About Intellectual Property IP Training Respect for IP IP Outreach IP for… IP and... IP in... Patent & Technology Information Trademark Information Industrial Design Information Geographical Indication Information Plant Variety Information (UPOV) IP Laws, Treaties & Judgements IP Resources IP Reports Patent Protection Trademark Protection Industrial Design Protection Geographical Indication Protection Plant Variety Protection (UPOV) IP Dispute Resolution IP Office Business Solutions Paying for IP Services Negotiation & Decision-Making Development Cooperation Innovation Support Public-Private Partnerships AI Tools & Services The Organization Working with WIPO Accountability Patents Trademarks Industrial Designs Geographical Indications Copyright Trade Secrets WIPO Academy Workshops & Seminars IP Enforcement WIPO ALERT Raising Awareness World IP Day WIPO Magazine Case Studies & Success Stories IP News WIPO Awards Business Universities Indigenous Peoples Judiciaries Genetic Resources, Traditional Knowledge and Traditional Cultural Expressions Economics Finance Intangible Assets Gender Equality Global Health Climate Change Competition Policy Sustainable Development Goals Frontier Technologies Mobile Applications Sports Tourism PATENTSCOPE Patent Analytics International Patent Classification ARDI – Research for Innovation ASPI – Specialized Patent Information Global Brand Database Madrid Monitor Article 6ter Express Database Nice Classification Vienna Classification Global Design Database International Designs Bulletin Hague Express Database Locarno Classification Lisbon Express Database Global Brand Database for GIs PLUTO Plant Variety Database GENIE Database WIPO-Administered Treaties WIPO Lex - IP Laws, Treaties & Judgments WIPO Standards IP Statistics WIPO Pearl (Terminology) WIPO Publications Country IP Profiles WIPO Knowledge Center WIPO Technology Trends Global Innovation Index World Intellectual Property Report PCT – The International Patent System ePCT Budapest – The International Microorganism Deposit System Madrid – The International Trademark System eMadrid Article 6ter (armorial bearings, flags, state emblems) Hague – The International Design System eHague Lisbon – The International System of Appellations of Origin and Geographical Indications eLisbon UPOV PRISMA UPOV e-PVP Administration UPOV e-PVP DUS Exchange Mediation Arbitration Expert Determination Domain Name Disputes Centralized Access to Search and Examination (CASE) Digital Access Service (DAS) WIPO Pay Current Account at WIPO WIPO Assemblies Standing Committees Calendar of Meetings WIPO Webcast WIPO Official Documents Development Agenda Technical Assistance IP Training Institutions COVID-19 Support National IP Strategies Policy & Legislative Advice Cooperation Hub Technology and Innovation Support Centers (TISC) Technology Transfer Inventor Assistance Program WIPO GREEN WIPO's Pat-INFORMED Accessible Books Consortium WIPO for Creators WIPO Translate Speech-to-Text Classification Assistant Member States Observers Director General Activities by Unit External Offices Job Vacancies Procurement Results & Budget Financial Reporting Oversight
Arabic English Spanish French Russian Chinese
Laws Treaties Judgments Browse By Jurisdiction

Regulation on the Maintenance of the State Register of Trademarks and Provision of the Extracts Therefrom (Annex 1 of the Decision of the Government of Republic of Armenia No. 1538-N of November 18, 2010), Armenia

Back
Superseded Text  Go to latest Version in WIPO Lex
Details Details Year of Version 2010 Dates Entry into force: December 9, 2010 Adopted: November 18, 2010 Type of Text Implementing Rules/Regulations Subject Matter Trademarks, IP Regulatory Body

Available Materials

Main Text(s) Related Text(s)
Main text(s) Main text(s) Armenian Ապրանքային նշանների պետական գրանցամատյանի վարման և քաղվածքների տրամադրման կարգ (Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի N 1538 - Ն որոշման)        
Ապրանքային նշանների պետական գրանցամատյանի վարման և քաղվածքների տրամադրման կարգ

Կ Ա Ր Գ
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ապրանքային նշանների պետական գրանցամատ- յանի վարման կարգը և դրանում ընդգրկվող տվյալների ցանկը, ապրանքային նշանի գրանցման վկայագրի ձևն ու պարունակվող տեղեկությունների ցանկը, ապրանքային նշանի գրանցման զատման մասին դիմումի ձևը և այն ձևակերպելու, ներկայացնելու և քննարկելու կարգը, պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին դիմումի ձևն ու այն ձևակերպելու, ներկայացնելու և քննարկելու կարգը։
2. Սույն կարգում օգտագործված են «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված հասկացությունները։
3. Ապրանքային նշանները պետական գրանցամատյանում գրանցում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալու- թյունը (այսուհետ՝ գործակալություն)՝ ապրանքային նշանի գրանցման մասին որոշման հիման վրա, համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը սահմանված ժամկե- տում ներկայացվելու դեպքում։
4. Պետական գրանցամատյանը տվյալների էլեկտրոնային բազա է, որը ներառում է
գրառումներ օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած ապրանքային նշանների, ինչպես նաև տրված գրանցման վկայագրերի մասին, որոնք հաստատում են իրավատերերի իրավունքները գրանցված օբյեկտների նկատմամբ։
5. Պետական գրանցամատյանը նաև պարունակում է տվյալներ օրենքի և սույն կարգի համաձայն պետական գրանցամատյանում և տրված վկայագրերում, փաստաթղթե- րում կատարված փոփոխությունների մասին։
6. Ապրանքային նշանների գրանցման թվական համարվում է պետական գրանցա- մատյանում դրանց փաստացի գրանցման թվականը։
ԳԼՈՒԽ 2.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ
7. Ըստ վկայագրերի հերթական համարների, որոնք, ըստ էության, ապրանքային նշանների գրանցման համարներն են, ապրանքային նշանների մատենագիտական տվյալների նույնականացման միջազգային ծածկագրերի ՄՍՀԿ ST.60 ստանդարտին համապատասխան, գործակալության ապրանքային նշանների ընթացիկ հիմնապաշարից ծրագրով պետական գրանցամատյան են տեղափոխվում հետևյալ մատենագիտական տվյալները՝
1) (210) հայտի համարը.
2) (220) հայտը ներկայացնելու թվականը.
3) (230) ցուցահանդեսային կամ այլ առաջնության թվականը.
4) (310) առաջնային հայտի համարը.
5) (320) միջազգային առաջնության թվականը.
6) (330) երկրի ծածկագիրը, որտեղ ներկայացվել է առաջին հայտը.
7) (510) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը.
8) (511) դասերն ըստ նշանների գրանցման համար ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (ԱԾՄԴ).
9) (526) չպահպանվող տարրերը.
10) (540) ապրանքային նշանի պատկերը.
11) (551) կոլեկտիվ նշանը.
12) (554) ծավալային նշանը.
13) (556) ձայնային նշանը.
14) (551) հավաստագրային նշանը.
15) (555) հոլոգրաֆիական նշանը.
16) (561) ապրանքային նշանի հայերեն տառադարձությունը.
17) (591) ապրանքային նշանի գույնը և գունային համակցությունը.
18) (646) իրավաբանորեն փոխկապակցված այլ գրանցման համարը և թվականը.
19) (730) նշանի իրավատերը, գտնվելու վայրը (հասցեն), երկրի ծածկագիրը, իրավատիրոջ ներկայացուցիչը։
8. Օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում գործակալու- թյունն ապրանքային նշանը հերթական համարի տակ գրանցում է պետական գրանցա- մատյանում։ Ապրանքային նշանը պետական գրանցամատյանում գրանցելու համար գործակալության պետական գրանցամատյանների ստորաբաժանումը (այսուհետ՝ գրանցա- մատյանների ստորաբաժանում) իրականացնում է հետևյալ գործողությունները՝
1) որոշում է գրանցման համարը, որը պետական գրանցամատյանի վերջին գրանցման համարին հաջորդող համարն է.
2) մուտքագրում է ապրանքային նշանի պատկերը.
3) գրանցում (մուտքագրվում) է ապրանքային նշանի մատենագիտական տվյալները`
ա. իրավատիրոջ մասին տեղեկությունները,
բ. ապրանքային նշանի առաջնության թվականը, գ. ապրանքային նշանի գրանցման թվականը,
դ. այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար գրանցվում է ապրանքային նշանը,
ե. գրանցման գործողության ենթադրյալ ավարտը,
զ. ապրանքային նշանի առաջնության մասին տվյալները (եթե խնդրարկված են).
4) պատրաստում (լրացվում) է ապրանքային նշանի վկայագիրը և գործակալության պետի ստորագրելուց հետո հանձնում (առաքվում) է դրա իրավատիրոջը կամ նրա ներկա- յացուցչին.
5) լրացնում է վկայագիրը տալու (առաքելու) մասին տեղեկությունները (թվականը և ստացողի կամ հասցեատիրոջ ազգանունը, անունը (անվանումը), առաքման տվյալները)։
9. Պետական գրանցամատյանի վարման ընթացքում գրանցամատյանների ստորա-
բաժանումը պետական գրանցամատյան է մուտքագրում հետևյալ տեղեկությունները՝
1) պետական գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու մասին.
2) ապրանքային նշանը պետական գրանցամատյանից հանելու մասին՝
ա. ապրանքային նշանի գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու դեպքում.
բ. ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը չերկարաձգելու (օրենքի
53-րդ հոդվածի 1-ին մաս) դեպքում,
գ. ապրանքային նշանի իրավատիրոջ (իրավաբանական անձի) լուծարման կամ դրանից իրավատիրոջ հրաժարվելու դեպքում.
3) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությանում հանրահայտ ճանաչելու մասին.
4) ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգելու մասին.
5) իրավատիրոջ ազգանվան, անվան (անվանման) և (կամ) բնակության (գտնվելու)
վայրի (հասցեի) փոփոխության մասին.
6) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի կրճատման մասին.
7) ապրանքային նշանի գրանցման բաժանման (զատման) մասին.
8) ապրանքային նշանի առանձին տարրերի փոփոխության մասին, որոնք չեն փոխում նշանի էությունը.
9) կոլեկտիվ նշանն անձի ապրանքային նշանի կամ հակառակը փոխակերպելու մասին.
10) վկայագրի կրկնակ տալու մասին.
11) ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցումը գրանցելու մասին.
12) գրանցված լիցենզիայի (ենթալիցենզիայի) մասին.
13) գրանցված ֆրանչայզինգի պայմանագրի մասին.
14) գրանցված լիցենզիայի (ենթալիցենզիայի) կամ ֆրանչայզինգի պայմանագրի փոփոխությունները գրանցելու մասին.
15) գրանցված լիցենզիան (ենթալիցենզիան) կամ ֆրանչայզինգի պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին.
16) ապրանքային նշանը գրավադրելու կամ արգելանքի տակ դնելու մասին:
10. Սույն կարգի 9-րդ կետին համապատասխան պետական գրանցամատյանում կատարված ցանկացած գրառման և դրա հետագա փոփոխությունների մասին տեղեկու- թյունները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։
11. Ըստ սույն կարգի 9-րդ կետում նշված գործողությունների՝ պետական գրանցա- մատյանում գրառումները կատարվում են հետևյալ տեքստերով՝
1) պետական գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու դեպքում՝
ա. «Ուղղված է ակնհայտ (տեխնիկական) սխալը (նշվում է ճիշտ գրառումը), բ. հիմքը (նշվում են համապատասխան հիմքը և դրա ստացման թվականը), գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,
դ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».
2) ապրանքային նշանը պետական գրանցամատյանից հանելու դեպքում՝
ա. «Ապրանքային նշանը հանվել է պետական գրանցամատյանից
թվականից,
բ. հիմքը՝ դատարանի վճիռը (նշվում է վճիռն ուժի մեջ մտնելու թվականը)
ապրանքային նշանի գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու մասին, կամ՝
ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը չի երկարաձգվել
(օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մաս), կամ՝
ապրանքային նշանի իրավատիրոջ թվականի դիմումը, կամ լուծարվել է ապրանքային նշանի իրավատերը,
գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը, դ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».
3) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությանում հանրահայտ ճանաչվելու դեպքում՝
ա. «Ապրանքային նշանը հանրահայտ է ճանաչվել Հայաստանի Հանրապե-
տությանում
թվականից, հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների
համար (տրվում է ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը),
բ. հիմքը՝ դատարանի թվականի որոշումը (նշվում է որոշումն ուժի մեջ մտնելու թվականը),
գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը, դ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».
4) ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգելու դեպքում՝
ա. «Ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգված է մինչև (թվականը)», բ. հիմքը՝ իրավատիրոջ դիմումը (ստացման թվականը),
գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը, դ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».
5) իրավատիրոջ ազգանվան, անվան (անվանման) և (կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեի փոփոխության դեպքում՝
ա. «Իրավատիրոջ ազգանունը, անունը (անվանումը) և (կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեն փոփոխվել է՝
բ. իրավատեր (նոր ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի նոր հասցեն),
գ. հիմքը (ստացման թվականը) դիմումը,
դ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը, ե. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».
6) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի կրճատման դեպքում՝
ա. «Ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկից հանվել են (ապրանքները և
(կամ)՝
բ. ծառայություններն ըստ դասերի),
գ. հիմքը (ստացման թվականը) դիմումը,
դ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը, ե. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».
7) ապրանքային նշանի գրանցման զատման դեպքում՝
ա. «Զատվել է առանձին գրանցում (N , թվականը, ապրանքները և (կամ)
ծառայությունները),
բ. հիմքը՝ իրավատիրոջ (ստացման թվականը) դիմումը կամ նշանի մասնակի զիջման մասին պայմանագիրը (գրանցման N , թվականը),
գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը, դ. հրապ. պաշտ. տեղեկագիր N , թվականը։».
8) ապրանքային նշանի առանձին տարրերի փոփոխության դեպքում՝
ա. «Փոփոխվել են (նշվում են փոփոխությունները, և կատարվում է գրառում՝
«Նշանի փոփոխված պատկերը կցվում է» (որը պետք է մուտքագրվի), բ. հիմքը՝ իրավատիրոջ (ստացման թվականը) դիմումը,
գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը։».
9) կոլեկտիվ նշանն անձի ապրանքային նշանի կամ հակառակը փոխակերպելու դեպքում՝
ա. «Կոլեկտիվ նշանը փոխակերպվել է անձի ապրանքային նշանի կամ հակառակը,
բ. նոր իրավատեր (ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն),
գ. օգտագործման իրավունք ունեն (նշվում են յուրաքանչյուրի ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն), եթե ապրանքային նշանը փոխակերպվել է կոլեկտիվ նշանի,
դ. հիմքը (ստացման թվականը) ծանուցագիրը,
ե. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը, զ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».
10) վկայագրի կրկնակ տալու դեպքում՝
ա. «Տրված է կրկնակ (թվական),
բ. հիմքը (ստացման թվականը) դիմումը,
գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը, դ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».
11) ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցումը գրանցելու դեպքում՝
ա. «Ապրանքային նշանի իրավատերը (ազգանունը, անունը (անվանումը), բնակու- թյան կամ գտնվելու վայրի հասցեն) ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները փոխանցվել են պայմանագրով (գրանց. N , թվականը),
բ. նոր իրավատեր (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն),
գ. հիմքը՝ փոխանցումը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N , (առաքելու կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները),
դ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը, ե. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».
12) լիցենզիան (ենթալիցենզիան) գրանցելու դեպքում՝
ա. «Լիցենզիան (ենթալիցենզիան) (գրանց. N , թվականը) գործում է մինչև
(թվականը),
բ. լիցենզառու (ենթալիցենզառու) (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն),
գ. լիցենզայի տեսակը՝ բացառիկ (ոչ բացառիկ կամ եզակի),
դ. հիմքը՝ լիցենզիան գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N , (առաքելու կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները),
ե. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը, զ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».
13) ֆրանչայզինգի պայմանագիրը գրանցելու դեպքում՝
ա. «Ֆրանչայզինգ. պայմանագիր (գրանց. N , թվականը),
բ. օգտագործող (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն),
գ. հիմքը՝ պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N , (առաքելու
կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները),
դ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը, ե. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».
14) լիցենզիայում (ենթալիցենզիայում) կամ ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխությունները գրանցելու դեպքում՝
ա. «Փոփոխություն (գրանց. N , թվականը), (լիցենզիայի, ենթալիցենզիայի կամ ֆրանչայզինգի (գրանց. N , թվականը) պայմանագրում,
բ. պայմանագրի գործողությունը երկարաձգված է մինչև (թվականը),
գ. հիմքը՝ փոփոխությունների գրանցման մասին որոշում (գրանց. N , թվականը), ծանուցագիր N , (առաքելու կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները),
դ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը, ե. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».
15) լիցենզիան կամ ֆրանչայզինգի պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում՝
ա. «(Լիցենզիայի, ենթալիցենզիայի կամ ֆրանչայզինգի (գրանց. N , թվականը)
պայմանագիրը դադարեցվել է (թվականից),
բ. հիմքը (ստացման թվականը) դիմումը (կողմերի համատեղ ստորագրած փաստաթուղթը, դատարանի վճիռը և այլն),
գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը, դ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».
16) ապրանքային նշանը գրավադրելու կամ արգելանքի տակ դնելու դեպքում՝
ա. «Ապրանքային նշանը գրավադրվել կամ դրվել է արգելանքի տակ,
բ. հիմքը՝ դատարանի որոշումը (նշվում է որոշումն ուժի մեջ մտնելու թվականը), գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,
դ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։»:
ԳԼՈՒԽ 3.
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑԱՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
12. Ապրանքային նշանի գրանցման վկայագրի ձևը՝ համաձայն N 1 ձևի, լրացվում է գործակալության գրանցամատյանների ստորաբաժանման կողմից՝ պետական գրանցա- մատյանի տվյալների հիման վրա և ստորագրվում է գործակալության պետի կողմից։
13. Վկայագրի ձևը լրացնելիս՝
1) «Վկայագիր N»-ից հետո դրվում է համապատասխան գրանցման համարը (111).
2) «իրավատեր» բառից հետո նշվում են իրավատիրոջ (իրավատերերի) ազգանունը, անունը (անվանումը)՝ ուղղական հոլովով.
3) «Ապրանքներ (ծառայություններ)» բառերից հետո նշվում են այն ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը (510).
4) ապրանքներից և (կամ) ծառայություններից հետո նշվում են ապրանքային նշանի գույնը և գունային համակցությունը (591), որից հետո՝ չպահպանվող տարրերը (526).
5) «Հայտի N»-ից հետո նշվում է հայտի գրանցման համարը (210).
6) «Ներկայացման թվականը» բառերից հետո նշվում է հայտը ներկայացնելու թվականը (220).
7) «Նշանի առաջնությունը» բառերից հետո նշվում է խնդրարկված առաջնությունը (320)։ Եթե խնդրարկվում է մի քանի առաջնություն, ապա նշվում են բոլորը։ Եթե առաջնություն չի խնդրարկվել, ապա լրացվում է հայտը ներկայացնելու թվականը (220).
8) «Գրանցված է ապրանքային նշանների պետական գրանցամատյանում» բառերից
հետո նշվում է պետական գրանցամատյանում փաստացի գրանցման թվականը.
9) «Գործողության ժամկետը» բառերից հետո նշվում է գրանցման գործողության ենթադրյալ ավարտը (181), ինչը որոշվում է (220) ծածկագրի թվականին 10 տարի ավելացնելով.
10) վկայագրի հակառակ երեսին փակցվում (տպագրական եղանակով զետեղվում) է ապրանքային նշանի պատկերը։
14. Պետական գրանցամատյանների ստորաբաժանումը, վկայագիրը հանձնելիս, իրա- վատիրոջը հայտնում է ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի, դրա հերթական երկարաձգման ժամկետի և այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների մասին, որոնք անհրաժեշտ է կատարել գրանցման գործողությունն ուժի մեջ պահելու համար։
15. Ապրանքային նշանի գրանցման վկայագրի կորստի կամ այն օգտագործման
համար ոչ պիտանի դառնալու դեպքում ապրանքային նշանի իրավատերը դրա կրկնակն ստանալու համար կարող է պետական լիազոր մարմին ներկայացնել դիմում՝ դրան կցելով օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Պետական լիազոր մարմինը վկայագրի կրկնակը տալիս է տասնօրյա ժամկետում։ Վկայագրի կրկնակը լրացվում է սույն գլխի 13-րդ կետի համաձայն, բացառությամբ 2-րդ ենթակետի, որում ներկայացվում են կրկնակը տալու թվականի դրությամբ փաստացի իրավատիրոջ տվյալները։ Ապրանքային նշանի գրանցման վկայագրի ձևաթղթի առաջին էջի վերևի աջ անկյունում կատարվում է (դրոշմվում է) «Կրկնակ» գրառումը։
ԳԼՈՒԽ 4.
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
16. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ապրանքային նշանի ցանկացած գրանցում, որը կատարվել է երկու կամ ավելի ապրանքների և (կամ) ծառայությունների համար, իրավատիրոջ դիմումի հիման վրա կարող է բաժանվել երկու կամ ավելի գրանցումների (այսուհետ՝ զատված գրանցումներ)՝ այդ գրանցումների միջև բաշխելով
նախնական գրանցման մեջ թվարկված ապրանքները և (կամ) ծառայությունները։ Այդպիսի զատումը թույլատրվում է՝
1) գործակալությունում իրականացվող ցանկացած գործընթացի ժամանակ, որը կապված է ապրանքային նշանի գրանցման դեմ երրորդ անձանց կողմից ներկայացված բողոքների քննարկման հետ.
2) ցանկացած գործընթացի ժամանակ, որը կապված է նախորդող ընթացակարգով գործակալության ընդունած որոշման բողոքարկման հետ։
17. Ապրանքային նշանի գրանցումը զատվում է տրված դիմումի հիման վրա՝ համաձայն N 2 ձևի, որը համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագրի հետ միասին գործակալություն է ներկայացվում մինչև դրա իրավական պահպանության վիճարկման արդյունքում որոշում ընդունելը։
18. Դիմումը, որը ներկայացվում է ապրանքային նշանի իրավատիրոջ անունից, լրացվում է հետևյալ կարգով՝
1) 2.1-ին կետում նշվում է ապրանքային նշանի պետական գրանցման համարը.
2) 3.1-ին կետում նշվում են իրավատիրոջ լրիվ անվանումը, եթե նա իրավաբանական անձ է, կամ անունը, ազգանունը, եթե նա ֆիզիկական անձ է։ Ֆիզիկական անձի դեպքում անվան և ազգանվան հետ միասին կարող է նշվել նաև հայրանունը։ Իրավաբանական անձի դեպքում համապատասխան դաշտում տրվում է նաև նրա իրական գործունեության երկրի երկտառ ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST-3 ստանդարտի՝ նշելով համապատասխան վանդակը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ քաղաքացիության կամ բնակության երկրի երկտառ ծածկագիրը՝ նշելով համապատասխան վանդակը.
3) 3.2-րդ կետում նշվում են իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն) և նրա հետ անմիջական կապ հաստատելու միջոցները՝ հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն.
4) 3.3-րդ կետի վանդակը նշվում է այն դեպքում, երբ իրավատերերը մեկից ավելի են։ Այս դեպքում դիմումի 3.1-ին և 3.2-րդ կետերով նախատեսված՝ դրանց մասին տվյալները տրվում են լրացուցիչ թերթերի վրա՝ նշելով դրանց թիվը, որոնք կցվում են դիմումին.
5) 4-րդ կետը լրացվում է այն դեպքում, երբ իրավատերը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով։ Որպես ներկայացուցիչ կարող են հանդես գալ գործակալությունում գրանցված ապրանքային նշանների հավատարմատարները, Հայաստանի Հանրապետու- թյունում մշտական բնակության վայր ունեցող ֆիզիկական անձինք և Հայաստանի Հանրապետությունում իրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք։ Այս դեպքում 4.1-ին կետում նշվում են ներկայացուցչի լրիվ անվանումը, եթե նա իրավաբա- նական անձ է, կամ անունը, ազգանունը, եթե նա ֆիզիկական անձ է։ Ֆիզիկական անձի դեպքում անվան և ազգանվան հետ միասին կարող է նշվել նաև հայրանունը.
6) 5-րդ կետում նշվում են ներկայացված դիմումով նամակագրություն վարելու և դիմումի քննարկման ընթացքում իրավատիրոջ կամ նրա ներկայացուցչի հետ (նշանակված լինելու դեպքում) անմիջական կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալները՝ փոստային հասցեն, հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն.
7) 6.1-ին կետում նշվում է զատված գրանցումների թիվը,
8) 6.2-6.n-րդ կետերում, ըստ յուրաքանչյուր զատված գրանցման, տրվում են սկզբնական գրանցման մեջ թվարկվածներից համապատասխան ապրանքները և (կամ) ծառայությունները.
9) 7-րդ կետում լրացվում են դրա ստորագրմանը վերաբերող տվյալները՝
ա. 7.1-ին կետում դրվում է դիմումն ստորագրող ֆիզիկական անձի ստորագրությունը՝ նշելով նրա անունը (ցանկության դեպքում՝ նաև հայրանունը) կամ անվան (հայրանվան) սկզբնատառերը, ազգանունը և պաշտոնը,
բ. 7.2-րդ կետում նշվում է ստորագրման թվականը,
գ. 7.3-րդ կետում համապատասխան վանդակը նշելու միջոցով նշվում է ստորագրողի անձի ով լինելը.
10) 8-րդ կետում նշվում են տվյալներ վճարված պետական տուրքի մասին՝ լրացվում է վճարված պետական տուրքի չափը՝ թվերով։ Ընդ որում, վճարվում է պետական տուրք՝ գրանցումը զատելու և նոր վկայագրեր տալու համար պետական տուրք՝ զատված առանձին գրանցումներից յուրաքանչյուրի համար։ Վանդակը նշվում է, և հայտին կցվում է վճարման անդորրագիրը, քանի դեռ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ։ Այսինքն, նշված օրենքով պետական տուրքի վճարման վերահսկման այլ մեխանիզմ (վճարման անդորրագիր ներկայացնելը բացառող) ամրագրելու դեպքում 8-րդ կետի վանդակը չպետք է նշվի, և վճարման անդորրագիրը չպետք է կցվի.
11) 8.1-ին կետում նշվում է վճարման ձևը, օրինակ՝ բանկային անկանխիկ փոխանցում.
12) 9-րդ կետի վանդակը նշվում է այն դեպքում, երբ դիմումի 3.3-րդ և 6-րդ կետերի համաձայն դիմումին կից ներկայացվում են լրացուցիչ թերթեր և (կամ) փաստաթղթեր, որոնք նշված չեն դիմումի նախորդ կետերում։ Կետերում չնշված այլ փաստաթղթեր՝ լրացնելով դրանց ընդհանուր թիվը։
19. Գործակալությունը քննարկում է գրանցման զատման մասին դիմումը և, եթե պարզում է, որ ներկայացված դիմումը համապատասխանում է սույն կարգի 18-րդ կետով սահմանված պահանջներին, և վճարված է համապատասխան պետական տուրքը, գործակալությունը՝
1) պետական գրանցամատյանում և սկզբնական նշանի վկայագրում կատարում է գրանցման զատման մասին գրառում՝ ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը սահ- մանափակելով դիմումի 6.2-րդ կետում նշվածներով, պահպանելով հայտի համարը, ինչպես նաև այն ներկայացնելու թվականը և առաջնության թվականը (այդպիսիք սահման- ված լինելու դեպքում).
2) 6.3-6.n-րդ կետերում նշված յուրաքանչյուր զատված գրանցման համար սույն կարգի 3-րդ գլխով սահմանված կարգով լրացվում և տրվում է նոր վկայագիր.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված զատված գրանցումների մասին տվյալները մուտքագրում է ապրանքային նշանների պետական գրանցամատյանում՝ պահպանելով սկզբնական հայտի բոլոր տվյալները, բացառությամբ ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի, որը յուրաքանչյուր զատված գրանցման համար որոշվում է ըստ դիմումի 6.3-6.n-րդ կետերում նշվածների։
20. Ապրանքային նշանի գրանցումը համարվում է զատված՝ պետական գրանցա-
մատյանում համապատասխան գրառում կատարելու թվականից։
21. Գործակալությունը զատված գրանցումների մասին տեղեկությունները հրապարա- կում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։
ԳԼՈՒԽ 5.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
22. Օրենքի 52-րդ հոդվածի համաձայն հայտատուն գործակալությանը պետք է տեղեկացնի հետևյալի մասին՝
1) իրավատիրոջ անվան, ազգանվան կամ գտնվելու վայրի (հասցեի) փոփոխության.
2) իրավատիրոջ ներկայացուցչի և (կամ) նրա գտնվելու վայրի (հասցեի) փոփոխության.
3) գրանցված ապրանքային նշանի առանձին ոչ էական տարրերի փոփոխության մասին, եթե պետական լիազոր մարմնի կարծիքով դրանք չեն ազդի ապրանքային նշանի տարբերակիչ հատկության վրա.
4) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի կրճատման.
5) ապրանքային նշանի իրավատիրոջ փոփոխության.
6) տեխնիկական վրիպակներն ուղղելու։
23. Փոփոխությունները կատարվում են իրավատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ համաձայն N 3 ձևի։
24. Դիմումը լրացնելու համար կիրառվում են սույն կարգի 4-րդ գլխում ներկա- յացված դիմումի համապատասխան անվանումներով կետերը լրացնելու համար նշված կանոն- ները, բացառությամբ 2.1-ին կետի, որում աճման կարգով նշվում են այն գրանցումների համարները, որոնց մեջ կատարվում են փոփոխությունները (2.2-րդ կետը նշվում է համապատասխան դեպքերում), և 6.1-ին և 6.2-րդ կետերի, որտեղ 6.1-ին կետում նշվում է փոփոխվող տվյալը, օրինակ՝ «Իրավատիրոջ անվանումը», իսկ 6.2-րդ կետում՝ համապա- տասխան տվյալը՝ փոփոխված տեսքով։
25. Ներկայացված դիմումը քննարկվում է այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկե- տում։ Եթե պարզվում է, որ այն ներկայացվել է առանց պետական տուրքի վճարման անդորրագրի, ապա այն քննարկման չի ընդունվում, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։ Եթե վճարված գումարը չի համապատասխանում սահմանված պետական տուրքի չափին, ապա իրավատիրոջն ուղարկվում է ծանուցում՝ պակաս վճարված գումարը երկամսյա ժամկետում վճարելու և վճարման անդորրագիրը ներկայացնելու առաջարկու- թյամբ։ Այս դեպքում փոփոխություն կատարելու համար օրենքով սահմանված ժամկետի ընթացքը դադարեցվում է մինչև ծանուցման պատասխանի ստացումը։ Նշված ժամկետում այդ գումարը չվճարվելու և անդորրագիրը գործակալություն չներկայացվելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված։
26. Դիմումը քննարկման ընդունելու դեպքում՝ առաջարկվող փոփոխությունները հաշվի է առնում գործակալությունը և դրանց հիման վրա համապատասխան գրառումներ կատարելու միջոցով փոփոխություններ է կատարում պետական գրանցամատյանում ու ապրանքային նշանի վկայագրում (առկայության դեպքում), եթե այդ փոփոխությունները համապատասխանում են օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջներին, և
օրենքի 52-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն լրացուցիչ ապացույցներ պահանջելու հիմքեր չկան։
27. Եթե ապրանքային նշանի վկայագիրը դիմումին կից չի ներկայացվել, ապա ապրանքային նշանի իրավատիրոջը կամ նրա ներկայացուցչին հանձնվում կամ փոստով ուղարկվում է պետական գրանցամատյանից համապատասխան քաղվածք։
28. Դիմումի քննարկման ընթացքում ստուգվում է ներկայացված նյութերի համապատասխանությունը պետական գրանցամատյանի տվյալներին, մասնավորապես, ներկայացված վկայագրի վավերականությունը, դիմումի համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին և դրանում նշված տվյալների (իրավատիրոջ անվանման և գտնվելու վայրի, ապրանքների և (կամ) ծառայությունների) համապատասխա- նությունը պետական գրանցամատյանի տվյալներին, ինչպես նաև վճարված պետական տուրքի համապատասխանությունը օրենքով սահմանված դրույքաչափերին։ Եթե դիմումը ներկայացվել է լիազորված անձի միջոցով, ապա ստուգվում է նաև լիազորագրի առկայու- թյունը և դրա համապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին։
29. Եթե օրենքի 52-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն դիմումում նշված փոփոխու- թյունները հիմնավոր կասկածներ են հարուցում, օրինակ՝ առաջարկվում է պիտակի տեսքով ապրանքային նշանի պատկերի վրա որպես ապրանքն արտադրողի անվանում ավելացնել կամ փոփոխել և դարձնել իրավատիրոջ անվանումից տարբերվող անվանում, ապա գործակալությունը համապատասխան հարցում է ուղարկում դիմում ներկայացնողին՝ համապատասխան ապացույցներ ներկայացնելու պահանջով։
30. Դիմումով առաջարկվող փոփոխությունները գործակալության կողմից հաշվի
չեն առնվում, եթե դրանք էապես փոխում են գրանցված ապրանքային նշանի պատկերը, կամ ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը ոչ նույնատիպ ապրանքներով և (կամ) ծառայություններով համալրելու անհրաժեշտություն են առաջացնում։
31. Օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, եթե լրացուցիչ նյութերն էա- պես փոփոխում են գրանցման ներկայացված ապրանքային նշանը, կամ եթե գրանցված նշանի ապրանքների ցանկում ներառում են ոչ նույնատիպ ապրանքներ, ապա դիմումով առաջարկվող փոփոխությունները պետական լիազոր մարմնի կողմից հաշվի չեն առնվում, և կարող են իրավատիրոջ կողմից ձևակերպվել որպես ինքնուրույն հայտ, ինչի մասին՝ համապատասխան հիմնավորմամբ, ծանուցվում է իրավատերը։
32. Գրանցված ապրանքային նշանում փոփոխություններ կատարելիս՝ դիմումին կից ներկայացվում է նշանի փոփոխված պատկերը՝ 5 օրինակից, և նշանի նկարագրությունը՝ մատնանշելով կատարվող փոփոխությունը։
33. Իրավատիրոջ անվանման փոփոխության դեպքում դիմումին կից ներկայացվում է այդ փոփոխությունը հաստատող փաստաթուղթը։
34. Պետական գրանցամատյանում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանում գրառում կատարելու թվականից, և գործակալության կողմից հրապարակ- վում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։
ԳԼՈՒԽ 6.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
35. Համաձայն օրենքի 50-րդ հոդվածի՝ ցանկացած անձի դիմումի համաձայն, օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով, գործակալությունը քաղվածքներ է տրամադրում ապրանքային նշանների պետական գրանցամատյանից։
36. Ապրանքային նշանների պետական գրանցամատյանից քաղվածքը (քաղվածքները) տրամադրվում է տրված դիմումի հիման վրա՝ համաձայն N 4 ձևի, որը համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագրի հետ միասին գործակալություն է ներկայացվում ցանկացած անձի կողմից (դիմող)։
37. Դիմումը լրացվում է հետևյալ կարգով՝
1) 2.1-ին կետում նշվում է ապրանքային նշանի պետական գրանցման համարը.
2) 3.1-ին կետում նշվում են դիմողի լրիվ անվանումը, եթե նա իրավաբանական անձ է, կամ անունը, ազգանունը, եթե նա ֆիզիկական անձ է։ Ֆիզիկական անձի դեպքում անվան և ազգանվան հետ միասին կարող է նշվել նաև հայրանունը։ Իրավաբանական անձի դեպքում համապատասխան դաշտում տրվում է նաև նրա իրական գործունեության երկրի երկտառ ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST-3 ստանդարտի՝ նշելով համապատասխան վանդակը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ քաղաքացիության կամ բնակության երկրի երկտառ ծածկագիրը՝ նշելով համապատասխան վանդակը.
3) 4-րդ կետում նշվում են ներկայացված դիմումով նամակագրություն վարելու և դիմումի քննարկման ընթացքում իրավատիրոջ կամ նրա ներկայացուցչի հետ (նշանակված լինելու դեպքում) անմիջական կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալները՝ փոստային հասցեն, հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն.
4) 5-րդ կետում նշվում է տրամադրվող քաղվածքի տեսակը, ընդ որում՝
ա. 5.1-ին կետի վանդակը նշվում է այն դեպքում, երբ խնդրարկվում է սովորական քաղվածք՝ առանց պետական գրանցամատյանում կատարված փոփոխությունների նշման,
բ. 5.2-րդ կետի վանդակը նշվում է այն դեպքում, երբ խնդրարկվում է ընդլայնված քաղվածք, որը ներառում է այդ գրանցմանը վերաբերող՝ պետական գրանցամատյանում կատարված բոլոր փոփոխությունները և գրառումները, այդ թվում՝ նաև տվյալներ իրավատիրոջ փոփոխության և լիցենզիայի գրանցման մասին,
գ. 6-րդ կետում լրացվում են դրա ստորագրմանը վերաբերող տվյալները՝ դիմումն
ստորագրող ֆիզիկական անձի ստորագրությունը՝ նշելով նրա անունը (ցանկության դեպքում՝ նաև հայրանունը) կամ անվան (հայրանվան) սկզբնատառերը, ազգանունը և պաշտոնը,
դ. 6.2-րդ կետում նշվում է ստորագրման թվականը,
ե. 7-րդ կետում նշվում է (նշվում են) տվյալներ վճարված պետական տուրքի մասին՝ լրացվում է վճարված պետական տուրքի չափը` թվերով։ Ընդ որում, վճարվում է պետական տուրք՝ գրանցումը զատելու համար, և նոր վկայագրեր տալու համար պետական տուրք՝ զատված առանձին գրանցումներից յուրաքանչյուրի համար։ Վանդակը նշվում է, և հայտին կցվում է վճարման անդորրագիրը, քանի դեռ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ։ Այսինքն, նշված օրենքով պետական տուրքի վճարման վերահսկման այլ մեխանիզմ (վճարման անդորրագիր ներկայացնելը բացառող) ամրագրելու դեպքում 8-րդ կետի վանդակը չպետք է նշվի, և վճարման անդորրագիրը չպետք է կցվի։
զ. 7.1-ին կետում նշվում է վճարման ձևը, օրինակ՝ բանկային անկանխիկ փոխանցում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

1fP======= ""mJmumw.G]l ""w.Gpm1Jlhmm..tctJn1G

NQ

lUUJpzulipzuJftli (uUJzuuzupqrizuli) li2rulift qpzuligrizuli

1/lupmlJmtiuuphp

Uzqpmtiptihp (UUt11UtJnipJnztitihp)

ObpljwJwgllwO f}Lj_wljwOo

Q.(lw0glj_w6 t ll!bUlwljwO q.pwOgwllwlllJWOmll

6lu N 1

Ձև N 2

Դ Ի ՄՈՒ Մ

ապրանքային նշանի գրանցման զատման մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմի- կայի նախարարության մտավոր սեփա- կանության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, 0010 Երևան

1. Խնդրարկվում է ստորև նշված գրանցման զատում

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է հետևյալ գրանցման բաժանմանը

2.1. գրանցման համարը

3. Իրավատերը (իրավատերերը)

3.1. նշվում են իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

3.2. իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն)

Հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

3.3. մեկից ավելի իրավատերեր (Իրավատերերի մասին տվյալներն ըստ 3.1-3.2-րդ կետերի տրվում են առանձին թերթի վրա)

4. Իրավատիրոջ ներկայացուցիչը՝

4.1. նշվում են ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը

5. Նամակագրության հասցեն (փոստային հասցեն, հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն)

6. 2.1-ին կետում նշված գրանցումը բաժանվում է՝

6.1. գրանցումների՝ դրանում թվարկված

ապրանքները և (կամ ) ծառայությունները բաշխելով հետևյալ կերպ՝

Հայտը

Ապրանքները և (կամ ) ծառայությունները

6.2. սկզբնական գրանցում

6.3. զատված 1-ին գրանցում

6.4. զատված 2-րդ գրանցում

6.5. զատված 3-րդ գրանցում

Մնացած զատված գրանցումների տվյալները տրվում են լրացուցիչ թերթի վրա:

7. Ստորագրությունը

(անունը, ազգանունը, պաշտոնը)

7.1. թվականը՝ 201 թ.

7.2. ստորագրողը իրավատերն է իրավատիրոջ ներկայացուցիչն է

8. Վճարված է դրամ պետական տուրք անդորրագիրը կցվում է

8.1. վճարման ձևը

9. Դիմումին կից ներկայացվում են լրացուցիչ թերթեր այլ փաստաթղթեր

(յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը և թերթերի թիվը)

Ձև N 3

Դ Ի Մ ՈՒ Մ

ապրանքային նշանի պետական գրանցամատյանում փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության էկոնո- միկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, 0010 Երևան

1. Խնդրարկվում է ստորև նշված գրանցման մեջ կատարել սույն դիմումում նշված փոփոխությունները

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է հետևյալ գրանցմանը (գրանցումներին)

2.1. գրանցման համարը (գրանցումների համարները)

2.2. գրանցումների համարները տրված են առանձին թերթի վրա

3. Իրավատերը (իրավատերերը)

3.1. (նշվում են իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

3.2. իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն)

Հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

3.3. մեկից ավելի իրավատերեր (իրավատերերի մասին տվյալներն ըստ 3.1-3.2-րդ կետերի տրվում են առանձին թերթի վրա)

4. Իրավատիրոջ ներկայացուցիչը՝

4.1. (նշվում են ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը)

5. Նամակագրության հասցեն՝

(փոստային հասցեն, հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն)

6. Փոփոխությունը (փոփոխությունները)

6.1. տվյալները, որոնք պետք է փոփոխվեն՝

6.2. Փոփոխված տեսքով տվյալները

6.1-ին և 6.2-րդ կետերում նշված տվյալների շարունակությունը տրվում է առանձին թերթի վրա:

7. Ստորագրությունը

(անունը, ազգանունը, պաշտոնը)

7.1. թվականը՝ 201 թ.

7.2. ստորագրողը իրավատերն է իրավատիրոջ ներկայացուցիչն է

8. Վճարված է պետական տուրք, անդորրագիրը կցվում է:

9. Դիմումին կից ներկայացվում են լրացուցիչ թերթեր:

Ձև N 4

Դ Ի Մ ՈՒ Մ

պետական գրանցամատյանից քաղվածքներ տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմի- կայի նախարարության մտավոր սեփակա- նության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, 0010 Երևան

1. Խնդրարկվում է տրամադրել քաղվածք (քաղվածքներ) ապրան- քային նշանների պետական գրանցամատյանից՝ ստորև նշված գրանցման (գրանցումների) համար

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է հետևյալ գրանցմանը (գրանցումներին)

2.1. գրանցման համարը (գրանցումների համարները)

3. Դիմող

3.1. (նշվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

4. Նամակագրության հասցեն՝

(փոստային հասցեն, հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն)

5. Քաղվածքի տեսակը

5.1. սովորական քաղվածք

5.2. ընդլայնված քաղվածք՝ պետական գրանցամատյանում կատարված փոփոխություններով և գրառումներով

6. Ստորագրությունը

(անունը, ազգանունը, պաշտոնը)

6.1. թվականը 201 թ.

7. Վճարված է պետական տուրք, անդորրագիրը կցվում է

7.1. վճարման ձևը


Legislation Is superseded by (1 text(s)) Is superseded by (1 text(s))
No data available.

WIPO Lex No. AM020