À propos de la propriété intellectuelle Formation en propriété intellectuelle Respect de la propriété intellectuelle Sensibilisation à la propriété intellectuelle La propriété intellectuelle pour… Propriété intellectuelle et… Propriété intellectuelle et… Information relative aux brevets et à la technologie Information en matière de marques Information en matière de dessins et modèles industriels Information en matière d’indications géographiques Information en matière de protection des obtentions végétales (UPOV) Lois, traités et jugements dans le domaine de la propriété intellectuelle Ressources relatives à la propriété intellectuelle Rapports sur la propriété intellectuelle Protection des brevets Protection des marques Protection des dessins et modèles industriels Protection des indications géographiques Protection des obtentions végétales (UPOV) Règlement extrajudiciaire des litiges Solutions opérationnelles à l’intention des offices de propriété intellectuelle Paiement de services de propriété intellectuelle Décisions et négociations Coopération en matière de développement Appui à l’innovation Partenariats public-privé Outils et services en matière d’intelligence artificielle L’Organisation Travailler avec nous Responsabilité Brevets Marques Dessins et modèles industriels Indications géographiques Droit d’auteur Secrets d’affaires Académie de l’OMPI Ateliers et séminaires Application des droits de propriété intellectuelle WIPO ALERT Sensibilisation Journée mondiale de la propriété intellectuelle Magazine de l’OMPI Études de cas et exemples de réussite Actualités dans le domaine de la propriété intellectuelle Prix de l’OMPI Entreprises Universités Peuples autochtones Instances judiciaires Ressources génétiques, savoirs traditionnels et expressions culturelles traditionnelles Économie Financement Actifs incorporels Égalité des genres Santé mondiale Changement climatique Politique en matière de concurrence Objectifs de développement durable Technologies de pointe Applications mobiles Sport Tourisme PATENTSCOPE Analyse de brevets Classification internationale des brevets Programme ARDI – Recherche pour l’innovation Programme ASPI – Information spécialisée en matière de brevets Base de données mondiale sur les marques Madrid Monitor Base de données Article 6ter Express Classification de Nice Classification de Vienne Base de données mondiale sur les dessins et modèles Bulletin des dessins et modèles internationaux Base de données Hague Express Classification de Locarno Base de données Lisbon Express Base de données mondiale sur les marques relative aux indications géographiques Base de données PLUTO sur les variétés végétales Base de données GENIE Traités administrés par l’OMPI WIPO Lex – lois, traités et jugements en matière de propriété intellectuelle Normes de l’OMPI Statistiques de propriété intellectuelle WIPO Pearl (Terminologie) Publications de l’OMPI Profils nationaux Centre de connaissances de l’OMPI Série de rapports de l’OMPI consacrés aux tendances technologiques Indice mondial de l’innovation Rapport sur la propriété intellectuelle dans le monde PCT – Le système international des brevets ePCT Budapest – Le système international de dépôt des micro-organismes Madrid – Le système international des marques eMadrid Article 6ter (armoiries, drapeaux, emblèmes nationaux) La Haye – Le système international des dessins et modèles industriels eHague Lisbonne – Le système d’enregistrement international des indications géographiques eLisbon UPOV PRISMA UPOV e-PVP Administration UPOV e-PVP DUS Exchange Médiation Arbitrage Procédure d’expertise Litiges relatifs aux noms de domaine Accès centralisé aux résultats de la recherche et de l’examen (WIPO CASE) Service d’accès numérique aux documents de priorité (DAS) WIPO Pay Compte courant auprès de l’OMPI Assemblées de l’OMPI Comités permanents Calendrier des réunions WIPO Webcast Documents officiels de l’OMPI Plan d’action de l’OMPI pour le développement Assistance technique Institutions de formation en matière de propriété intellectuelle Mesures d’appui concernant la COVID-19 Stratégies nationales de propriété intellectuelle Assistance en matière d’élaboration des politiques et de formulation de la législation Pôle de coopération Centres d’appui à la technologie et à l’innovation (CATI) Transfert de technologie Programme d’aide aux inventeurs WIPO GREEN Initiative PAT-INFORMED de l’OMPI Consortium pour des livres accessibles L’OMPI pour les créateurs WIPO Translate Speech-to-Text Assistant de classification États membres Observateurs Directeur général Activités par unité administrative Bureaux extérieurs Avis de vacance d’emploi Achats Résultats et budget Rapports financiers Audit et supervision
Arabic English Spanish French Russian Chinese
Lois Traités Jugements Recherche par ressort juridique

Règlement sur la tenue du registre national des marques et la fourniture des extraits de celui-ci (Annexe 1 de la décision n° 1538-N du gouvernement de la République d'Arménie du 18 novembre 2010, tel que modifié par la décision n° 1017-N du gouvernement de la République d'Arménie du 10 août 2017), Arménie

Retour
Version la plus récente dans WIPO Lex
Détails Détails Année de version 2017 Dates Entrée en vigueur: 9 décembre 2010 Émis: 18 novembre 2010 Type de texte Textes règlementaires Sujet Marques Sujet (secondaire) Organe de réglementation de la PI

Documents disponibles

Texte(s) principal(aux) Textes connexe(s)
Texte(s) princip(al)(aux) Texte(s) princip(al)(aux) Armenien Ապրանքային նշանների պետական գրանցամատյանի վարման և քաղվածքների տրամադրման կարգ (Հավելված N 1, ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի N 1538 - Ն որոշման, փոփոխված փոփոխվել է ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի N 1017 - Ն որոշման)        
 
Télécharger le PDF open_in_new
 Ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգ (Հավելված N 3, ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի N 1538 - Ն որոշման, փոփոխված փոփոխվել է ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի N 1017 - Ն որոշման)

---------------------------------------------------------------------------------------------------------

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

10 օգոստոսի 2017 թվականի N 1017 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1538-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի

18-ի «Ապրանքային նշանների պետական գրանցամատյանի վարման և քաղվածքների

տրամադրման, կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը համապատասխանաբար անձի

ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը փոխակերպելու,

ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու, ապրան-

քային նշանների լիցենզիաները, դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը

գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու և քննարկելու, ապրանքային

նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումների

ձևակերպման և քննարկման կարգերը հաստատելու մասին» N 1538-Ն որոշման NN 1, 2, 3, 4

և 5 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հա-

վելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան

հաջորդող տասներորդ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2017 թ. օգոստոսի 23 Երևան

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հավելված N 1 ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի N 1017 - Ն որոշման

«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի N 1538 - Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են ապրանքային նշանների պետական

գրանցամատյանի վարման և գրանցամատյանում ընդգրկվող տվյալների ցանկի,

ապրանքային նշանի գրանցման վկայագրի և վկայագրում պարունակվող

տեղեկությունների ցանկի, ապրանքային նշանի գրանցումը զատելու, ապրանքային

նշանների պետական գրանցամատյանում փոփոխություններ կատարելու և

քաղվածքներ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործված են «Ապրանքային նշանների մասին» Հայաս-

տանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված հասկացությունները։

3. Ապրանքային նշաններն ապրանքային նշանների պետական գրանցամատյանում

(այսուհետ՝ պետական գրանցամատյան) գրանցում է Հայաստանի Հանրապետության

տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր

սեփականության գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն)՝ ապրանքային նշանի

գրանցման մասին որոշման հիման վրա, համապատասխան պետական տուրքի

վճարման անդորրագիրը սահմանված ժամկետում ներկայացվելու դեպքում։

4. Պետական գրանցամատյանը տվյալների էլեկտրոնային բազա է, որը ներառում

է գրառումներ օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած

ապրանքային նշանների, ինչպես նաև տրված գրանցման վկայագրերի մասին, որոնք

հաստատում են իրավատերերի իրավունքները գրանցված օբյեկտների նկատմամբ։

1017k.voroshum.doc

5. Պետական գրանցամատյանը նաև պարունակում է տվյալներ օրենքի և սույն

կարգի համաձայն պետական գրանցամատյանում և տրված վկայագրերում,

փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին։

6. Ապրանքային նշանների գրանցման թվական համարվում է պետական

գրանցամատյանում դրանց փաստացի գրանցման թվականը։

II. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ

7. Ըստ վկայագրերի հերթական համարների, որոնք, ըստ էության, ապրանքային

նշանների գրանցման համարներն են, ապրանքային նշանների մատենագիտական

տվյալների նույնականացման միջազգային ծածկագրերի ՄՍՀԿ ST.60 ստանդարտին

համապատասխան, գործակալության ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարից

ծրագրով պետական գրանցամատյան են տեղափոխվում հետևյալ մատենագիտական

տվյալները՝

1) (210) հայտի համարը.

2) (220) հայտը ներկայացնելու թվականը.

3) (230) ցուցահանդեսային կամ այլ առաջնության թվականը.

4) (310) առաջնային հայտի համարը.

5) (320) միջազգային առաջնության թվականը.

6) (330) երկրի ծածկագիրը, որտեղ ներկայացվել է առաջին հայտը.

7) (510) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը.

8) (511) դասերն ըստ նշանների գրանցման համար ապրանքների և ծառա-

յությունների միջազգային դասակարգման (ԱԾՄԴ).

9) (526) չպահպանվող տարրերը.

10) (540) ապրանքային նշանի պատկերը.

11) (551) կոլեկտիվ նշանը.

12) (554) ծավալային նշանը.

13) (556) ձայնային նշանը.

1017k.voroshum.doc

14) (551) հավաստագրային նշանը.

15) (555) հոլոգրաֆիական նշանը.

16) (561) ապրանքային նշանի հայերեն տառադարձությունը.

17) (591) ապրանքային նշանի գույնը և գունային համակցությունը.

18) (646) իրավաբանորեն փոխկապակցված այլ գրանցման համարը և թվականը.

19) (730) նշանի իրավատերը, գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի

ծածկագիրը, իրավատիրոջ ներկայացուցիչը։

8. Օրենքի համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրա-

պետության օրենքով սահմանված համապատասխան պետական տուրքի վճարման

անդորրագիրն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում

գործակալությունն ապրանքային նշանը հերթական համարի տակ գրանցում է

պետական գրանցամատյանում։ Ապրանքային նշանը պետական գրանցամատյանում

գրանցելու համար գործակալության պետական գրանցամատյանների ստորաբաժանումը

(այսուհետ՝ գրանցամատյանների ստորաբաժանում) իրականացնում է հետևյալ գործողու-

թյունները՝

1) որոշում է գրանցման համարը, որը պետական գրանցամատյանի վերջին

գրանցման համարին հաջորդող համարն է.

2) մուտքագրում է ապրանքային նշանի պատկերը.

3) գրանցում (մուտքագրվում) է ապրանքային նշանի մատենագիտական

տվյալները`

ա. իրավատիրոջ մասին տեղեկությունները (իրավատիրոջ անունը, ազգանունը և

բնակության վայրը կամ անվանումը և գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլ.

փոստի հասցեն, երկրի ծածկագիրը),

բ. ապրանքային նշանի առաջնության թվականը,

գ. ապրանքային նշանի գրանցման թվականը,

դ. այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար գրանցվում

է ապրանքային նշանը,

ե. գրանցման գործողության ենթադրյալ ավարտը,

1017k.voroshum.doc

զ. ապրանքային նշանի առաջնության մասին տվյալները (եթե խնդրարկված են).

4) պատրաստում (լրացվում) է ապրանքային նշանի վկայագիրը և գործա-

կալության պետի ստորագրելուց հետո հանձնում (առաքվում) է դրա իրավատիրոջը կամ

նրա ներկայացուցչին.

5) լրացնում է վկայագիրը տալու (առաքելու) մասին տեղեկությունները (թվականը

և ստացողի կամ հասցեատիրոջ ազգանունը, անունը (անվանումը), առաքման

տվյալները)։

9. Պետական գրանցամատյանի վարման ընթացքում գրանցամատյանների

ստորաբաժանումը պետական գրանցամատյան է մուտքագրում հետևյալ տեղեկու-

թյունները՝

1) պետական գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական

սխալներն ուղղելու մասին.

2) ապրանքային նշանը պետական գրանցամատյանից հանելու մասին՝

ա. ապրանքային նշանի գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու դեպքում,

բ. ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը չերկարաձգելու

(օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մաս) դեպքում,

գ. ապրանքային նշանի իրավատիրոջ (իրավաբանական անձի) լուծարման կամ

դրանից իրավատիրոջ հրաժարվելու դեպքում.

3) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ

ճանաչելու մասին.

4) ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգելու մասին.

5) իրավատիրոջ ազգանվան, անվան (անվանման) և (կամ) բնակության

(գտնվելու) վայրի փոփոխության մասին.

6) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի կրճատման մասին.

7) ապրանքային նշանի գրանցման բաժանման (զատման) մասին.

8) ապրանքային նշանի առանձին տարրերի փոփոխության մասին, որոնք չեն

փոխում նշանի էությունը.

1017k.voroshum.doc

9) կոլեկտիվ նշանն անձի ապրանքային նշանի կամ հակառակը փոխակերպելու

մասին.

10) վկայագրի կրկնակ տալու մասին.

11) ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցումը գրանցելու մասին.

12) գրանցված լիցենզիայի (ենթալիցենզիայի) մասին.

13) գրանցված ֆրանչայզինգի պայմանագրի մասին.

14) գրանցված լիցենզիայի (ենթալիցենզիայի) կամ ֆրանչայզինգի պայմանագրի

փոփոխությունները գրանցելու մասին.

15) գրանցված լիցենզիան (ենթալիցենզիան) կամ ֆրանչայզինգի պայմանագիրը

չեղյալ հայտարարելու մասին.

16) ներկայացուցչի փոփոխության մասին:

10. Սույն կարգի 9-րդ կետին համապատասխան պետական գրանցամատյանում

կատարված ցանկացած գրառման և դրա հետագա փոփոխությունների մասին

տեղեկությունները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն»

պաշտոնական տեղեկագրում։

11. Ըստ սույն կարգի 9-րդ կետում նշված գործողությունների՝ պետական

գրանցամատյանում գրառումները կատարվում են հետևյալ տեքստերով՝

1) պետական գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական

սխալներն ուղղելու դեպքում՝

ա. «Ուղղված է ակնհայտ (տեխնիկական) սխալը (նշվում է ճիշտ գրառումը),

բ. հիմքը (նշվում են համապատասխան հիմքը և դրա ստացման թվականը),

գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

դ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».

2) ապրանքային նշանը պետական գրանցամատյանից հանելու դեպքում՝

ա. «Ապրանքային նշանը հանվել է պետական գրանցամատյանից ________

թվականից,

բ. հիմքը՝

1017k.voroshum.doc

1) դատարանի վճիռը (նշվում է վճիռն ուժի մեջ մտնելու թվականը) ապրանքային

նշանի գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու մասին, կամ՝

2) ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը չի երկարաձգվել

(օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մաս), կամ՝

3) ապրանքային նշանի իրավատիրոջ ________________թվականի դիմումը, կամ

լուծարվել է ապրանքային նշանի իրավատերը,

գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

դ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».

3) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչ-

վելու դեպքում՝

ա. «Ապրանքային նշանը հանրահայտ է ճանաչվել Հայաստանի Հանրապե-

տությունում ________ թվականից՝ հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների

համար (տրվում է ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը),

բ. հիմքը՝ բողոքարկման խորհրդի (դատարանի) ___________ թվականի որոշումը

(վճիռը),

գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

դ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».

4) ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգելու դեպքում՝

ա. «Ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգված է մինչև

(թվականը)»,

բ. հիմքը՝ իրավատիրոջ դիմումը (ստացման թվականը),

գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

դ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».

5) իրավատիրոջ ազգանվան, անվան (անվանման) և (կամ) բնակության

(գտնվելու) վայրի փոփոխության դեպքում՝

ա. «Իրավատիրոջ ազգանունը, անունը (անվանումը) և (կամ) բնակության

(գտնվելու) վայրը փոփոխվել է՝

1017k.voroshum.doc

բ. իրավատեր (նոր ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու

վայրը),

գ. հիմքը՝ (ստացման թվականը) դիմումը,

դ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

ե. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».

6) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի կրճատման դեպքում՝

ա. «Ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկից հանվել են (ապրանքները և

(կամ)՝ ծառայություններն ըստ դասերի),

բ. հիմքը՝ (ստացման թվականը) դիմումը,

գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

դ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».

7) ապրանքային նշանի գրանցման զատման դեպքում՝

ա. «Զատվել է առանձին գրանցում (N , թվականը, ապրանքները և (կամ)

ծառայությունները),

բ. հիմքը՝ իրավատիրոջ (ստացման թվականը) դիմումը կամ նշանի մասնակի

զիջման մասին պայմանագիրը (գրանցման N , թվականը),

գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

դ. հրապ. պաշտ. տեղեկագիր N , թվականը։».

8) ապրանքային նշանի առանձին տարրերի փոփոխության դեպքում՝

ա. «Փոփոխվել են (նշվում են փոփոխությունները, և կատարվում է գրառում՝

«Նշանի փոփոխված պատկերը մուտքագրվել է»,

բ. հիմքը՝ իրավատիրոջ (ստացման թվականը) դիմումը,

գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը։».

9) կոլեկտիվ նշանն անձի ապրանքային նշանի կամ հակառակը փոխակերպելու

դեպքում՝

ա. «Կոլեկտիվ նշանը փոխակերպվել է անձի ապրանքային նշանի կամ հակառակը,

բ. նոր իրավատեր (ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու

վայրը),

1017k.voroshum.doc

գ. օգտագործման իրավունք ունեն (նշվում են յուրաքանչյուրի ազգանունը,

անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրը), եթե ապրանքային նշանը

փոխակերպվել է կոլեկտիվ նշանի,

դ. հիմքը՝ (ստացման թվականը) դիմումը,

ե. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

զ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».

10) վկայագրի կրկնակ տալու դեպքում՝

ա. «Տրված է կրկնակ (թվական),

բ. հիմքը՝ (ստացման թվականը) դիմումը,

գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

դ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».

11) ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցումը գրանցելու

դեպքում՝

ա. «Ապրանքային նշանի իրավատերը (ազգանունը, անունը (անվանումը),

բնակության կամ գտնվելու վայրը) ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները

փոխանցել է պայմանագրով (գրանց. N , թվականը),

բ. նոր իրավատեր (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ

գտնվելու վայրը),

գ. հիմքը՝ փոխանցումը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N , (առաքելու

կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները),

դ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

ե. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».

12) լիցենզիան (ենթալիցենզիան) գրանցելու դեպքում՝

ա. «Լիցենզիան (ենթալիցենզիան) (գրանց. N , թվականը) գործում է մինչև

(թվականը),

բ. լիցենզառու (ենթալիցենզառու) (ազգանունը, անունը կամ անվանումը և

բնակության կամ գտնվելու վայրը),

գ. լիցենզայի տեսակը՝ բացառիկ (ոչ բացառիկ կամ եզակի),

1017k.voroshum.doc

դ. հիմքը՝ լիցենզիան գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N , (առաքելու կամ

հանձնելու թվականը, ստացողի տվյալները),

ե. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

զ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».

13) ֆրանչայզինգի պայմանագիրը գրանցելու դեպքում՝

ա. «Ֆրանչայզինգ. պայմանագիր (գրանց. N , թվականը),

բ. օգտագործող (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ

գտնվելու վայրը),

գ. հիմքը՝ պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N , (առաքելու

կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները),

դ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

ե. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».

14) լիցենզիայում (ենթալիցենզիայում) կամ ֆրանչայզինգի պայմանագրում

կատարված փոփոխությունները գրանցելու դեպքում՝

ա. «Փոփոխություն (գրանց. N , թվականը), (լիցենզիայի, ենթալիցենզիայի կամ

ֆրանչայզինգի (գրանց. N , թվականը) պայմանագրում,

բ. պայմանագրի գործողությունը երկարաձգված է մինչև (թվականը),

գ. հիմքը՝ փոփոխությունների գրանցման մասին որոշում (գրանց. N , թվականը),

ծանուցագիր N , (առաքելու կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները),

դ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

ե. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».

15) լիցենզիան կամ ֆրանչայզինգի պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու

դեպքում՝

ա. «Լիցենզիայի, ենթալիցենզիայի կամ ֆրանչայզինգի (գրանց. N , թվականը)

պայմանագիրը դադարեցվել է (թվականից),

բ. հիմքը՝ (ստացման թվականը) դիմումը (կողմերի համատեղ ստորագրած

փաստաթուղթը, դատարանի վճիռը և այլն),

գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

1017k.voroshum.doc

դ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։».

16) ներկայացուցչի փոփոխության դեպքում՝

ա. «Ներկայացուցիչը (ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ

գտնվելու վայրը) փոփոխվել է (գրանցման թվականը),

բ. նշանակվել է նոր ներկայացուցիչ (ազգանունը, անունը կամ անվանումը և

բնակության կամ գտնվելու վայրը),

գ. հիմքը՝ (ստացման թվականը) դիմումը,

դ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

ե. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը։»:

III. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑԱՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

12. Ապրանքային նշանի գրանցման վկայագրի ձևը՝ համաձայն սույն կարգի N 1

ձևի, լրացվում է գրանցամատյանների ստորաբաժանման կողմից՝ պետական գրանցա-

մատյանի տվյալների հիման վրա և ստորագրվում է գործակալության պետի կողմից։

13. Վկայագրի ձևը լրացնելիս՝

1) «Վկայագիր N»-ից հետո դրվում է համապատասխան գրանցման համարը

(111).

2) «Ապրանքային նշանը» բառերից հետո զետեղվում է ապրանքային նշանի

պատկերը.

3) «իրավատեր» բառից հետո նշվում են իրավատիրոջ (իրավատերերի)

ազգանունը, անունը (անվանումը)՝ ուղղական հոլովով.

4) «Հայտի N»-ից հետո նշվում է հայտի գրանցման համարը (210).

5) «Ներկայացման թվականը» բառերից հետո նշվում է հայտը ներկայացնելու

թվականը (220).

6) «Ապրանքային նշանի առաջնությունը» բառերից հետո նշվում է խնդրարկված

առաջնությունը (320)։ Եթե խնդրարկվում է մի քանի առաջնություն, ապա նշվում են

1017k.voroshum.doc

բոլորը։ Եթե առաջնություն չի խնդրարկվել, ապա լրացվում է հայտը ներկայացնելու

թվականը (220).

7) «Գրանցված է ապրանքային նշանների պետական գրանցամատյանում»

բառերից հետո նշվում է պետական գրանցամատյանում փաստացի գրանցման

թվականը.

8) «Գործողության ժամկետը» բառերից հետո նշվում է գրանցման գործողության

ենթադրյալ ավարտը (181), ինչը որոշվում է՝ (220) ծածկագրի թվականին 10 տարի

ավելացնելով.

9) «Ապրանքներ (ծառայություններ)» բառերից հետո նշվում են այն ապրանքները

և (կամ) ծառայությունները, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը (510).

10) ապրանքներից և (կամ) ծառայություններից հետո նշվում են ապրանքային

նշանի խնդրարկվող գույները (591), որից հետո՝ չպահպանվող տարրերը (526):»:

14. Պետական գրանցամատյանների ստորաբաժանումը, վկայագիրը հանձնելիս,

իրավատիրոջը հայտնում է ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի,

դրա հերթական երկարաձգման ժամկետի և այլ իրավաբանական նշանակություն

ունեցող գործողությունների մասին, որոնք անհրաժեշտ է կատարել գրանցման

գործողությունն ուժի մեջ պահելու համար։

15. Ապրանքային նշանի գրանցման վկայագրի կորստի կամ այն օգտագործման

համար ոչ պիտանի դառնալու դեպքում՝ ապրանքային նշանի իրավատերը դրա կրկնակն

ստանալու համար, կարող է գործակալություն ներկայացնել դիմում՝ դրան կցելով

օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Գործակալությունը

վկայագրի կրկնակը տալիս է հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Վկայագրի

կրկնակը լրացվում է սույն կարգի 13-րդ կետի համաձայն, բացառությամբ 2-րդ

ենթակետի, որում ներկայացվում են կրկնակը տալու թվականի դրությամբ փաստացի

իրավատիրոջ տվյալները։ Ապրանքային նշանի գրանցման վկայագրի ձևաթղթի առաջին

էջի վերևի աջ անկյունում կատարվում է (դրոշմվում է) «Կրկնակ» գրառումը։

IV. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1017k.voroshum.doc

16. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ապրանքային նշանի

ցանկացած գրանցում, որը կատարվել է երկու կամ ավելի ապրանքների և (կամ)

ծառայությունների համար, իրավատիրոջ դիմումի հիման վրա կարող է բաժանվել երկու

կամ ավելի գրանցումների (այսուհետ՝ զատված գրանցումներ)՝ այդ գրանցումների միջև

բաշխելով նախնական գրանցման մեջ թվարկված ապրանքները և (կամ) ծառայու-

թյունները։ Այդպիսի զատումը թույլատրվում է՝

1) գործակալությունում իրականացվող ցանկացած գործընթացի ժամանակ, որը

կապված է ապրանքային նշանի գրանցման դեմ երրորդ անձանց կողմից ներկայացված

բողոքների քննարկման հետ.

2) ցանկացած գործընթացի ժամանակ, որը կապված է նախորդող ընթացա-

կարգով գործակալության ընդունած որոշման բողոքարկման հետ։

17. Ապրանքային նշանի գրանցումը զատվում է տրված դիմումի հիման վրա՝

համաձայն սույն կարգի N 2 ձևի, որը համապատասխան պետական տուրքի վճարման

անդորրագրի հետ միասին գործակալություն է ներկայացվում մինչև դրա իրավական

պահպանության վիճարկման արդյունքում որոշում ընդունելը։

18. Դիմումը, որը ներկայացվում է ապրանքային նշանի իրավատիրոջ անունից,

լրացվում է հետևյալ կարգով՝

1) 2.1-ին կետում նշվում է ապրանքային նշանի պետական գրանցման համարը.

2) 3.1-ին կետում նշվում են իրավատիրոջ անվանումը, եթե նա իրավաբանական

անձ է, կամ անունը, ազգանունը, եթե նա ֆիզիկական անձ է։ Ֆիզիկական անձի

դեպքում անվան և ազգանվան հետ միասին կարող է նշվել նաև հայրանունը։

Իրավաբանական անձի դեպքում համապատասխան դաշտում տրվում է նաև նրա

իրական գործունեության երկրի երկտառ ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST-3 ստանդարտի՝

նշելով համապատասխան վանդակը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ քաղաքացիության

կամ բնակության երկրի երկտառ ծածկագիրը՝ նշելով համապատասխան վանդակը.

3) 3.2-րդ կետում նշվում են իրավատիրոջ գտնվելու վայրը (բնակության վայրը) և

նրա հետ անմիջական կապ հաստատելու միջոցները՝ հեռախոսահամարը, ֆաքսը,

էլեկտրոնային փոստի հասցեն.

1017k.voroshum.doc

4) 3.3-րդ կետի վանդակը նշվում է այն դեպքում, երբ իրավատերերը մեկից ավելի

են։ Այս դեպքում դիմումի 3.1-ին և 3.2-րդ կետերով նախատեսված՝ դրանց մասին

տվյալները տրվում են լրացուցիչ թերթերի վրա՝ նշելով դրանց թիվը, որոնք կցվում են

դիմումին.

5) 4-րդ կետը լրացվում է այն դեպքում, երբ իրավատերը ներկայացվում է

ներկայացուցչի միջոցով։ Որպես ներկայացուցիչ կարող են հանդես գալ

գործակալությունում գրանցված ապրանքային նշանների հավատարմատարները,

Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող ֆիզիկական

անձինք և Հայաստանի Հանրապետությունում իրական գործունեություն իրականացնող

իրավաբանական անձինք։ Այս դեպքում 4.1-ին կետում նշվում են ներկայացուցչի

անվանումը, եթե նա իրավաբանական անձ է, կամ անունը, ազգանունը, եթե նա

ֆիզիկական անձ է։ Ֆիզիկական անձի դեպքում անվան և ազգանվան հետ միասին

կարող է նշվել նաև հայրանունը.

6) 5-րդ կետում նշվում են ներկայացված դիմումով նամակագրություն վարելու և

դիմումի քննարկման ընթացքում իրավատիրոջ կամ նրա ներկայացուցչի հետ (նշանակված

լինելու դեպքում) անմիջական կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալները՝ փոստային

հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն.

7) 6.1-ին կետում նշվում է զատված գրանցումների թիվը.

8) 6.2-6.5-րդ կետերում, ինչպես նաև լրացուցիչ թերթի վրա հերթական համար

ունեցող կետերում, ըստ յուրաքանչյուր զատված գրանցման, տրվում են սկզբնական

գրանցման մեջ թվարկվածներից համապատասխան ապրանքները և (կամ) ծառայությունները.

9) 7-րդ կետում դրվում է դիմումն ստորագրող ֆիզիկական անձի

ստորագրությունը՝ նշելով նրա անունը (ցանկության դեպքում՝ նաև հայրանունը) կամ

անվան (հայրանվան) սկզբնատառերը, ազգանունը և պաշտոնը.

10) 7.1-ին կետում նշվում է ստորագրման թվականը.

11) 7.2-րդ կետում համապատասխան վանդակը նշելու միջոցով նշվում է

ստորագրող անձի ով լինելը.

1017k.voroshum.doc

12) 8-րդ կետում նշվում են տվյալներ վճարված պետական տուրքի մասին՝

լրացվում է վճարված պետական տուրքի չափը՝ թվերով։ Ընդ որում, վճարվում է

պետական տուրք՝ գրանցումը զատելու և նոր վկայագրեր տալու համար, պետական

տուրք՝ զատված առանձին գրանցումներից յուրաքանչյուրի համար։ Վանդակը նշվում է,

և հայտին կցվում է վճարման անդորրագիրը, քանի դեռ «Պետական տուրքի մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ։ Այսինքն, նշված

օրենքով պետական տուրքի վճարման վերահսկման այլ մեխանիզմ (վճարման

անդորրագիր ներկայացնելը բացառող) ամրագրելու դեպքում 8-րդ կետի վանդակը

չպետք է նշվի, և վճարման անդորրագիրը չպետք է կցվի.

13) 8.1-ին կետում նշվում է վճարման ձևը, օրինակ՝ բանկային անկանխիկ փոխանցում.

14) 9-րդ կետի վանդակը նշվում է այն դեպքում, երբ դիմումի 3.3-րդ և 6-րդ

կետերի համաձայն դիմումին կից ներկայացվում են լրացուցիչ թերթեր և (կամ)

փաստաթղթեր, որոնք նշված չեն դիմումի նախորդ կետերում։ Կետերում չնշված այլ

փաստաթղթեր՝ լրացնելով դրանց ընդհանուր թիվը։

19. Գործակալությունը քննարկում է գրանցման զատման մասին դիմումը և, եթե

պարզում է, որ ներկայացված դիմումը համապատասխանում սույն կարգի 18-րդ կետով

սահմանված պահանջներին և վճարված է համապատասխան պետական տուրքը, ապա՝

1) պետական գրանցամատյանում և սկզբնական նշանի վկայագրում կատարվում

է գրանցման զատման մասին գրառում՝ ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը

սահմանափակելով դիմումի 6.2-րդ կետում նշվածներով, պահպանելով հայտի համարը,

ինչպես նաև այն ներկայացնելու թվականը և առաջնության թվականը (այդպիսիք

սահմանված լինելու դեպքում).

2) 6.3-6.5-րդ կետերում, ինչպես նաև լրացուցիչ թերթի վրա հերթական համար

ունեցող կետերում, նշված յուրաքանչյուր զատված գրանցման համար սույն կարգի 3-րդ

բաժնով սահմանված կարգով լրացվում և տրվում է նոր վկայագիր.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված զատված գրանցումների մասին

տվյալները մուտքագրում է պետական գրանցամատյանում՝ պահպանելով սկզբնական

հայտի բոլոր տվյալները՝ բացառությամբ ապրանքների և (կամ) ծառայությունների

1017k.voroshum.doc

ցանկի, որը յուրաքանչյուր զատված գրանցման համար որոշվում է ըստ դիմումի 6.3-6.5-րդ և

լրացուցիչ թերթի վրա հերթական համար ունեցող կետերում նշվածների։

20. Ապրանքային նշանի գրանցումը համարվում է զատված՝ պետական

գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու թվականից։

21. Գործակալությունը զատված գրանցումների մասին տեղեկությունները

հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

V. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

22. Օրենքի 52-րդ հոդվածի համաձայն հայտատուն գործակալությանը պետք է

տեղեկացնի հետևյալի մասին՝

1) իրավատիրոջ անվանման (անվան, ազգանվան) կամ գտնվելու վայրի

(բնակության վայրի) փոփոխության.

2) իրավատիրոջ ներկայացուցչի և (կամ) նրա գտնվելու վայրի (բնակության

վայրի) փոփոխության.

3) գրանցված ապրանքային նշանի առանձին ոչ էական տարրերի փոփոխության

մասին, եթե գործակալության կարծիքով դրանք չեն ազդի ապրանքային նշանի

տարբերակիչ հատկության վրա.

4) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի կրճատման.

5) ապրանքային նշանի իրավատիրոջ փոփոխության.

6) տեխնիկական վրիպակներն ուղղելու։

23. Փոփոխությունները կատարվում են իրավատիրոջ կամ նրա ներկայացուցչի

կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ համաձայն սույն կարգի N 3 ձևի։

24. Դիմումը լրացնելու համար կիրառվում են սույն կարգի 4-րդ բաժնում

ներկայացված դիմումի համապատասխան անվանումներով կետերը լրացնելու համար

նշված կանոնները, բացառությամբ 2.1-ին կետի, որում աճման կարգով նշվում են այն

գրանցումների համարները, որոնց մեջ կատարվում են փոփոխությունները (2.2-րդ կետը

նշվում է, եթե գրանցումների համարները տրվում են առանձին թերթի վրա), և 6.1-ին և

6.2-րդ կետերի, որտեղ 6.1-ին կետում նշվում է փոփոխվող տվյալը, օրինակ՝

1017k.voroshum.doc

«Իրավատիրոջ անվանումը», իսկ 6.2-րդ կետում՝ համապատասխան տվյալը՝

փոփոխված տեսքով։

25. Ներկայացված դիմումը քննարկվում է այն ստանալու օրվանից հինգ

աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե պարզվում է, որ այն ներկայացվել է առանց

պետական տուրքի վճարման անդորրագրի, ապա այն քննարկման չի ընդունվում, ինչի

մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է հայտատուին։ Եթե

վճարված գումարը չի համապատասխանում սահմանված պետական տուրքի չափին,

ապա իրավատիրոջը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ծանուցում՝

պակաս վճարված գումարը երկամսյա ժամկետում վճարելու և վճարման անդորրագիրը

ներկայացնելու առաջարկությամբ։ Այս դեպքում փոփոխություն կատարելու համար

օրենքով սահմանված ժամկետի ընթացքը դադարեցվում է մինչև ծանուցման

պատասխանի ստացումը։ Նշված ժամկետում այդ գումարը չվճարվելու և անդորրագիրը

գործակալություն չներկայացվելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված։

26. Դիմումը քննարկման ընդունելու դեպքում՝ առաջարկվող փոփոխությունները

հաշվի է առնում գործակալությունը և դրանց հիման վրա համապատասխան

գրառումներ կատարելու միջոցով փոփոխություններ է կատարում պետական

գրանցամատյանում ու ապրանքային նշանի վկայագրում (առկայության դեպքում), եթե

այդ փոփոխությունները համապատասխանում են օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասով

սահմանված պահանջներին և օրենքի 52-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն

համապատասխան ապացույցներ պահանջելու հիմքեր չկան։

27. Եթե ապրանքային նշանի վկայագիրը դիմումին կից չի ներկայացվել, ապա

ապրանքային նշանի իրավատիրոջը կամ նրա ներկայացուցչին հանձնվում կամ փոստով

ուղարկվում է պետական գրանցամատյանից համապատասխան քաղվածք։

28. Դիմումի քննարկման ընթացքում ստուգվում է ներկայացված նյութերի

համապատասխանությունը պետական գրանցամատյանի տվյալներին, մասնավորապես,

ներկայացված վկայագրի վավերականությունը, դիմումի համապատասխանությունը սույն

կարգով սահմանված պահանջներին և դրանում նշված տվյալների (իրավատիրոջ

անունը, ազգանունը և բնակության վայրը կամ անվանումը և գտնվելու վայրը,

1017k.voroshum.doc

ապրանքների և (կամ) ծառայությունների) համապատասխանությունը պետական

գրանցամատյանի տվյալներին, ինչպես նաև վճարված պետական տուրքի համապա-

տասխանությունն օրենքով սահմանված դրույքաչափերին։ Եթե դիմումը ներկայացվել է

լիազորված անձի միջոցով, ապա ստուգվում է նաև լիազորագրի առկայությունը և դրա

համապատասխանությունն օրենքով սահմանված պահանջներին։

29. Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված նյութերը չեն

համապատասխանում կարգի 24-րդ և 28-րդ կետերով սահմանված պահանջներին,

նշանի իրավատիրոջը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է հարցում՝

այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ճշգրտված կամ բացակայող նյութերը և

(կամ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ

հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պակաս վճարված պետական տուրքը վճարելու և

վճարման անդորրագիրը ներկայացնելու առաջարկությամբ։ Այս դեպքում պահանջված

նյութերը համարվում է ներկայացված դրանցից վերջինի ստացման օրը։

30. Եթե օրենքի 52-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն դիմումում նշված

փոփոխությունները հիմնավոր կասկածներ են հարուցում, օրինակ՝ առաջարկվում է

պիտակի տեսքով ապրանքային նշանի պատկերի վրա որպես ապրանքն արտադրողի

անվանում ավելացնել կամ փոփոխել և դարձնել իրավատիրոջ անվանումից տարբերվող

անվանում, ապա գործակալությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում հարցում է

ուղարկում դիմում ներկայացնողին՝ համապատասխան ապացույցներ ներկայացնելու

պահանջով։

31. Դիմումով առաջարկվող փոփոխությունները գործակալության կողմից հաշվի

չեն առնվում, եթե դրանք էապես փոխում են գրանցված ապրանքային նշանի պատկերը,

կամ ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը ոչ նույնատիպ ապրանքներով և

(կամ) ծառայություններով համալրելու անհրաժեշտություն են առաջացնում։

32. Օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, եթե լրացուցիչ նյութերն

էապես փոփոխում են գրանցման ներկայացված ապրանքային նշանը, կամ եթե

գրանցված նշանի ապրանքների ցանկում ներառում են ոչ նույնատիպ ապրանքներ,

ապա դիմումով առաջարկվող փոփոխությունները գործակալության կողմից հաշվի չեն

1017k.voroshum.doc

առնվում, և կարող են իրավատիրոջ կողմից ձևակերպվել որպես ինքնուրույն հայտ, ինչի

մասին՝ համապատասխան հիմնավորմամբ, երեք աշխատանքային օրվա ընթացքում

ծանուցվում է իրավատերը։

33. Գրանցված ապրանքային նշանում փոփոխություններ կատարելիս՝ դիմումին

կից ներկայացվում է նշանի փոփոխված պատկերը՝ 2 օրինակից, և նշանի նկարա-

գրությունը՝ մատնանշելով կատարվող փոփոխությունը։

34. Իրավատիրոջ անվանման փոփոխության դեպքում դիմումին կից

ներկայացվում է այդ փոփոխությունը հաստատող փաստաթուղթը։

35. Պետական գրանցամատյանում կատարված փոփոխություններն ուժի մեջ են

մտնում դրանում գրառում կատարելու թվականից, և գործակալության կողմից հրապարակվում

են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

VI. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

36. Համաձայն օրենքի 50-րդ հոդվածի ցանկացած անձի դիմումի համաձայն,

օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով, գործակալությունը

քաղվածքներ է տրամադրում պետական գրանցամատյանից։

37. Պետական գրանցամատյանից քաղվածքը (քաղվածքները) տրամադրվում է

տրված դիմումի հիման վրա՝ համաձայն սույն կարգի N 4 ձևի, որը համապատասխան

պետական տուրքի վճարման անդորրագրի հետ միասին գործակալություն է

ներկայացվում ցանկացած անձի կողմից (դիմող)։

38. Դիմումը լրացվում է հետևյալ կարգով՝

1) 2.1-ին կետում նշվում է ապրանքային նշանի պետական գրանցման համարը.

2) 3.1-ին կետում նշվում են դիմողի անվանումը, եթե նա իրավաբանական անձ է,

կամ անունը, ազգանունը, եթե նա ֆիզիկական անձ է։ Ֆիզիկական անձի դեպքում

անվան և ազգանվան հետ միասին կարող է նշվել նաև հայրանունը.

3) 4-րդ կետում նշվում են ներկայացված դիմումով նամակագրություն վարելու և

դիմումի քննարկման ընթացքում իրավատիրոջ կամ նրա ներկայացուցչի հետ (նշանակված

1017k.voroshum.doc

լինելու դեպքում) անմիջական կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալները՝ փոստային

հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն.

4) 5-րդ կետում նշվում է տրամադրվող քաղվածքի տեսակը, ընդ որում՝

ա. 5.1-ին կետի վանդակը նշվում է այն դեպքում, երբ խնդրարկվում է սովորական

քաղվածք՝ առանց պետական գրանցամատյանում կատարված փոփոխությունների նշման,

բ. 5.2-րդ կետի վանդակը նշվում է այն դեպքում, երբ խնդրարկվում է ընդլայնված

քաղվածք, որը ներառում է այդ գրանցմանը վերաբերող՝ պետական գրանցամատյանում

կատարված բոլոր փոփոխությունները և գրառումները, այդ թվում՝ նաև տվյալներ

իրավատիրոջ փոփոխության և լիցենզիայի գրանցման մասին,

գ. 6-րդ կետում լրացվում են դրա ստորագրմանը վերաբերող տվյալները՝ դիմումն

ստորագրող ֆիզիկական անձի ստորագրությունը՝ նշելով նրա անունը (ցանկության դեպքում՝

նաև հայրանունը) կամ անվան (հայրանվան) սկզբնատառերը, ազգանունը և պաշտոնը,

դ. 6.1-ին կետում նշվում է ստորագրման թվականը,

ե. 7-րդ կետում նշվում է (նշվում են) տվյալներ վճարված պետական տուրքի

մասին՝ լրացվում է վճարված պետական տուրքի չափը` թվերով,

զ. 7.1-ին կետում նշվում է վճարման ձևը, օրինակ՝ բանկային անկանխիկ

փոխանցում։

39. Սույն կարգում նշված դիմումները, սույն կարգի համաձայն ստացած

հարցումների պատասխանները, ինչպես նաև օրենքով սահմանված պետական տուրքի

վճարման անդորրագրերը և դիմումներին կից փաստաթղթերը դիմողը կարող է

ներկայացնել գործակալություն՝ իր կողմից նախընտրած եղանակով՝ փոստով կամ կապի

միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝

էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված

էլեկտրոնային կապի այլ միջոցներով: Գործակալության կողմից կատարված հարցումները,

քաղվածքներն ուղարկվում են դիմողին նրա կողմից փաստաթղթի ներկայացման համար

ընտրված սկզբնական եղանակով կամ իր կողմից հետագայում ընտրած եղանակներից

մեկով՝ փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի

1017k.voroshum.doc

միջոցով (այդ թվում՝ դիմողի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև

օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով:

40. Եթե պարզվում է, որ դիմումին կից ներկայացվել է պետական տուրքի

վճարման անդորրագրի պատճենը, ապա գանձապետական առցանց կառավարման

համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով

գործակալությունը հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին: Եթե օրենքով

սահմանված պետական տուրքի վճարման վերաբերյալ տվյալը չի հայտնաբերվում

համապատասխան համակարգում, ապա դիմողին երեք աշխատանքային օրվա

ընթացքում ուղարկվում է ծանուցում՝ անդորրագրի բնօրինակը կամ տվյալ վճարման

իսկության վերաբերյալ ապացույցները երկամսյա ժամկետում ներկայացնելու

առաջարկությամբ։

41. Երկու ամսվա ընթացքում պետական տուրքի վճարման անդորրագրի

բնօրինակը չներկայացվելու կամ տվյալ վճարման իսկության մասին համապատասխան

համակարգի միջոցով չհավաստիանալու դեպքում դիմումը համարվում է չներկայացված,

ինչի մասին դիմողը երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է։

1017k.voroshum.doc

Ձև N 1

1017k.voroshum.doc

Ձև N 2

1017k.voroshum.doc

Դ Ի ՄՈՒ Մ

ապրանքային նշանի գրանցման զատման մասին

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախա-

րարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալություն

Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3

1. Խնդրարկվում է ստորև նշված գրանցման զատում

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է հետևյալ գրանցման բաժանմանը

2.1. գրանցման համարը`

3. Իրավատերը (իրավատերերը)`

3.1. նշվում են իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

3.2. իրավատիրոջ գտնվելու վայրը (բնակության վայրը)`

Հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

3.3. մեկից ավելի իրավատերեր (իրավատերերի մասին տվյալներն ըստ 3.1-3.2-րդ կետերի տրվում են առանձին

թերթի վրա)

4. Իրավատիրոջ ներկայացուցիչը՝

4.1. նշվում են ներկայացուցչի անվանումը կամ անունը, ազգանունը

5. Նամակագրության հասցեն (փոստային հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. փոստի հասցեն)

6. 2.1-ին կետում նշված գրանցումը բաժանվում է՝

6.1.

գրանցումների՝ դրանում թվարկված

ապրանքները և (կամ ) ծառայությունները բաշխելով հետևյալ կերպ՝

Հայտը Ապրանքները և (կամ ) ծառայությունները

6.2. սկզբնական գրանցում

6.3. զատված 1-ին գրանցում

1017k.voroshum.doc

6.4. զատված 2-րդ գրանցում

6.5. զատված 3-րդ գրանցում

Մնացած զատված գրանցումների տվյալները տրվում են լրացուցիչ թերթի վրա:

7. Ստորագրությունը

(անունը, ազգանունը, պաշտոնը)

7.1. թվականը 20 թ

7.2. Ստորագրողը իրավատերն է իրավատիրոջ ներկայացուցիչն է

8. Վճարված է

_ ______

դրամ պետական տուրք՝ անդորրագիրը կցվում է

8.1. վճարման ձևը

9. Դիմումին կից ներկայացվում են _____ լրացուցիչ թերթեր

այլ փաստաթղթեր

(յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը և թերթերի թիվը)

Ձև N 3

Դ Ի Մ ՈՒ Մ

ապրանքային նշանի պետական գրանցամատյանում

փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր

սեփականության գործակալություն

Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 3

1. Խնդրարկվում է ստորև նշված գրանցման մեջ կատարել սույն

դիմումում նշված փոփոխությունները

(լրացնում է գործակալությունը)

1017k.voroshum.doc

2. Սույն դիմումը վերաբերում է հետևյալ գրանցմանը (գրանցումներին)

2.1. գրանցման համարը (գրանցումների համարները)`

2.2. գրանցումների համարները տրված են առանձին թերթի վրա

3. Իրավատերը (իրավատերերը)`

3.1. (նշվում են իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

3.2. իրավատիրոջ գտնվելու վայրը (բնակության վայրը)`

Հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

3.3. մեկից ավելի իրավատերեր (իրավատերերի մասին տվյալներն ըստ 3.1-3.2-րդ կետերի տրվում են առանձին

թերթի վրա)

4. Իրավատիրոջ ներկայացուցիչը՝

4.1. (նշվում են ներկայացուցչի անվանումը կամ անունը, ազգանունը)

5. Նամակագրության հասցեն (փոստային հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. փոստի հասցեն)

6. Փոփոխությունը (փոփոխությունները)

6.1. տվյալները, որոնք պետք է փոփոխվեն՝ 6.2. Փոփոխված տեսքով տվյալները

1017k.voroshum.doc

6.1-ին և 6.2-րդ կետերում նշված տվյալների շարունակությունը տրվում է առանձին թերթի վրա:

7. Ստորագրությունը

(անունը, ազգանունը, պաշտոնը)

7.1. թվականը 20 թ

7.2.. ստորագրողը իրավատերն է իրավատիրոջ ներկայացուցիչն է

8. Վճարված է դրամ պետական տուրք՝

անդորրագիրը կցվում է

9. Դիմումին կից ներկայացվում են լրացուցիչ թերթեր

Ձև N 4

Դ Ի Մ ՈՒ Մ

պետական գրանցամատյանից քաղվածքներ

տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության տնտեսական

զարգացման և ներդրումների նախա- րարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալություն

Երևան 0010, Հանրապետության հրապարակ,

Կառավարական տուն, 3

1. Խնդրարկվում է տրամադրել քաղվածք (քաղվածքներ)

ապրանքային նշանների պետական գրանցամատյանից՝ ստորև նշված

գրանցման (գրանցումների) համար

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է հետևյալ գրանցմանը (գրանցումներին)

2.1. գրանցման համարը (գրանցումների համարները)

1017k.voroshum.doc

3. Դիմող

3.1. (նշվում է իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

4. Նամակագրության հասցեն՝

(փոստային հասցեն, հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն)

5. Քաղվածքի տեսակը

5.1. սովորական քաղվածք

5.2. ընդլայնված քաղվածք՝ պետական գրանցամատյանում կատարված փոփոխություններով և գրառումներով

6. Ստորագրությունը _____________________________

__________________________________________________________________________________ (անունը, ազգանունը, պաշտոնը)

6.1. թվականը ____________________20 թ.

7. Վճարված է պետական տուրք, անդորրագիրը կցվում է

7.1. վճարման ձևը _________________________________________________________________

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

»։

1017k.voroshum.doc


Législation Met en application (1 texte(s)) Met en application (1 texte(s)) Remplace (1 texte(s)) Remplace (1 texte(s))
Aucune donnée disponible

N° WIPO Lex AM047