղեկություն առարկություն ներկայացնող անձի մասին՝ համաձայն սույն
կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի.
5) տասնօրյա ժամկետում գործակալությունն ստուգում է ստացված առարկության համապատասխանությունն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված՝ առարկությունները քննարկման ընդունելու հիմքերը.
6) առարկությունը համարվում է չներկայացված, եթե դրան կից չի ներկայացվել
առարկություն ներկայացնելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը՝
համաձայն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի.
7) առարկությունը քննարկման չի ընդունվում, եթե այն՝
ա. չի համապատասխանում օրենքի 25-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջներին կամ չի նշում հստակ կերպով հիմքերը, որոնց վրա հիմնվում է առարկությունը, և առարկողը չի վերացրել այդ անհամապատասխանությունները մինչև առարկություն ներկայացնելու ժամկետի ավարտը,
բ. չի համապատասխանում օրենքի կամ սույն կարգի այլ դրույթներին, և առարկողը չի վերացրել այդ թերությունները, գործակալությունը համապատասխան անհամապատասխանությունների հայտնաբերման մասին ծանուցումն ստանալու թվականից 2 ամսվա ընթացքում.
8) առարկությունը քննարկման չընդունելու պատճառների մասին գործակա­
լությունը ծանուցում է առարկություն ներկայացնող անձին՝ համաձայն սույն կարգի 6-րդ ենթակետի.
9) առարկությունը քննարկման ընդունելու դեպքում՝ դրա ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում գործակալությունը ծանուցում է հայտատուին ներկայացված առարկության մասին՝ առաջարկելով ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնել իր տեսակետը, որից հետո կողմերին առաջարկում է վեճը լուծել բանակցությունների միջոցով.
10) հայտատուի հիմնավորումները գործակալությունը ներկայացնում է առար­
կողին՝ առաջարկելով պատասխանը ներկայացնել երկամսյա ժամկետում կամ, ըստ համգամանքների, առարկողին ծանուցում է հայտատուի կողմից հայտը հետ կանչելու կամ փոփոխելու մասին: Առարկողի ներկայացրած ցանկացած փաստաթղթի մասին գործակալությունը ծանուցում է հայտատուին՝ առաջարկելով պատասխան ներկայացնել ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:
47. Հայտի՝ ըստ էության փորձաքննության անցկացման նկատմամբ կիրառվում
են հետևյալ կանոնները՝
1) օրենքի 26-րդ հոդվածին համապատասխան հայտի՝ ըստ էության փորձա­ քննությունն անցկացնում է գործակալությունը, ինչը չի կարող գերազանցել հայտը ներկայացնելու թվականից 9-ամսյա ժամկետը.
2) ըստ էության փորձաքննությունը ներառում է՝
ա. 3-րդ անձանց առարկությունների քննարկումն ըստ էության,
բ. օրենքի 10-րդ հոդվածում նշված մերժման հիմքերի նկատմամբ փորձա­
քննություն.
3) նույն հայտով մի քանի առարկություն ստանալու դեպքում գործակա­
լությունը կարող է միավորել բազմաթիվ առարկությունների քննարկման գործընթացները,

30

բայց, անհրաժեշտության դեպքում, նորից կարող է առանձնացնել համապատասխան գործընթացները.
4) մերժման հիմքերի վերաբերյալ հայտի փորձաքննությունը ներառում է՝
ա. հայտի և դրան կից նյութերի բովանդակության և ձևակերպման նկատմամբ սահմանված պահանջներին հայտի նյութերի համապատասխանության լրացուցիչ ստուգում,
բ. խնդրարկվող անվանման համապատասխանության ստուգում՝ օրենքի 8-րդ
հոդվածի 1-ին մասում կամ, ըստ հանգամանքների, 3-րդ, 6-րդ կամ 9-րդ մասերում նշված պահանջներին՝ աշխարհագրական նշման հայտի դեպքում,
գ. խնդրարկվող անվանման՝ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում կամ, ըստ հանգամանքների, 3-րդ, 7-րդ կամ 8-րդ մասի պահանջներին համապատասխանության ստուգում՝ ծագման տեղանվան հայտի դեպքում,
դ. խնդրարկվող անվանման՝ օրենքի 9-րդ հոդվածում նշված պահանջներին համապատասխանության ստուգում՝ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտի դեպքում,
ե. հայտի օբյեկտ հանդիսացող անվանման ստուգում՝ հասարակական կարգին կամ բարոյականության սկզբունքներին հակասելու փաստը պարզելու համար,
զ. փաստի ստուգում՝ արդյոք ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման գրանցման հայտի օբյեկտ հանդիսացող անվանումը չի հանդիսանում համընդհանուր օգտագործման անվանում (ջեներիկ), այսինքն, ապրանքի անվանում է, որը եթե նույնիսկ պարունակում է տեղանքի կամ տարածաշրջանի ցուցում, որտեղ առաջին անգամ արտադրվել կամ իրացվել է այդ ապրանքը կամ այդպիսի ցուցումի ածանցյալ է, արդեն իր սկզբնական նշանակությունը և Հայաստանի Հանրապետությունում դարձել է ապրանքի անվանում կամ ցույց է տալիս դրա տեսակը, որակը կամ որևէ այլ հատկություն կամ բնութագիր,
է. փաստի ստուգում՝ պայմանավորված չէ արդյոք ապրանքի յուրահատկությունը նրա ծագմամբ կամ աշխարհագրական ծագմամբ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի իմաստով՝ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտի համար,
ը. փաստի ստուգումը՝ չի ընկնում արդյոք երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջ­ ների ազդեցության տակ,
թ. փաստի ստուգում՝ չի ընկնում արդյոք խնդրարկվող անվանումն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կամ 6-րդ մասերի ազդեցության տակ՝ ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման գրանցման հայտերի համար,
ժ. փաստի ստուգում` օգտագործված չի եղել արդյոք համապատասխան անվանումն առևտրում օրինական, հանրահայտ և տնտեսապես զգալի չափերով նման գյուղատնտեսական արտադրանքի կամ սննդամթերքի համար՝ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտի դեպքում անվանման պահպանմամբ՝ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.
5) ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման բովանդակության (կազմության) նկատմամբ սահմանված պահանջներին հայտարկվող անվանման համապատասխանությունը որոշելու համար ստուգում են՝
ա. հայտարկվող անվանման համապատասխանությունն աշխարհագրական օբյեկտի ժամանակակից կամ պատմական պաշտոնական անվանմանը,

31

բ. տվյալների առկայությունը, որոնք հաստատում են այն աշխարհագրական գոտու դասավորությունը, որի անվանումը հայտում նշված սահմաններում խնդրարկվում է որպես ծագման տեղանուն կամ աշխարհագրական նշում,
գ. հայտը ներկայացնելու թվականի դրությամբ ծագման տեղանունը կամ աշխարհագրական նշումը որպես խնդրարկվող ապրանքի անհատականացման միջոց օգտագործելու ապացույցների առկայությունը,
դ. ապրանքի նշման առկայությունը, որի անհատականացման համար է խնդրարկվում անվան գրանցումը, ինչպես նաև համապատասխան աշխարհագրական գոտու նշման առկայությունը.
ե. ապրանքի յուրահատուկ որակական հատկանիշների և աշխարհագրական
ծագման հետ դրանց կապի նկարագրության առկայությունը.
6) եթե աշխարհագրական գոտու անվանումը նախկինում օգտագործված է եղել տվյալ աշխարհագրական գոտուն բնորոշ մարդկային կամ բնական գործոններով որոշվող հատուկ հատկանիշներ ունեցող ապրանքի անհատականացման համար, սակայն հայտը ներկայացնելու պահին կորցրել է սկզբնական հատկությունը, ապրանքի իսկական ծագման և դրա հատուկ հատկանիշների անվանում լինելը, ապա այն դառնում է Հայաստանի Հանրապետությունում որպես որոշակի տեսակի ապրանքի համընդհանուր օգտագործման անվանում (ջեներիկ), որը չի վերաբերում արտա­ դրության վայրին.
7) եթե մինչև երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտը ներկայացնելու թվականը բույսի սորտի կամ կենդանու ցեղատեսակի անվանումն օգտագործված է եղել, իսկ վերջինիս գրանցումը կարող է սպառողին մոլորության մեջ գցելու վտանգ առաջացնել, գրանցման հայտը մերժվում է.
8) եթե ըստ էության փորձաքննության ընթացքում բացահայտվում է, որ`
ա. անվանումը չի կարող գրանցվել օրենքի 10-րդ հոդվածի հիման վրա և (կամ)՝
բ. գրանցման դեմ ներկայացված առարկությունը հիմնավորված է, գործակալությունն ընդունում է ծագման տեղանվան, աշխարհագրական նշման կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման նախնական մերժման մասին որոշում, ծանուցում է հայտատուին մերժման հիմքերի մասին՝ առաջարկելով նրան ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում փոփոխել կամ հետ կանչել հայտը կամ բողոքարկել մերժման մասին որոշումը.
9) այն դեպքում, երբ սույն կետի 8–րդ ենթակետի համաձայն բողոքը չի
ներկայացվում կամ ներկայացվում է ոչ հիմնավոր բողոք, գործակալությունը որոշում է ընդունում հայտը մերժելու մասին.
10) ներկայացված բողոքը հիմնավորված ճանաչելու դեպքում որոշում է ընդունում ծագման տեղանունը, աշխարհագրական նշումը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը գրանցելու մասին.
11) ընդունած որոշման մասին գործակալությունը 10-օրյա ժամկետում ծանուցում է հայտատուին.
12) ըստ էության փորձաքննության արդյունքներից ելնելով՝ գործակալությունն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝
ա. ծագման տեղանունը, աշխարհագրական նշումը կամ երաշխավորված
ավանդական արտադրանքը գրանցելու մասին,
բ. ծագման տեղանվան, աշխարհագրական նշման կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտը մերժելու մասին։

32

48. Պահպանվող ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման գրանցամատյանների նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները՝
1) գրանցման մասին որոշումն ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում հայտատուն պետք է վճարի պետական տուրք՝ ծագման տեղանունը, աշխարհագրական նշումը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը գրանցելու և, ըստ հանգամանքների, ծագման տեղանունը կամ աշխարհագրական նշումն օգտագործելու իրավունքի վկայագիր տալու համար։ Նշված պետական տուրքը կարող է վճարվել նաև սահմանված ժամկետը լրանալուց հետո 6–ամսյա ժամկետում՝ 50 տոկոսով ավելացված դրույքաչափով.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետներում սահմանված պետական
տուրքը չվճարվելու դեպքում ծագման տեղանվան, աշխարհագրական նշման կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտը համարվում է հետ կանչված՝ գրանցման մասին որոշումն ընդունելու թվականից երեք ամիսը լրանալու հաջորդ օրվանից.
3) գրանցման մասին որոշում ընդունվելուց հետո սույն կետի 1–ին ենթակետում նշված ժամկետներում սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում՝ վճարման անդորրագիրն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում գործակալությունը գրանցում է ծագման տեղանունը, աշխարհագրական նշումը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը, ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման օգտագործման իրավունքը և, ըստ հանգամանքների, համապատասխան տվյալները մուտքագրում է՝
ա. ծագման տեղանվան դեպքում՝ ծագման տեղանունների պետական
գրանցամատյան,
բ. աշխարհագրական նշումների դեպքում՝ աշխարհագրական նշումների պետական գրանցամատյան,
գ. երաշխավորված ավանդական արտադրանքի դեպքում՝ երաշխավորված ավանդական արտադրանքների պետական գրանցամատյան.
4) ծագման տեղանունների պետական գրանցամատյան մուտքագրվում են
պահպանվող ծագման տեղանունների մասին հետևյալ տեղեկությունները՝
ա. գրանցման հերթական համարը, բ. գրանցման թվականը,
գ. հայտի համարը,
դ. հայտը ներկայացնելու թվականը,
ե. ծագման տեղանվան վերարտադրությունը,
զ. ապրանքի անվանումն ըստ ԱԾՄԴ-ի դասակարգման,
է. ծագման տեղանունների՝ պահպանությունից բացառված տարրերը, ը. նշված աշխարհագրական գոտին, որտեղից ծագել է ապրանքը,
թ. ապրանքի յուրահատուկ որակական հատկանիշների նկարագրությունը՝ պայմանավորված բացառապես դրա աշխարհագրական ծագմամբ, և ապրանքի բնորոշ հատկանիշների ու աշխարհագրական ծագման միջև կապը,
ժ. իրավասու մարմինների կամ կազմակերպությունների անվանումներն ու գտնվելու վայրը, որոնք իրավասու են հսկելու տեխնիկական հատկորոշումների պահպանությունը, ինչպես նաև դրանց խնդիրների ճշտումը,

33

ժա. պահպանվող ծագման տեղանուններն օգտագործելու իրավունք ունեցող անձանց ազգանունները կամ անվանումներն ու բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը՝ համաձայն ՄՍՀԿ-ի ST.3 ստանդարտի.
5) աշխարհագրական նշումների պետական գրանցամատյան մուտքագրվում են պահպանվող աշխարհագրական նշումների մասին հետևյալ տեղեկությունները՝
ա. գրանցման հերթական համարը, բ. գրանցման թվականը,
գ. հայտի համարը,
դ. հայտը ներկայացնելու թվականը,
ե. աշխարհագրական նշման վերարտադրությունը,
զ. ապրանքի անվանումն ըստ ԱԾՄԴ-ի դասակարգման,
է. աշխարհագրական նշումների պահպանությունից բացառված տարրերը, ը. նշված աշխարհագրական գոտին, որտեղից ծագել է ապրանքը,
թ. ապրանքի յուրահատուկ որակական հատկանիշների նկարագրությունը,
որոնք բացառապես կարող են վերաբերել դրա աշխարհագրական ծագմանը, և ապրանքի բնորոշ հատկանիշների ու աշխարհագրական ծագման միջև կապը,
ժ. իրավասու մարմինների կամ կազմակերպությունների անվանումներն ու
գտնվելու վայրը, որոնք իրավասու են հսկելու տեխնիկական հատկորոշումների պահպանությունը, ինչպես նաև դրանց խնդիրների ճշտումը,
ժա. պահպանվող աշխարհագրական նշումներն օգտագործելու իրավունք
ունեցող անձանց ազգանունները կամ անվանումներն ու բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը՝ համաձայն ՄՍՀԿ-ի ST.3 ստանդարտի.
6) երաշխավորված ավանդական արտադրանքի պետական գրանցամատյան մուտքագրվում են պահպանվող երաշխավորված ավանդական արտադրանքի մասին հետևյալ տեղեկությունները՝
ա. գրանցման հերթական համարը, բ. գրանցման թվականը,
գ. հայտի համարը,
դ. հայտը ներկայացնելու թվականը,
ե. երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման վերարտադրությունը, զ. ապրանքի անվանումը՝ դասակարգված Նիցցայի դասակարգման համաձայն,
է. նշում այն մասին, որ գրանցումը կատարված է երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման պահպանությամբ կամ առանց պահպանության,
ը. արտադրանքի յուրահատուկ որակական հատկանիշների նկարագրությունը,
թ. իրավասու մարմինների կամ կազմակերպությունների անվանումներն ու գտնվելու վայրը, որոնք իրավասու են հսկելու տեխնիկական հատկորոշումների դրույթների պահպանությունը, ինչպես նաև դրանց խնդիրների ճշտումը,
ժ. երաշխավորված ավանդական արտադրանք արտադրողների ազգանունները կամ անվանումներն ու բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը՝ համաձայն ՄՍՀԿ­ ի ST.3 ստանդարտի.
7) սույն կետի 4-6-րդ ենթակետերում նշված պետական գրանցամատյաններում մուտքագրվում են նաև այդ տվյալների հետագա փոփոխությունները, ինչպես նաև

34

պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների նոր իրավատերերի և երաշխավորված ավանդական արտադրանքի նոր արտադրողների մասին տեղեկություններ, որոնք կատարվում են գործակալություն ներկայացված դիմումի հիման վրա՝ համաձայն N 13 ձևի.
8) պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական
նշումների օգտագործման իրավունքի գրանցման կամ երաշխավորված ավանդական արտադրանքի նոր արտադրողների գրանցման դեպքում համապատասխան պետական գրանցամատյանում դրա գրանցմանը վերաբերող տեղեկություններին, անհրա­ ժեշտության դեպքում, ավելացվում են հետևյալ տեղեկությունները՝
ա. պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքի մասին գործակալության կողմից տրված վկայագրի համարը,
բ. վկայագիրը տալու թվականը,
գ. օգտագործման իրավունքի հայտի համարը,
դ. օգտագործման իրավունքի հայտը ներկայացնելու թվականը,
ե. օգտագործման իրավունքի իրավատիրոջ (իրավատերերի) ազգանունը կամ անվանումն ու բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը՝ համաձայն ՄՍՀԿ-ի ST.3 ստանդարտի,
զ. ծագման տեղանունների կամ աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքի մասին վկայագրի գործողության ժամկետը լրանալու թվականը,
է. երաշխավորված ավանդական արտադրանքի նոր արտադրողի գրանցման թվականը,
ը. երաշխավորված ավանդական արտադրանքի նոր արտադրողի ազգանունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը՝ համաձայն ՄՍՀԿ-ի ST.3 ստանդարտի,
թ. այլ տվյալներ, ըստ հանգամանքների։
9) գործակալությունը պետական գրանցամատյան մուտքագրում է նաև սույն կետի 4-6-րդ ենթակետերում նշված հետևյալ տեղեկությունների փոփոխություններն ըստ հանգամանքների՝
ա. ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցումը չեղյալ հայտարարելու մասին,
բ. ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանության հետկանչի մասին,
գ. ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված
ավանդական արտադրանքի անվանման իրավական կարգավիճակի փոփոխությունների մասին,
դ. պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների անվանումների օգտագործման իրավունքի հետկանչի կամ չեղյալ հայտա­ րարելու մասին,
ե. պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների անվանումների օգտագործման իրավունքի վկայագրի գործողությունը դադարելու մասին,
զ. պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների անվանումների օգտագործման իրավունքի երկարաձգման մասին,

35

է. օգտագործման իրավունքի իրավատիրոջ կամ երաշխավորված ավանդական արտադրանքի արտադրողի անվան, անվանման, հասցեի կամ այլ տեղեկությունների փոփոխությունների մասին,
ը. վկայագրի կրկնակը տալու մասին,
թ. պետական գրանցամատյանի գրառումներում սխալների ուղղման մասին և
այլն.
10) սույն կետի համաձայն, համապատասխան պետական գրանցամատյան
մուտքագրված տվյալների հիման վրա, մեկամսյա ժակետում գործակալությունը լրացնում և հայտատուին է հանձնում ծագման տեղանվան կամ, ըստ հանգամանքների, աշխար­ հագրական նշման օգտագործման իրավունքի վկայագիր՝ համաձայն NN 14 և 15 ձևերի.
11) օգտագործման իրավունքի վկայագիրը գործում է օգտագործման իրավունք
տրամադրելու մասին հայտ ներկայացնելու թվականից 10 տարի։ Եթե օգտագործման իրավունքի հայտատուն հանդիսանում է նույն անձը, ինչ գրանցման հայտատուն, կամ հանդիսանում է ծագման տեղանունների կամ աշխարհագրական նշումների անվանում­ ների գրանցում խնդրարկող խմբի անդամ, օգտագործման իրավունք խնդրարկելու թվականը համարվում է հայտը ներկայացնելու թվականը.
12) սույն կետի 3-րդ ենթակետում նշված յուրաքանչյուր պետական գրանցա­
մատյանի բովանդակությունը և դրա ընթացիկ փոփոխությունները ձևավորվում են էլեկտրոնային եղանակով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
13) դիմումի (N 16 ձև) հիման վրա և համապատասխան պետական տուրքի
վճարման դեպքում գործակալությունը քաղվածքներ է տրամադրում սույն կետի 1-ին ենթակետում նշված գրանցամատյաններից.
14) եթե սույն կետի 13-րդ ենթակետով նախատեսված ստուգման արդյունքում պարզվում է, որ՝
ա. դիմումը չի համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին,
կամ՝
բ. վճարված պետական տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված
չափին, կամ համապատասխան պետական տուրքը վճարված չէ, գործակալությունը ծանուցում է դիմումատուին ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում անհամապատասխանությունները վերացնելու կամ համապատասխան պետական տուրքը վճարելու առաջարկությամբ.
15) եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ այն լրացված է սույն կարգի
51-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան, կամ սույն կետի 14-րդ ենթակետի համաձայն սահմանված ժամկետում վերացվել են հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները, ապա գործակալությունը պատրաստում և 5-օրյա ժամկետում դիմումատուին է տրամադրում համապատասխան քաղվածքները.
16) եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ սույն կետի 4-րդ ենթակետի համաձայն սահմանված ժամկետում չեն վերացվել հայտնաբերված բոլոր անհամա­ պատասխանությունները, գործակալությունը որոշում է ընդունում դիմումը մերժելու մասին.
17) ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման մասին տեղեկությունները, ինչպես նաև պահպանվող ծագման տեղանունների, պահպանվող աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքի իրավատերերի կամ երաշխավորված ավանդական

36

արտադրանք արտադրողների մասին տեղեկությունները հրապարակվում են գործա­
կալության պաշտոնական տեղեկագրում։
49. Պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները՝
1) պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման դիմումը ներկայացվում է օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետի վերջին տարվա ընթացքում.
2) պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումը ներկայացնելու ժամկետը, ինչպես նաև համապատասխան պետական տուրքերի վճարման ժամկետը լրանում է վկայագրի գործողության ժամկետի վերջին օրը։ Դիմումը կարող է ներկայացվել և պետական տուրքը վճարվել լրացուցիչ 6 ամիսների ընթացքում, որն սկսվում է իրավունքի գործողության ժամկետի ավարտի հաջորդ օրվանից՝ պետական տուրքը վճարելով լրացուցիչ 50 տոկոս դրույքաչափով.
3) պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական
նշումների օգտագործման իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումը՝ համաձայն N 17 ձևի, ներկայացվում է գործակալություն և պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
ա. օգտագործման իրավունքի իրավատիրոջ անունը և բնակության կամ գտնվելու վայրը՝ համաձայն սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի,
բ. համապատասխան անձի անունը և բնակության կամ գտնվելու վայրը, եթե դիմումը ներկայացված է անձի կողմից, ով դրա համար ունի իրավատիրոջ թույլ­ տվությունը,
գ. ներկայացուցչի անունը և բնակության կամ գտնվելու վայրը, եթե հայտատուն նշանակել է ներկայացուցիչ՝ համաձայն սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետի,
դ. ծագման տեղանունների կամ աշխարհագրական նշումների գրանցման
համարը և օգտագործման իրավունքի վկայագրի համարը,
ե. ծագման տեղանունը կամ աշխարհագրական նշումը, որի օգտագործման իրավունքի գործողության ժամկետի երկարաձգումը խնդրարկվում է,
զ. ապրանքի անվանումը՝ դասակարգված ըստ ԱԾՄԴ-ի դասակարգման,
է. օգտագործման իրավունքն իրավատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձի ստորագրությունն ըստ հանգամանքների՝ համաձայն սույն կարգի 6-րդ կետի 9-րդ ենթակետի.
4) պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական
նշումների օգտագործման իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումին կցվում են՝
ա. իրավատիրոջ ստորագրությամբ լիազորագիր, եթե դիմումը ներկայացվում է
ներկայացուցչի միջոցով,
բ. իրավասու մարմնի հավաստումն այն մասին, որ պահպանված են ապրանքի տեխնիկական հատկորոշումներով նախատեսված պայմաններն ու հատկանիշները,

37

գ. տեղական ինքնակառավարման մարմնի հավաստումն այն մասին, որ իրավատերը շարունակում է արտադրական գործունեությունը նշված աշխարհագրական գոտում այն ապրանքների նկատմամբ, որոնց համար պահպանվում է ծագման տեղանունը կամ աշխարհագրական նշումը,
դ. օգտագործման իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման համար
սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, ե. օգտագործման իրավունքի վկայագիրը.
5) ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման օգտագործման
իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման դիմումը գործակալություն ներկայացվում է իրավատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից։ Սույն կարգի 5-րդ,
21-23–րդ կետերի պայմանները կիրառվում են նաև «մութաթիս մութանդիս» (mutatis mutandis) երկարաձգման դիմումի նկատմամբ.
6) երկարաձգման դիմումը գործակալությունը քննարկում է ստացման օրվանից
երեք ամսվա ընթացքում.
7) եթե երկարաձգման դիմումի քննարկման արդյունքում պարզվում է, որ այն ներկայացված է սույն կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետներում և կցված է համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը, սակայն բավարարված չեն օրենքով և սույն կարգով սահմանված երկարաձգումը կարգավորող մնացած պայմանները, գործակալությունն այդ մասին ծանուցում է իրավատիրոջը կամ, ըստ հանգամանքների, ներկայացուցչին՝ ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում՝ հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու առաջար­ կությամբ.
8) եթե իրավատերը կամ, ըստ հանգամանքների, ներկայացուցիչը նշված ժամկետում չի վերացնում ծանուցման մեջ նշված անհամապատասխանությունները կամ այն թողնում է անպատասխան, գործակալությունը որոշում է ընդունում երկարաձգման դիմումը մերժելու մասին.
9) եթե երկարաձգման դիմումի քննարկման արդյունքում պարզվում է, որ այն
համապատասխանում է օրենքով և սույն կարգով նախատեսված պահանջներին, գործակալությունը որոշում է ընդունում պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման մասին, այդ մասին գրառում է կատարում համապատասխան գրանցամատյանում ու օգտագործման իրավունքի վկայագրում ու տեղեկություններ է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում.
10) եթե առկա է հետևյալ հիմնավորումներից առնվազն մեկը՝
ա. երկարաձգման դիմում չի ներկայացվել մինչև օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասում նշված՝ օգտագործման իրավունքի գործողության ժամկետի ավարտի օրվանից
6-ամսյա ժամկետի լրանալը, կամ դիմումը ներկայացվել է այդ ժամկետի ավարտից
հետո,
բ. չի վճարվել սահմանված պետական տուրքը, կամ վճարումը կատարվել է սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված ժամկետի ավարտից հետո,
գ. ուժի մեջ է մտել սույն կետի 8–րդ ենթակետի հիմքով օգտագործման իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման դիմումը մերժելու մասին որոշումը.
Գործակալությունը հավաստում է, որ պահպանվող ծագման տեղանունների կամ պահ­
պանվող աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքի գործողության ժամկետը

38

լրացել է, իսկ իրավատերը զրկվել է պահպանվող ծագման տեղանվան կամ պահպանվող աշխարհագրական նշման օգտագործման իրավունքից, ապա գործողության ժամկետի ավարտվելու թվականին հաջորդող օրվանից այդ մասին տեղեկությունները մուտքագրում է համապատասխան պետական գրանցամատյան և հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում.
11) վճարված պետական տուրքերը վերադարձվում են իրավատիրոջը, եթե պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքի գործողության ժամկետը չի երկարաձգվում։
50. Գործակալության ծանուցումների նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները՝
1) «Ծանուցում» հասկացության տակ պետք է հասկանալ գործողություն, որի
օգնությամբ գործակալությունը տեղեկություն է հաղորդում գործընթացի որևէ փաստաթղթի, այդ թվում՝ որոշումների մասին: Ծանուցումներն ուղարկվում են կամ փաստաթղթի բնօրինակի տեսքով կամ հաստատված պատճենի տեսքով` բնօրինակ փաստաթղթին համապատասխանությունը վավերացնելով գործակալության համապատաս­ խան պաշտոնատար անձի ստորագրությամբ կամ համակարգչով հավաքված և համա­ պատասխան ստորագրությամբ վավերացված տեքստի տեսքով.
2) որոշումների մասին ծանուցումները, որոնց համաձայն ժամկետներ են
սահմանվում հնարավոր առարկություններ ներկայացնելու համար, ինչպես նաև այլ կարևոր փաստաթղթեր պահանջելու մասին ծանուցումներն իրականացվում են համապատասխան փաստաթուղթը փոստային պատվիրված առաքմամբ ուղարկելու միջոցով, ստացման մասին հաստատումով: Մնացած ծանուցումներն ուղարկվում են սովորական նամակագրական եղանակով.
3) փոստային պատվիրված առաքմամբ ուղարկված ծանուցումը համարվում է
ուղարկված, նույնիսկ եթե հասցեատերը հրաժարվում է դա ստանալ.
4) ծանուցումն առձեռն հանձնելու դեպքում հասցեատերը կամ նրա ներկայացուցիչը գրավոր հաստատում է փաստաթղթի ստացումը՝ ստորագրելով դրա
2-րդ օրինակի վրա, որը կցվում է գործին կամ նամակագրության հաշվառման մատյանում.
5) եթե ստացողի բնակության կամ գտնվելու վայրը հայտնի չէ, կամ եթե սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ծանուցումը գործակալության կողմից հնարավոր չի լինում կատարել նաև 2–րդ անգամ, և դա կարող է հանգեցնել որևէ իրավունքի կորստի, ծանուցումն իրականացվում է պաշտոնական տեղեկագրում հրատարակման միջոցով: Հրատարակումը հրապարակելուց մեկ ամիս հետո ծանուցումը համարվում է կատարված.
6) գործակալության որոշման մեջ կամ այլ փաստաթղթերում կարող են ուղղվել
միայն լեզվաբանական, տառադարձության և ակնհայտ սխալները: Բոլոր ուղղումներն իրականացնում է գործակալությունը՝ սեփական նախաձեռնությամբ կամ շահագրգիռ կողմերից մեկի միջնորդությամբ:
51. Սույն կարգի NN 6-17-րդ ձևերի լրացման նկատմամբ կիրառվող կանոնները՝
1) սույն կարգի NN 6-13-րդ և 16 ու 17-րդ ձևերի լրացման համար կիրառվում են սույն կարգի 6–րդ կետի համապատասխան ենթակետով նախատեսված կանոնները.

39

2) NN 14 և 15 ձևերի նկատմամբ, որոնք լրացվում են գործակալության կողմից, կիրառվում են հետևյալ կանոնները՝
ա. իրավատիրոջը նշելու համար կիրառվում են սույն կարգի 6–րդ կետի 1–ին ենթա­
կետի «ա» և «բ» պարբերություններով նախատեսված պահանջները,
բ. աշխարհագրական նշումը և ծագման տեղանունը նշելու համար կիրառվում են սույն կարգի 6–րդ կետի 4–րդ ենթակետով նախատեսված պահանջները,
գ. ապրանքի տեսակը նշելու համար կիրառվում են սույն կարգի 6–րդ կետի 7–րդ
ենթակետով նախատեսված պահանջները,
դ. աշխարհագրական օբյեկտի սահմանները նշելու համար կիրառվում են սույն կարգի 6–րդ կետի 6–րդ ենթակետով նախատեսված պահանջները,
ե. որպես հայտին և գրանցմանը վերաբերող մնացած տվյալներ տրվում են համա­
պատասխան թվականները։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

Ձև N 1

Հայտ

աշխարհագրական նշման գրանցման

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն N 3, 0010, Երևան

1. Սույնով խնդրարկվում է ներկայացված աշխարհագրական նշման գրանցում

(լրացնում է գործակալությունը)

(լրացնում է գործակալությունը)

2. Հայտատուն՝

2.1. իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

խմբի անդամների ցանկը 2.2–2.3–րդ կետերի տվյալների հետ միասին և կանոնադրությունը կցվում են լրացուցիչ թերթի վրա

երկրի ծածկագիրն ըստ ՄՍՀԿ-ի ST 3-ի

2. Հայտատուն՝

2.1. իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

խմբի անդամների ցանկը 2.2–2.3–րդ կետերի տվյալների հետ միասին և կանոնադրությունը կցվում են լրացուցիչ թերթի վրա

քաղաքացիության բնակության երկրի

իրական գործունեության

2.2. հայտատուի գտնվելու վայրը (հասցեն)՝

2.3. հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

3. Հայտատուի ներկայացուցիչը՝

3.1. ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը

3.2. ներկայացուցչի գտնվելու վայրը (հասցեն)՝

3.3. հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

լիազորագիրը գործակալությունում է, հայտ

N

լիազորագիրը կցվում է

լիազորագիրը կներկայացվի ավելի ուշ

4. Նամակագրության հասցեն՝ (փոստային հասցեն հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն)

5. Աշխարհագրական նշումը, տառադարձությունը և թարգմանությունը կամ բնութագիրը

5.1. ծագման երկիրը

6. Աշխարհագրական վայրի (ապրանքի արտադրության վայրի) սահմանները

7. Արտադրանքը, որի համար խնդրարկվում է աշխարհագրական նշման գրանցումը

ԱԾՄԴ-ի դասը

8. Արտադրանքի՝ տվյալ աշխարհագրական ծագմամբ պայմանավորված յուրահատուկ որակի, բնորոշ հատկանիշների նկարագրությունը

շարունակությունը տրված է լրացուցիչ թերթի վրա

9. Ստորագրությունը

9.1.

(անունը, ազգանունը, պաշտոնը)

9.2. թվականը՝ 201_ թ.

9.3. ստորագրողը հայտատուն է հայտատուի ներկայացուցիչն է

10. Հայտին կից ներկայացվում են՝

դրամ պետական տուրքի վճարման անդորրագիրը,

վճարման ձևը

տեխնիկական հատկորոշումները

թերթ

միասնական փաստաթուղթը

թերթ

լրացուցիչ թերթեր այլ փաստաթղթեր`

(յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը և թերթերի քանակը)

Ձև N 2

Հայտ

ծագման տեղանվան գրանցման

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն N 3, 0010, Երևան

1. Սույնով խնդրարկվում է ներկայացված ծագման տեղանվան գրանցում

(լրացնում է գործակալությունը)

(լրացնում է գործակալությունը)

2. Հայտատուն՝

2.1. իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

խմբի անդամների ցանկը 2.2–2.3–րդ կետերի տվյալների հետ միասին և կանոնադրությունը կցվում են լրացուցիչ թերթի վրա

երկրի ծածկագիրն ըստ ՄՍՀԿ-ի ST 3-ի

2. Հայտատուն՝

2.1. իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

խմբի անդամների ցանկը 2.2–2.3–րդ կետերի տվյալների հետ միասին և կանոնադրությունը կցվում են լրացուցիչ թերթի վրա

քաղաքացիության բնակության երկրի

իրական գործունեության

2.2. հայտատուի գտնվելու վայրը (հասցեն)՝

2.3. հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

3. Հայտատուի ներկայացուցիչը՝

3.1. ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը

3.2. ներկայացուցչի գտնվելու վայրը (հասցեն)՝

3.3. հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

լիազորագիրը գործակալությունում է, հայտ N

լիազորագիրը կցվում է

լիազորագիրը կներկայացվի ավելի ուշ

4. Նամակագրության հասցեն՝ (փոստային հասցեն հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն)

5. Ծագման տեղանունը և տառադարձությունը

5.1. ծագման երկիրը

6. Աշխարհագրական վայրի (ապրանքի արտադրության վայրի) սահմանները

7. Արտադրանքը, որի համար խնդրարկվում է ծագման տեղանվան գրանցումը

ԱԾՄԴ-ի դասը

8. Արտադրանքի՝ տվյալ աշխարհագրական ծագմամբ պայմանավորված յուրահատուկ որակի, բնորոշ հատկանիշների նկարագրությունը

շարունակությունը տրված է լրացուցիչ թերթի վրա

9. Ստորագրությունը

9.1.

(անունը, ազգանունը, պաշտոնը)

9.2. թվականը՝ 201_ թ.

9.3. ստորագրողը հայտատուն է հայտատուի ներկայացուցիչն է

10. Հայտին կից ներկայացվում են՝

դրամ պետական տուրքի վճարման անդորրագիրը,

վճարման ձևը

տեխնիկական հատկորոշումները թերթ միասնական փաստաթուղթը թերթ լրացուցիչ թերթեր

այլ փաստաթղթեր`

(յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը և թերթերի քանակը)

Ձև N 3

ՀԱՅՏ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն N 3, 0010, Երևան

1. Սույնով խնդրարկվում է երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցում

(լրացնում է գործակալությունը)

(լրացնում է գործակալությունը)

2. Հայտատուն՝

2.1. իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

խմբի անդամների ցանկը 2.2–2.3–րդ կետերի տվյալների հետ միասին և կանոնադրությունը կցվում են լրացուցիչ թերթի վրա

երկրի ծածկագիրն ըստ ՄՍՀԿ-ի

ST 3-ի

2. Հայտատուն՝

2.1. իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

խմբի անդամների ցանկը 2.2–2.3–րդ կետերի տվյալների հետ միասին և կանոնադրությունը կցվում են լրացուցիչ թերթի վրա

քաղաքացիության բնակության երկրի

իրական

գործունեության

2.2. հայտատուի գտնվելու վայրը (հասցեն)՝

2.3. հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

3. Հայտատուի ներկայացուցիչը՝

3.1. ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը

3.2. ներկայացուցչի գտնվելու վայրը (հասցեն)՝

3.3. հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

լիազորագիրը գործակալությունում է, հայտ N

լիազորագիրը կցվում է

լիազորագիրը կներկայացվի ավելի ուշ

4. Նամակագրության հասցեն՝ (փոստային հասցեն հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն)

5. Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը

5.1. ծագման երկիրը

6. Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը (տեսակը)

ԱԾՄԴ-ի դասը

7. Արտադրանքի յուրահատկությունը և ավանդական բնույթի նկարագրությունը

8. Ստորագրությունը

8.1.

(անունը, ազգանունը, պաշտոնը)

8.2. թվականը՝ 201_ թ.

8.3. ստորագրողը հայտատուն է հայտատուի ներկայացուցիչն է

9. Հայտին կից ներկայացվում են՝

դրամ պետական տուրքի վճարման անդորրագիրը,

վճարման ձևը

տեխնիկական հատկորոշումները

թերթ

փաստաթուղթ՝ տեխնիկական հատկորոշումների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների անվանումների, դրանց գտնվելու վայրի և գործառույթների մասին թերթ

արտադրանքի յուրահատուկ և ավանդական բնույթն ապացուցող փաստաթղթեր

թերթ

այլ փաստաթղթեր`

(յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը և թերթերի քանակը)

Ձև N 4

Հայտ

աշխարհագրական նշման

ծագման տեղանվան օգտագործման իրավունքի

տրամադրման

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության

գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն N 3, 0010, Երևան

1. Սույնով խնդրարկվում է գրանցված աշխարհագրական նշման

ծագման տեղանվան օգտագործման

իրավունք

1.1.

(լրացնում է գործակալությունը)

1.2.

(լրացնում է գործակալությունը)

2. Հայտատուն՝

2.1. իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

երկրի ծածկագիրն ըստ ՄՍՀԿ-ի ST 3-ի

2. Հայտատուն՝

2.1. իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

քաղաքացիության բնակության երկրի իրական գործունեության

2.2. հայտատուի գտնվելու վայրը (հասցեն)՝

2.3. հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

3. Հայտատուի ներկայացուցիչը՝

3.1. ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը

3.2. ներկայացուցչի գտնվելու վայրը (հասցեն)՝

3.3. հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

լիազորագիրը գործակալությունում է, հայտ N

լիազորագիրը կցվում է

լիազորագիրը կներկայացվի ավելի ուշ

4. Նամակագրության հասցեն՝

(փոստային հասցեն հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն)

5. աշխարհագրական նշումը ծագման տեղանունը

5.2. գրանցման N

5.1. ծագման երկիրը

6. Աշխարհագրական վայրի (ապրանքի արտադրության վայրի) սահմանները

7. Արտադրանքը, որի համար խնդրարկվում է օգտագործման իրավունք

ԱԾՄԴ-ի դասը

8. Արտադրանքի՝ տվյալ աշխարհագրական ծագմամբ պայմանավորված յուրահատուկ որակի, բնորոշ հատկանիշների նկարագրությունը

շարունակությունը տրված է լրացուցիչ թերթի վրա

9. Ստորագրությունը

9.1.

(անունը, ազգանունը, պաշտոնը)

9.2. թվականը՝ 201_ թ.

9.3. ստորագրողը հայտատուն է հայտատուի ներկայացուցիչն է

10. Հայտին կից ներկայացվում են՝

դրամ պետական տուրքի վճարման անդորրագիրը,

վճարման ձևը

տեղական իշխանության մարմնի կողմից տրված փաստաթուղթ այն մասին, որ հայտատուն գտնվում է համապատասխան աշխարհագրական գոտում և արտադրում և (կամ) վերամշակում է տեխնիկական

հատկորոշումներին համապատասխան ապրանք

թերթ

տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի կողմից տրված փաստաթուղթ այն մասին, որ հայտատուի կողմից արտադրվող

և (կամ) վերամշակվող ապրանքը համապատասխանում է տեխնիկական հատկորոշումների դրույթներին թերթ

լրացուցիչ թերթեր այլ փաստաթղթեր`

(յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը և թերթերի քանակը)

Ձև N 5

Հայտ երաշխավորված ավանդական արտադրանքի պետական գրանցամատյանում նոր արտադրողի գրանցման

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն N 3, 0010, Երևան

1. Սույնով խնդրարկվում է գրանցված երաշխավորված ավանդական արտա­ դրանքի պետական գրանցամատ­ յանում նոր արտադրողի գրանցում

1.1.

(լրացնում է գործակալությունը)

1.2.

(լրացնում է գործակալությունը)

2. Հայտատուն՝

2.1. իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի

անունը, ազգանունը

երկրի ծածկագիրն ըստ ՄՍՀԿ-ի ST 3-ի

2. Հայտատուն՝

2.1. իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի

անունը, ազգանունը

քաղաքացիության բնակության երկրի իրական գործունեության

2.2. հայտատուի գտնվելու վայրը (հասցեն)՝

2.3. հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

3. Հայտատուի ներկայացուցիչը՝

3.1. ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը

3.2. ներկայացուցչի գտնվելու վայրը (հասցեն)՝

3.3. հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

լիազորագիրը գործակալությունում է, հայտ N

լիազորագիրը կցվում է

լիազորագիրը կներկայացվի ավելի ուշ

4. Նամակագրության հասցեն՝

(փոստային հասցեն հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն)

5. Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը

5.1. ծագման երկիրը

6. Արտադրանքի յուրահատկության և ավանդական բնույթի նկարագրությունը

շարունակությունը տրված է լրացուցիչ թերթի վրա

7. Ստորագրությունը

7.1.

(անունը, ազգանունը, պաշտոնը)

7.2. թվականը՝ 201_ թ.

7.3. ստորագրողը հայտատուն է հայտատուի ներկայացուցիչն է

8. Հայտին կից ներկայացվում են՝

դրամ պետական տուրքի վճարման անդորրագիրը, վճարման ձևը

տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի կողմից տրված փաստաթուղթ այն մասին, որ հայտատուի կողմից արտադրվող և (կամ) վերամշակվող ապրանքը համապատասխանում է տեխնիկական հատկորոշումների դրույթներին թերթ

լրացուցիչ թերթեր այլ փաստաթղթեր`

(յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը և թերթերի քանակը)

Ձև N 6

ԴԻՄՈՒՄ

աշխարհագրական նշման հայտում փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն N 3, 0010, Երևան

1. Խնդրարկվում է ստորև նշված հայտում կատարել սույն դիմումում նշված փոփոխությունները

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է աշխարհագրական նշման հետևյալ հայտին՝

հայտի համարը ներկայացման թվականը

3. Աշխարհագրական նշումը

4. Հայտատուն՝

4.1. իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

4.2. հայտատուի գտնվելու վայրը (հասցեն)

հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

5. Հայտատուի ներկայացուցիչը՝

5.1. ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը

6. Փոփոխությունը (ները)

6.1. տվյալները, որոնք պետք է փոփոխվեն՝

6.2. փոփոխված տեսքով տվյալները՝

փոփոխության հիմքը կցվում է

7. Ստորագրությունը

7.1.

(անունը, ազգանունը, պաշտոնը)

7.2. թվականը՝ 201_ թ.

7.3. ստորագրողը հայտատուն է հայտատուի ներկայացուցիչն է

8. Վճարված է դրամ պետական տուրք անդորրագիրը կցվում է

8.1. վճարման ձևը

9. Դիմումին կից ներկայացվում են

(նշվում է յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը և թերթերի քանակը)

Ձև N 7

ԴԻՄՈՒՄ

ծագման տեղանվան հայտում փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն N 3, 0010, Երևան

1. Խնդրարկվում է ստորև նշված հայտում կատարել սույն դիմումում նշված փոփոխությունները

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է ծագման տեղանվան հետևյալ հայտին՝

հայտի համարը ներկայացման թվականը

3. Ծագման տեղանունը

4. Հայտատուն՝

4.1. իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

4.2. հայտատուի գտնվելու վայրը (հասցեն)

հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

5. Հայտատուի ներկայացուցիչը՝

5.1. ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը

6. Փոփոխությունը (ները)

6.1. տվյալները, որոնք պետք է փոփոխվեն՝

6.2. փոփոխված տեսքով տվյալները՝

փոփոխության հիմքը կցվում է

7. Ստորագրությունը

7.1.

(անունը, ազգանունը, պաշտոնը)

7.2. թվականը՝ 201_ թ.

7.3. ստորագրողը հայտատուն է հայտատուի ներկայացուցիչն է

8. Վճարված է դրամ պետական տուրք անդորրագիրը կցվում է

8.1. վճարման ձևը

9. Դիմումին կից ներկայացվում են

(նշվում է յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը և թերթերի քանակը)

Ձև N 8

ԴԻՄՈՒՄ

երաշխավորված ավանդական արտադրանքի հայտում փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն N 3, 0010, Երևան

1.Խնդրարկվում է ստորև նշված հայտում կատարել սույն դիմումում նշված փոփոխությունները

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է երաշխավորված ավանդական արտադրանքի հետևյալ հայտին՝

հայտի համարը ներկայացման թվականը

3. Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը

4. Հայտատուն՝

4.1. իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

4.2. հայտատուի գտնվելու վայրը (հասցեն)

հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

5. Հայտատուի ներկայացուցիչը՝

5.1. ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը

6. Փոփոխությունը (ները)

6.1. տվյալները, որոնք պետք է փոփոխվեն՝

6.2. փոփոխված տեսքով տվյալները՝

փոփոխության հիմքը կցվում է

7. Ստորագրությունը

7.1.

(անունը, ազգանունը, պաշտոնը)

7.2. թվականը՝ 201_ թ.

7.3. ստորագրողը հայտատուն է հայտատուի ներկայացուցիչն է

8. Վճարված է դրամ պետական տուրք անդորրագիրը կցվում է

8.1. վճարման ձևը

9. Դիմումին կից ներկայացվում են

(նշվում է յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը և թերթերի քանակը)

Ձև N 9

ԴԻՄՈՒՄ

աշխարհագրական նշման ծագման տեղանվան

երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումներում փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն N 3, 0010, Երևան

1. Խնդրարկվում է ստորև նշված աշխարհագրական նշման, ծագման տեղանվան, երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումներում կատարել սույն դիմումով ներկայացվող փոփոխությունները

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է հետևյալ գրանցմանը

2.1. գրանցման համարը

3. Դիմումատուն՝

3.1. իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

խմբի անդամների ցանկը 3.2–3.3–րդ կետերի տվյալների հետ միասին կցվում են լրացուցիչ թերթի վրա

3.2. դիմումատուի գտնվելու վայրը (հասցեն)

3.3. հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

4. Դիմումատուի ներկայացուցիչը՝

4.1. (նշվում է ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը)

5. Նամակագրության հասցեն՝

(փոստային հասցեն հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն)

6. Փոփոխությունը (ները)

6.1. տվյալները, որոնք պետք է փոփոխվեն՝

6.2. փոփոխված տեսքով տվյալները՝

6.1-ին և 6.2-րդ կետերում նշված տվյալների շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթերի վրա

7. Ստորագրությունը

7.1.

(անունը, ազգանունը, պաշտոնը)

7.2. թվականը՝ 201_ թ.

7.3. ստորագրողը դիմումատուն է դիմումատուի ներկայացուցիչն է

8. Դիմումին կից ներկայացվում են՝

վճարված պետական տուրքի անդորրագիրը

տեխնիկական հատկորոշումների տվյալների լրացուցիչ թերթ փոփոխություններն էլեկտրոնային կրիչի վրա (նշվում է կրիչի տեսակը)

Ձև N 10

ԴԻՄՈՒՄ

աշխարհագրական նշման ծագման տեղանվան

երաշխավորված ավանդական արտադրանքի հայտում կամ դրան կցված փաստաթղթերում թույլ տրված սխալներն ուղղելու մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն N 3, 0010, Երևան

1. Խնդրարկվում է ստորև նշված հայտում (հայտերում) հայտին (հայտերին) կից փաս­ տաթղթերում ուղղել թույլ տրված սխալները

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է հետևյալ հայտին (հայտերին)

2.1. նշվում է hայտի(երի) համարը(ները) և ներկայացման թվականը(ները)

3. Հայտատուն՝

3.1. իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

խմբի անդամների ցանկը 3.2–3.3–րդ կետերի տվյալների հետ միասին կցվում են լրացուցիչ թերթի վրա

3.2. հայտատուի գտնվելու վայրը (հասցեն)

3.3. հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

4. Հայտատուի ներկայացուցիչը՝

4.1. (նշվում է ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը)

5. Նամակագրության հասցեն՝

(փոստային հասցեն հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն)

6. Ուղղումը(ները)

6.1. սխալները, որոնք պետք է ուղղվեն՝

6.2. ուղղված տվյալները՝

6.1-ին և 6.2-րդ կետերում նշված տվյալների շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթերի վրա

7. Ստորագրությունը

7.1.

(անունը, ազգանունը, պաշտոնը)

7.2. թվականը՝ 201_ թ.

7.3. ստորագրողը հայտատուն է հայտատուի ներկայացուցիչն է

8. Դիմումին կից ներկայացվում են՝

վճարված պետական տուրքի անդորրագիրը

տեխնիկական հատկորոշումների տվյալների լրացուցիչ թերթ փոփոխություններն էլեկտրոնային կրիչի վրա (նշվում է կրիչի տեսակը)

Ձև N 11

ԴԻՄՈՒՄ

աշխարհագրական նշման ծագման տեղանվան

երաշխավորված ավանդական արտադրանքի հայտը հետ կանչելու մասին կամ դրան կցված փաս­ տաթղթերում թույլ տրված սխալներն ուղղելու մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն N 3, 0010, Երևան

1. Խնդրարկվում է հետ կանչել ստորև նշված հայտը

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է հետևյալ հայտին՝

հայտի համարը հայտի ներկայացման թվականը

3. Հայտատուն՝

3.1. իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

խմբի անդամների ցանկը 3.2–3.3–րդ կետերի տվյալների հետ միասին կցվում են լրացուցիչ թերթի վրա

3.2. հայտատուի գտնվելու վայրը (հասցեն)

3.3. հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

4. Հայտատուի ներկայացուցիչը՝

4.1. (նշվում է ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը)

5. Նամակագրության հասցեն՝

(փոստային հասցեն հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն)

7. Ստորագրությունը

7.1.

(անունը, ազգանունը, պաշտոնը)

7.2. թվականը՝ 201_ թ.

7.3. ստորագրողը հայտատուն է հայտատուի ներկայացուցիչն է

8. Դիմումին կից ներկայացվում է սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը

Ձև N 12

ԴԻՄՈՒՄ

աշխարհագրական նշման ծագման տեղանվան

երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման դեմ առարկությունը քննարկելու մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն N 3, 0010, Երևան

1. Խնդրարկվում է քննարկել ստորև նշված հայտի գրանցման դեմ սույնով ներկայացվող առարկությունը

(լրացնում է գործակալությունը)

2. Առարկությունը վերաբերում է հետևյալ հայտին՝

հայտի համարը հայտի ներկայացման թվականը

3. Հայտատուն՝

3.1. իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

4. Առարկության բովանդակությունը

շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթերի վրա

5. Ստորագրությունը

5.1.

(ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը)

5.2. թվականը՝ 201_ թ.

6. Դիմումին կից ներկայացվում է

սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը լրացուցիչ թերթ

Ձև N 13

ԴԻՄՈՒՄ

աշխարհագրական նշման

ծագման տեղանվան

երաշխավորված ավանդական արտադրանքի պետական գրանցամատյանում փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն N 3, 0010, Երևան

1. Խնդրարկվում է ստորև նշված գրանցման մեջ կատարել սույն դիմումով ներկայացվող փոփո­ խությունները

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է հետևյալ գրանցմանը

2.1. գրանցման համարը

2.2. օգտագործման իրավունքի վկայագրի համարը

3. Իրավատերը (երաշխավորված ավանդական արտադրանքի դեպքում՝ արտադրողը)

3.1. (նշվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

3.2. իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն)

հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

3.3. մեկից ավելի իրավատերեր (իրավատերերի մասին տվյալներն ըստ 3.1-3.2-րդ կետերի տրվում են առանձին թերթի վրա)

4. Իրավատիրոջ ներկայացուցիչը՝

4.1. (նշվում է ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը)

5. Նամակագրության հասցեն՝

(փոստային հասցեն հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն)

6. Փոփոխությունը (ները)

6.1. տվյալները, որոնք պետք է փոփոխվեն՝

6.2. փոփոխված տեսքով տվյալները՝

6.1-ին և 6.2-րդ կետերում նշված տվյալների շարունակությունը տրվում է առանձին թերթի վրա

7. Ստորագրությունը

7.1.

(անունը, ազգանունը, պաշտոնը)

7.2. թվականը՝ 201_ թ.

7.3. ստորագրողը իրավատերն է երաշխավորված ավանդական արտադրանք արտադրողն է ներկայացուցիչն է

8. Դիմումին կից ներկայացվում են՝

սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը

լրացուցիչ թերթեր

lt N 14

mjUJUmwtl}'l wG[lWUlL.UlOl{ajntG=======

lt N 15

WJWUU\Wilfl wGpW1JlhUtnt.Ft.JI1lG =======

Ձև N 16

ԴԻՄՈՒՄ աշխարհագրական նշումների ծագման տեղանունների

երաշխավորված ավանդական արտադրանքների

պետական գրանցամատյանից քաղվածքներ տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն N 3, 0010, Երևան

1. Խնդրարկվում է քաղվածք (ներ) տրամադրել վերը նշված պետական գրանցամատյանի ստորև նշված գրանցումից (գրանցումներից)

(լրացնում է գործակալությունը)

2. Գրանցման համարը (գրանցումների համարները)

3. Դիմողը՝

3.1. (նշվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

4. Նամակագրության հասցեն՝

(փոստային հասցեն հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն)

5. Քաղվածքի տեսակը

5.1. սովորական քաղվածք

5.2. ընդլայնված քաղվածք պետական գրանցամատյանում կատարված բոլոր փոփոխություններով և գրառումներով

6. Ստորագրությունը

6.1.

(անունը, ազգանունը, պաշտոնը)

6.2. թվականը՝ 201_ թ.

7. Վճարված է պետական տուրք, անդորրագիրը կցվում է

7.1. վճարման ձևը

Ձև N 17

ԴԻՄՈՒՄ

աշխարհագրական նշման ծագման տեղանվան

օգտագործման իրավունքի վկայագրի գործողության

ժամկետի մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն N 3, 0010, Երևան

1. Խնդրարկվում է երկարաձգել ստորև նշված օգտագործման իրավունքի գրանցման գործողության ժամկետը

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է հետևյալ գրանցմանը

2.1. գրանցման համարը

2.2. օգտագործման իրավունքի վկայագրի համարը

3. Իրավատերը՝

3.1. (նշվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

3.2. իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն)

հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

4. Իրավատիրոջ ներկայացուցիչը՝

4.1. (նշվում է ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը)

5. Նամակագրության հասցեն՝

(փոստային հասցեն հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն)

7. Ստորագրություն

7.1.

(ստորագրությունը) (անունը, ազգանունը, պաշտոնը)

7.2. թվականը՝ 201_ թ.

7.3. սsտորագրողը հայտատուն է հայտատուի ներկայացուցիչն է

8. Վճարված է դրամ պետական տուրք անդորրագիրը կցվում է

8.1. վճարման ձևը

9. Դիմումին կից ներկայացվում է նաև՝ օգտագործման իրավունքի վկայագիրը

այլ փաստաթղթեր

(նշվում է յուրաքանչյուրը և թերթերի քանակը)

kar507.2.doc


Législation Met en application (1 texte(s)) Met en application (1 texte(s))
Aucune donnée disponible

N° WIPO Lex AM024