关于知识产权 知识产权培训 树立尊重知识产权的风尚 知识产权外联 部门知识产权 知识产权和热点议题 特定领域知识产权 专利和技术信息 商标信息 工业品外观设计信息 地理标志信息 植物品种信息(UPOV) 知识产权法律、条约和判决 知识产权资源 知识产权报告 专利保护 商标保护 工业品外观设计保护 地理标志保护 植物品种保护(UPOV) 知识产权争议解决 知识产权局业务解决方案 知识产权服务缴费 谈判与决策 发展合作 创新支持 公私伙伴关系 人工智能工具和服务 组织简介 与产权组织合作 问责制 专利 商标 工业品外观设计 地理标志 版权 商业秘密 WIPO学院 讲习班和研讨会 知识产权执法 WIPO ALERT 宣传 世界知识产权日 WIPO杂志 案例研究和成功故事 知识产权新闻 产权组织奖 企业 高校 土著人民 司法机构 遗传资源、传统知识和传统文化表现形式 经济学 金融 无形资产 性别平等 全球卫生 气候变化 竞争政策 可持续发展目标 前沿技术 移动应用 体育 旅游 PATENTSCOPE 专利分析 国际专利分类 ARDI - 研究促进创新 ASPI - 专业化专利信息 全球品牌数据库 马德里监视器 Article 6ter Express数据库 尼斯分类 维也纳分类 全球外观设计数据库 国际外观设计公报 Hague Express数据库 洛迦诺分类 Lisbon Express数据库 全球品牌数据库地理标志信息 PLUTO植物品种数据库 GENIE数据库 产权组织管理的条约 WIPO Lex - 知识产权法律、条约和判决 产权组织标准 知识产权统计 WIPO Pearl(术语) 产权组织出版物 国家知识产权概况 产权组织知识中心 产权组织技术趋势 全球创新指数 世界知识产权报告 PCT - 国际专利体系 ePCT 布达佩斯 - 国际微生物保藏体系 马德里 - 国际商标体系 eMadrid 第六条之三(徽章、旗帜、国徽) 海牙 - 国际外观设计体系 eHague 里斯本 - 国际地理标志体系 eLisbon UPOV PRISMA UPOV e-PVP Administration UPOV e-PVP DUS Exchange 调解 仲裁 专家裁决 域名争议 检索和审查集中式接入(CASE) 数字查询服务(DAS) WIPO Pay 产权组织往来账户 产权组织各大会 常设委员会 会议日历 WIPO Webcast 产权组织正式文件 发展议程 技术援助 知识产权培训机构 COVID-19支持 国家知识产权战略 政策和立法咨询 合作枢纽 技术与创新支持中心(TISC) 技术转移 发明人援助计划(IAP) WIPO GREEN 产权组织的PAT-INFORMED 无障碍图书联合会 产权组织服务创作者 WIPO Translate 语音转文字 分类助手 成员国 观察员 总干事 部门活动 驻外办事处 职位空缺 采购 成果和预算 财务报告 监督
Arabic English Spanish French Russian Chinese
法律 条约 判决 按管辖区浏览

Regulation on Filing and Examination of Applications for Registration of Trademark Licenses, and Cancellation or Modification Thereof (Annex 4 of Decision No. 1538-N of November 18, 2010, as amended by Decision No. 1017-N of August 10, 2017, of the Government of Republic of Armenia), 亚美尼亚

返回
WIPO Lex中的最新版本
详情 详情 版本年份 2017 日期 生效: 2010年12月9日 发布: 2010年11月18日 文本类型 实施规则/实施细则 主题 商标 主题(二级) 知识产权监管机构

可用资料

主要文本 相关文本
主要文本 主要文本 亚美尼亚语 Ապրանքային նշանների լիցենզիանները, դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգ (Հավելված N 4 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի N 1538 - Ն որոշման, փոփոխված փոփոխվել է ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի N 1017 - Ն որոշման)        
 
下载PDF open_in_new
 Armenia

Հավելված N 4 ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի N 1017 - Ն որոշման

«Հավելված N 4 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի N 1538 - Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ,

ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ

1. Սույն կարգով կարգավորվում են գրանցված ապրանքային նշանների լիցեն-

զիաները (այսուհետ՝ լիցենզիա), դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը

գրանցելու մասին դիմումները լրացնելու, ինչպես նաև դրանք ներկայացնելու և քննարկելու

հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործված են «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված հասկացությունները։

3. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ

հոդվածի համաձայն պետական լիազոր մարմնի կողմից գրանցման ենթակա են

ապրանքային նշանների Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում

(այսուհետ՝ պետական գրանցամատյան) գրանցված ապրանքային նշանների լիցենզիաները, այդ

թվում՝ ֆրանչայզինգի պայմանագրով ապրանքային նշանների օգտագործման իրավունքի

վերապահումը, Հայաստանի Հանրապետությունում առանց գրանցման՝ Հայաստանի

Հանրապետության միջազգային պայմանագրերի ուժով պահպանվող ապրանքային

նշանների լիցենզիաները, դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը։ Գրանցումն

իրականացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների

նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալությունը (այսուհետ՝

գործակալություն)։

4. Լիցենզիաների գրանցումն իրականացվում է ներկայացված դիմումի հիման վրա՝

համաձայն սույն կարգի N 1 ձևի, որը պետք է վերաբերի մեկ պայմանագրով նախատեսված

լիցենզիային, իսկ ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների փոխանցման

1017.3k.voroshum.doc

2

գրանցումն իրականացվում է ներկայացված դիմումի հիման վրա՝ համաձայն սույն կարգի

N 2 ձևի։

5. Լիցենզիայի գրանցման մասին դիմումը լրացվում է հետևյալ ձևով՝

1) 2.1-ին կետում նշվում են ապրանքային նշանների պետական գրանցման

համարները, որոնց համար խնդրարկվում է գրանցել լիցենզիա.

2) եթե ապրանքային նշանի իրավատերը ֆիզիկական անձ է, լրացվում է 3.1-ին

կետը՝ նշելով նրա անունն ու ազգանունը, իսկ եթե իրավաբանական անձ է՝ անվանումը.

3) 3.2-րդ կետում լրացվում է ապրանքային նշանի իրավատիրոջ գտնվելու վայրը

(բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը և էլեկտրոնային

փոստի հասցեն.

4) 3.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե ապրանքային նշանն ունի մեկից ավելի

իրավատերեր և լրացուցիչ թերթի վրա ներկայացվում են նրանց տվյալները՝ համաձայն

3.1-ին և 3.2-րդ կետերի.

5) 4.1-ին և 4.2-րդ կետերում համապատասխանաբար լրացվում են ապրանքային

նշանի իրավատիրոջ ներկայացուցչի տվյալները, եթե դիմումը ներկայացվում է

ներկայացուցչի միջոցով։ Որպես ներկայացուցիչ կարող են հանդես գալ գործակալությունում

գրանցված հավատարմատարները, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության

վայր ունեցող ֆիզիկական անձինք և Հայաստանի Հանրապետությունում իրական

գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք՝ կից ներկայացնելով իրենց

իրավասությունները հաստատող փաստաթուղթը (լիազորագիրը).

6) 4.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե ապրանքային նշանն ունի մի քանի

իրավատեր և նրանցից յուրաքանչյուրին կամ մի քանիսին ներկայացնում են իրենց

ներկայացուցիչները, ապա այդ դեպքում լրացուցիչ թերթի վրա ներկայացվում են

իրավատերերի ներկայացուցիչների տվյալները՝ համաձայն 4.1-ին և 4.2-րդ կետերի.

7) 5.1-5.3-րդ կետերում լրացվում են լիցենզառուի տվյալները՝ սույն կետի 2-րդ, 3-րդ և

4-րդ ենթակետերին համանման ձևով.

8) 6.1-6.3-րդ կետերում լրացվում են լիցենզառուի ներկայացուցչի տվյալները՝ սույն

կետի 5-րդ և 6-րդ ենթակետերին համանման ձևով.

1017.3k.voroshum.doc

3

9) 7-րդ կետում նշվում են նամակագրություն վարելու և դիմումի քննարկման

ընթացքում դիմումն ստորագրող իրավասու անձի հետ անմիջական կապ հաստատելու

վերաբերյալ անհրաժեշտ տվյալները՝ փոստային հասցեն, հեռախոսահամարը և ֆաքսը,

էլեկտրոնային փոստի հասցեն.

10) 8.1-ին կետի վանդակը նշվում է, եթե լիցենզիան տրամադրված է 2.1-ին կետում

նշված ապրանքային նշանի (նշանների) գրանցման (գրանցումների) մեջ նշված բոլոր

ապրանքների և (կամ) ծառայությունների համար՝ առանց բացառության.

11) 8.2-րդ կետի վանդակը նշվում է, եթե 2.1-ին կետում նշված է միայն մեկ

ապրանքային նշանի գրանցման համար, և լիցենզիան տրամադրված է այդ գրանցման մեջ

նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի համար, և հատկացված մասում

լրացվում են այդ ապրանքները և (կամ) ծառայությունները.

12) 8.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե 2.1-ին կետում նշված են մեկից ավելի

ապրանքային նշանների գրանցումներ, և դրանցից առնվազն մեկում նշված ոչ բոլոր ապրանքների

և (կամ) ծառայությունների համար է տրամադրված լիցենզիա, և հատկացված մասում լրացվում

են այդ ապրանքները և (կամ) ծառայությունները՝ ըստ ԱԾՄԴ-ի դասերի.

13) կախված լիցենզիայի տեսակից՝ նշվում է 9.1-9.3-րդ կետերի վանդակներից մեկը.

14) 10.1-ին և 10.2-րդ կետերում նշվում և լրացվում է լիցենզիայի գործողության այն

ժամկետը, որը նշված է լիցենզային պայմանագրում, լիցենզային պայմանագրից

քաղվածքում կամ լիցենզիայի տրամադրման մասին հայտարարության մեջ.

15) 11-րդ կետում լրացվում է այն տարածքը, որտեղ գործում է լիցենզիան (երկիրը,

մարզը, քաղաքը և այլն).

16) 12.1-ին կետի համապատասխան վանդակը նշելու միջոցով նշվում է դիմումն

ստորագրող անձի ով լինելը.

17) 12.2-րդ կետում լրացվում են դիմումն ստորագրող ֆիզիկական անձի անունը

կամ անվան սկզբնատառը, ազգանունը և պաշտոնը.

18) 12.2.1-ին կետում դրվում է դիմումն ստորագրող ֆիզիկական անձի

ստորագրությունը և նշվում ստորագրման թվականը.

19) 13.1-ին կետում լրացվում է վճարված պետական տուրքի չափը՝ թվերով։

Վանդակը նշվում է, և դիմումին կցվում է վճարման անդորրագիրը, քանի դեռ «Պետական

1017.3k.voroshum.doc

4

տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ։ Նշված

օրենքով պետական տուրքի վճարման վերահսկման այլ մեխանիզմ (վճարման անդորրագիր

ներկայացնելը բացառող) ամրագրելու դեպքում 13.1-ին կետի վանդակը չպետք է նշվի, և

վճարման անդորրագիրը չպետք է կցվի.

20) 13.2-րդ կետում նշվում է վճարման ձևը, օրինակ՝ բանկային անկանխիկ

փոխանցում.

21) 14-րդ կետում նշվում և լրացվում է կից ներկայացվող լրացուցիչ թերթերի

ընդհանուր թիվը, եթե դրանք կան։

6. Դիմումը կարող է գործակալություն ներկայացվել անմիջականորեն կամ փոստով,

որին կցվում են՝

1) ապրանքային նշանների լիզենզային պայմանագիրը կամ լիցենզային պայմանագրից

քաղվածքը կամ լիզենզիայի տրամադրման մասին հայտարարությունը (հայտարարությունը

ներկայացվում է օրինակելի ձևին համապատասխան՝ համաձայն սույն կարգի N 3 ձևի,

ստորագրված իրավատիրոջ (լիցենզատուի) և լիցենզառուի կողմից՝ առանց ջնջումների, կարված

և համարակալված էջերով (3 օրինակ, որոնցից առնվազն մեկը բնօրինակն է).

2) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

3) լիազորությունները հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացված է

իրավատիրոջ կամ լիցենզառուի ներկայացուցչի միջոցով։

7. Դիմումին կարող է կցվել նաև ապրանքային նշանի վկայագիրը (վկայագրերը)։

8. Դիմումը ներկայացվում է հայերենով։ Դիմումին կցվող փաստաթղթերը կարող են

ներկայացվել այլ լեզվով։ Այս դեպքում տվյալ փաստաթղթին կցվում է դրա հայերեն

թարգմանությունը։

9. Դիմումն ստանալուց հետո ստուգվում է դիմումի և դրան կից ներկայացված նյութերի

համապատասխանությունը սույն կարգի 4-6-րդ կետերով սահմանված պահանջներին։

10. Եթե պարզվում է, որ ներկայացված նյութերը չեն համապատասխանում 4-6-րդ

կետերով սահմանված պահանջներին, ապա երեք աշխատանքային օրվա ընթացքում

հարցում է արվում դիմումը ներկայացնողին՝ բացակայող կամ ճշգրտված նյութերը՝

հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնելու վերաբերյալ

առաջարկությամբ։

1017.3k.voroshum.doc

5

11. Նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում դիմումը

քննարկման չի ընդունվում, և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը՝ պետական

տուրքի վճարման անդորրագիրը, լիցենզային պայմանագրի կամ լիցենզային պայմանագրից

քաղվածքի, կամ լիցենզիայի տրամադրման մասին հայտարարության երկու օրինակները և

լիազորագիրը, եթե այն առկա է, վերադարձվում են։

12. Դիմումը և դրան կից ներկայացված նյութերը սույն կարգի 4-6-րդ կետերով

սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում փաստաթղթերն ստանալու

օրվանից յոթ աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է փորձաքննություն և

օրենքով սահմանված պահանջները բավարարելու դեպքում կայացվում է որոշում

լիցենզիան գրանցելու մասին։

13. Լիցենզիայի գրանցման մասին որոշման հիման վրա՝

1) լիցենզիան գրանցվում է լիցենզիաների գրանցամատյանում, որում նշվում են`

դիմումի ստացման թվականը, լիցենզիայի գրանցման թվականը, վճարված պետական

տուրքի չափը, լիցենզիայի գրանցման համարը, ապրանքային նշանի (նշանների) գրանցման

համարը (համարները), իրավատիրոջ և լիցենզատուի անունը, ազգանունը (անվանումը),

գտնվելու (բնակության) վայրի և երկրի ծածկագիրը, այլ նշումներ և տվյալներ, որոնք

վերաբերում են լիցենզիայի առանձնահատկություններին.

2) գրանցված լիցենզային պայմանագրի, լիցենզային պայմանագրից քաղվածքի կամ

լիցենզիայի տրամադրման մասին հայտարարության յուրաքանչյուր օրինակի վերջին էջում

կատարվում է հետևյալ գրառումը՝

ա. «Սույն լիցենզիան գրանցված է գործակալությունում։

բ. գրանցման համարը ___________ գրանցման թվականը _____________

(պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը,

ստորագրությունը)».

3) գրանցված լիցենզային պայմանագրի, լիցենզային պայմանագրից քաղվածքի կամ

լիցենզիայի տրամադրման մասին հայտարարության մեկ օրինակը պահպանվում է

վարչական գործում։

14. Գործակալությունում գրանցվում են նաև ապրանքային նշանի ենթալիցեն-

զիաները, եթե նախկինում գրանցված լիցենզիայով նախատեսված է, որ լիցենզառուն

1017.3k.voroshum.doc

6

կարող է իրեն վերապահված իրավունքների շրջանակներում ապրանքային նշանի

օգտագործման իրավունք տալ երրորդ անձանց։

15. Ենթալիցենզիաների գրանցումը խնդրարկելիս՝ ներկայացվում է լիցենզիաների

գրանցման համար նախատեսված դիմումը, որը լրացվում է սույն կարգի 5-րդ կետի

համանման ձևով։ Ենթալիցենզիաների գրանցումը կատարվում է օրենքով և սույն կարգի 6-

12-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխան և լիցենզիաների

գրանցման նշված ընթացակարգին համանման ձևով։ Այս դեպքում դիմումի 3-րդ կետում,

որպես իրավատեր (լիցենզատու), նշվում է լիցենզիա տրամադրող լիցենզառուն։

16. Գործակալությունում գրանցման ենթակա են նաև լիցենզիայի պայմանների

փոփոխությունները, որոնք վերաբերում են լիցենզիայի կողմերի, վերապահվող իրա-

վունքների ծավալի, լիցենզիայի գործողության տարածքի, լիցենզիայի գործողության

ժամկետի փոփոխությանը, ինչպես նաև գրանցման ենթակա է լիցենզիան չեղյալ

հայտարարելը։

17. Լիցենզիայի պայմանների փոփոխության և լիցենզիան չեղյալ հայտարարելու

գրանցումն իրականացվում է ներկայացված դիմումի հիման վրա՝ համաձայն սույն կարգի N

4 ձևի: Դիմումը պետք է վերաբերի մեկ պայմանագրով նախատեսված լիցենզիային, որին

կցվում են՝

1) լիցենզային պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին պայմանագիրը

(համաձայնագիրը) կամ չեղյալ հայտարարելը հաստատող փաստաթուղթ կամ լիցենզիայի

փոփոխության կամ չեղյալ հայտարարելու մասին հայտարարություն (3 օրինակ), որոնք

ստորագրված են լիցենզատուի և լիցենզառուի կողմից.

2) սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

3) լիազորությունները հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացված է

իրավատիրոջ կամ լիցենզառուի ներկայացուցչի միջոցով։

18. Լիցենզիայի փոփոխությունը կամ այն չեղյալ հայտարարելը գրանցելու մասին

դիմումը լրացվում է հետևյալ ձևով՝

1) դիմումի վերնագրի վանդակներից մեկը նշելով՝ ընտրվում է դիմումի տեսակը և

համապատասխան նշում է կատարվում նաև 1-ին կետի վանդակում.

1017.3k.voroshum.doc

7

2) 2-7-րդ կետերը նշվում և լրացվում են սույն կարգի 5-րդ կետի 1-9-րդ

ենթակետերին համապատասխան ձևով.

3) 8-րդ կետի վանդակը նշվում է, եթե լիցենզիայի փոփոխությունը վերաբերում է

ապրանքներին և (կամ) ծառայություններին և, 8.1-ին կետի վանդակներից մեկը նշելով,

ներկայացվում է լիցենզիայի փոփոխությունը հաստատող փաստաթուղթը կամ լիցենզիայի

փոփոխության մասին հայտարարությունը.

4) 9-րդ կետի վանդակը նշվում է, եթե լիցենզիայի փոփոխությունը վերաբերում է

լիցենզիայի տեսակին, և, 9.1-9.3-րդ կետերի վանդակներից մեկը նշելով, ընտրվում է

համապատասխան տեսակը.

5) 10-րդ կետի վանդակը նշվում է, եթե լիցենզիայի փոփոխությունը վերաբերում է

տարածքին, և լրացվում է այն տարածքը (երկիրը, մարզը, քաղաքը և այլն), որին

վերաբերում է փոփոխված լիցենզիան.

6) 11-րդ կետի վանդակը նշվում է, եթե լիցենզիայի փոփոխությունը վերաբերում է

գործողության ժամկետին, և, 11.1-11.2-րդ կետերի վանդակներից մեկը նշելով և լրացնելով,

տեղեկություն է տրվում փոփոխված լիցենզիայի գործողության ժամկետի վերաբերյալ.

7) 12-րդ կետի վանդակը նշվում է, եթե դիմումը վերաբերում է լիցենզիան չեղյալ

հայտարարելու գրանցմանը, և, 12.1-ին կետի վանդակներից մեկը նշելով, ներկայացվում է

չեղյալ հայտարարելը հաստատող փաստաթուղթը կամ չեղյալ հայտարարելու մասին

հայտարարությունը։ 12-րդ կետի նշման դեպքում 8-11-րդ կետերը չեն նշվում և չեն

լրացվում.

8) 13-15-րդ կետերը նշվում և լրացվում են սույն կարգի 5-րդ կետի 16-21-րդ

ենթակետերի համանման ձևով։

19. Դիմումն ստանալուց հետո ստուգվում է դիմումի և դրան կից ներկայացված

նյութերի համապատասխանությունը սույն կարգի 16-18-րդ կետերով սահմանված

պահանջներին։

20. Եթե պարզվում է, որ ներկայացված նյութերը չեն համապատասխանում 16-18-րդ

կետերով սահմանված պահանջներին, ապա երեք աշխատանքային օրվա ընթացքում

հարցում է կատարվում դիմումը ներկայացնողին՝ բացակայող կամ ճշգրտված նյութերը՝

1017.3k.voroshum.doc

8

հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնելու վերաբերյալ

առաջարկությամբ։

21. Նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում դիմումը

քննարկման չի ընդունվում, և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը՝ պետական

տուրքի վճարման անդորրագիրը, լիցենզիայի փոփոխությունը հաստատող փաստաթղթի

կամ լիցենզիայի փոփոխության մասին հայտարարության, կամ չեղյալ հայտարարելը

հաստատող փաստաթղթի կամ չեղյալ հայտարարելու մասին հայտարարության երկու

օրինակները և լիազորագիրը, եթե այն առկա է, վերադարձվում են։

22. Դիմումը և դրան կից ներկայացված նյութերը, սույն կարգի 16-18-րդ կետերով

սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում, փաստաթղթերն ստանալու

օրվանից յոթ աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է փորձաքննություն և

սահմանված պահանջները բավարարելու դեպքում ընդունվում է որոշում լիցենզիայի

փոփոխությունը կամ լիցենզիան չեղյալ հայտարարելը գրանցելու մասին։ Հակառակ

դեպքում ընդունվում է որոշում լիցենզիայի փոփոխությունը կամ չեղյալ հայտարարելը

գրանցելու մասին դիմումը մերժելու վերաբերյալ։

23. Գործակալությունը սույն կարգի համաձայն կատարված հարցումները,

ընդունված որոշումները և քաղվածքներն ուղարկում է դիմողին նրա կողմից

փաստաթուղթը ներկայացվելու համար ընտրված սկզբնական եղանակով կամ իր կողմից

հետագայում ընտրված եղանակներից մեկով՝ փոստով կամ կապի միջոցների

օգտագործմամբ, կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ դիմողի նշած

էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրու-

թյամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով: Դիմողը սույն կարգի համաձայն

ստացած հարցումների պատասխանները կարող է ներկայացնել գործակալություն՝ իր

նախընտրած եղանակով` փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ, կամ

էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես

նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ

միջոցներով, իսկ բնօրինակ փաստաթղթեր ներկայացնելու պահանջի դեպքում` միայն

առձեռն:

1017.3k.voroshum.doc

9

24. Եթե պարզվում է, որ դիմումին կից ներկայացվել է պետական տուրքի վճարման

անդորրագրի պատճենը, ապա գործակալությունը գանձապետական առցանց

կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի

միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին: Եթե օրենքով սահմանված

պետական տուրքի վճարման վերաբերյալ տվյալը չի հայտնաբերվում համապատասխան

համակարգում, ապա դիմողին երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է

ծանուցում անդորրագրի բնօրինակը կամ տվյալ վճարման իսկության վերաբերյալ

ապացույցները երկամսյա ժամկետում ներկայացնելու վերաբերյալ առաջարկությամբ։

25. Երկու ամսվա ընթացքում պետական տուրքի վճարման անդորրագրի

բնօրինակը չներկայացվելու կամ տվյալ վճարման իսկության մասին համապատասխան

համակարգի միջոցով չհավաստիանալու դեպքում գործակալության կողմից դիմումը

քննարկման չի ընդունվում, ինչի մասին դիմողը երեք աշխատանքային օրվա ընթացքում

ծանուցվում է:

Ձև N 1

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի

մտավոր սեփականության գործակալություն (Երևան 0010, Հանրապետության հրապարակ,

Կառավարական տուն 3)

Դ Ի Մ ՈՒ Մ

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Դիմում

1017.3k.voroshum.doc

10

Սույնով խնդրարկվում է գրանցել դիմումում նշված ապրանքային նշանի (նշանների)

լիցենզիա։

2. Սույն դիմումին վերաբերող գրանցումը (գրանցումները)՝

2.1.գրանցման (գրանցումների) համարը (համարները)*

3. Իրավատեր (լիցենզատու)

3.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը

3.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը,

ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

3.3. իրավատերերը մի քանիսն են (իրավատերերի մասին տվյալները, ըստ 3.1-ին և

3.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

4. Իրավատիրոջ ներկայացուցիչը՝

4.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը

4.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը,

ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

4.3. իրավատերերի ներկայացուցիչները մի քանիսն են (իրավատերերի ներկայա-

ցուցիչների մասին տվյալները, ըստ 4.1-ին և 4.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

5. Լիցենզառուն՝

5.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը

5.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը,

ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

5.3. լիցենզառուները մի քանիսն են (լիցենզառուների մասին տվյալները, ըստ 5.1-ին և

5.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

6. Լիցենզառուի ներկայացուցիչը՝

6.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը

1017.3k.voroshum.doc

11

6.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը,

ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

6.3. լիցենզառուների ներկայացուցիչները մի քանիսն են (լիցենզառուների ներկայա-

ցուցիչների մասին տվյալները, ըստ 6.1-ին և 6.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի

վրա)։

7. Նամակագրության հասցեն

8. Ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար լիցենզիա է տրամադրված՝

8.1. լիցենզիան տրամադրված է 2.1-ին կետում նշված ապրանքային նշանի (նշանների)

գրանցման (գրանցումների) մեջ նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների

նկատմամբ.

8.2. լիցենզիան տրամադրված է 2.1-ին կետում նշված ապրանքային նշանի

գրանցման մեջ նշված հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ*

8.3. լիցենզիան տրամադրված է 2.1-ին կետի գրանցումներից առնվազն մեկում նշված

ոչ բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ (յուրաքանչյուր գրանցման

համար նշվում է այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը՝ ըստ ԱԾՄԴ-ի դասերի,

որոնց նկատմամբ տարածված է լիցենզիան)*

9. Լիցենզիայի տեսակը

9.1. բացառիկ լիցենզիա 9.2. ոչ բացառիկ լիցենզիա 9.3. եզակի լիցենզիա

10. Լիցենզիայի գործողության ժամկետը

10.1. լիցենզիայի գործողության ժամկետը սահմանափակ է և տրված է ից

մինչև ժամանակահատվածի համար.

10.2. լիցենզիան գործում է մինչև ապրանքային նշանի գրանցման գործողության

ժամկետի ավարտը։

1017.3k.voroshum.doc

12

11. Լիցենզիայի գործողության տարածքը

12. Ստորագրություններ

12.1. դիմումն ստորագրող իրավասու անձը1

իրավատեր իրավատիրոջ ներկայացուցիչ

լիցենզառու լիցենզառուի ներկայացուցիչ

12.2. Դիմումն ստորագրող ֆիզիկական անձը

(պաշտոնը, անունը, ազգանունը)

12.2.1. ստորագրություն____________________

(թվականը)

13. Տուրքեր

13.1. վճարված է դրամ պետական տուրք անդորրագիրը կցվում է

13.2. վճարման ձևը

14. Կցվող լրացուցիչ թերթերի ընդհանուր թիվը

*- Շարունակությունը տրված է լրացուցիչ թերթի վրա։

1- Եթե դիմումն ստորագրելու են մի քանի անձինք, ապա 12.1-ին, 12.2-րդ և 12.2.1-ին

կետերում նշված տվյալները ներկայացնել լրացուցիչ թերթի վրա։

1017.3k.voroshum.doc

13

Ձև N 2

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի

մտավոր սեփականության գործակալություն (Երևան 0010, Հանրապետության հրապարակ,

Կառավարական տուն 3)

Դ Ի Մ ՈՒ Մ

ԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Դիմում իրավունքների փոխանցման մասին

Սույնով խնդրարկվում է գրանցել դիմումում նշված ապրանքային նշանի (նշանների)

նկատմամբ իրավունքների փոխանցումը։

2. Սույն դիմումին վերաբերող գրանցումը (գրանցումները)

2.1. գրանցման (գրանցումների) համարը (համարները)*

3. Իրավատեր

3.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը

3.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը,

հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

3.3. իրավատերերը մի քանիսն են (իրավատերերի մասին տվյալները, ըստ 3.1-ին և

3.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

4. Իրավատիրոջ ներկայացուցիչը

4.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը

1017.3k.voroshum.doc

14

4.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը,

էլեկտրոնային փոստի հասցեն

4.3. իրավատերերի ներկայացուցիչները մի քանիսն են (իրավատերերի ներկայա-

ցուցիչների մասին տվյալները, ըստ 4.1-ին և 4.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

5. Իրավունքներն ստացող

5.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը

5.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը,

էլեկտրոնային փոստի հասցեն

5.3. իրավունքներն ստացողները մի քանիսն են (իրավունքներն ստացողների մասին տվյալ-

ները, ըստ 5.1-ին և 5.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

6. Իրավունքներն ստացողի ներկայացուցիչը

6.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը

6.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը,

էլեկտրոնային փոստի հասցեն

6.3. իրավունքներն ստացողների ներկայացուցիչները մի քանիսն են (իրավունքներն

ստացողների ներկայացուցիչների մասին տվյալները, ըստ 6.1-ին և 6.2-րդ կետերի, տրվում են

լրացուցիչ թերթի վրա)։

7. Նամակագրության հասցեն

1017.3k.voroshum.doc

_________________________________________________________________________

_______

15

8. Ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց նկատմամբ տարածվում են

իրավունքների փոխանցումը

8.1. իրավունքները փոխանցվում են 2.1-ին կետում նշված ապրանքային նշանի (նշանների)

գրանցման (գրանցումների) բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ

8.2. իրավունքները փոխանցվում են 2.1-ին կետում նշված ապրանքային նշանի գրանցման

մեջ նշված հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ*

8.3. իրավունքները փոխանցվում են 2.1-ին կետի գրանցումներից առնվազն մեկում

նշված ոչ բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ (յուրաքանչյուր գրանցման

համար նշվում է այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը՝ ըստ ԱԾՄԴ-ի դասերի, որոնց

նկատմամբ տարածված է իրավունքների փոխանցումը)*

9. Իրավունքների փոխանցումը հավաստող փաստաթուղթը կցվում է:

10. Ստորագրություններ

10.1. դիմումն ստորագրող իրավասու անձը1

իրավատեր իրավատիրոջ ներկայացուցիչ

իրավունքներն ստացող իրավունքներն ստացողի ներկայացուցիչ

10.2. դիմումն ստորագրող ֆիզիկական անձը`

(պաշտոնը, անունը, ազգանունը)

10.2.1. ստորագրություն___________ _______

(թվականը)

11. Տուրքեր

11.1. վճարված է դրամ պետական տուրք անդորրագիրը կցվում է

11.2. վճարման ձևը

12. Կցվող լրացուցիչ թերթերի ընդհանուր թիվը

1017.3k.voroshum.doc

16

*- Շարունակությունը տրված է լրացուցիչ թերթի վրա։

1- Եթե դիմումն ստորագրելու են մի քանի անձինք, ապա 10.1-ին, 10.2-րդ և 10.2.1-ին

կետերում նշված տվյալները ներկայացնել լրացուցիչ թերթի վրա։

Ձև N 3

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի

մտավոր սեփականության գործակալություն (Երևան 0010, Հանրապետության հրապարակ,

Կառավարական տուն 3)

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Հայտարարություն

Ապրանքային նշանի իրավատերը (իրավատերերը) և լիցենզառուն (լիցենզառուները) սույնով

հայտարարում է (են), որ դիմումում նշված ապրանքային նշանի (նշանների) գրանցումը

(գրանցումները) հանդիսանում են լիցենզիայի առարկա։

1017.3k.voroshum.doc

17

2. Սույն դիմումին վերաբերող գրանցումը (գրանցումները)

2.1. գրանցման (գրանցումների) համարը (համարները)

3. Իրավատեր

3.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը

3.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը,

էլեկտրոնային փոստի հասցեն

3.3. իրավատերերը մի քանիսն են (իրավատերերի մասին տվյալները, ըստ 3.1-ին և 3.2-

րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

4. Իրավատիրոջ ներկայացուցիչը

4.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը

4.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը,

էլեկտրոնային փոստի հասցեն

4.3. իրավատերերի ներկայացուցիչները մի քանիսն են (իրավատերերի ներկայա-

ցուցիչների մասին տվյալները, ըստ 4.1-ին և 4.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի

վրա)։

5. Լիցենզառուն

5.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը

5.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը,

էլեկտրոնային փոստի հասցեն

5.3. լիցենզառուները մի քանիսն են (լիցենզառուների մասին տվյալները, ըստ 5.1-ին և

5.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

1017.3k.voroshum.doc

18

6. Լիցենզառուի ներկայացուցիչը

6.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը

6.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը,

էլեկտրոնային փոստի հասցեն

6.3. լիցենզառուների ներկայացուցիչները մի քանիսն են (լիցենզառուների ներկայա-

ցուցիչների մասին տվյալները, ըստ 6.1-ին և 6.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

7. Ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց նկատմամբ լիցենզիա է տրամադրված

7.1. լիցենզիան տրամադրված է 2.1-ին կետում նշված ապրանքային նշանի

(նշանների) գրանցման (գրանցումների) մեջ նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների

նկատմամբ

7.2. լիցենզիան տրամադրված է 2.1-ին կետում նշված ապրանքային նշանի գրանցման մեջ

նշված հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ*

7.3. 2.1-ին կետում նշված գրանցումներից առնվազն մեկում լիցենզիան տրամադրված

է իր մեջ նշված ոչ բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ։ Նշել յուրաքանչյուր

գրանցման համար, ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը՝ ըստ ԱԾՄԴ-ի դասերի, որոնց

նկատմամբ տարածվում է լիցենզիան*

8. Լիցենզիայի տեսակը

8.1. բացառիկ լիցենզիա 8.2. ոչ բացառիկ լիցենզիա 8.3. եզակի լիցենզիա

8.4. լիցենզիայի գործողության տարածքը

1017.3k.voroshum.doc

19

9. Լիցենզիայի գործողության ժամկետը

9.1. լիցենզիայի ժամկետը սահմանափակ է և տրված է ից մինչև

ժամանակահատվածի համար

9.2. լիցենզիան գործում է մինչև ապրանքային նշանի գրանցման գործողության

ժամկետի ավարտը։

10. Ստորագրություններ

10.1. իրավատեր իրավատիրոջ ներկայացուցիչ

10.1.1. դիմումն ստորագրող ֆիզիկական անձը1

(պաշտոնը, անունը, ազգանունը)

10.1.2. ստորագրություն _________________

(թվականը)

10.2. լիցենզառու լիցենզառուի ներկայացուցիչ

10.2.1. դիմումն ստորագրող ֆիզիկական անձը1

(պաշտոնը, անունը, ազգանունը)

10.1.3. 10.2.2. ստորագրություն _________________

(թվականը)

11. Կցվող լրացուցիչ թերթերի ընդհանուր թիվը

*-Շարունակությունը նշել լրացուցիչ թերթի վրա։

1- Եթե դիմումն ստորագրելու են մի քանի անձինք, ապա 10.1.1-ին, 10.1.2-րդ, 10.2.1-ին և

10.2.2-րդ կետերում նշված տվյալները ներկայացնել լրացուցիչ թերթի վրա։

1017.3k.voroshum.doc

20

Ձև N 4

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի

մտավոր սեփականության գործակալություն (Երևան 0010, Հանրապետության հրապարակ,

Կառավարական տուն 3)

Դ Ի Մ ՈՒ Մ

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

փոփոխությունը գրանցելու մասին չեղյալ հայտարարումը գրանցելու մասին

1. Դիմում

Ապրանքային նշանի իրավատերը (իրավատերերը) և լիցենզառուն (լիցենզառուները)

սույնով խնդրում են գրանցել դիմումում նշված ապրանքային նշանի (նշանների)`

լիցենզիայի փոփոխությունը, գրանցման (գրանցումների) լիցենզիայի չեղյալ

հայտարարումը

2. Սույն դիմումին վերաբերող գրանցումը (գրանցումները)

2.1. գրանցման (գրանցումների) համարը (համարները)*

3. Իրավատեր (լիցենզատու)

3.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը

3.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը,

էլեկտրոնային փոստի հասցեն

3.3. իրավատերերը մի քանիսն են (իրավատերերի մասին տվյալները, ըստ 3.1-ին և 3.2-րդ

կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

4. Իրավատիրոջ ներկայացուցիչը

1017.3k.voroshum.doc

21

4.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը

4.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը,

էլեկտրոնային փոստի հասցեն

4.3. իրավատերերի ներկայացուցիչները մի քանիսն են (իրավատերերի

ներկայացուցիչների մասին տվյալները, ըստ 4.1-ին և 4.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ

թերթի վրա)։

5. Լիցենզառուն

5.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը

5.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը,

էլեկտրոնային փոստի հասցեն

5.3. լիցենզառուները մի քանիսն են (լիցենզառուների մասին տվյալները, ըստ 5.1-ին և

5.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

6. Լիցենզառուի ներկայացուցիչը

6.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը

6.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը,

էլեկտրոնային փոստի հասցեն

6.3. լիցենզառուների ներկայացուցիչները մի քանիսն են (լիցենզառուների ներկայա-

ցուցիչների մասին տվյալները, ըստ 6.1-ին և 6.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

7. Նամակագրության հասցեն

8. Լիցենզիայի փոփոխությունը վերաբերում է ապրանքներին և (կամ)

ծառայություններին

8.1. փոփոխության բնույթը և ծավալը նշված են կից ներկայացված`

1017.3k.voroshum.doc

_______________

22

լիցենզիայի փոփոխությունը հաստատող փաստաթղթում

լիցենզիայի փոփոխության մասին հայտարարության մեջ

9. Լիցենզիայի փոփոխությունը վերաբերում է լիցենզիայի տեսակին

9.1. փոփոխված լիցենզիան հանդիսանում է բացառիկ լիցենզիա

9.2. փոփոխված լիցենզիան հանդիսանում է ոչ բացառիկ լիցենզիա

9.3. փոփոխված լիցենզիան հանդիսանում է եզակի լիցենզիա

10. Լիցենզիայի տարածքը փոփոխվել է, լիցենզիան վերաբերում է հետևյալ տարածքին

11. Լիցենզիայի փոփոխությունը վերաբերում է գործողության ժամկետին

11.1. փոփոխված լիցենզիան տրված է ից մինչև ժամանակահատվածի

համար

11.2. փոփոխված լիցենզիան գործում է մինչև ապրանքային նշանի գրանցման

գործողության ժամկետի ավարտը

12. Լիցենզիայի չեղյալ հայտարարումը վերաբերում է ապրանքներին և (կամ)

ծառայություններին

12.1. փոփոխության բնույթը և ծավալը նշված են կից ներկայացված՝

չեղյալ հայտարարումը հաստատող փաստաթղթում

չեղյալ հայտարարման մասին հայտարարության մեջ

13. Ստորագրություններ

13.1. իրավատեր իրավատիրոջ ներկայացուցիչ

13.1.1. դիմումն ստորագրող ֆիզիկական անձը1

(պաշտոնը, անունը, ազգանունը)

13.1.2. ստորագրություն

(թվականը)

13.2. լիցենզառու լիցենզառուի ներկայացուցիչ

13.2.1. դիմումն ստորագրող ֆիզիկական անձը1

(պաշտոնը, անունը, ազգանունը)

13.2.2. ստորագրություն

1017.3k.voroshum.doc

_______________

23

(թվականը)

14. Տուրքեր

14.1. վճարված է դրամ պետական տուրք անդորրագիրը կցվում է

14.2. վճարման ձևը

15. Կցվող լրացուցիչ թերթերի ընդհանուր թիվը

*- Շարունակությունը տրված է լրացուցիչ թերթի վրա։

1- Եթե դիմումն ստորագրելու են մի քանի անձինք, ապա 13.1-ին և 13.2-րդ կետերի տվյալները ներկայացնել լրացուցիչ թերթի վրա։»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

1017.3k.voroshum.doc


立法 实施 (1 文本) 实施 (1 文本) 取代 (1 文本) 取代 (1 文本)
无可用数据。

WIPO Lex编号 AM050