关于知识产权 知识产权培训 树立尊重知识产权的风尚 知识产权外联 部门知识产权 知识产权和热点议题 特定领域知识产权 专利和技术信息 商标信息 工业品外观设计信息 地理标志信息 植物品种信息(UPOV) 知识产权法律、条约和判决 知识产权资源 知识产权报告 专利保护 商标保护 工业品外观设计保护 地理标志保护 植物品种保护(UPOV) 知识产权争议解决 知识产权局业务解决方案 知识产权服务缴费 谈判与决策 发展合作 创新支持 公私伙伴关系 人工智能工具和服务 组织简介 与产权组织合作 问责制 专利 商标 工业品外观设计 地理标志 版权 商业秘密 WIPO学院 讲习班和研讨会 知识产权执法 WIPO ALERT 宣传 世界知识产权日 WIPO杂志 案例研究和成功故事 知识产权新闻 产权组织奖 企业 高校 土著人民 司法机构 遗传资源、传统知识和传统文化表现形式 经济学 金融 无形资产 性别平等 全球卫生 气候变化 竞争政策 可持续发展目标 前沿技术 移动应用 体育 旅游 PATENTSCOPE 专利分析 国际专利分类 ARDI - 研究促进创新 ASPI - 专业化专利信息 全球品牌数据库 马德里监视器 Article 6ter Express数据库 尼斯分类 维也纳分类 全球外观设计数据库 国际外观设计公报 Hague Express数据库 洛迦诺分类 Lisbon Express数据库 全球品牌数据库地理标志信息 PLUTO植物品种数据库 GENIE数据库 产权组织管理的条约 WIPO Lex - 知识产权法律、条约和判决 产权组织标准 知识产权统计 WIPO Pearl(术语) 产权组织出版物 国家知识产权概况 产权组织知识中心 产权组织技术趋势 全球创新指数 世界知识产权报告 PCT - 国际专利体系 ePCT 布达佩斯 - 国际微生物保藏体系 马德里 - 国际商标体系 eMadrid 第六条之三(徽章、旗帜、国徽) 海牙 - 国际外观设计体系 eHague 里斯本 - 国际地理标志体系 eLisbon UPOV PRISMA UPOV e-PVP Administration UPOV e-PVP DUS Exchange 调解 仲裁 专家裁决 域名争议 检索和审查集中式接入(CASE) 数字查询服务(DAS) WIPO Pay 产权组织往来账户 产权组织各大会 常设委员会 会议日历 WIPO Webcast 产权组织正式文件 发展议程 技术援助 知识产权培训机构 COVID-19支持 国家知识产权战略 政策和立法咨询 合作枢纽 技术与创新支持中心(TISC) 技术转移 发明人援助计划(IAP) WIPO GREEN 产权组织的PAT-INFORMED 无障碍图书联合会 产权组织服务创作者 WIPO Translate 语音转文字 分类助手 成员国 观察员 总干事 部门活动 驻外办事处 职位空缺 采购 成果和预算 财务报告 监督
Arabic English Spanish French Russian Chinese
法律 条约 判决 按管辖区浏览

Customs Code of the Republic of Armenia of July 6, 2000, and its Amending Laws, 亚美尼亚

返回
WIPO Lex中的最新版本
详情 详情 版本年份 2014 日期 生效: 2001年1月1日 议定: 2000年7月6日 文本类型 知识产权相关法 主题 知识产权及相关法律的执行, 其他

可用资料

主要文本 相关文本
主要文本 主要文本 亚美尼亚语 Հայաստանի Հանրապետությանմաքսային Օրենսգիրք, Ընդունվել է 06.07.2000 եւ Փոփոխություններ Կատարելու Մասին Գործք        

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Ընդունվել է 06.07.2000

Բա ժի ն I Հ իմնական դր ու յթներ
Բա ժի ն II Մա քսա յի ն սա հ մա նով ա պր ա նքնե րի եւ տր ա նսպ որ տա յի ն միջո ցնե րի
տեղ ափո խո ւմը : Մա քսայի ն ռե ժի մնե ր
Բա ժի ն III Մաքսայի ն գոր ծի հ ետ կա պվ ա ծ գո ր ծու նե ու թյա ն որ ոշ տե սա կնե րը :
Լի ցե նզա վո րու մը եւ վեր ահ սկող ու թյու նը
Բա ժի ն IV Հ այա ստա նի Հա նր ապ ետո ւթյ ա ն մաքսա յի ն սահ մա նո վ տե ղափո խվ ող
ա պր ա նքնե րի մա քսա յին ա ր ժե քի որ ոշ ու մը
Բա ժի ն V Մաքսայի ն վ ճա ր ներ
Բա ժի ն VI Մաքսայի ն ձ եւա կեր պո ւմ
Բա ժի ն VII Մաքսայի ն հսկողո ւթյո ւ ն
Բա ժի ն VIII Ա ր ժո ւթայի ն հ սկող ու թյու ն
Բա ժի ն IX Ա պր ա նքի ծագմա ն եր կիր ը
Բա ժի ն X Օտարե ր կր իա որո շ ա նձա նց մաքսայի ն ար տո նու թյու ննե րը
Բա ժի ն XI Մաքսա յի ն վի ճա կագրո ւթյա ն եւ ա րտա քի ն տնտեսա կա ն գոր ծու նե ու թյա ն
ա պր ա նքա յի ն ա նվ ա նա ցա նկի վ ար ու մը
Բա ժի ն XII Մա քսա նե նգո ւթյո ւ նը , հե տա քննու թյու նը եւ մաքսա յի ն մար միննե ր ի
օպ երա տի վ -հ ետա խո ւզա կան գոր ծու նեո ւթյո ւ նը
Բա ժի ն XIII Մա քսա յի կանո ննե րի խախտու մնե րը եւ պա տա սխա նա տվ ու թյու նը դ րա նց
հ ա մա ր: Մաքսայի ն կա նո ննե րի խա խտմա ն վ երա բեր յա լ գո ր ծե րի վ ար ույթ ը
Բա ժի ն XIV Մա քսա յի ն մա ր մի ններ ի օժանդ ա կո ւթյ ու նը մտա վոր սե փա կա նո ւթյա ն
ի րա վո ւ նքի պ աշ տպ ա նու թյա նը
Բա ժի ն XV Որ ոշ ապր ա նքների տնօրի նու մը եւ ստա ցվա ծ մի ջո ցնե րի օգտա գոր ծու մը
Բա ժի ն XVI Մա քսա յի ն մա ր մի ններ ի պա շտո նատար ա նձ ի նք
Բա ժի ն XVII Եզր ափա կի չ դ րու յթ նե ր
ԲԱԺԻՆ I ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը

1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը կարգավորում է Հայաստանի

Հանրապետության մաքսային գործի հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը բաղկացած է սույն օրենսգրքից, մաքսային հարաբերությունները կարգավորող այլ օրենքներից եւ իրավական ակտերից:

Հոդված 2. Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենսգրքի իմաստով՝
ա) ապրանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող բոլոր տեսակի առարկաներն ու իրերը, այլ գույքը, այդ թվում՝ արժույթը, արժութային արժեքները, էլեկտրական, ջերմային եւ այլ տեսակի էներգիան, փոխադրամիջոցները, բացառությամբ սույն հոդվածի «բ» կետով սահմանված տրանսպորտային միջոցների.
բ) տրանսպորտային միջոցներ են համարվում բոլոր տեսակի փոխադրամիջոցները, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ուղեւորների եւ ապրանքների միջազգային տեղափոխման նպատակով, այդ թվում՝ բեռնարկղերը (կոնտեյներները) եւ այլ օժանդակ փոխադրամիջոցները.
գ) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխում է համարվում ապրանքների եւ տրանսպորտային միջոցների ներսբերումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք կամ դուրսհանումն այդ տարածքից՝ ներառյալ միջազգային փոստային առաքումները, խողովակաշարով եւ էլեկտրահաղորդման գծերով փոխադրումները.
դ) ներմուծում է համարվում ապրանքների եւ տրանսպորտային միջոցների ներսբերումը
Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք.
ե) արտահանում է համարվումապրանքների եւ տրանսպորտային միջոցների դուրսհանումը
Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից.
զ) ներմուծման կամ արտահանման պահ է համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանն ապրանքների եւ տրանսպորտային միջոցների հատելու պահը.
է) անձինք են համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների մասնակիցները եւ պոտենցիալ մասնակիցները.
ը) Հայաստանի Հանրապետության անձինք են համարվում Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում մշտապես կամ առավելապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ
ձեռնարկատերերը եւ կազմակերպությունները.
թ) օտարերկրյա անձինք են համարվում սույն հոդվածի «ը» կետում չնշված անձինք.
ժ) ապրանքներ տեղափոխող անձ է համարվում ապրանքների սեփականատեր, գնորդ հանդիսացող կամ ապրանքների նկատմամբ տիրապետման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքներն իր անունից սույն օրենսգրքով նախատեսված կարգով տնօրինման լիազորություններով օժտված անձը.
ժա) հայտարարատու է համարվում ապրանքներ տեղափոխող կամ մաքսային բրոքեր (միջնորդ) հանդիսացող անձը, որը մաքսային մարմիններում հայտարարագրում եւ ներկայացնում է ապրանքները եւ տրանսպորտային միջոցները.
ժբ) փոխադրող է համարվում ապրանքները փաստացի տեղափոխող կամ տրանսպորտային միջոցի օգտագործման համար պատասխանատու անձը.
ժգ) մաքսային ռեժիմ է համարվումմաքսային քաղաքականության իրագործումը կանոնակարգող դրույթների համախումբը, որը որոշում է մաքսային սահմանով
ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման նպատակը եւ կանոնակարգում է մաքսային սահմանով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման կապակցությամբ առաջացող հարաբերությունները.
ժդ) բացթողում է համարվում մաքսային մարմինների կողմից մաքսային համապատասխան ձեւակերպումներ իրականացնելուց հետո ապրանքները կամ տրանսպորտային միջոցները սույն հոդվածի «ը» եւ «թ» կետերում թվարկված անձանց տրամադրելը.
ժե) մաքսային ձեւակերպում է համարվումսույն օրենսգրքին եւ այլ իրավական ակտերին համապատասխան ապրանքների եւ տրանսպորտային միջոցների բացթողման համար սահմանված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը՝ մինչեւ որոշակի մաքսային ռեժիմով դրանց բացթողումը.
ժզ) մաքսային հսկողություն է համարվումՀայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերով ամրագրված դրույթների
պահպանման նպատակով մաքսային մարմինների կողմից իրականացվող միջոցառումների համակարգը.
ժէ) ոչ սակագնային կարգավորման միջոցներ են համարվում օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված այն միջոցները, որոնք, ուղղակիորեն չազդելով մաքսային վճարների մեծության վրա, սահմանափակում են ապրանքների եւ տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծումը եւ Հայաստանի Հանրապետությունից արտահանումը.
ժը) մաքսային վճարներ են համարվումՀայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման համար մաքսային
մարմինների կողմից գանձվող՝ օրենքով սահմանված մաքսատուրքը, հարկերը, տուրքերը եւ
այլ պարտադիր վճարները.
ժթ) անհաղթահարելի ուժ է համարվում սույն օրենսգրքի համաձայն անձի ստանձնած պարտավորությունների կատարմանը խոչընդոտող՝ նրա կամքից անկախ գործող եւ անկասելի ուժը կամ երեւույթը.
ի) սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցներ են համարվում ոչ սակագնային կարգավորման այն միջոցները, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում ընդունված որակական եւ այլ ստանդարտներին, ինչպես նաեւ միջազգայնորեն ընդունված եւ Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված չափանիշներին չհամապատասխանող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային սահմանով տեղափոխումը կասեցնելուն:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության մաքսային գործը

Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգը եւ պայմանները, մաքսային վճարների գանձումը, մաքսային ձեւակերպումները, մաքսային հսկողությունը եւ մաքսային քաղաքականության իրագործման
այլ միջոցները:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության մաքսային քաղաքականությունը

1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է միասնական մաքսային քաղաքականություն, որը Հայաստանի Հանրապետության համընդհանուր տնտեսական քաղաքականության անբաժանելի մասն է:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային քաղաքականության նպատակներն են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով եւ մաքսային տարածքում ապրանքաշրջանառության մաքսային հսկողության, ինչպես նաեւ մաքսային

քաղաքականության իրագործման այլ միջոցների արդյունավետ կիրառումը, մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական անկախության եւ անվտանգության ապահովմանը, ներքին շուկայի պաշտպանությանը, ազգային տնտեսության զարգացմանն ուղղված տնտեսական քաղաքականության այլ խնդիրների իրագործումը եւ աջակցությունը:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքը եւ մաքսային սահմանը

1. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքն ընդգրկում է Հայաստանի

Հանրապետության ցամաքային, ջրային եւ օդային տարածքը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են լինել ազատ մաքսային պահեստներ: Վերջիններիս տարածքները համարվում են որպես Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս գտնվող տարածքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի, ինչպես նաեւ ազատ մաքսային պահեստների սահմանագծերը համարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը:

ԳԼՈՒԽ II
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 6. Մաքսային գործի ղեկավարումը

Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործի ղեկավարումը, կազմակերպումն ու վերահսկողությունն իրականացնում է պետական լիազոր մարմինը (այսուհետ՝ վերադաս մաքսային մարմին):

Հոդված 7. Մաքսային մարմինները

1. Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործն իրականացնում են մաքսային մարմինները, որոնք հանդիսանում են իրավապահ մարմիններ:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն են՝

ա) վերադաս մաքսային մարմինը.
բ) վերադաս մաքսային մարմնի տարածաշրջանային մաքսատները.
գ) վերադաս մաքսային մարմնի մաքսային կետերը:
3. Վերադաս մաքսային մարմնի տարածաշրջանային մաքսատները եւ մաքսային կետերն ստեղծվում, վերակազմակերպվում եւ լուծարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

4. Վերադաս մաքսային մարմնի տարածաշրջանային մաքսատները եւ մաքսակետերը գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տարածքներում՝ վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:

Հոդված 8. Մաքսային լաբորատորիաները եւ ուսումնական հաստատությունները

1. Մաքսային գործի իրականացման նպատակներով ապրանքների փորձաքննության եւ հետազոտության համար կարող են ստեղծվել մաքսային լաբորատորիաներ։

2. Մաքսային գործի բնագավառում գիտահետազոտական գործունեության իրականացման, կադրերի պատրաստման եւ վերապատրաստման նպատակով կարող են ստեղծվել մասնագիտացված ուսումնական հաստատություններ։

Հոդված 9. Մաքսային մարմինների հիմնական խնդիրները

1. Մաքսային մարմինների հիմնական խնդիրներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության տնտեսական ինքնիշխանության, տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի եւ ներքին շուկայի պաշտպանվածության ապահովումը.
բ) մաքսային օրենսդրության դրույթների կիրառման ապահովումը եւ մաքսային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, մաքսային օրենսդրության խախտումների կանխարգելումը, կանխումը, բացահայտումը, մաքսային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարման հետեւանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտքերի գանձման գծով աշխատանքների իրականացումը.
գ) առեւտրատնտեսական հարաբերություններում մաքսային կարգավորման մաքսային օրենս-դրությամբ սահմանված միջոցների կիրառումը, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառումը, մաքսային վճարների գանձումը եւ փոխանցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
դ) մաքսային հսկողության ու մաքսային ձեւակերպումների իրականացումը եւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքաշրջանառության եւ ուղեւորաշրջանառության խթանմանը նպաստող պայմանների ստեղծումը.
ե) մաքսանենգության, ինչպես նաեւ մաքսային սահմանով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխմանը վերաբերող մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումների դեմ պայքարը, թմրամիջոցների, զենքի, մշակութային, պատմական եւ հնագիտական նշանակություն ունեցող առարկաների, մտավոր սեփականության օբյեկտների, ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների եւ բուսատեսակների, դրանց մասերի եւ այլ ապրանքների` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապօրինի տեղափոխման կանխարգելումը, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին աջակցումը.
զ) Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի զարգացմանն աջակցումը.
է) սպառողների շահերի պաշտպանության նպատակով ներմուծվող ապրանքների որակի ապահովմանը նպատակաուղղված միջոցառումներին աջակցումը.
ը) մաքսային գործին վերաբերող հարցերում միջազգային պայմանագրերով նախատեսված Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը եւ իրավունքների իրացումը, համագործակցությունն օտարերկրյա պետությունների մաքսային եւ իրավասու
այլ մարմինների, մաքսային գործին վերաբերող հարցերով զբաղվող միջազգային
կազմակերպությունների հետ.
թ) Հայաստանի Հանրապետության մաքսային վիճակագրության վարումը.
ժ) մաքսային գործի վերլուծումը, հետազոտումը եւ մաքսային գործի բնագավառում խորհրդատվական աշխատանքների կատարումը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված խնդիրները մաքսային մարմիններն իրականացնում են մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ իրենց իրավասության շրջանակում:

Հոդված 10. Վերադաս մաքսային մարմնի նորմատիվ ակտերը

Սույն օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում վերադաս մաքսային մարմինն ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:

Հոդված 11. Մաքսային մարմինների տարբերանշանը

Մաքսային մարմինները, դրանց տրանսպորտային միջոցներն ունեն տարբերանշան, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 12. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք

Մաքսային մարմիններում որպես պաշտոնատար անձ կարող է աշխատել միայն Հայաստանի
Հանրապետության քաղաքացին:

Հոդված 13. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ապօրինի գործողությունների կատարման կամ անգործության համար կրում են պատասխանատվություն՝ սույն օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Հոդված 14. Մաքսային մարմինների համագործակցությունն այլ անձանց հետ

1. Պետական մարմինները եւ դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց իրավասության շրջանակներումօժանդակել մաքսային մարմիններին՝ նրանց առջեւ դրված խնդիրների լուծման գործում:

2. Մաքսային մարմինները մաքսային գործի իրականացման նպատակով համագործակցում

են այլ անձանց հետ:

3. Օրենքով սահմանված դեպքերում մաքսային մարմինների իրավասության շրջանակին դասվող որոշակի գործառույթներ մաքսային մարմինների նախաձեռնությամբ եւ հսկողության ներքո կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության այլ անձանց կողմից։

Հոդված 15. Մաքսային մարմիններին տարածքների, գրասենյակների,պահեստների,

սարքավորումների, կապի միջոցների տրամադրումը

Այն կազմակերպությունները, հիմնարկները եւ ֆիզիկական անձինք, որոնք շահագրգռված են իրենց տարածքում մաքսային ձեւակերպումներ իրականացնելու համար, անվճար կարգով մաքսային մարմիններին են տրամադրում անհրաժեշտ տարածքներ, գրասենյակներ, պահեստներ, սարքավորումներ, կապի միջոցներ:

Հոդված 16. Մաքսային մարմիններին մաքսային գործի իրականացման նպատակով տրամադրված տեղեկատվությունը

1. Սույն օրենսգրքի եւ այլ իրավական ակտերի համաձայն՝ մաքսային մարմիններին մաքսային գործի իրականացման նպատակով տրամադրված տեղեկատվությունը մաքսային մարմինների կողմից չի կարող օգտագործվել այլ նպատակներով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Պետական, բանկային, առեւտրական, ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները մաքսային մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից չեն կարող հրապարակվել, օգտագործվել անձնական նպատակների համար, տրամադրվել երրորդ անձանց, այդ թվում՝ պետական մարմինների, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, երբ մաքսային մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք վերադաս մաքսային մարմնի թույլտվությամբ օրենքով սահմանված իրավասություն ունեցող երրորդ

անձանց են տրամադրում համապատասխան տեղեկատվություն եւ փաստաթղթերի բնօրինակներ կամ պատճեններ:

Հոդված 17. Մաքսային մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց որոշումների,

գործողությունների կամ անգործության բողոքարկումը

Մաքսային մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված որոշումները, իրականացրած գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
ԲԱԺԻՆ II
ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ: ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐ
ԳԼՈՒԽ III
ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

Հոդված 18. Ապրանքների եւ տրանսպորտային միջոցների ներմուծման եւ արտահանման իրավունքը

1. Անձինք հավասար հիմունքներով իրավունք ունեն Հայաստանի Հանրապետություն ներմուծել եւ Հայաստանի Հանրապետությունից արտահանել ապրանքներ եւ տրանսպորտային միջոցներ՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով:

2. Ապրանքները եւ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխող անձանց իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում:

Հոդված 19. Ապրանքների եւ տրանսպորտային միջոցների ներմուծման եւ արտահանման արգելումը

1. Ապրանքները եւ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը եւ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանելը կարող են արգելվել սույն օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով սահմանված այն դեպքերում, երբ այդ ապրանքները եւ տրանսպորտային միջոցները վտանգ են ներկայացնում պետական եւ ազգային անվտանգության, հասարակական կարգի, մարդու կյանքի եւ առողջության, կենդանական եւ բուսական աշխարհի, շրջակա միջավայրի, բնակչության բարոյական արժեքների, պատմական, մշակութային եւ հնագիտական արժեքների, անձանց սեփականության (այդ թվում՝ մտավոր), իրավունքների եւ օրինական շահերի համար:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները համապատասխանաբար ենթակա են անմիջապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրսհանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք վերադարձման, եթե

չի նախատեսվում դրանց առգրավում՝ օրենքով սահմանված կարգով: Նշված ապրանքների՝
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրսհանումը կամ Հայաստանի Հանրապետության տարածք վերադարձը կատարվում է տեղափոխող կամ փոխադրող անձի կողմից՝ սեփական միջոցների հաշվին: Ապրանքների եւ տրանսպորտային միջոցների դուրսհանման կամ վերադարձի անհնարինության կամ ապրանքներ տեղափոխող անձի կողմից չիրականացման դեպքում դրանք ենթակա են՝
ա) հանձնման՝ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը ոչ ավելի, քան 10 օր ժամկետով՝ մինչեւ համապատասխան մաքսային ռեժիմով դրանց բացթողումը, իսկ նշված ժամկետը լրանալուց հետո՝ վերցման՝ օրենքով սահմանված կարգով.
բ) հայտարարագրման՝ «ոչնչացում» մաքսային ռեժիմով՝ ապրանքներ տեղափոխող անձի ցանկությամբ:

Հոդված 20. Ապրանքների եւ տրանսպորտային միջոցների ներմուծման եւ արտահանման սահմանափակումը

1. Ապրանքների եւ տրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման եւ Հայաստանի Հանրապետությունից արտահանման համար, ելնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության, միջազգային պարտավորությունների կատարման, տնտեսական անկախության եւ անվտանգության, ներքին սպառողական շուկայի պաշտպանության նկատառումներից, ինչպես նաեւ ի պատասխան օտարերկրյա պետությունների կամ դրանց միությունների կողմից Հայաստանի Հանրապետության անձանց նկատմամբ խտրական կամ իրավունքները սահմանափակող այլ միջոցառումների կիրառման, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Հայաստանի Հանրապետության օրենքների եւ միջազգային պայմանագրերի համաձայն:

2. Սույն օրենսգրքի 19 հոդվածի 1-ին եւ 20 հոդվածի 1-ին կետերի դրույթների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

ա) սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով առանձին ապրանքատեսակների տեղափոխման արգելքներ` ըստ սույն օրենսգրքով սահմանված մաքսային ռեժիմների.
բ) կարող է սահմանել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով որոշակի ապրանքատեսակների տեղափոխման սահմանափակումներ` ըստ սույն օրենսգրքով սահմանված մաքսային ռեժիմների:

Հոդված 21. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգը

1. Ապրանքները եւ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվում են համաձայն սույն օրենսգրքով սահմանված մաքսային ռեժիմների։

2. Վերադաս մաքսային մարմնի նախանշած սահմանային մաքսային կետերում ապրանքներն

ու տրանսպորտային միջոցները կարող են փոխադրվել շաբաթվա բոլոր օրերին՝ շուրջօրյա:
ԳԼՈՒԽ IV
ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐ

Հոդված 22. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման մաքսային ռեժիմները

1. Մաքսային գործի իրականացման նպատակով սահմանվում են հետեւյալ մաքսային ռեժիմները՝

ա) ներմուծում՝ ազատ շրջանառության համար.
բ) վերաներմուծում.
գ) տարանցիկ փոխադրում.
դ) ներմուծում մաքսային պահեստ.
ե) ներմուծում անմաքս առեւտրի խանութ.
զ) ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար.
է) ժամանակավոր ներմուծում.
ը) ժամանակավոր արտահանում.
թ) ներմուծում ազատ մաքսային պահեստ.
ժ) ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար.
ժա) արտահանում՝ ազատ շրջանառության համար.
ժբ) վերաարտահանում.
ժգ) սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության.
ժդ) ոչնչացում:

2. Օրենքով կարող են սահմանվել այլ մաքսային ռեժիմներ:

Հոդված 23. Մաքսային ռեժիմի ընտրությունը եւ փոփոխությունը

1. Անկախ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների բնույթից եւ քանակից՝ անձն իրավունք ունի ընտրել կամ փոխել մաքսային ռեժիմը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման համար սահմանված մաքսային ռեժիմը կարող է փոփոխվել դրանց՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բացթողումից հետո այն ժամանակահատվածում, որի ընթացքում սույն օրենսգրքի համաձայն դրանք գտնվում են մաքսային հսկողության ներքո: Սույն կանոնին ենթակա չէ «ներմուծում ազատ մաքսային պահեստ» մաքսային ռեժիմի փոփոխությունը, որը կատարվում է սույն հոդվածի 3-րդ կետի դրույթների համաձայն:

3. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման համար սահմանված «ներմուծում ազատ մաքսային պահեստ» մաքսային ռեժիմը կարող է փոփոխվել դրանց Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բացթողումից հետո այն ժամանակահատվածում, որի ընթացքում դրանք պահպանվում են ազատ մաքսային պահեստում:

Հոդված 24. Մաքսային ռեժիմների կարգավորումը

Մաքսային ռեժիմներին վերաբերող՝ սույն օրենսգրքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Հոդված 25. «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» ռեժիմը

1. «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» ռեժիմը կարգավորում է ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք՝ առանց հետագա արտահանման պարտավորության:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում օրենքով սահմանված չափով եւ դեպքերում՝

ա) գանձվում են մաքսային վճարներ.
բ) կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ։

Հոդված 26. «Վերաներմուծում» ռեժիմը

1. «Վերաներմուծում» ռեժիմը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար», «ժամանակավոր արտահանում» ռեժիմներով արտահանված ապրանքների եւ «արտահանում՝ ազատ շրջանառության համար» ռեժիմով արտահանված՝ Հայաստանի Հանրապետության ծագման ապրանքների հետադարձ ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում՝

ա) գանձվում են միայն մաքսավճարներ, բացառությամբ այն դեպքերի, երբ այս ռեժիմով ներմուծվում են նախկինում «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքներ, որոնցից մաքսային վճարների գանձումն իրականացվում է սույն օրենսգրքի 48 հոդվածի 3-րդ կետի համաձայն.
բ) մինչեւ մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից

«արտահանում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների ներմուծման դեպքում վերադարձվում են նախկինում դրանց արտահանման համար գանձված մաքսատուրքի գումարները.

գ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների.
դ) պահանջվում է արտահանման պահի համեմատ վերաներմուծվող ապրանքների բնական մաշվածության եւ ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետեւանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների բացակայություն: Սույն պահանջը չի վերաբերում «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» ռեժիմով նախկինում արտահանված ապրանքների վերամշակման հետեւանքով կատարված փոփոխություններին:

Հոդված 27. «Տարանցիկ փոխադրում» ռեժիմը

1. «Տարանցիկ փոխադրում» ռեժիմը կարգավորում է մաքսային հսկողության ներքո,

ապրանքները երկու մաքսային կետերի միջեւ առանց բեռնագիրը փոխելու տեղափոխելը:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում՝

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի եւ օրենքով սահմանված դեպքերում՝ այլ վճարների.
բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սույն օրենսգրքով, այլ օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այս մաքսային ռեժիմի համար նախատեսված դեպքերի.
գ) պահանջվում է երկու մաքսային կետերի միջեւ ապրանքների տեղափոխման ավարտ առավելագույնը տասն օրվա ընթացքում, իսկ անհաղթահարելի ուժի ազդեցության դեպքում՝ նշված ժամկետում այդ ապրանքների հանձնում մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը.
դ) պահանջվում է բնական մաշվածության եւ ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետեւանքով առաջացած փոփոխություններից բացի ապրանքների այլ փոփոխության բացառում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է՝

ա) այն ապրանքների ցանկը, որոնց տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով ենթակա է լիցենզավորման եւ վերջինիս իրականացման կարգը.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման կարգը.
գ) ապրանքների տարանցիկ փոխադրման պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը:

Հոդված 28. Տարանցիկ փոխադրման պատասխանատուն եւ նրա պատասխանատվությունը

1. Սույն օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների «տարանցիկ փոխադրում» ռեժիմով տեղափոխման համար նախատեսված պատասխանատվությունը կրում է ապրանքներ տեղափոխող անձը:

2. «Տարանցիկ փոխադրում» ռեժիմով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման, կորստի կամ առանց մաքսային մարմինների թույլտվության այլ պատճառով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից ելքի մաքսային կետ դրանք չհասցնելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է տարանցիկ փոխադրման համար սահմանված ժամկետին հաջորդող տասնօրյա ժամկետում վերահայտարարագրել «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով՝ վճարելով այդ մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարները եւ դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը՝ հաշվարկված ապրանքների ներմուծման օրվանից:

3. Անկախ սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներից՝ ապրանքներ տեղափոխող անձն ազատվում է «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների վճարումից, եթե ապրանքները եւ տրանսպորտային

միջոցները ոչնչացել կամ անվերադարձ կորսվել են անհաղթահարելի ուժի ազդեցության, բնական մաշվածության կամ տեղափոխման ոչ բնականոն պայմանների հետեւանքով կամ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության հետեւանքով, եւ այդ փաստը հաստատվում է փաստաթղթերով:

Հոդված 29. «Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմը

1. «Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմը կարգավորում է ապրանքները սույն օրենսգրքով նախատեսված մաքսային պահեստներում մաքսային հսկողության ներքո պահպանելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծելը:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում՝

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.
բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սույն օրենսգրքով այս մաքսային ռեժիմի համար սահմանված դեպքերի:

Հոդված 30. «Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով ապրանքների տեղաբաշխման պահանջները

1. «Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմը կարող է կիրառվել այն ապրանքների համար,

որոնց ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք արգելված չէ:

2. Այն ապրանքները, որոնք կարող են վնաս պատճառել մաքսային պահեստում գտնվող մյուս ապրանքներին, պետք է պահպանվեն հատուկ հարմարեցված պահեստներում:

Հոդված 31. «Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով ապրանքների պահպանման տեւողությունը

1. «Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով ապրանքները կարող են պահվել մինչեւ մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետը կարող է սահմանափակվել մաքսային մարմինների կողմից՝ ելնելով ապրանքների օգտագործման ժամկետից եւ պահպանման առանձնահատկություններից:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո ապրանքները տասնօրյա ժամկետում ենթակա են հայտարարագրման այլ մաքսային ռեժիմով կամ հանձնման մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:

Հոդված 32. «Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով պահպանվող ապրանքների նկատմամբ կիրառվող գործողությունները

«Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով պահպանվող ապրանքների նկատմամբ կարող

են կիրառվել հետեւյալ գործողությունները՝
ա) ապրանքների պահպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովում.
բ) մաքսային մարմնի թույլտվությամբ ապրանքների նախապատրաստում հետագա առաքման եւ վաճառքի համար, խմբաքանակների բաժանում, տեսակավորում, փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, բեռնում, բեռնաթափում, դրոշմավորում
եւ ցանկացած այլ գործողություն, որը չի հանգեցնում ապրանքի հատկանիշների եւ նպատակային նշանակության փոփոխության։

Հոդված 33. «Ներմուծում անմաքս առեւտրի խանութ» ռեժիմը

1. «Ներմուծում անմաքս առեւտրի խանութ» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող անմաքս առեւտրի իրականացման վայրեր:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից անմաքս առեւտրի իրականացման վայրեր ապրանքների ներմուծմանը պետք է նախորդի այդ ապրանքների` սույն օրենսգրքով սահմանված կարգով բացթողումը՝ «արտահանում՝ ազատ շրջանառության համար» կամ

«վերաարտահանում» ռեժիմով:

3. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում՝

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.
բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների:

4. Մաքսային այս ռեժիմը չի կարող կիրառվել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման եւ այդ տարածքից արտահանման համար արգելված ապրանքների նկատմամբ:

Հոդված 34. «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» ռեժիմը

1. «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» ռեժիմը կարգավորում է ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք վերամշակման նպատակով եւ հետագա արտահանման պայմանով ներմուծելը:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում՝

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի եւ սույն օրենսգրքով եւ
այլ օրենքներով այս մաքսային ռեժիմի համար սահմանված դեպքերում՝ այլ վճարների.
բ) մաքսային մարմինների կողմից վերամշակման նպատակով ապրանքների ներմուծումը թույլատրվում է սույն օրենսգրքի 35 հոդվածում նշված մարմնի եզրակացության հիման վրա՝ հայտարարատուի խնդրարկած, սակայն ներմուծման պահից մեկ տարին չգերազանցող ժամկետում.
գ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ձեւակերպվեն «վերաարտահանում» ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, որի ընթացքում հետադարձ արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված:

3. Այս մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքներն արտահանելիս «վերաարտահանում» մաքսային ռեժիմով մաքսային ձեւակերպումների ժամանակ ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է վճարել վերամշակված ապրանքների արտահանման համար

«վերաարտահանում» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների եւ վերամշակման նպատակով ներմուծված ապրանքների համար «վերաարտահանում» մաքսային ռեժիմով հաշվարկվող մաքսային վճարների դրական տարբերությունը, բացառությամբ մաքսավճարի, որը հաշվարկվում է առանց նվազեցումների:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծված ապրանքների համար սահմանված «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» ռեժիմի «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» ռեժիմով փոխարինման դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է վճարել «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» ռեժիմով նախատեսված մաքսային վճարները եւ դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը՝ հաշվարկված այդ ապրանքների ներմուծման պահից:

Հոդված 35. «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունը

Ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 36. «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու կամ մասնակի արտահանելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձանց համար ծագող պարտավորությունները

«Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու կամ մասնակի արտահանելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը, եթե վերամշակման նպատակով ներմուծված եւ սահմանված ժամկետում չարտահանված ապրանքները չի հանձնել մաքսային մարմինների ժամանակավոր պահպանմանը, պարտավոր է՝

ա) դրանց արտահանման համար սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում վճարել «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարները եւ դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը՝ հաշվարկված ապրանքների ներմուծման օրվանից, կամ՝
բ) սույն հոդվածի «ա» կետում նշված ժամկետում ապրանքներն արտահանելու դեպքում վճարել «ա» կետում նշված տույժերը՝ հաշվարկված այդ ապրանքներն արտահանելու համար սահմանված ժամկետի ավարտի օրվանից:

Հոդված 37. «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմը

1. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների հետադարձ արտահանման պայմանով ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում՝

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի եւ սույն օրենսգրքով եւ
այլ օրենքներով նախատեսված դեպքերում՝ այլ վճարների.
բ) ապրանքների բացթողումը «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա վերադաս մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով, բացառությամբ օտարերկրյա պետությունների դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին եւ դրանց անձնակազմին պատկանող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների.
գ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների եւ սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով նախատեսված դեպքերում՝ այլ միջոցների.
դ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է վերահայտարարագրվեն «վերաարտահանում» ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, որի ընթացքում հետադարձ արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված.
ե) արգելվում են բնական մաշվածության եւ ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետեւանքով առաջացած փոփոխություններից բացի ապրանքների այլ փոփոխությունները:

Հոդված 38. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի կիրառման սահմանափակումները

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում էայն ապրանքների ցանկը, որոնց ժամանակավոր ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք արգելվում է:

Հոդված 39. «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ապրանքների ներմուծման ժամկետների նկատմամբ հսկողությունը

«Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծման ժամկետները հսկվում են մաքսային մարմինների կողմից:

Հոդված 40. «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծված ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու կամ մասնակի արտահանելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձանց համար ծագող պարտավորությունները

«Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծված ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու կամ մասնակի արտահանելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը, եթե սահմանված ժամկետում չարտահանված ապրանքները չի հանձնել մաքսային մարմինների պատասխանատու պահպանմանը, պարտավոր է՝

ա) այդ ապրանքների արտահանման համար սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում դրանք վերահայտարարագրել «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» կամ «վերաներմուծում» մաքսային ռեժիմով՝ վճարելով այդ ռեժիմով նախատեսված մաքսային վճարները եւ դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը՝ հաշվարկված այդ ապրանքներն արտահանելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից, կամ՝
բ) սույն հոդվածի «ա» ենթակետում նշված ժամկետում ապրանքներն արտահանելու դեպքում վճարել նույն ենթակետում նշված տույժերը՝ հաշվարկված դրանք արտահանելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից:

Հոդված 41. «Ժամանակավոր արտահանում» ռեժիմը

1. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմը կարգավորում է հետագա ներմուծման պայմանով ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում՝

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի եւ սույն օրենսգրքով եւ
այլ օրենքներով նախատեսված դեպքերում՝ այլ վճարների.
բ) ապրանքների բացթողումը «ժամանակավոր արտահանում» ռեժիմով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա վերադաս մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել այդ ժամկետը՝ արտահանման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով.
գ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների եւ սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով նախատեսված դեպքերում՝ այլ միջոցների.
դ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ներմուծվեն Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք՝ «վերաներմուծում» ռեժիմով.
ե) արգելվում են բնական մաշվածության եւ ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետեւանքով առաջացած փոփոխություններից բացի ապրանքների այլ փոփոխություններ:

Հոդված 42. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի կիրառման սահմանափակումները

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն ապրանքների ցանկը, որոնց բացթողումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից «ժամանակավոր արտահանում» ռեժիմով արգելվում է:

Հոդված 43. «Ժամանակավոր արտահանում» ռեժիմով ապրանքների արտահանման ժամկետների նկատմամբ հսկողությունը

«Ժամանակավոր արտահանում» ռեժիմով ապրանքների արտահանման ժամկետները հսկվում են մաքսային մարմինների կողմից:

Հոդված 44. «Ժամանակավոր արտահանում» ռեժիմով արտահանված ապրանքները սահմանված ժամկետում չներմուծելու կամ մասնակի ներմուծելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձանց համար ծագող պարտավորությունները

«Ժամանակավոր արտահանում» ռեժիմով արտահանված ապրանքները սահմանված ժամկետում չներմուծելու կամ մասնակի ներմուծելու դեպքում, եթե Հայաստանի

Հանրապետության մաքսային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ, ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է՝
ա) դրանց ներմուծման համար սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում չներմուծված ապրանքները վերահայտարարագրել «արտահանում՝ ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» մաքսային ռեժիմով՝ վճարելով այդ ռեժիմով նախատեսված մաքսային վճարները եւ դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը՝ հաշվարկված այդ ապրանքները ներմուծելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից, կամ՝
բ) սույն հոդվածի «ա» ենթակետում նշված ժամկետում դրանք ներմուծելու դեպքում վճարել նույն ենթակետում նշված տույժերը՝ հաշվարկված այդ ապրանքները ներմուծելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից:

Հոդված 45. «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմը

1. «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմը կարգավորում է սույն օրենսգրքով նախատեսված ազատ մաքսային պահեստներում առանց մաքսային հսկողություն պահպանելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ապրանքներ ներմուծելը:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում՝

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.
բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված միջոցների:

3. «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք կարող են ներմուծվել «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» ռեժիմի համար նախատեսված կարգով:

4. «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից կարող են արտահանվել «արտահանում՝ ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» ռեժիմներով՝ առանց մաքսային վճարների գանձման եւ ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման:

5. Մաքսային այս ռեժիմը չի կարող կիրառվել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման եւ արտահանման համար արգելված ապրանքների նկատմամբ:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել ազատ մաքսային պահեստներում որոշ ապրանքների պահպանման արգելքներ եւ սահմանափակումներ:

Հոդված 46. «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքների նկատմամբ գործողությունները

1. «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքների նկատմամբ կարող են կիրառվել հետեւյալ գործողությունները՝

ա) ապրանքների պահպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովում.
բ) ապրանքների նախապատրաստում հետագա առաքման եւ վաճառքի համար, խմբաքանակների բաժանում, տեսակավորում, փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, բեռնում, բեռնաթափում, դրոշմավորում եւ ցանկացած այլ գործողություն, որը չի հանգեցնում ապրանքի հատկանիշների եւ նպատակային նշանակության փոփոխության.
գ) մեծածախ վաճառք:

2. Մաքսային մարմիններն իրավունք ունեն արգելել ազատ մաքսային պահեստում այն անձանց գործունեությունը, որոնք չեն կատարում սույն օրենսգրքի եւ իրավական այլ ակտերի պահանջները, ինչպես նաեւ նրանց մուտքը՝ ազատ մաքսային պահեստ:

Հոդված 47. «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով ապրանքների պահպանման տեւողությունը

1. «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով ապրանքները կարող են պահպանվել մինչեւ 3 տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետը կարող է սահմանափակվել մաքսային մարմինների կողմից՝ ելնելով ապրանքների օգտագործման ժամկետից եւ պահպանման առանձնահատկություններից:

Հոդված 48. «Ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» ռեժիմը

1. «Ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» ռեժիմը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից վերամշակման նպատակով եւ հետագա ներմուծման պայմանով ապրանքներ արտահանելը:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում՝

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.
բ) մաքսային մարմինների կողմից վերամշակման նպատակով ապրանքների արտահանումը թույլատրվում է սույն օրենսգրքի 49 հոդվածում նշված մարմնի եզրակացության հիման վրա՝ հայտարարատուի խնդրարկած, սակայն արտահանման պահից մեկ տարին չգերազանցող ժամկետում.
գ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ներմուծվեն Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք՝ «վերաներմուծում» ռեժիմով, կամ ձեւակերպվեն «արտահանում՝ ազատ շրջանառության համար» ռեժիմով, կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:

3. Այս ռեժիմով արտահանված ապրանքները ներմուծելիս «վերաներմուծում» ռեժիմով մաքսային ձեւակերպումների ժամանակ ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է վճարել վերամշակված ապրանքների ներմուծման համար «վերաներմուծում» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների եւ վերամշակման նպատակով արտահանված ապրանքների համար «վերաներմուծում» մաքսային ռեժիմով հաշվարկվող մաքսային վճարների տարբերությունը, բացառությամբ մաքսավճարի, որը հաշվարկվում է առանց նվազեցումների:

Հոդված 49. «Ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունը

Ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 50. «Ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքները սահմանված ժամկետում չներմուծելու կամ մասնակի ներմուծելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձանց համար ծագող պարտավորությունները

«Ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքները սահմանված ժամկետում չներմուծելու կամ մասնակի ներմուծելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է՝

ա) դրանց ներմուծման համար սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում չներմուծված ապրանքները վերահայտարարագրել «արտահանում՝ ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» մաքսային ռեժիմով՝ վճարելով այդ ռեժիմով նախատեսված մաքսային վճարները եւ դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը՝ հաշվարկված այդ ապրանքների ներմուծման համար սահմանված ժամկետի ավարտի օրվանից, կամ՝
բ) սույն հոդվածի «ա» կետում նշված ժամկետում դրանք ներմուծելու դեպքում վճարել նույն ենթակետում նշված տույժերը՝ հաշվարկված այդ ապրանքները ներմուծելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից:

Հոդված 51. «Արտահանում՝ ազատ շրջանառության համար» ռեժիմը

1. «Արտահանում՝ ազատ շրջանառության համար» ռեժիմը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից առանց հետագա ներմուծման պարտավորության ապրանքներ արտահանելը:

2. Մաքսային այս ռեժիմը նախատեսում է՝

ա) մաքսային վճարների գանձում.
բ) ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառում.
գ) ապրանքների արտահանում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից՝ մաքսային ձեւակերպումից հետո առավելագույնը տասն օրվա ընթացքում, իսկ անհաղթահարելի ուժի գործողության դեպքում՝ նշված ժամկետում այդ ապրանքների հանձնում մաքսային մարմինների ժամանակավոր պահպանությանը.
դ) ապրանքները բաց թողնելուց հետո՝ մինչեւ դրանց արտահանումը, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արգելվում է բնական մաշվածության, ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանման հետեւանքով առաջացած փոփոխություններից բացի ապրանքների այլ փոփոխություն:

Հոդված 52. «Վերաարտահանում» ռեժիմը

1. «Վերաարտահանում» ռեժիմը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար», «ժամանակավոր ներմուծում» ռեժիմներով ներմուծված ապրանքների, «ներմուծում՝ ազատ շրջանառության համար», «ներմուծում ազատ մաքսային պահեստ», «ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմներով ներմուծված օտար- երկրյա պետությունների ծագման ապրանքների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծված եւ որեւէ ռեժիմով բաց չթողնված ապրանքների հետադարձ արտահանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում՝

ա) գանձվում են միայն մաքսավճարներ, բացառությամբ այն դեպքերի, երբ այս ռեժիմով արտահանվում են նախկինում «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքներ, որոնցից գանձվում են մաքսային վճարներ՝ սույն օրենսգրքի 34 հոդվածի 3-րդ կետի համաձայն.
բ) մինչեւ 180 օրվա ընթացքում «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» ռեժիմով ներմուծված ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից
արտահանման դեպքում վերադարձվում են նախկինում դրանց ներմուծման համար գանձված մաքսային վճարների գումարները, բացի մաքսավճարից.
գ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ Հայաստանի
Հանրապետության միջազգային պարտավորություններից բխող սահմանափակումների.
դ) պահանջվում է ներմուծման պահի համեմատ վերաարտահանվող ապրանքների բնական մաշվածության, ոչ բնականոն պայմաններում տեղափոխման կամ պահպանման հետեւանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների բացակայություն, բացառությամբ «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» ռեժիմով նախկինում ներմուծված ապրանքների վերամշակման հետեւանքով առաջացած փոփոխությունների.
ե) «վերաարտահանում» ռեժիմով բաց թողնված ապրանքներն ապրանքներ տեղափոխող անձի կողմից պետք է արտահանվեն Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից առավելագույնը տասն օրվա ընթացքում, իսկ անհաղթահարելի ուժի գործողության դեպքում նշված ժամկետում այդ ապրանքները պետք է հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանու-թյանը:

Հոդված 53. «Սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ռեժիմը

1. «Սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության» ռեժիմը կարգավորում է ապրանքների անհատույց հանձնումը Հայաստանի Հանրապետությանը ապրանքներ տեղափոխող անձի կողմից:

2. Այս ռեժիմի շրջանակներում՝

ա) մաքսային վճարներ չեն գանձվում.
բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների եւ սույն օրենսգրքով նախատեսված այլ միջոցների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ չի կարող կիրառվել «սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության» ռեժիմը:

Հոդված 54. «Ոչնչացում» մաքսային ռեժիմը

1. «Ոչնչացում» ռեժիմը կարգավորում է ապրանքների ոչնչացումը մաքսային հսկողության ներքո՝ դրանց հետագա օգտագործումն անհնարին դարձնելու նպատակով:

2. «Ոչնչացում» մաքսային ռեժիմը կիրառվում է ապրանքներ ներմուծող անձի համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում՝

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.
բ) ապրանքների ոչնչացումն իրականացվում է ապրանքներ տեղափոխող անձի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ չի կարող կիրառվել «ոչնչացում» ռեժիմը:

Հոդված 55. Սահմանված ժամկետում հետադարձ արտահանման կամ հետադարձ ներմուծման պարտավորության խախտման հետեւանքով առաջացող պարտավորություններից ազատելը

Ապրանքներ տեղափոխող անձինք չեն ստանձնում սույն օրենսգրքի 36, 40, 44 եւ 50 հոդվածներով նախատեսված պարտավորությունները, եթե սահմանված ժամկետում հետադարձ արտահանման (հետադարձ ներմուծման) պարտավորությունը նրանց կողմից խախտելն արդյունք է անհաղթահարելի ուժի գործողության, ոչ բնականոն պայմաններում տեղափոխման կամ պահպանման, բնական մաշվածության, ինչպես նաեւ պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության հետեւանքով ապրանքների ոչնչացման, կորստի կամ այլ պատճառով անհնարինության, եթե
այդ փաստը հաստատվում է փաստաթղթերով:
ԳԼՈՒԽ V
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

Հոդված 56. Տրանսպորտային միջոցների տեղաշարժը

1. Տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղաշարժվում են՝ համաձայն դրանց նկատմամբ կիրառվող մաքսային ռեժիմի:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող տրանսպորտային միջոցները կանգ են առնում մաքսային մարմինների կողմից որոշված տեղերում:

3. Տրանսպորտային միջոցների կանգառի տեւողությունը սահմանվում է մաքսային մարմինների կողմից՝ ելնելով տրանսպորտային միջոցների եւ դրանցով տեղափոխվող ապրանքների մաքսային հսկողության ու մաքսային ձեւակերպումների համար անհրաժեշտ ժամանակահատվածից:

4. Կանգառի տեղից տրանսպորտային միջոցների տեղաշարժը կատարվում է միայն մաքսային մարմինների թույլտվությամբ։

Հոդված 57. Հայաստանի Հանրապետության արժույթի, արժեթղթերի, արտարժույթի, պատմական, հնագիտական եւ մշակութային նշանակության արժեքների՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փոխադրումը

Հայաստանի Հանրապետության արժույթի, արժեթղթերի, արտարժույթի, պատմական, հնագիտական եւ մշակութային նշանակության արժեքների՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով։

Հոդված 58. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից որոշ ապրանքների տեղափոխման համար պարզեցված կարգի սահմանումը

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից առանձին ապրանքների եւ միջազգային փոստային առաքումների միջոցով տեղափոխվող ապրանքների տեղափոխման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել պարզեցված կարգ։
ԲԱԺԻՆ III
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԸ:
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳԼՈՒԽVI
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ: ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 59. Մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները եւ լիցենզավորման հիմնական պահանջները

1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են՝

ա) մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանությունը.
բ) անմաքս առեւտրի խանութում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացումը.
գ) ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանությունը.
դ) մաքսային միջնորդական գործունեությունը.
ե) մաքսային փոխադրողի գործունեությունը:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված գործունեության տեսակների լիցենզավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված գործունեության տեսակների լիցենզավորումն իրականացնում է վերադաս մաքսային մարմինը՝ հայցորդի կողմից հետեւյալ փաստաթղթերի ներկայացման դեպքում՝

ա) դիմում (հայտ)՝ լիցենզիա ստանալու համար.
բ) հայցորդի հիմնադիր փաստաթղթերի՝ օրենքով սահմանված կարգով վավերացված կրկնօրինակները.
գ) տեղեկանք՝ կանոնադրական հիմնադրամի մասին.
դ) փաստաթղթեր, որոնք, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշների, բնութագրում են սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» եւ «ե» ենթակետերով սահմանված գործունեության տեսակների համար անհրաժեշտ տարածքները, այլ հիմնական միջոցները եւ դրանց տեխնիկական հագեցվածությունը.
ե) սույն օրենսգրքի 70 հոդվածի պահանջների կատարումը երաշխավորող փաստաթղթեր՝ սույն հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով սահմանված գործունեության տեսակի իրականացման լիցենզիա ստանալու համար:

4. Արգելվում է հայցորդից լիցենզավորման համար պահանջել այնպիսի փաստաթղթեր, որոնց ներկայացման պահանջը չի բխում սույն օրենսգրքի եւ այլ իրավական ակտերի պահանջներից:

Հոդված 60. Մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանցնկատմամբ վերահսկողությունը

Սույն օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված լիցենզավորման ենթակա գործու- նեությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վերադաս մաքսային մարմինը:
ԳԼՈՒԽ VII
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 61. Մաքսային պահեստները եւ դրանց տեսակները

1. Մաքսային պահեստը մեկ կամ մի քանի առանձնացված շենքերի, բաց հրապարակների համախումբ է, որտեղ մաքսային հսկողության ներքո կարող են պահպանվել «ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքները:

2. Մաքսային պահեստները կարող են լինել՝

ա) բաց տիպի՝ բոլոր անձանց ապրանքների պահպանման համար.
բ) փակ տիպի՝ որոշակի անձանց ապրանքների պահպանման համար.
գ) մասնագիտացված՝ բոլոր անձանց որոշակի ապրանքների պահպանման համար։

3. Մաքսային պահեստներ կարող են կազմակերպել սույն օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով լիցենզիա ստացած Հայաստանի Հանրապետության անձինք:

Հոդված 62. Մաքսային պահեստներում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանությունը

1. Մաքսային պահեստներում ապրանքների պահպանությունն իրականացվում է սույն օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

2. Պահպանությունն իրականացնող անձինք պարտավոր են՝

ա) թույլ չտալ ապրանքների դուրսբերումը մաքսային պահեստից, բացառությամբ մաքսային հսկողության նպատակներով կամ մաքսային ռեժիմների փոփոխության դեպքերի.
բ) չխոչընդոտել մաքսային հսկողության իրականացմանը.
գ) մաքսային մարմինների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով.
դ) իրականացնել ապրանքների շարժի հաշվառում եւ դրանք ներկայացնել մաքսային մարմիններին՝ վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:

Հոդված 63. Այլ անձանց կողմից մաքսային պահեստում պահպանության հանձնված ապրանքների դիմաց մաքսային վճարների կատարման համար պատասխանատվությունից մաքսային պահեստներ կազմակերպողների ազատ լինելը

Մաքսային պահեստներ կազմակերպողն այլ անձանց կողմից մաքսային պահեստում պահպանության հանձնված ապրանքների դիմաց մաքսային վճարների կատարման համար պատասխանատվություն չի կրում:
ԳԼՈՒԽVIII
ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ

Հոդված 64. Անմաքս առեւտրի խանութը եւ դրա հիմնումը

1. Անմաքս առեւտրի խանութները մաքսային հսկողության գոտում առանձնացված տարածքներ են, որտեղ սույն օրենսգրքով սահմանված կարգով «ներմուծում անմաքս առեւտրի խանութ» ռեժիմով բաց թողնված ապրանքներն իրացվում են մաքսային հսկողության ներքո:

2. Անմաքս առեւտրի խանութներ կարող են հիմնել Հայաստանի Հանրապետության անձինք՝ սույն օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով ստացած լիցենզիայի հիման վրա։

Հոդված 65. Անմաքս առեւտրի խանութներում ապրանքների իրացումը

1. Անմաքս առեւտրի խանութներում առեւտրային գործունեությունն իրականացվում է մաքսային հսկողության ներքո՝ օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

2. Անմաքս առեւտրի խանութներից գնված ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանվում են առանց մաքսային վճարներ գանձելու եւ ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու:

ԳԼՈՒԽ IX
ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 66. Ազատ մաքսային պահեստները

1. Ազատ մաքսային պահեստը մեկ կամ մի քանի առանձնացված շենքերի, բաց հրապարակների համախումբ է, որտեղ առանց մաքսային հսկողության կարող են պահպանվել«ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքները:

2. Ազատ մաքսային պահեստներ կարող են հիմնել Հայաստանի Հանրապետության անձինք՝ սույն օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով ստացած լիցենզիայի հիման վրա:

Հոդված 67. Ազատ մաքսային պահեստների տարածքներում օրենսդրության պահպանումը

1. Օրենսդրության խախտումների մասին բավարար տեղեկատվության առկայության դեպքում մաքսային մարմիններն իրավունք ունեն ազատ մաքսային պահեստներում ապրանքների նկատմամբ հսկողություն սահմանել:

2. Ազատ մաքսային պահեստներ ներմուծվող, արտահանվող եւ այնտեղ պահվող ապրանքների մաքսային ձեւակերպումը կարող է իրականացվել վերադաս մաքսային մարմնի սահմանած պարզեցված ձեւով:

ԳԼՈՒԽ X
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ (ԲՐՈՔԵՐԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 68. Մաքսային միջնորդը (բրոքերը)

1. Մաքսային միջնորդը (բրոքերը) մաքսային ձեւակերպումների եւ մաքսային հսկողության

հետ կապված գործունեություն իրականացնող, սույն օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով լիցենզիա ստացած Հայաստանի Հանրապետության անձն է, որը գործում է ապրանքներ տեղափոխող անձանց հանձնարարությամբ՝ իր անունից:

2. Մաքսային միջնորդի (բրոքերի) եւ նրա կողմից ներկայացվող անձի հարաբերությունները կարգավորվում են օրենքով եւ նրանց միջեւ կնքված պայմանագրով:

Հոդված 69. Մաքսային միջնորդի (բրոքերի) իրավունքները

Մաքսային միջնորդը (բրոքերը) իրավունք ունի իրականացնել մաքսային ձեւակերպման պահանջներից բխող բոլոր գործողությունները, ինչպես նաեւ այլ միջնորդական գործառնություններ, որոնք վերաբերում են մաքսային գործին՝ իր կողմից ներկայացվող անձի հանձնարարականով եւ վերջինիս միջոցների հաշվին:

Հոդված 70. Մաքսային ձեւակերպումների մասնագետը

Մաքսային միջնորդի (բրոքերի) անունից մաքսային ձեւակերպումները կարող է իրականացնել միայն վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված կարգով մաքսային մասնագետի որակավորում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Հոդված 71. Մաքսային միջնորդի (բրոքերի) եւ դրա աշխատողների կողմից հանձնարարողից ստացած տեղեկության օգտագործումը

1. Հանձնարարողից հանձնարարությունը կատարելու նպատակով ստացած տեղեկությունը մաքսային միջնորդը (բրոքերը) եւ դրա աշխատողները կարող են օգտագործել բացառապես մաքսային նպատակներով:

2. Պետական, բանկային, առեւտրային, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն եւ չեն կարող օգտագործվել մաքսային միջնորդի (բրոքերի) կամ դրա աշխատողների կողմից՝ ի շահ իրենց կամ երրորդ անձանց, տրամադրվել երրորդ անձանց, այդ թվում՝ պետական մարմիններին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ԳԼՈՒԽ XI
ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 72. Մաքսային փոխադրողը

1. Մաքսային փոխադրում կարող է իրականացնել սույն օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով լիցենզիա ստացած Հայաստանի Հանրապետության անձը:

2. Մաքսային փոխադրողն իր գործունեությունն իրականացնում է սույն օրենսգրքի եւ այլ իրավական ակտերի համաձայն:

3. Մաքսային փոխադրող հանդիսացող անձանց կողմից «տարանցիկ փոխադրում» ռեժիմով բաց թողնված ապրանքների տեղափոխումը կատարվում է առանց պարտադիր մաքսային ուղեկցման:

Հոդված 73. Մաքսային փոխադրողների եւ դրա աշխատողների կողմից հանձնարարողից ստացած տեղեկության օգտագործումը

1. Հանձնարարողից հանձնարարությունը կատարելու նպատակով ստացած տեղեկությունը մաքսային փոխադրողը եւ դրա աշխատողները կարող են օգտագործել բացառապես մաքսային նպատակներով:

2. Պետական, բանկային, առեւտրային, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն եւ չեն կարող օգատգործվել մաքսային փոխադրողի կամ դրա աշխատողների կողմից՝ ի շահ իրենց կամ երրորդ անձանց, տրամադրվել երրորդ անձանց, այդ թվում՝ պետական մարմիններին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ԲԱԺԻՆ IV
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԳԼՈՒԽ XII
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հոդված 74. Մաքսային արժեքի որոշման նպատակները

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է արժեքային (ադվալորային) մաքսային վճարների հաշվարկման, արժեքային ձեւով սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման եւ մաքսային վիճակագրության վարման նպատակով:

Հոդված 75. Նույն ապրանքները

Նույն ապրանքներ են համարվում այն ապրանքները, որոնք նույնական են բոլոր առումներով, ներառյալ՝ ֆիզիկական հատկանիշները, որակը, համբավը (ապրանքային նշանը), ծագման երկիրը: Ընդ որում, ապրանքային տեսքի փոքր շեղումները, որոնք սպառողների համար համեմատելի ապրանքներից մեկը մյուսից գերադասելու վճռորոշ պատճառ չեն կարող լինել, չեն հանդիսանում այդ ապրանքները նույնական չհամարելու բավարար պայման:

Հոդված 76. Համանման ապրանքները

Համանման են համարվում միեւնույն երկրից ծագած այն ապրանքները, որոնք, նույնական չլինելով, ունեն նման հատկանիշներ եւ բաղադրանյութեր, որոնք հնարավորություն են տալիս դրանք կիրառել նույն նշանակությամբ եւ լինել փոխարինելի: Ընդ որում, ապրանքների համանմանությունը որոշելու համար, ի թիվս այլ գործոնների, հաշվի են առնվում նաեւ դրանց որակը, համբավը (ապրանքային նշանը):

Հոդված 77 . Նույն եւ համանման հասկացությունների լրացուցիչ դրույթները

Հայտարարագրվող ապրանքների նկատմամբ նույն կամ համանման կարող են դիտարկվել
այլ արտադրողների կողմից արտադրված ապրանքները միայն այն դեպքում, երբ համեմատության համար չկան հայտարարագրվող ապրանքներն արտադրողի կողմից արտադրված նույն կամ համանման ապրանքներ:

Հոդված 78. Անձանց փոխկապակցվածությունը

Անձինք համարվում են փոխկապակցված, եթե՝
ա) նրանք մեկը մյուսի ընկերությունում ծառայող կամ տնօրեն են.
բ) մեկը մյուսի գործատու կամ աշխատակից են.
գ) որեւէ երրորդ անձ հանդիսանում է միաժամանակ նրանցից յուրաքանչյուրի ձայնի իրավունքով բաժնետոմսերի առնվազն 5 տոկոսի սեփականատեր կամ հանդես է գալիս բաժնետոմսերի այդ քանակի նկատմամբ տիրապետման կամ օգտագործման օրինական լիազորությամբ.
դ) նրանցից մեկը որեւէ կերպ կարող է ուղղորդել կամ սահմանափակել մյուսի գործունեությունը.
ե) որեւէ երրորդ անձ որեւէ կերպ կարող է ուղղորդել կամ սահմանափակել նրանց գործունեությունը.
զ) միասին որեւէ կերպ կարող են ուղղորդել կամ սահմանափակել որեւէ երրորդ անձի գործունեությունը.
է) հանդիսանում են որեւէ գույքի համասեփականատերեր կամ որեւէ կազմակերպության հիմնադիրներ.
ը) նույն ընտանիքի անդամներ են:

Հոդված 79. Նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածը

Նույն կամ գրեթե նույն ժամանակահատված է համարվում դիտարկվող պահին նախորդող 90-
օրյա ժամանակահատվածը:

Հոդված 80. Նույն տեսակի ապրանքները

Նույն տեսակի ապրանքներ են համարվում միեւնույն ճյուղի արտադրանք համարվող եւ

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» (ԱՏԳԱԱ) միեւնույն քառանիշ ծածկագրի տակ դասակարգելի ապրանքները:

ԳԼՈՒԽ XIII
ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 81. Մաքսային արժեքը

Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքի մաքսային արժեքն այն գումարն է, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ներմուծման
երկիր արտահանելու նպատակով ձեռք բերելու եւ մինչեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար:

Հոդված 82. Մաքսային արժեքի որոշումը

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է հայտարարատուի կողմից, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված այն դեպքերի, երբ դա որոշվում է մաքսային մարմինների կողմից:

Հոդված 83. Մաքսային արժեքի բաղկացուցիչները

Մաքսային արժեքը ներառում է՝
ա) արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման գինը.
բ) մինչեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման եւ համանման այլ ծախսերը.
գ) մինչեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանն ապրանքների տեղափոխման համար կատարված կոմիսիոն եւ միջնորդային (բրոքերային) ծախսերը, բացառությամբ ապրանքների ձեռքբերման համար կատարված կոմիսիոն եւ միջնորդային (բրոքերային) ծախսերի.
դ) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արտադրության եւ մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված՝
դա) ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի եւ համանման այլ առարկաների արժեքը,
դբ) ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների եւ համանման այլ առարկաների օգտագործման արժեքը,
դգ) ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը,
դդ) ապրանքների արտադրության համար անհրաժեշտ ճարտարագիտական, ձեւավորման,
նախագծման եւ համանման այլ աշխատանքների արժեքը.
ե) գնորդի կողմից ապրանքների վաճառքի համար անհրաժեշտ ռոյալթիների եւ թույլտվությունների դիմաց մատակարարին ուղղակի կամ անուղղակի վճարված կամ վճարման ենթակա վճարները.
զ) տարայի, փաթեթի եւ փաթեթավորման աշխատանքների արժեքը.
է) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարները:

Հոդված 84. Մաքսային արժեքում նրա բաղկացուցիչների ներառումը

Սույն օրենսգրքի 83 հոդվածի «բ»-«է» ենթակետերում նշված ծախսերը ներառվում են մաքսային արժեքի մեջ, եթե դրանք հաշվի չեն առնված ապրանքների ձեռքբերման գնում:

Հոդված 85. Մաքսային արժեքում չներառվող ծախսերը

Մաքսային արժեքում չեն ներառվում՝
ա) արտահանման երկրում վճարված կամ վճարման ենթակա եւ վճարման փաստաթղթերում առանձին նշված անուղղակի հարկերը.
բ) ներմուծման երկրում կատարված ապրանքների փոխադրման, բեռնման, բեռնաթափման,
փոխաբեռնման, ապահովագրման, կոմիսիոն եւ միջնորդային (բրոքերային) ծախսերը.
գ) մատակարարի հանդեպ գնորդի ստանձնած ֆինանսական պարտավորություններից բխող տոկոսները, բացառությամբ սույն օրենսգրքի 83 հոդվածի «է» կետում նշված գումարների, եւ եթե տվյալ տոկոսադրույքը չի գերազանցում նույն կամ գրեթե նույն ժամանակաշրջանում արտահանման երկրում նմանօրինակ գործարքներում կիրառվող տոկոսի միջին դրույքաչափը.
դ) էլեկտրոնային տվյալների կրիչներում ներառված տեղեկատվության (ծրագրային փաթեթներ եւ այլն) արժեքը:

Հոդված 86. Մաքսային արժեքի հայտարարագրումը

Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը հայտարարագրման ենթակա այլ տեղեկությունների հետ մեկտեղ հայտարարագրում է ապրանքներ տեղափոխող կամ նրա կողմից լիազորված անձը:
ԳԼՈՒԽ XIV
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 87. Մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդը

1. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար հայտարարատուի կողմից պետք է ներկայացվեն հետեւյալ փաստաթղթերը՝

ա) ապրանքների ձեռքբերման համար արտահանման երկրում վճարման փաստաթուղթը

(հաշիվ-ապրանքագիր կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ), որը պետք է պարունակի

փաստաթըղթի տրման ամիս-ամսաթվի, հերթական համարի, վաճառողի (առաքողի), գնորդի (ստացողի), ապրանքի մանրամասն նկարագրի (ապրանքի անվանումը, առկայության դեպքում՝ ապրանքային նշանը կամ առեւտրային անվանումը), տեղերի քանակի, չափի միավորի, միավորի արժեքի, քաշի, ընդհանուր արժեքի մասին տեղեկություններ, ինչպես նաեւ առաքման պայմաններով նախատեսված լինելու դեպքում՝ առանձին տողերով մինչեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված
փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման եւ համանման այլ ծախսերի, կատարված կոմիսիոն եւ միջնորդային (բրոքերային) ծախսերի (բացառությամբ ապրանքների ձեռքբերման համար կատարված կոմիսիոն եւ միջնորդային ծախսերի), ապրանքների արտադրության եւ մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված եւ ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարների մասին.
բ) ապրանքի ծագման երկրի սերտիֆիկատը (հավաստագիրը).
գ) արտահանման երկրի մաքսային ծառայության կողմից վավերացված հայտարարագիրը, որտեղ որպես արտահանող նշված է ապրանքը վաճառողը (առաքողը), իսկ որպես ստացող՝ գնորդը (ներմուծողը).
դ) ապրանքի ձեռքբերման պայմանագիրը կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ:

2. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է գործարքի գնի մեթոդով, եթե՝

ա) գնորդի համար գոյություն չունեն տվյալ ապրանքի տնօրինման կամ օգտագործման սահմանափակումներ, բացառությամբ այնպիսիների, որոնք հարկադրվում կամ պահանջվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ կառավարության որոշումներով, կամ սահմանափակում են այն աշխարհագրական տարածքը, որի շրջանակներում տվյալ ապրանքատեսակը կարելի է վերավաճառել, կամ էականորեն չեն ազդում ապրանքի գնի վրա.
բ) վաճառքը կամ վաճառքի (ձեռքբերման) գինը պայմանավորված չէ որեւէ հանգամանքով,
որի պատճառով մաքսային արժեքը հնարավոր չէ սահմանել՝ ելնելով ապրանքի արժեքից.
գ) գնորդի կողմից ապրանքի օգտագործման, վերավաճառքի կամ տնօրինման հետեւանքով առաջացած դրամական մուտքերից որեւէ մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի անցնում վաճառողին, եթե հնարավոր չէ սույն օրենսգրքի 83 հոդվածի «է» կետին համապատասխան լրացում կատարել.
դ) գնորդն ու վաճառողը փոխկապակցված չեն, կամ, եթե փոխկապակցված են, ապա գործարքի գնի հիման վրա հաշվարկված մաքսային արժեքն ակնհայտ ցածր չէ կամ դա հնարավոր է որոշել կամ ստուգել:

Հոդված 88. Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի որոշման դեպքերը

1. Հայտարարատուի որոշած մաքսային արժեքը հիմք չի ընդունվում, եթե՝

ա) հայտարարատուն չի ներկայացնում ապրանքների՝ մինչեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահման կատարված տեղափոխման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման ծախսերը հիմնավորող փաստաթղթեր.
բ) հայտարարատուն մաքսային մարմիններին չի ներկայացնում սույն օրենսգրքի 87 հոդվածի

1-ին կետով սահմանված փաստաթղթերը.

գ) ապրանքներ տեղափոխող անձի համար գոյություն ունեն տվյալ ապրանքի տնօրինման կամ օգտագործման սահմանափակումներ, բացառությամբ այնպիսիների, որոնք սահմանվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով, կամ սահմանափակում են այն աշխարհագրական տարածքը, որի շրջանակներում տվյալ ապրանքատեսակը կարելի է վերավաճառել, կամ էականորեն չեն ազդում ապրանքի գնի վրա.
դ) ապրանքի ձեռքբերման գինը պայմանավորված է որեւէ հանգամանքով, որի պատճառով մաքսային արժեքը հնարավոր չէ սահմանել՝ ելնելով ապրանքի արժեքից.
ե) ապրանքներ տեղափոխող անձի կողմից ապրանքի օգտագործման, վերավաճառքի կամ տնօրինման հետեւանքով առաջացած դրամական մուտքերից որեւէ մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն անցնում է վաճառողին (եթե հնարավոր չէ սույն օրենսգրքի 83 հոդվածի «է» կետին համապատասխան լրացում կատարել).
զ) գործարքի գնի հիման վրա հաշվարկված մաքսային արժեքը գնորդի եւ վաճառողի փոխկապակցվածության պատճառով ակնհայտ ցածր է:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմինների կողմից՝ սույն օրենսգրքի 83 հոդվածին համապատասխան լրացումներ կատարելու միջոցով:

3. Սույն հոդվածի 1-ին կետի «բ»-«զ» ենթակետերով նախատեսված դեպքերում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմինների կողմից՝ սույն օրենսգրքի 89-94հոդվածների համաձայն:

4. Սույն հոդվածի նպատակներով մաքսային մարմիններն օգտվում են ինչպես իրենց տրամադրության տակ եղած, այնպես էլ հայտարարատուի կողմից տրամադրված եւ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետական մարմիններից ստացված

տեղեկատվությունից: Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից սույն կետի նպատակներով Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 89. Մաքսային արժեքի որոշումն ըստ նույն ապրանքների գործարքի գնի

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ներմուծման երկիր արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում նույն կամ գրեթե նույն քանակով վաճառված նույն ապրանքների գործարքի գնի հիման վրա:

Հոդված 90. Մաքսային արժեքի որոշումն ըստ համանման ապրանքների գործարքի գնի

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ներմուծման երկիր արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում նույն կամ գրեթե նույն քանակությամբ վաճառված համանման ապրանքների գործարքի գնի հիման վրա:

Հոդված 91. Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնի հիման վրա Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի որոշումը

1. Եթե Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները կամ դրանց համեմատ սույն օրենսգրքի 75 եւ 76 հոդվածների համաձայն նույն կամ համանման ապրանքները նույն տեսքով իրացվում են Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում, ապա դրանց մաքսային արժեքը որոշվում է համախառն ամենամեծ քանակությամբ, նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում այդ ապրանքների կամ դրանց համեմատ նույն կամ համանման ապրանքների միավորի իրացման գնի հիման վրա՝ հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ կետում նշված նվազեցումները եւ 3-րդ կետում նշված ավելացումները՝ ըստ ներմուծման եւ արտահանման դեպքերի:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված նվազեցումներն են՝

ա) նույն տեսակի ապրանքների իրացման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում սովորաբար կիրառվող կոմիսիոն վճարները եւ առեւտրային վերադիրները (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում այդ ապրանքների իրացման ժամանակ սովորաբար ստացվող շահույթը)՝ ներմուծվող ապրանքների համար մաքսային արժեքը որոշելիս.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքների փոխադրման, պահեստավորման, ապահովագրման եւ համանման այլ ծախսերը՝ ներմուծվող ապրանքների համար մաքսային արժեքը որոշելիս.
գ) այդ ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման համար վճարման ենթակա հարկերը եւ պարտադիր այլ վճարները՝ ներմուծվող եւ արտահանվող ապրանքների համար մաքսային արժեքը որոշելիս.
դ) այդ ապրանքների ներմուծման համար վճարման ենթակա մաքսային վճարները՝
ներմուծվող ապրանքների համար մաքսային արժեքը որոշելիս:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ավելացումներն են Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքների պահեստավորման, փոխադրման, ապահովագրման եւ համանման այլ ծախսերը: Այդ ավելացումները կատարվում են միայն Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս:

4. Եթե նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում ներմուծվող ապրանքները կամ դրանց համեմատ նույն կամ համանման ապրանքները նույն տեսքով չեն իրացվում Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում, ապա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը կարող է որոշվել այն գնի հիման վրա, որով ներմուծված ապրանքները հետագա վերամշակումից հետո Հայաստանի Հանրապետությունում իրացվում են համախառն ամենամեծ քանակությամբ՝ հաշվի առնելով նման վերամշակման հետեւանքով ավելացված արժեքը եւ սույն հոդվածով սահմանված նվազեցումները:

5. Համախառն ամենամեծ քանակության որոշման կարգը սահմանվում է Հայաստանի

Հանրապետության կառավարության կողմից:

Հոդված 92. Մաքսային արժեքի որոշումն ըստ հաշվարկային արժեքի

Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է դրանց հաշվարկային արժեքի հիման վրա, որը բաղկացած է՝
ա) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արտադրության ընթացքում օգտագործված նյութերի եւ վերամշակման արժեքից.
բ) արտահանման երկրում Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար կամ Հայաստանի Հանրապետությունում ներմուծման երկիր արտահանման համար արտադրողների կողմից նախանշված նույն տեսակի ապրանքների իրացման ժամանակ սովորաբար ստացվող շահույթից եւ կատարվող ընդհանուր ծախսերից.
գ) մինչեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը նույն կամ գրեթե նույն քանակությամբ սույն օրենսգրքի 80 հոդվածի համաձայն նույն տեսակի ապրանքների տեղափոխման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում սովորաբար
կատարվող փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման եւ համանման այլ ծախսերից.
դ) մինչեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը նույն կամ գրեթե նույն քանակությամբ սույն օրենսգրքի 80 հոդվածի համաձայն նույն տեսակի ապրանքների տեղափոխման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում սովորաբար կատարվող կոմիսիոն եւ միջնորդային (բրոքերային) ծախսերից, բացառությամբ ապրանքների ձեռքբերման համար կատարված կոմիսիոն եւ միջնորդային (բրոքերային) ծախսերի:

Հոդված 93. Մաքսային արժեքի որոշման պահուստային մեթոդը

Եթե մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքն անհնար է որոշել սույն բաժնում սահմանված մաքսային արժեքի որոշման նախորդ կանոններով, ապա դա որոշվում է «Սակագների եւ առեւտրի գլխավոր համաձայնագրի» սկզբունքներին եւ ընդհանուր դրույթներին համահունչ այլ միջոցներով՝ Հայաստանի Հանրապետությունում առկա տեղեկությունների հիման վրա: Ընդ որում, այդպիսիք չեն կարող լինել՝
ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների Հայաստանի Հանրապետությունում իրացման գները՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման համար.
բ) այլընտրանքային երկու մաքսային արժեքներից ավելի բարձրը հիմք ընդունող որեւէ տարբերակը.
գ) արտահանման երկրի ներքին շուկայում ապրանքների գները՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի հաշվարկման համար.
դ) արտադրության ծախսերը, բացառությամբ սույն օրենսգրքի 92 հոդվածին համապատասխան նույն կամ համանման ապրանքների համար որոշված հաշվարկային արժեքների.
ե) այլ երկրներ արտահանման համար նախանշված ապրանքների գները.
զ) նվազագույն կամ առավելագույն մաքսային արժեքները.
է) կամայական արժեքները:

Հոդված 94. Մաքսային արժեքի որոշման կանոնների կիրառման հերթականությունը

1. Սույն օրենսգրքի 87-93 հոդվածներում նշված մաքսային արժեքի որոշման կանոնները կիրառվում են ըստ հերթականության, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքի:

2. Հայտարարատուի պահանջով սույն օրենսգրքի 92 եւ 93 հոդվածներով նախատեսված կանոնների կիրառման հերթականությունը փոխվում է: Նման պահանջի բացակայության դեպքում կիրառվում է սահմանված հերթականությունը: Եթե նման պահանջով անհնար է սույն օրենսգրքի 93 հոդվածով նախատեսված կանոնի կիրառմամբ մաքսային արժեքի որոշումը, ապա դա որոշվում է սույն օրենսգրքի 92 հոդվածով նախատեսված կարգով:

ԳԼՈՒԽ XV
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿԱՅԱՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

Հոդված 95. Մաքսային արժեքի որոշման նպատակով օգտագործվող տեղեկատվությունը

1. Ապրանքներ տեղափոխող անձի գրավոր դիմումի հիման վրա, հինգ օրվա ընթացքում, մաքսային մարմինները պարտավոր են գրավոր տեղեկացնել մաքսային արժեքի չափի եւ դրա որոշման եղանակի մասին:

2. Ապրանքների մաքսային արժեքի որոշման նպատակով հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին տրամադրված տեղեկությունները վերջիններիս կողմից կարող են օգտագործվել միայն սույն օրենսգրքի 73 հոդվածում նշված նպատակներով: Այդ տեղեկություններն առանց հայտարարատուի համաձայնության չեն կարող տրամադրվել երրորդ անձանց, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

3. Ապրանքների մաքսային արժեքի որոշման նպատակով օգտագործվող տեղեկատվությունը, դրա աղբյուրները բաց են եւ վերադաս մաքսային մարմնի կողմից ենթակա են հրապարակման՝ դրանց կիրառումից առնվազն տասն օր առաջ:

4. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջը չի տարածվում սույն օրենսգրքի 88 հոդվածի 4-րդ կետում նշված տեղեկատվության եւ դրա աղբյուրների վրա: Մաքսային արժեքի որոշման նպատակով օգտագործվող սույն կետում նշված տեղեկատվությունը եւ դրա աղբյուրները բաց են, բացի օրենքով պահպանվող գաղտնի տեղեկատվությունից, եւ կարող են հրապարակվել վերադաս մաքսային մարմնի նախաձեռնությամբ:

5. Ապրանքների մաքսային արժեքի որոշման համար արտարժույթի փոխարկում իրականացնելիս օգտագործվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից՝ տվյալ ապրանքների հայտարարագրման օրը սահմանված փոխարժեքը:

Հոդված 96. Մաքսային մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից կայացված մաքսային արժեքի որոշման հետ կապվածորոշումների հետ անհամաձայնությունը

1. Հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքը մաքսային մարմինների կողմից որոշելու կամ ստուգելու անհրաժեշտության դեպքում ապրանքների մաքսային

ձեւակերպումները կարող են իրականացվել ըստ հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի (գործարքի գնի), մաքսային վճարների վիճելի գումարին համապատասխան մինչեւ 30 օր ժամկետով բանկային երաշխիքի առկայության դեպքում՝ հետագայում ըստ վերջնական ընդունված որոշման վերջնահաշվարկ կատարելու պայմանով:

2. Հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի կամ դրա որոշման եղանակի հետ մաքսային մարմինների անհամաձայնության դեպքում վերջիններս, հայտարարագրի ներկայացման օրը կազմում եւ հայտարարատուին են տրամադրում վերադաս մաքսային մարմնի սահմանած ձեւով մերժման եզրակացություն, որտեղ հիմնավորվում է հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի չափը կամ որոշման եղանակը չընդունելու պատճառները, եւ նշվում է այն վերադաս մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, ում կարող է բողոքարկման համար դիմել հայտարարատուն:

3. Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի չափի կամ որոշման եղանակի հետ անհամաձայնության դեպքում հայտարարատուն, մերժման եզրակացությունն ստանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, կարող է բողոքարկել վերադաս մաքսային մարմին կամ դատարան: Վերադաս մաքսային մարմինը պարտավոր է 30-օրյա ժամկետում կայացնել համապատասխան որոշում եւ տեղյակ պահել հայտարարատուին: Բողոքարկումը չի ազատում հայտարարատուին սահմանված ժամկետներում բողոքարկման առարկայի հետ կապված պարտավորությունների կատարումից:

ԲԱԺԻՆ V ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐ ԳԼՈՒԽ XVI
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 97. Մաքսային վճարներ ը

Սույն օրենսգրքի եւ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելիս մաքսային մարմինների կողմից գանձվում են մաքսային վճարներ, այդ թվում՝
ա) մաքսատուրքեր.
բ) մաքսավճարներ.
գ) մաքսային մարմինների կողմից գանձվող՝ օրենքով սահմանված հարկեր, տուրքեր եւ այլ պարտադիր վճարներ:
ԳԼՈՒԽ XVII
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐ

Հոդված 98. Մաքսատուրքերը

Մաքսատուրքերը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ չափով պետական բյուջե գանձվող պարտադիր վճարներ են:

Հոդված 99. Մաքսատուրքերի սահմանման կարգը

Մաքսատուրքերը եւ դրանց դրույքաչափերը սահմանվում են սույն օրենսգրքով:

Հոդված 100. Մաքսատուրքերը՝ ըստ գործառնության բնույթի

Հայաստանի Հանրապետությունում ըստ գործառնության բնույթի կիրառվում են հետեւյալ մաքսատուրքերը՝
ա) արտահանման՝ վճարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների համար.
բ) ներմուծման՝ վճարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների համար.
գ) սեզոնային՝ վճարվում են տարվա որոշակի ժամանակահատվածում առանձին ապրանքներ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանելու կամ այդ տարածք ներմուծելու համար:

Հոդված 101. Մաքսատուրքերը՝ ըստ հաշվարկման մեթոդի

Հայաստանի Հանրապետությունում ըստ հաշվարկման մեթոդի կիրառվում են հետեւյալ մաքսատուրքերը՝
ա) արժեքային (ադվալորային), որոնք հաշվարկվում են տոկոսներով՝ հարկման ենթակա ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ.
բ) յուրահատուկ (հաստատագրված), որոնք հաշվարկվում են կայուն դրույքաչափով՝
հարկման ենթակա ապրանքների չափման միավորի համար.
գ) խառը, երբ զուգակցվում են արժեքային (ադվալորային) եւ յուրահատուկ

(հաստատագրված) մաքսատուրքերը:

Հայաստանի Հանրապետության տնտեսության շահերը պաշտպանելու եւ տնտեսական գործունեությունը խրախուսելու նպատակով կիրառվում են հետեւյալ մաքսատուրքերը՝
ա) հակազդման՝ ի պատասխան Հայաստանի Հանրապետության հանդեպ առանձին անձանց,
պետությունների կամ դրանց միությունների խտրական գործողությունների.
բ) խրախուսման՝ առանձին երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի դրույքաչափերը նվազեցնելու նպատակով:

Հոդված 102. Մաքսատուրքի դրույքաչափերը

1. Մաքսատուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափերով՝

Ծածկագիրն ըստ

ԱՏԳԱԱ-ի

Ապրանքի համառոտ անվանումը

Ներմուծում

Արտա-

հանում

01

Կենդանի կենդանիներ

0

0

02

Միս եւ մսի ենթամթերք

10

0

03

Ձկնեղեն, խեցգետնանմաններ, կակղամորթեր եւ ջրային այլ անողնաշարավորներ

10

0

0301

կենդանի ձուկ

0

0

04

Կաթ եւ կաթնեղեն, թռչնի ձու

10

0

05

Այլ տեղում չհիշատակված կենդանի ծագում ունեցող նյութեր

10

0

06

Կենդանի ծառեր եւ այլ բույսեր, սոխուկներ, արմատներ եւ բույսերի նմանատիպ այլ մասեր, կարված ծաղիկներ եւ դեկորատիվ կանաչ

10

0

07

Բանջարեղեն, ուտելի արմատապտուղներ եւ պալարապտուղներ

10

0

07 01 10 000

կարտոֆիլի սերմացու

0

0

08

Ուտելի պտուղներ, ընկույզ, բոստանային կամ ցիտրուսային մշակաբույսերի կեղեւներ եւ կճեպներ

10

0

09

Սուրճ, թեյ, մատե (պարագվայական թեյ) եւ համեմունքներ

10

0

10

Հացահատիկ

0

0

11

Ալրաղացային արդյունաբերության արտադրանք, ածիկ, օսլա, ինույին, հացահատիկային սոսնձանյութ

10

0

1107

Ածիկ

0

0

1108

Ինուլին

0

0

12

Ձիթատուների սերմեր եւ պտուղներ, այլ սերմեր, պտուղներ եւ հատիկներ, դեղաբույսեր, բույսեր տեխնիկական նպատակների համար, ծղոտ եւ կեր

0

0

1206.00

արեւածաղկի սերմ

10

0

13

Դոժխեժ, բուսախեժեր, խեժեր եւ այլ բուսական նյութեր ու լուծամազութներ (էքստրակտներ )

0

0

1302

բուսական հյութեր եւ լուծամազութներ

10

0

14

Հյուսածո արտադրանքի պատրաստման համար անհրաժեշտ բուսական նյութեր

0

0

15

Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր եւ յուղեր, դրանց ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական ծագում ունեցող մոմեր

10

0

16

Մսի, ձկան, խեցգետնանմաններից, կակղամորթերից կամ ջրային այլ անողնաշարավորներից արտադրանք

10

0

17

Շաքար, շաքարից պատրաստված մթերք

10

0

18

Կակաո, կակաոյից պատրաստված մթերք

10

0

19

Հացահատիկներից, ալյուրից, օսլայից եւ կաթից պատրաստված մթերք, հրուշակեղեն

0

0

1902

մակարոնեղեն

10

0

1904

հացահատիկային մշակաբույսերից պատրաստված կերակրատեսակներ

10

0

1905.30

քաղցր թխվածքաբլիթ, վաֆլի

10

0

20

Բանջարեղենի վերամշակումից ստացվող մթերք

10

0

21

Տարբեր տեսակի սննդամթերք

10

0

2102

դրոժներ

0

0

22

Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ

10

0

23

Սննդաարդյունաբերության մնացուկներ եւ թափոններ, կենդանիների համար պատրաստի կեր

0

0

2309.10

կենդանիների (շների եւ կատուների) համար կեր

10

0

24

Ծխախոտ եւ ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ

0

0

2402

սիգարներ, ծայրը կտրած սիգարներ,

սիգարելլաներ (բարակ սիգարներ) եւ

10

0

սիգարետներ՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով

25

Աղ, ծծումբ, հող եւ քար, ծեփագործական նյութեր, կիր եւ ցեմենտ

0

0

250100.910

կերակրի աղ

10

0

25 15

մարմար, տրավերտին [կրաքարային տուֆ], էկաուսին եւ այլ կրաքարեր՝ հուշարձանների կամ շինարարության համար 2.5 գ/սմ3 կամ ավելի տեսակարար կշռով, ալեբաստր՝ խոշոր փշրված կամ չփշրված, սղոցված կամ չսղոցված, կամ այլ մեթոդով բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ քառակուսին) սալերի մասնատված

10

0

25 16

գրանիտ, ծիրանաքար, բազալտ, ավազաքար եւ

այլ քարեր՝ հուշարձանների կամ շինարարության համար, խոշոր փշրված կամ չփշրված, սղոցված կամ չսղոցված, կամ այլ կերպ բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ քառակուսին) սալերի մասնատված

10

0

25 18

դոլոմիտ՝ կալցինացված կամ չկալցինացված. դոլոմիտ խոշոր փշրված կամ սղոցված, կամ այլ կերպ բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ քառակուսին) սալերի մասնատված. ագլոմերացված դոլոմիտ (ներառյալ հանքաձյութածը)

10

0

25 23

պորտլանդցեմենտ, կավահողային ցեմենտ, խարամային ցեմենտ, սուպերսուլֆատային ցեմենտ եւ համանման հիդրավլիկ ցեմենտներ՝ չներկված կամ ներկված, պատրաստի կամ թրծված բովախառնուրդի ձեւով

10

0

26

Հանքաքար, մոխիր, խարամ

0

0

27

Հանքային վառելիք, նավթ եւ նավթավերամշակման արտադրանք, բիտումացված հանքաքարեր, հանքաքարային մոմ

0

0

28

Անօրգանական քիմիայի արտադրանք, թանկարժեք եւ հազվագյուտ հողային մետաղների օրգանական եւ անօրգանական միացություններ, ռադիոակտիվ տարրեր (էլեմենտներ) կամ իզոտոպեր

0

0

29

Օրգանական քիմիայի միացություններ

0

0

30

Դեղագործական արտադրանք

0

0

31

Պարարտանյութեր

0

0

32

Դաբաղման եւ ներկման լուծամազութներ (էքստրակտներ ), տանիններ եւ դրանց ածանցյալներ, պիգմենտներ եւ այլ ներկանյութեր, ներկեր ու լաթեր, մածիկ եւ մաստիկա, թանաք (տպագրական ներկեր)

0

0

33

Եթերային յուղեր եւ էսենցիաներ

0

0

34

Օճառ, մակերեսային-ակտիվ օրգանական նյութեր, լվացող եւ օծող միջոցներ,

արհեստական եւ պատրաստի մոմեր, մաքրող եւ

փայլեցնող միջոցներ, ատամնաբուժական նպատակով օգտագործվող մոմեր եւ գիպսե այլ հիմնանյութեր

0

0

35

Սպիտակուցային նյութեր, վերափոխված (մոդիֆիկացված) օսլաներ, սոսինձներ, խմորիչներ (ֆերմենտներ)

0

0

36

Պայթուցիկ նյութեր, պիրոտեխնիկական

0

0

արտադրանք, լուցկի

37

Լուսանկարչական ապրանք, կինոապրանք

0

0

38

Քիմիական այլ արտադրանք

0

0

39

Պլաստմասսաներ եւ պլաստմասսայե իրեր

0

0

39 17

պլաստմասսայե խողովակներ, փողակներ,

ճկափողեր եւ կցամասեր

10

0

39 17 10

արհեստական թաղանթներ (երշիկեղենի համար) պնդացած պրոտեիններից կամ թաղանթանյութերից

0

0

39 17 21 100

էթիլենի պոլիմերներից կոշտ խողովակներ, փողակներ եւ ճկափողեր՝ քաղաքացիական ավիացիայում տեղադրված կցամասերի համար

0

0

39 17 21 910

պլաստմասսայե խողովակներ, փողակներ, ճկափողեր եւ կցամասեր էթիլենի պոլիմերներից՝ քաղաքացիական ավիացիայում տեղադրված կցամասերի համար

0

0

39 17 23 100

պլաստմասսայե խողովակներ, փողակներ եւ ճկափողեր, կոշտ՝ վինիլքլորիդի պոլիմերներից, անկարան եւ կտրված հատվածների, որոնց երկարությունը գերազանցում է լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ չմշակված մակերեսով, այլ մշակման չենթարկված

0

0

39 17 23 910

պլաստմասսայե խողովակներ, փողակներ, ճկափողեր եւ կցամասեր վինիլքլորիդի պոլիմերներից՝ քաղաքացիական ավիացիայում տեղադրված կցամասերի համար

0

0

39 17 29 910

պլաստմասսայե խողովակներ, փողակներ, ճկափողեր եւ կցամասեր այլ պլաստմասսաներից՝ քաղաքացիական ավիացիայում տեղադրված կցամասերի համար

0

0

39 17 31 100

պլաստմասսայե խողովակներ, փողակներ եւ ճկափողեր, որոնք դիմանում են մինչեւ 27,6

ՄՊա ճնշմանը՝ քաղաքացիական ավիացիայում տեղադրված կցամասերի համար

0

0

39 17 33 100

պլաստմասսայե այլ խողովակներ, փողակներ,ճկափողեր եւ կցամասեր` չամրանավորած կամ այլ նյութերի հետ չհամակցած, կցամասերով՝ քաղաքացիական ավիացիայում տեղադրված կցամասերի համար

0

0

39 17 39 910

պլաստմասսայե այլ խողովակներ, փողակներ, ճկափողեր եւ կցամասեր՝ քաղաքացիական ավիացիայում տեղադրված կցամասերի համար

0

0

39 17 40 100

պլաստմասսայե կցամասեր քաղաքացիական ավիացիայի համար

0

0

39 22

պլաստմասսայե լոգնոցներ, ցնցուղներ, կոնքեր, բիդեներ, զուգարանակոնքեր, դրանց համար նստոցներ ու կափարիչներ, ջրթափ բաքեր եւ համանման սանիտարատեխնիկական ապրանքներ

10

0

39 23

պլաստմասսայե ապրանքներ՝ պատրաստված իրերի տեղափոխման կամ փաթեթավորման համար. պլաստմասսայե խցաններ, կափարիչներ, կափույրներ եւ խցանման համար

այլ իրեր

10

0

39 24

պլաստմասսայե ճաշի եւ խոհանոցային սպասք,

տնային գործածության իրեր եւ արդուզարդի

10

0

պարագաներ

39 25

պլաստմասսայե շինարարական դետալներ՝ այլ տեղում չնշված

10

0

39 26

պլաստմասսայե այլ իրեր եւ այլ նյութերից իրեր՝ դասակարգված 3901-3914 ապրանքային դիրքերում

10

0

39 26 90 100

պլաստմասսայե այլ իրեր եւ այլ նյութերից իրեր՝ դասակարգված 3901-3914 ապրանքային դիրքերում՝ քաղաքացիական ավիացիայում տեխնիկական նպատակների համար

0

0

40

Կաուչուկ եւ ռետինե իրեր

0

0

401110000

մարդատար ավտոմեքենաների դողեր

10

0

40 12 10 300

վերականգնված դողեր՝ մարդատար ավտոմեքենաների համար

10

0

40 12 10 500

վերականգնված դողեր՝ ավտոբուսների կամ բեռնատար մեքենաների համար

10

0

40 12 20 900

օգտագործված օդաճնշական դողեր

10

0

401310100

մարդատար ավտոմեքենաների դողերի ռետինե օդախցիկներ

10

0

401519100

տնտեսական ռետինե ձեռնոցներ

10

0

401519900

այլ ռետինե ձեռնոցներ

10

0

401590000

հագուստի ռետինե այլ արտադրանք

10

0

401691000

հատակի ռետինե գորգիկներ, ծածկոցներ

10

0

401692000

ռետինե (լաստիկ)

10

0

41

Կաշվե հումք եւ կաշի

0

0

42

Կաշվե արտադրանք

10

0

43

Մորթեղեն, մորթու հումք, արհեստական մորթի

0

0

4303

մորթե հագուստեղեն

10

0

44

Բնափայտ եւ փայտե արտադրանք

0

0

45

Խցան եւ խցանե իրեր

0

0

46

Ծղոտից, հյուսելու այլ նյութերից արտադրանք

10

0

47

Ցելուլոզ, թղթե հումք

0

0

48

Թուղթ, ստվարաթուղթ

0

0

48 18

զուգարանի եւ համանման թուղթ, թաղանթանյութի բամբակ կամ թաղանթանյութի մանրաթելից պաստառ՝ տնտեսական, կենցաղային կամ սանիտարահիգիենիկ նշանակության գլանափաթեթներով 36 սմ-ից ոչ ավելի լայնությամբ կամ կտրտած ըստ չափի

կամ ձեւի. թաշկինակներ, գեղարարային անձեռոցիկներ, սրբիչներ, սփռոցներ, սեղանի անձեռոցիկներ, մանկական խանձարուրներ, վիրախծուծներ, սավաններ եւ տնտեսական կենցաղային, սանիտարահիգիենիկ եւ բժշկական նշանակության այլ ապրանք, հագուստեղեն եւ դրա պարագաներ եւ զարդեր` թղթանյութից, թղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի մանրաթելի պաստառից

10

0

48 19

արկղեր, տուփեր, պարկեր, պայուսակներ եւ այլ տարողություններ թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութի բամբակից եւ թաղանթանյութի մանրաթելի պաստառից. թղթապանակներ, նամակարկղեր եւ համանման թղթից կամ ստվարաթղթից ապրանք, որոնք օգտագործվում

են հիմնարկներում, խանութներում կամ

համանման նպատակներով

10

0

49

Գրքեր, թերթեր, պոլիգրաֆիական այլ արտադրանք

0

0

50

Մետաքս եւ մետաքսե արտադրանք

10

0

50 02

հումք-մետաքս (չոլորած)

0

0

50 04

մետաքսե թել (բացառությամբ մետաքսի մնացորդների միաթել մանվածքը)՝ մանրածախ առեւտրի համար չբաժնեծրարված

0

0

5005

միաթել մանվածք (մետաքսի մնացորդներից)՝

մանրածախ առեւտրի համար չբաժնեծրարված

0

0

51

Բուրդ եւ բրդյա արտադրանք

0

0

52

Բամբակ

0

0

53

Այլ բուսական տեքստիլ թելեր, թղթե թելեր եւ կտորներ

0

0

54

Քիմիական թելեր

0

0

5407

գործվածք՝ սինթետիկ համալիր թելից

10

0

5408

գործվածք՝ արհեստական համալիր թելից

10

0

55

Քիմիական շտապելե թելեր

0

0

56

Բամբակ, թաղիթ, հատուկ մանվածք, լարաններ,

ճոպաններ, պարաններ

0

0

57

Գորգեր եւ հատակի այլ ծածկոցներ

10

0

58

Հատուկ կտորներ, խավավոր կտորներ, գոբելեն,

ժանյակներ

10

0

5801

գործվածքներ խավավոր թավաթելից, բացի 5802 կամ 5806 ապրանքային դիրքերում դասակարգվածներից

0

0

5802

գործվածքներ, խավավոր սրբիչային եւ համանման խավավոր գործվածքներ, բացի 5806 ապրանքային դիրքում նշված նեղ գործվածքներից. գործվածքներ թափակար նրբախավով, բացի 5703 ապրանքային դիրքում դասակարգված ապրանքներից

0

0

5803

գործվածքներ ոլորազարդ (ցանցկեն) հյուսվածքով, բացի 5806 ապրանքային դիրքում դասակարգված նեղ գործվածքներից

0

0

59

Որոշակի ծածկույթով ներծծված տեքստիլ արտադրանք

0

0

5904

լինոլեում

10

0

60

Տրիկոտաժ

0

0

61

Տրիկոտաժե հագուստեղեն

10

0

62

Տեքստիլ հագուստեղեն (բացի տրիկոտաժեղենից)

10

0

63

Պատրաստի տեքստիլ այլ ապրանք

10

0

64

Կոշիկ

10

0

6406

կոշիկի մասեր

0

0

65

Գլխարկներ

10

0

66

Հովանոցներ, ձեռնափայտեր, մտրակներ

10

0

67

Բմբուլից իրեր, արհեստական ծաղիկներ

10

0

68

Քարե, գիպսե, ցեմենտե, ասբեստե, փայլարե արտադրանք

10

0

681290 100

ասբեստի վերամշակումից ստացված այլ մանրաթելեր՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

681310 100

արգելակոճղի պահպանակ՝ ասբեստի եւ այլ հանքային նյութերի հիման վրա, քաղաքացիական ավիացիայի համար

0

0

681390 100

ասբեստի վերամշակումից ստացված այլ շարժունակ նյութեր՝ ասբեստի եւ այլ հանքային նյութերի հիման վրա, քաղաքացիական ավիացիայի համար

0

0

69

Խեցեգործական արտադրանք

10

0

70

Ապակի եւ ապակե արտադրանք

0

0

7004

ապակի (ձգված, փչված, հավասարաչափ ներկված)

10

0

7005

հայելի, փայլարե եւ փայլեցված մակերեսով ապակիներ

10

0

7009

ապակե հայելի մեքենաների համար

10

0

7013

ճաշի եւ խոհանոցի սպասք

10

0

7016

ապակե սալիկներ, աղյուսներ եւ դեկորատիվ նպատակների համար այլ իրեր

10

0

7018

ապակե զարդարանքներ

10

0

71

Մարգարիտ, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, թանկարժեք իրեր, զարդեղեն (բիժուտերիա), դրամներ

0

0

7101

մարգարիտ

10

0

7113

ոսկերչական իրեր եւ թանկարժեք մետաղներից պատրաստված դրանց մասեր

10

0

7114

ոսկե եւ արծաթե իրեր, թանկարժեք մետաղներից պատրաստված դրանց մասեր

10

0

7115

թանկարժեք մետաղներից պատրաստված այլ իրեր

10

0

7117

զարդեղեն (բիժուտերիա)

10

0

7118

դրամներ

10

0

72

Սեւ մետաղներ

0

0

73

Սեւ մետաղից պատրաստված արտադրանք

0

0

7323

խոհանոցային եւ ճաշի պարագաներ

10

0

74

Պղինձ եւ պղնձե արտադրանք

0

0

75

Նիկել եւ նիկելե արտադրանք

0

0

76

Ալյումին եւ ալյումինե արտադրանք

0

0

7615

խոհանոցային եւ կենցաղային այլ իրեր

10

0

7616

ալյումինե այլ իրեր

10

0

78

Կապար եւ կապարե արտադրանք

0

0

79

Ցինկ եւ ցինկե արտադրանք

0

0

80

Անագ եւ անագե արտադրանք

0

0

81

Ոչ թանկարժեք այլ մետաղներ, մետաղախեցեղեն եւ դրանցից պատրաստված արտադրանք

0

0

82

Գործիքներ, դանակներ, գդալներ,

պատառաքաղներ՝ ոչ թանկարժեք մետաղներից

0

0

8215

դանակներ, գդալներ, պատառաքաղներ՝ ոչ թանկարժեք մետաղներից

10

0

83

Ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված

այլ իրեր

0

0

8303

զրահապատ սեյֆեր, չհրկիզվող պահարաններ

10

0

84

Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ եւ մեխանիկական հարմարանքներ

0

0

8415

կայանքներ՝ նախատեսված օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով եւ սարքերով՝ օդի ջերմաստիճանը

եւ խոնավությունը փոխելու համար, ներառյալ օդաորակավորիչները (կոնդիցիոներները), որոնցում խոնավությունն առանձին չի կարգավորվում

10

0

84 15 81 100

սառեցնող ագրեգատով եւ հարմարանքով, որն ապահովում է «սառը-տաք» ռեժիմների փոխարկումը՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

84 15 82 100

այլ, սառեցնող ագրեգատով՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

84 15 83 100

առանց սառեցնող ագրեգատի՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

84 15 90 100

8415 81, 8415 82 կամ 8415 83 ենթադիրքերում դասակարգված՝ քաղաքացիական ավիացիայում օդի որակավորման կայանքների համար մասեր

0

0

84 18

սառնարաններ, սառցարաններ, այլ սառնարանային եւ սառցարանային սարքավորումներ՝ էլեկտրական կամ այլ տեսակի. ջերմային պոմպեր, բացի 8415 ապրանքային դիրքում դասակարգված օդի որակավորման կայանքներից

10

0

84 18 10 100

զուգակցված սառնարան-սառցարաններ` արտաքին, առանձին դռներով՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

84 18 30 100

սառցարաններ «լար» տեսակի, 800 լ-ից ոչ ավելի տարողությամբ՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

84 18 40 100

սառցարանային պահարաններ ուղղահայաց տեսակի, 900 լ-ից ոչ ավելի տարողությամբ՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

84 18 61 100

այլ սառնարանային եւ սառցարանային սարքավորումներ, ջերմային պոմպեր

0

0

կոմպրեսիոնային տեսակի՝ կոնդենսատորով որպես ջերմափոխանակիչ՝ քաղաքացիական ավիացիայի համար

84 18 69 100

այլ սառնարանային եւ սառցարանային սարքավորումներ. ջերմային պոմպեր կոմպրեսիոնային տեսակի՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

84 50 11

լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ՝ քամիչ հարմարանք ունեցող մեքենաները, 10 կգ-ից ոչ ավելի չոր սպիտակեղենի տարողությամբ, լրիվ ավտոմատացված

10

0

84 50 12

լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ՝ քամիչ հարմարանք ունեցող մեքենաները, 10 կգ-ից ոչ ավելի չոր սպիտակեղենի տարողությամբ՝ ներկառուցված կենտրոնախույս քամիչ հարմարանքով

10

0

84 50 19

այլ լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ՝ քամիչ հարմարանք ունեցող մեքենաները, 10 կգ-ից ոչ ավելի չոր սպիտակեղենի տարողությամբ

10

0

84 72 10

պատճենահան-բազմացնող մեքենաներ

10

0

85

Էլեկտրական մեքենաներ եւ սարքավորումներ, ձայնագրող սարքավորումներ, հեռուստասարքավորումներ, ընդունիչ եւ հաղորդիչ սարքավորումներ

10

0

8501

էլեկտրական շարժիչներ եւ գեներատորներ

(բացի էլեկտրագեներատորային կայանքներից)

0

0

8502

էլեկտրագեներատորային կայանքներ եւ պտտվող էլեկտրական կերպափոխիչներ

0

0

8503

մասեր՝ նախատեսված բացառապես կամ հիմնականում 8501 կամ 8502 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար

0

0

8504

տրանսֆորմատորներ էլեկտրական, ստատիկ էլեկտրական կերպափոխիչներ (օրինակ` ուղղիչներ), ինդուկտիվ կոճեր եւ դրոսելներ

0

0

8505

էլեկտրամագնիսներ. հաստատուն մագնիսներ

եւ արտադրատեսակներ՝ նախատեսված մագնիսացումից հետո հաստատուն մագնիսների վերափոխման համար. էլեկտրամագնիսային կամ հաստատուն մագնիսներով կապիչներ, սեղմակներ, պրկիչներ եւ համանման հարմարանքներ՝ մշակվող արտադրանքի սեւեռման համար. էլեկտրամագնիսային շղթայակցում, օղագոտիներ եւ արգելակներ. էլեկտրամագնիսային վերհան գլխիկներ

0

0

850710100

քաղաքացիական ավիացիայի միացական շարժիչների գործարկման համար կապարային էլեկտրական մարտկոցներ

0

0

850720100

այլ կապարային էլեկտրական մարտկոցներ՝

քաղաքացիական ավիացիայի համար

0

0

850730100

նիկել-կադմիումական էլեկտրական մարտկոցներ՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

850740100

երկաթ-նիկելային էլեկտրական մարտկոցներ՝

քաղաքացիական ավիացիայի համար

0

0

850780100

այլ էլեկտրական մարտկոցներ՝

քաղաքացիական ավիացիայի համար

0

0

850790100

էլեկտրական մարտկոցների բաղադրամասեր՝

քաղաքացիական ավիացիայի համար

0

0

8508

էլեկտրամեխանիկական ձեռքի գործիքներ՝

ներկառուցված էլեկտրաշարժիչներով

0

0

8511

էլեկտրասարքավորումներ ներքին այրման շարժիչների վառման եւ գործարկման համար` կայծից կամ վառելիքային խառնուրդի սեղմումից բոցավառումով (օրինակ` մագնետո, վառքի կոճեր, վառքի մոմեր, շիկացման մոմեր, ստարտերներ). գեներատորներ (հաստատուն եւ փոփոխական հոսանքի) եւ այդ շարժիչներում օգտագործվող ապահովիչներ

0

0

8515

մեքենաներ եւ ապարատներ՝ էլեկտրական (այդ թվում՝ գազի էլեկտրական տաքացումով), լազերային կամ այլ լուսային կամ ֆոտոնային, գերձայնային, էլեկտրոնաճառագայթային, մագնիսա-իմպուլսային կամ պլազմա-աղեղային

եւ ուրիշ զոդման պինդ զոդանյութով կամ

եռակցման համար, անկախ կտրման գործողություն կատարելու դրանց հնարավորությունից, էլեկտրական մեքենաներ

եւ ապարատներ՝ մետաղների կամ

մետաղակարբիդների տաք փոշեպատման համար

0

0

8516 21

ջերմակուտակիչ ռադիատորներ

0

0

8516 29

այլ էլեկտրասարքեր՝ շենքերի ջեռուցման եւ բնահողի էլեկտրատաքացման համար

0

0

85 16 80 100

տաքացնող էլեկտրական դիմադրություններ՝

բլոկի մեջ հավաքված եւ կազմված միայն պարզ

0

0

մեկուսացված կմախքից եւ էլեկտրական միացուցչից` քաղաքացիական ավիացիայի հակասառցապատ համակարգում կիրառելու համար

85 18 10 100

միկրոֆոններ եւ դրանց տակդիրներ՝

քաղաքացիական ավիացիայի համար

0

0

85 18 21 100

մեկական բարձրախոսներ՝ հավաքված կորպուսում՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

85 18 22 100

բարձրախոսների կոմպլեկտներ՝ հավաքված մեկ

կորպուսի մեջ՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

85 18 29 100

այլ բարձրախոսներ՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

85 18 30 100

գլխամասային հեռախոսներ, ականջակալներ,

այդ թվում՝ համակցված խոսափողի (բարձրախոսի) հետ՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

85 18 40 100

հաճախականության ձայնային ուժեղարարներ՝

քաղաքացիական ավիացիայի համար

0

0

85 18 50 100

ձայնաուժեղացուցիչ էլեկտրական սարքեր՝

քաղաքացիական ավիացիայի համար

0

0

85 20 90 100

մագնիտոֆոններ եւ ձայնագրիչ այլ ապարատուրաներ՝ ձայնավերարտադրության սարքեր ներառող կամ չներառող, քաղաքացիական ավիացիայի համար

0

0

85 21 10 100

մագնիսային ժապավենի վրա տեսագրության եւ

0

0

տեսավերարտադրության ապարատուրա՝ տեսատուներով զուգորդված կամ չզուգորդված ՝ քաղաքացիական ավիացիայի համար

85 22 90 100

բլոկներ եւ հանգույցներ` բաղկացած երկու կամ ավելի իրար միջեւ միացված կամ զուգակցված մասերից կամ բաղադրամասերից՝ 8520 90 ենթադիրքում դասակարգված սարքավորումների համար՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

85 25 10

հաղորդող ապարատներ

0

0

85 25 20 100

հաղորդող ապարատներ, իր մեջ ընդունող սարք ընդգրկող հեռագրային եւ հեռախոսային ռադիոապարատներ՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

85 26

ռադիոլոկացիոն, ռադիոնավագնացային ապարատուրա եւ հեռաղեկավարման ռադիոապարատուրա

0

0

85 27 90 100

ռադիոհեռախոսային եւ ռադիոհեռագրային կապի ընդունիչներ՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

85 29 10 100

անտենաներ եւ անտենաների անդրադարձիչներ ցանկացած տեսակի. մասեր՝ օգտագործվող այդ արտադրանքների հետ՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

85 29 90 100

բլոկներ եւ ենթաբլոկներ՝ բաղկացած մեկ կամ ավելի մասերից կամ դետալներից, որոնք դասակարգված են 8526 10 10, 8526 91 11, 8526 91

19 եւ 8526 92 10 ստորաենթադիրքերում՝

քաղաքացիական ավիացիայի համար

0

0

85 30

էլեկտրաազդանշանային սարքավորումներ, սարքավորումներ՝ անվտանգությունն ապահովելու, վերահսկողության կամ երթեւեկությունը կարգավորելու համար երկաթուղային գծերում, տրամվայի ուղիներում, ավտոմոբիլային ճանապարհներում, ներքին ջրային ուղիներում, կայանային հրապարակներում, նավահանգիստներում կամ օդանավակայաններում (բացի 8608 ապրանքային դիրքում դասակարգված սարքավորումներից)

0

0

85 31

էլեկտրասարքավորումներ ձայնային կամ լուսաազդանշանային (բացի 8512 կամ 8530 ապրանքային դիրքերում դասակարգվածներից)

0

0

85 32

հաստատուն, փոփոխական կամ սարքինացնող էլեկտրական կոնդենսատորներ

0

0

85 33

էլեկտրական դիմադրություններ, ներառյալ՝ ռեոստատները եւ պոտենցիոմետրերը (բացի ջեռուցիչ տարրերից)

0

0

85 34

տպասխեմաներ

0

0

85 35

էլեկտրական ապարատուրա՝ կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պահպանման կամ էլեկտրական շղթաներին միացնելու համար (օրինակ` անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, ապահովիչներ, շանթարգելներ, լարման սահմանափակիչներ, լարման ցատկերի մարիչներ, միացնող տուփեր, հոսանք ընդունիչներ, հոսանքահաններ եւ այլն)՝ 1000 Վ-

ից ավելի լարման համար

0

0

85 36

ապարատներ՝ էլեկտրական հոսանքը միացնելու, ընդհատելու, պահպանելու եւ անջատելու կամ էլեկտրական շղթաներին

0

0

միացնելու համար (օրինակ` անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, ռելեներ, տատանումների մարիչներ, խրոցակների եղանիկներ եւ վարդակներ, էլեկտրալամպերի կոթառներ, միացման տուփեր եւ այլն)՝ 1000 Վ-ից

ոչ ավելի լարման համար

85 37

պուլտեր, վահաններ, բարձակներ, սեղաններ, բաշխիչ վահաններ եւ այլ հիմքեր՝ էլեկտրական ապարատների համար՝ սարքավորված երկու կամ ավելի 8535 կամ 8536 ապրանքային դիրքերում դասակարգված արտադրանքով՝ էլեկտրական հոսանքի ղեկավարման կամ բաշխման համար, որոնք ընդգրկում են իրենց մեջ 90 խմբում նշված սարքեր կամ հարմարանքներ եւ թվային ղեկավարման ապարատներ, բացառությամբ՝ 8517 ապրանքային դիրքում դասակարգված կոմուտացիոն սարքերի

0

0

85 38

մասեր՝ նախատեսված բացառապես կամ հիմնականում 8535-8537 ապրանքային դիրքերում նշված ֆունկցիաներ ունեցող, այլ տեղում չնշված

0

0

85 39 10 100

հերմետիկ լամպեր լույսի ուղղորդումով՝

քաղաքացիական ավիացիայի համար

0

0

85 43 89 100

թռիչքը բնութագրող մեծությունների կողային գրանցիչներ՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

85 44

հաղորդալարեր մեկուսացված (ներառյալ՝ արծնապատվածները կամ անոդավորվածները), կաբելներ (ներառյալ՝ կոաքսիալային) եւ այլ մեկուսացված էլեկտրական հաղորդիչներ՝ միացնող դետալներով կամ առանց դրանց. կաբելներ թելքաօպտիկական՝ կազմված թելքից

0

0

անհատական պատյաններով՝ անկախ, հավաք

են, թե ոչ էլեկտրահաղորդիչների կամ միացնող տարրերի հետ

85 45

ածխային էլեկտրոդներ, ածխային խոզանակներ,

ածուխներ լամպերի կամ մարտկոցների համար

եւ այլ իրեր գրաֆիտից կամ ածխածնի այլ տեսակներից՝ մետաղի հետ կամ առանց մետաղի, որոնք կիրառվում են էլեկտրատեխնիկայում

0

0

85 46

էլեկտրական մեկուսիչներ՝ ցանկացած նյութերից

0

0

85 47

մեկուսիչ ամրաններ՝ էլեկտրական մեքենաների, հարմարանքների կամ սարքավորումների համար՝ ամբողջովին պատրաստված մեկուսիչ նյութերից, չհաշված որոշ մետաղական կազմամասերը (օրինակ` պարուրակավոր կոթառները), օգտագործվում են կաղապարման դեպքում, բացառապես հավաքման նպատակով, բացի 8546 ապրանքային դիրքում

դասակարգված մեկուսիչներից. էլեկտրամեկուսիչ խողովակներ եւ միակցիչ դետալներ ոչ թանկարժեք մետաղներից՝ երեսպատված մեկուսիչ նյութով

0

0

85 48

առաջնային տարրերի, սկզբնական մարտկոցների եւ էլեկտրական կուտակիչների (ակումուլյատորների) ջարդոն եւ թափոն. սպառված առաջնային տարրեր, սկզբնական մարտկոցներ եւ էլեկտրական կուտակիչներ. սարքավորումների եւ ապարատուրաների էլեկտրական մասեր` այլ տեղում չնշված

0

0

86

Լոկոմոտիվներ, տրամվայներ, վագոններ եւ այլ սարքավորումներ

0

0

87

Տրանսպորտային միջոցներ (բացի երթուղայինից)

10

0

8701

տրակտորներ

0

0

8702

ավտոմեքենաներ՝ նախատեսված 10 կամ ավելի մարդ, ներառյալ՝ վարորդը, տեղափոխելու համար

0

0

870390100

էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ

(տրոլեյբուսներ)

0

0

8704

բեռնատարներ

0

0

87 05

ավտոմեքենաներ՝ հատուկ նշանակության, բացի ուղեւորներ կամ բեռներ տեղափոխելու համար օգտագործվողներից (օրինակ` բեռնատար մեքենաներ վթարային նորոգման համար, ավտոամբարձիչներ, հրշեջ մեքենաներ, ավտոբետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող մեքենաներ, ջրող-լվացող ավտոմեքենաներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմեքենաներ).

0

0

87 09

տրանսպորտային բեռնատար միջոցներ՝ ինքնագնաց, չսարքավորված վերամբարձ եւ բեռնող հարմարանքներով, օգտագործվող գործարաններում, պահեստներում, նավահանգիստներում եւ օդանավակայաններում՝ կարճ տարածություններում բեռների փոխադրման համար. երկաթուղային պաստառներում օգտագործվող քարշակներ, վերոհիշյալ տրանսպորտային միջոցների մասեր

0

0

87 10

տանկեր եւ մարտական այլ ինքնագնաց զրահամեքենաներ՝ սպառազինությամբ կամ առանց սպառազինության, դրանց մասերը կամ

0

0

պարագաները

8713

հաշմանդամների սայլակներ

0

0

8714

հաշմանդամների սայլակների մասեր եւ սարքավորումներ

0

0

88

Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ եւ այլն

0

0

89

Նավեր, նավակներ, լողարկող այլ միջոցներ

0

0

90

Օպտիկական, լուսանկարչական,

կինեմատոգրաֆիական, չափիչ-հսկիչ

բժշկական եւ վիրաբուժական սարքավորումներ

ու գործիքներ

0

0

9096

լուսանկարչական խցիկ, լուսանկարման լուսաբռնկում

10

0

9009

պատճենահանման սարքեր

10

0

91

Ժամացույցներ եւ ժամացույցների մասեր

10

0

9104 00 100

ժամացույցներ՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

9108-9112,

9114

ժամացույցների մասեր

0

0

92

Երաժշտական գործիքներ եւ դրանց բաղադրիչներ

0

0

93

Զենք եւ զինամթերք

0

0

94

Կահույք, անկողնային պարագաներ,

լուսավորիչներ, հավաքովի շինարարական

10

0

կառուցվածքներ

940110100

առանց կաշվե ծածկույթի նստարանային կահույք՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

9402

բժշկական կահույք

0

0

940320100

այլ մետաղական կահույք՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

940510100

ոչ թանկարժեք մետաղից կամ պլաստմասսայից ջահեր, այլ լուսավորող սարքեր՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

940560100

ոչ թանկարժեք մետաղից կամ պլաստմասսայից ցուցանակներ կամ համանման արտադրանք՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

940592100

940510 եւ 940560 ենթադիրքերում դասակարգված լուսավորիչների պլաստմասսայե բաղադրիչներ՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

940599100

ոչ թանկարժեք մետաղներից 940510 եւ 940560 ենթադիրքերում դասակարգված լուսավորիչների բաղադրիչներ՝ քաղաքացիական ավիացիայի համար

0

0

9406

հավաքովի շինարարական կառուցվածքներ

0

0

95

Խաղալիքներ, մարզական հարմարանքներ

0

0

9504

զվարճալի խաղեր, սեղանի եւ սենյակային խաղեր

10

0

9506

սպորտային պարագաներ

10

0

950800000

կարուսելներ, հրաձգարաններ եւ այլ ատրակցիոններ

10

0

96

Տարբեր տեսակի պատրաստի իրեր

10

0

97

Արվեստի գործեր

10

0

2. Եթե սույն հոդվածի 1-ին կետով տվյալ ենթախմբին դասվող ապրանքատեսակի համար սահմանված է մաքսատուրքի այլ դրույքաչափ, քան ապրանքների այն խմբի համար, որին դասվում է այդ ենթախումբը, ապա, անկախ այդ խմբի համար սահմանված դրույքաչափից, կիրառվում է ապրանքների տվյալ ենթախմբի համար սահմանված դրույքաչափը:

3. Մաքսային գործի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման համար օգտագործվում է

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը» (ԱՏԳԱԱ):

Հոդված 103. Մաքսատուրքի հաշվարկումը եւ վճարումը

1. Մաքսային մարմինների կողմից մաքսատուրքի հաշվարկումն իրականացվում է հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ՝ մաքսատուրքերի գործող դրույքաչափերով:

2. Մաքսատուրքի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման օրվանից տասնօրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ընթացակարգով:

3. Մաքսատուրքը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով՝ դրամով:

Հոդված 104. Մաքսատուրքի վճարումից ազատելը

1. Մաքսատուրքի վճարումից ազատվում են՝

ա) «տարանցիկ փոխադրում» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
բ) «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
գ) «ժամանակավոր արտահանում» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
դ) «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
ե) «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
զ) «ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
է) «ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
ը) «վերաներմուծում» եւ «վերաարտահանում» ռեժիմներով բաց թողնվող ապրանքները,
բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի.
թ) «ոչնչացում» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
ժ) «ներմուծում անմաքս առեւտրի խանութ» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
ժա) այն տրանսպորտային միջոցները, որոնցով կանոնավոր կերպով իրականացվում են բեռների, ուղեբեռների եւ ուղեւորների միջպետական փոխադրումները, ինչպես նաեւ այն գործիքները, վառելանյութը, պարենային ապրանքները, որոնք կարող են անհրաժեշտ լինել ճանապարհին, միջանկյալ կանգառներում կամ հիշյալ տրանսպորտային միջոցների անսարքությունները վերացնելու համար.
ժբ) արժույթը, արտարժույթը եւ արժեթղթերը.
ժգ) այն ապրանքները, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մարդասիրական օգնության եւ բարեգործական ծրագրերի շրջանակներում: Օրենսդրությամբ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ մարդասիրական օգնության եւ բարեգործական ու տեխնիկական բնույթի որոշում է մարդասիրական օգնությունը համակարգող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը.
ժդ) առեւտրային կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված ապրանքները: Սույն ենթակետով նախատեսված արտոնությունից օգտվելուց հետո՝ երեք տարվա ընթացքում, դրանց օտարման դեպքում մաքսատուրքի գումարը, ներառյալ՝ դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում է սույն օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

2. Ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նմուշային քանակությամբ ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսային վճարներից, բացառությամբ մաքսա- վճարի:

Հոդված 105. Ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների այլ արտոնությունները

1. Ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրք վճարելու որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը՝ 500

ԱՄՆ դոլարին համարժեք դրամը:

2. Ֆիզիկական անձինք կարող են, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, մաքսային սահմանով առանց մաքսատուրք վճարելու տեղափոխել միջազգային փոխադրումներով փոխադրվող ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը՝ 100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված սահմաններում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը:

4. Սույն օրենսգրքի իմաստով՝ ուղեկցող բեռ է համարվում ֆիզիկական անձանց հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող, ինչպես նաեւ ֆիզիկական անձից անկախ պատճառներով ուշացած կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին կորսված կամ սխալմամբ այլ տեղ ուղարկված ուղեբեռը:

5. Ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել իրենց վրա կրվող կամ ուղեբեռում գտնվող անձնական օգտագործման իրերը։ Որպես այդպիսիք դիտվում են այն ապրանքները, որոնք՝

ա) չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում եւ գտնվում են ուղեկցվող ուղեբեռում.
բ) ֆիզիկական անձինք կրում են իրենց վրա Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն սահմանված ապրանքատեսակների:

6. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը։

7. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել իրենց

ժառանգական գույքը՝ մաքսային մարմիններին ժառանգության մասին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում։

8. Նույն անձը սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված արտոնությունից 180 օրվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա ստեղծվող սահմանամերձ առեւտրի շուկաների,

երբ նույն անձը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված արտոնությունից մեկ ամսվա
ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ:

Հոդված 106. Մաքսատուրքի այլ արտոնությունները

Օրենքով կարող են սահմանվել մաքսատուրքի այլ արտոնություններ:

Հոդված 107. Օտարերկրյա անձանց կողմից ապրանքների ներմուծումը

1. Օտարերկրյա անձանց կողմից «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» եւ

«վերաներմուծում» ռեժիմներով հայտարարագրված ակնհայտ առեւտրային քանակության ապրանքները բաց թողնելու համար մաքսային մարմինները նրանցից պահանջում են՝

ա) ներկայացնել Հայաստանի Հանրապետության անձի հետ կնքված մատակարարման պայմանագիրը, կամ՝
բ) օրենքով սահմանված կարգով գրանցվել որպես Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջները չկատարելու դեպքում մաքսային մարմիններն արգելում են ապրանքների ներմուծումը:

3. Ակնհայտ առեւտրային քանակության ապրանքների բնաիրային չափերը սահմանում է

Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 108. Մաքսատուրք գանձելը եւ վերադարձնելը: Պատասխանատվությունը մաքսատուրքը չվճարելու համար

1. Սույն օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով հաշվարկվածից ավելի վճարված մաքսատուրքի գումարները, վճարողի ցանկությամբ, մաքսային մարմինների կողմից հաշվանցվում են մաքսային մարմիններին՝ վճարման ենթակա այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձվում են ոչ ուշ, քան վերադարձման մասին վճարողի դիմումն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում:

2. Ավելի գանձված մաքսատուրքի գումարների վերադարձման կամ այլ պարտավորությունների հաշվին հաշվանցման դիմումն ընդունվում է դրանց վճարումից հետո՝ երկու տարվա ընթացքում:

3. Ապրանքներ տեղափոխող անձանց կողմից չվճարված կամ թերի վճարված մաքսատուրքի գումարը մաքսային մարմինների կողմից գանձվում է դրա վճարման պարտավորության առաջացման պահից՝ երկու տարվա ընթացքում:

4. Մաքսատուրքի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողից գանձվում է տույժ՝ ժամանակին չվճարված մաքսատուրքի գումարի 0.2 տոկոսի չափով:

ԳԼՈՒԽ XVIII
ՄԱՔՍԱՎՃԱՐՆԵՐ

Հոդված 109. Մաքսավճարը

1. Մաքսավճարը սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ չափով գանձվող, պետական բյուջեում հաշվառվող պարտադիր վճար է, որն օգտագործվում է մաքսային գործի զարգացման եւ մաքսային մարմինների նյութատեխնիկական եւ սոցիալական բազայի ապահովման նպատակով:

2. Վերադաս մաքսային մարմինը յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հաշվետվություն՝ նախորդ տարում մաքսավճարի գումարների տնօրինման մասին:

Հոդված 110. Մաքսավճարի դրույքաչափերը

1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների, ինչպես նաեւ բանկերի կողմից տեղափոխվող արժույթի եւ արտարժույթի մաքսային ձեւակերպումների իրականացման (բացառությամբ ապրանքների զննման եւ հաշվառման) համար գանձվում է 3,500 դրամ մաքսավճար:

2. Ապրանքների զննման եւ հաշվառման համար, բացառությամբ խողովակաշարերով եւ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների, մաքսավճար գանձվում է՝

ա) միեւնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված մինչեւ մեկ տոննա քաշ ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար՝ 1,000 դրամ.
բ) միեւնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրվածմեկ տոննայից ավելի քաշ ունեցող ապրանքների յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի համար՝ 300 դրամ:

3. Խողովակաշարերով եւ էլեկտրահաղորման գծերով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության, դրանց հաշվառման համար մաքսավճար գանձվում է ամսական 500, 000 դրամի չափով:

4. Մաքսային մարմինների կողմից սահմանված տեղերից դուրս ապրանքների մաքսային ձեւակերպումների կամ դրանց հետ կապված առանձին գործողությունների կատարման համար մաքսավճարը գանձվում է սույն հոդվածով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:

5. Մաքսային մարմինների կողմից յուրաքանչյուր փաստաթղթի (ձեւաթղթի) տրամադրման համար գանձվում է 1,000 դրամ մաքսավճար: Սույն կետում նշված փաստաթղթերի ցանկը հաստա- տում է վերադաս մաքսային մարմինը:

6. Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների մաքսային ուղեկցման համար յուրաքանչյուր հարյուր կիլոմետրի համար գանձվում է 10,000 դրամ մաքսավճար: Ընդ որում, ապրանքների տարանցիկ փոխադրման ժամանակ (բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված եւ մաքսային ապահովման միջոցների կիրառման անհնարինության դեպքերի) ապրանքների մաքսային ուղեկցումը կատարվում է պարտադիր, իսկ մնացած դեպքերում՝ փոխադրողի ցանկությամբ՝ նրա գրավոր դիմումի հիման վրա:

7. Մաքսային մարմինների կողմից ապրանքների պահպանման համար մաքսավճարը գանձվում է՝

ա) մինչեւ մեկ տոննայի համար՝ օրական 1,000 դրամ.
բ) մեկ տոննայից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի համար՝ օրական 300
դրամ:

8. Տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության համար մաքսավճարը գանձվում է՝

ա) մինչեւ 10 նստատեղով մարդատար ավտոմեքենաների համար՝ 2,000 դրամ.
բ) այլ տրանսպորտային միջոցների համար՝ 5,000 դրամ: Հոդված 111. Մաքսավճարի արտոնությունները Մաքսավճարից ազատվում են՝
ա) այն ապրանքները, որոնք մուտք են գործում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մարդասիրական օգնության եւ բարեգործական ծրագրերի շրջանակներում: Օրենսդրությամբ (այդ թվում՝ միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որոշում է մարդասիրական օգնությունը համակարգող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը.
բ) ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքները, որոնց համար սույն օրենսգրքի 105 հոդվածով սահմանված է մաքսատուրքի արտոնություն.
գ) օրենսդրությամբ սահմանված կարգով «ժամանակավոր արտահանում» ռեժիմով արտահանվող եւ հետադարձ ներմուծվող մշակութային արժեքները.
դ) միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները՝
այդ փոխադրումների իրականացման ժամանակ:

Հոդված 112. Մաքսավճարի գումարի ինդեքսավորումը

Սկսած 2000 թվականի փետրվար ամսից՝ յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի համար մաքսավճարի՝ սույն օրենքի 110 հոդվածով բացարձակ մեծությամբ (դրամով) սահմանված չափերն ավելացվում կամ պակասեցվում են տոկոսային արտահայտությամբ՝ նախորդ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի հաշվարկային փոխարժեքի միջին տարեկան փոփոխության չափով:

Հոդված 113. Մաքսավճար վճարելը եւ վերադարձնելը: Պատասխանատվությունը մաքսավճար չվճարելու համար

1. Սույն օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով հաշվարկվածից ավելի վճարված մաքսավճարի գումարները, վճարողի ցանկությամբ, մաքսային մարմինների

կողմից հաշվանցվում են մաքսային մարմիններին՝ վճարման ենթակա այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձվում են ոչ ուշ, քան վերադարձման մասին վճարողի դիմումն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում:

2. Ավելի գանձված մաքսավճարի գումարների վերադարձման կամ այլ պարտավորությունների հաշվին հաշվանցման դիմումն ընդունվում է դրանց վճարումից հետո՝ մեկ տարվա ընթացքում:

3. Ապրանքներ տեղափոխող անձանց կողմից չվճարված կամ թերի վճարված մաքսավճարի գումարը մաքսային մարմինների կողմից գանձվում է դրա վճարման պարտավորության առաջացման պահից՝ մեկ տարվա ընթացքում:

4. Մաքսավճարի վճարումն իրականացվում է համապատասխան ծառայությունների մատուցման պահից՝ եռօրյա ժամկետում:

5. Մաքսավճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով՝ դրամով:

6. Մաքսավճարի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողից գանձվում է տույժ՝ ժամանակին չմուծված մաքսավճարի գումարի 0.2 տոկոսի չափով:

ԲԱԺԻՆ VI ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ ԳԼՈՒԽ XIX
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 114. Մաքսային ձեւակերպման իրականացումը

Մաքսային ձեւակերպումն իրականացվում է սույն օրենսգրքով եւ Հայաստանի
Հանրապետության այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Հոդված 115. Մաքսային ձեւակերպման իրականացման վայրը եւ ժամանակը

1. Մաքսային ձեւակերպումն իրականացվում է դրա համար վերադաս մաքսային մարմնի կողմից որոշված վայրերում՝ մաքսային մարմինների աշխատանքային ժամերի ընթացքում:

2. Ապրանքներ տեղափոխող անձի խնդրանքով եւ վերջինիս հաշվին ապրանքների մաքսային ձեւակերպումը կատարող մաքսային մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մաքսային ձեւակերպումը կարող է իրականացնել այլ վայրում եւ մաքսային մարմնի աշխատանքային ժամերից դուրս:

Հոդված 116. Մաքսային ձեւակերպմանը լիազորված անձի ներկայությունը

Ապրանքների եւ տրանսպորտային միջոցների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան լիազորություններ ունեցող անձինք պարտավոր են ներկա լինել մաքսային ձեւակերպմանը:

Հոդված 117. Մաքսային ձեւակերպման իրականացման լեզուն

Մաքսային ձեւակերպումը, ներառյալ՝ փաստաթղթերի լրացումը, իրականացվում է հայերեն կամ վերադաս մաքսային մարմնի նախանշած, միջազգայնորեն ընդունված որեւէ լեզվով։

Հոդված 118. Պետական այլ մարմինների ներգրավումը մաքսային ձեւակերպմանը

Օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումն ավարտվում է այլ պետական մարմինների կողմից անասնաբուժական, ֆիտոսանիտարական, բնապահպանական եւ այլ հսկողության ավարտից հետո:

Հոդված 119. Մաքսային ձեւակերպման գործընթացում գտնվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների օգտագործումն ու տնօրինումը

Մաքսային ձեւակերպման գործընթացում գտնվող ապրանքները եւ տրանսպորտային միջոցները չեն կարող տնօրինվել կամ օգտագործվել, բացառությամբ սույն օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:

Հոդված 120. Մաքսային ձեւակերպման պարզեցված կարգը

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կամ միջազգային պայմանա- գրերով նախատեսված դեպքերում առանձին ապրանքներ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելիս կամ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանելիս կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված մաքսային ձեւակերպման պարզեցված կարգեր:

Հոդված 121. Մաքսային ձեւակերպման համար անհրաժեշտ գործողությունների իրականացումը

1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող կամ դրանց անմիջական փոխադրումն իրականացնող անձը, մաքսային պահեստի հիմնադիրները կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների նկատմամբ անհրաժեշտ լիազորություններ ունեցող այլ

անձինք, մաքսային մարմնի պահանջով, պարտավոր են իրականացնել փոխադրում, կշռում կամ ապրանքի քանակի որոշման հետ կապված այլ միջոցառում, բեռնում, բեռնաթափում, փաթեթավորման վնասվածքների վերացում, փաթեթների բացում, փաթեթավորում կամ վերափաթեթավորում, մաքսային պահեստների եւ մաքսային հսկողության ներքո այլ այնպիսի տարածքների բացում, որտեղ կարող են գտնվել ապրանքներ եւ տրանսպորտային միջոցներ:

2. Մինչեւ մաքսային ձեւակերպումների ավարտը սույն հոդվածի 1-ին կետում նշված գործողությունները կարող են իրականացվել միայն մաքսային մարմնի թույլտվությամբ:

Հոդված 122. Մաքսային ձեւակերպման նպատակով ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելը

1. Մաքսային ձեւակերպման նպատակով մաքսային մարմիններն իրավունք ունեն վերցնել նմուշներ, փորձանմուշներ եւ կատարել հետազոտություններ։

2. Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներից վերցված նմուշները կամ փորձանմուշները մաքսային մարմնի թույլտվությամբ կարող են վերցվել նաեւ այդ ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձանց կամ այլ

պետական իրավասու մարմնի կողմից՝ համապատասխան հսկողություն իրականացնելու նպատակով:

3. Նմուշները կամ փորձանմուշները հետազոտություններ իրականացնելու համար վերցվում

են նվազագույն բավարար քանակով:

4. Նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու դեպքում կազմվում է արձանագրություն՝

վերադաս մաքսային մարմնի սահմանած ձեւով:

5. Նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու գործընթացին ներկա են գտնվում այդ ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները: Մաքսային մարմնի պաշտոնատար անձինք ներկա են գտնվում այլ պետական մարմինների կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելուն:

6. Պետական իրավասու մարմինը կամ այդ ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձն ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու դեպքում կրում է այդ գործողության հետ կապված բոլոր ծախսերը:

7. Ապրանքների ներկայացման օրվանից մինչեւ 10-րդ օրը ներառյալ, ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձանց չներկայանալու դեպքում մաքսային մարմինն իրավունք ունի ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ վերցնել առանց նրանց ներկայության: Այս դեպքում նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելիս մասնակցում են երկու ընթերակա:

8. Ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձը կամ վերջինիս ներկայացուցիչներն իրավունք ունեն ծանոթանալ հետազոտության արդյունքներին: Հայաստանի Հանրապետության այլ պետական իրավասու մարմիններն իրենց իրականացրած հետազոտությունների արդյունքների մասին տեղյակ են պահում մաքսային մարմիններին:

9. Մաքսային մարմինները չեն հատուցում այն ծախսերը, որոնք կրել է ապրանքներ տեղափոխող անձն ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ տրամադրելիս:

10. Ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձը չի կրում ապրանքների հետազոտության գործընթացի հետ կապված ոչ մի ծախս, բացառությամբ այն դեպքի, երբ դա իրականացվում է նրա նախաձեռնությամբ:

11. Ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու կարգը հաստատում է

Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
ԳԼՈՒԽ XX
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Հոդված 123. Պատասխանատու պահպանումը

Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ապրանքները եւ տրանսպորտային միջոցները ենթակա են մաքսային մարմինների կողմից պատասխանատու պահպանման:

Հոդված 124. Պատասխանատու պահպանման վայրը

Ապրանքների եւ տրանսպորտային միջոցների պատասխանատու պահպանումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից նախանշված պատասխանատու պահպանության վայրերում:

Հոդված125. Ապրանքները եւ տրանսպորտային միջոցները պատասխանատու պահպանության հանձնելիս մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերը

Մաքսային մարմինները պահանջում են պատասխանատու պահպանության հանձնվող ապրանքներին եւ տրանսպորտային միջոցներին վերաբերող միայն այնպիսի փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս բնութագրել այդ ապրանքները եւ տրանսպորտային միջոցները:

Հոդված 126. Պատասխանատու պահպանության ժամկետները

1. Պատասխանատու պահպանության հանձնված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները կարող են պահպանվել մինչեւ դրանց պահպանման համար օրենքով սահմանված վճարի գումարի հավասարվելն ապրանքի մաքսային արժեքին:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետը կարող է սահմանափակվել՝ ելնելով ապրանքների օգտագործման ժամկետից եւ պահպանման առանձնահատկություններից:

Հոդված 127. Պատասխանատու պահպանության ներքո ապրանքների եւ տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառվող գործողությունները

Պատասխանատու պահպանության ներքո գտնվող ապրանքները եւ տրանսպորտային միջոցները կարող են՝
ա) զննվել կամ հաշվառվել մաքսային մարմնի կամ, նրա թույլտվությամբ, դրանց նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձանց կամ պետական իրավասու մարմինների կողմից.
բ) դրանցից վերցվել նմուշներ կամ փորձանմուշներ մաքսային մարմնի թույլտվության դեպքում.
գ) դրանց նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձանց կողմից ենթարկվել այնպիսի գործողությունների, որոնք անհրաժեշտ են պահպանման նպատակով, ներառյալ՝ վնասված փաթեթավորման ուղղումը:
ԳԼՈՒԽ XXI
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ

Հոդված 128. Ապրանքների եւ տրանսպորտային միջոցների հայտարարագրումը

1. Ապրանքները եւ տրանսպորտային միջոցները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, ենթակա են հայտարարագրման տարածաշրջանային մաքսատներում կամ մաքսային կետերում վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով, եթե՝

ա) դրանք տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով.
բ) փոփոխվում է դրանց նկատմամբ կիրառվող մաքսային ռեժիմը:

2. Հայտարարագրումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձեւով՝ գրավոր կամ բանավոր՝ նշելով ճշգրիտ տեղեկություններ՝ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների, դրանց տեղափոխման նպատակի մասին, ինչպես նաեւ մաքսային հսկողության

եւ ձեւակերպման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

3. Ապրանքները, անկախ իրենց քանակից եւ բնույթից, կարող են հայտարարագրվել մաս-մաս, սույն օրենսգրքով սահմանված ժամկետում, այդ թվում՝ նաեւ տարբեր մաքսային ռեժիմներով, եթե օրենքով եւ այլ իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 129. Հայտարարագրման վայրը

1. Ապրանքները եւ տրանսպորտային միջոցները հայտարարագրվում են այն մաքսային մարմիններում, որոնցում իրականացվում է դրանց մաքսային ձեւակերպումը:

2. Չբեռնված տրանսպորտային միջոցները եւ միայն ուղեւորներ տեղափոխող տրանսպորտային միջոցները մաքսային մարմիններում հայտարարագրվում են մաքսային սահմանը հատելիս, բացառությամբ օդային տրանսպորտային միջոցների, որոնք հայտարարագրվում են ժամանման վայրում՝ օդանավակայաններում:

Հոդված 130. Մաքսային հայտարարագրի ներկայացման ժամկետները

1. Ապրանքների եւ տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում մինչեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության միջոցների իրականացումը եւ այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների բացթողումը՝

ա) ապրանքներ եւ դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցներ ներմուծելիս՝
ներմուծելուն հաջորդող տասնօրյա ժամկետում.
բ) ապրանքները եւ դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցները արտահանելիս՝
արտահանմանը նախորդող տասն օրվա ընթացքում:

2. Դատարկ եւ ուղեւորներ տեղափոխող տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը ներկայացվում է՝

ա) տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն ներմուծելիս՝ ներմուծման պահից երեք ժամվա ընթացքում.
բ) տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետությունից արտահանելիս՝
արտահանումից երեք ժամ առաջ:

3. Ֆիզիկական անձինք, մաքսային սահմանը հատելիս, իրենց կողմից տեղափոխվող ուղեկցվող բեռի մաքսային հայտարարագիրը ներկայացնում են ուղեկցվող բեռը մաքսային մարմինների հսկողությանը ներկայացնելու հետ մեկտեղ՝ մինչեւ մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության միջոցների իրականացումը:

Հոդված 131. Հայտարարատուն

1. Որպես հայտարարատու կարող է հանդես գալ ապրանքներ տեղափոխող անձը կամ նրա կողմից լիազորված անձը:

2. Որպես հայտարարատու կարող է հանդես գալ միայն Հայաստանի Հանրապետության անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվում են ապրանքներ:

3. Հայտարարատուն սույն օրենսգրքի համաձայն կրում է պատասխանատվություն՝

հայտարարագրված տեղեկություններների հավաստիության համար:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ուղեւորվող անգործունակ, ինչպես նաեւ 16 տարին չլրացած ֆիզիկական անձանց փոխարեն հայտարարագրումն իրականացնում են նրանց օրինական ներկայացուցիչները, որոնք կրում են սույն օրենսգրքով հայտարարատուի համար սահմանված պատասխանատվություն, այդ թվում՝ հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար:

Հոդված 132. Հայտարարատուի իրավունքները եւ պարտականությունները

1. Մինչեւ հայտարարագրումը հայտարարատուն իրավունք ունի մաքսային հսկողության ներքո զննել եւ չափել ապրանքները եւ տրանսպորտային միջոցները, մաքսային մարմնի

համաձայնությամբ վերցնել նմուշներ կամ փորձանմուշներ այն պայմանով, որ դրանք կներառվեն ներկայացված հայտարարագրում:

2. Հայտարարատուն պարտավոր է՝

ա) իրականացնել ապրանքների եւ տրանսպորտային միջոցների հայտարարագրում՝ սույն օրենսգրքով նախատեսված կարգով.
բ) մաքսային մարմինների պահանջով ներկայացնել հայտարարագրվող ապրանքները եւ տրանսպորտային միջոցները.
գ) մաքսային մարմիններ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր եւ տեղեկություններ:

Հոդված 133. Մաքսային նպատակների համար ներկայացվող փաստաթղթերը եւ այլ տեղեկությունները

1. Հայտարարագրման ժամանակ մաքսային մարմիններ ներկայացվում են մաքսային նպատակների համար պահանջվող փաստաթղթեր եւ տեղեկություններ:

2. Մաքսային մարմինները հայտարարատուից իրավունք ունեն պահանջել միայն հայտարարագրման ենթակա տեղեկություններ եւ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս ճշտել այդ տեղեկությունները:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններից եւ փաստաթղթերից բացի, սույն օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում, մաքսային մարմիններն իրավունք ունեն պահանջել այլ տեղեկություններ եւ փաստաթղթեր:

Հոդված 134. Մաքսային հայտարարագրի ընդունումը

1. Ներկայացված մաքսային հայտարարագիրն ընդունում է մաքսային մարմինը:

2. Մաքսային հայտարարագիրն ընդունելուց առաջ մաքսային մարմնի պաշտոնատար անձը պարտավոր է՝

ա) ստուգել մաքսային հայտարարագրի լրացման կարգի պահպանման ճշտությունը.
բ) հայտարարատուին զգուշացնել ոչ ճիշտ հայտարարագրման համար նախատեսված պատասխանատվության մասին.
գ) բանավոր հարցմամբ ճշտել հայտարարագրված տեղեկությունների արժանահավատությունը.
դ) սույն կետի «ա» եւ «գ» ենթակետերում նշված գործողությունների հետեւանքով անճշտությունների հայտնաբերման դեպքում հայտարարատուին առաջարկել ներկայացնել
նոր հայտարարագիր՝ կատարելով դրանում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ:

3. Մաքսային հայտարարագրի ընդունման պահից այն համարվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ:

Հոդված 135. Մաքսային հայտարարագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելը,

մաքսային հայտարարագրի անվավեր համարումը

1. Մաքսային հայտարարագրում փոփոխությունները եւ լրացումները կատարվում են մինչեւ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից դրա ընդունումը:

2. Մաքսային մարմնի պաշտոնատար անձինք իրավունք չունեն իրենց անձնական նախաձեռնությամբ, որեւէ անձի հանձնարարականով կամ խնդրանքով լրացնել մաքսային հայտարարագիրը, դրանում կատարել փոփոխություններ եւ լրացումներ, բացառությամբ իրենց իրավասության շրջանակներին դասվողների:

3. Մաքսային հայտարարագրի անվավեր ճանաչման կապակցությամբ հայտարարատուն մաքսային մարմիններին կարող է դիմել մաքսային ձեւակերպումների ավարտից հետո՝ վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:

Հոդված 136. Ապրանքների եւ տրանսպորտային միջոցների հայտարարագրման պարզեցված կարգը

Մաքսային ձեւակերպումների կատարելագործման նպատակով վերադաս մաքսային մարմինը կարող է սահմանել ապրանքների եւ տրանսպորտային միջոցների հայտարարագրման պարզեցված կարգ։

Հոդված 137. Նախնական հայտարարագրումը

1. Մինչեւ ապրանքները եւ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելը հայտարարատուն կարող է կատարել դրանց նախնական հայտարարագրում, ինչը ենթակա է ճշգրտման՝ ապրանքները եւ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելուց հետո։

2. Նախնական հայտարարագրման դեպքերը եւ կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

ԲԱԺԻՆ VII ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԳԼՈՒԽ XXII
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 138. Մաքսային հսկողության իրականացումը եւ դրա ձեւերը

1. Ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգի պահպանումն ապահովելու նպատակով իրականացվում է մաքսային հսկողություն: Մաքսային հսկողության ենթակա են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող բոլոր ապրանքներն ու տրանսպորտային միջոցները, եթե սույն օրենսգրքով

այլ բան նախատեսված չէ:

2. Մաքսային հսկողությունն իրականացվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից՝

ա) մաքսային նպատակներով անհրաժեշտ տեղեկությունների եւ փաստաթղթերի ստուգմամբ.
բ) մաքսային զննմամբ (ապրանքների եւ տրանսպորտային միջոցների զննում, անձի քննում՝
որպես մաքսային հսկողության առանձնահատուկ ձեւ).
գ) ապրանքների եւ տրանսպորտային միջոցների հաշվառմամբ.
դ) ֆիզիկական անձանց բանավոր հարցմամբ.
ե) հաշվառման եւ հաշվետվության համակարգերի կիրառման ստուգմամբ.
զ) մաքսային պահեստների, ազատ մաքսային պահեստների, անմաքս առեւտրի խանութների, մաքսային հսկողության գոտիների եւ այլ շինությունների ու տարածքների զննմամբ, որտեղ կարող են գտնվել մաքսային հսկողության ենթակա ապրանքներ եւ տրանսպորտային միջոցներ կամ իրականացվել այնպիսի գործողություններ, որոնք ենթակա են մաքսային հսկողության.
է) մաքսային ապահովումների կիրառմամբ.
ը) օրենքով նախատեսված հսկողության այլ ձեւերով։

3. Մաքսային հսկողություն իրականացնելիս կիրառվում են այնպիսի տեխնիկական միջոցներ, որոնք կենդանիների, բուսականության եւ մարդու կյանքի ու առողջության համար անվտանգ են եւ չեն կարող վնասել ապրանքներին ու տրանսպորտային միջոցներին։

4. Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանում է Հայաստանի

Հանրապետության կառավարությունը։

Հոդված 139. Ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության տակ գտնվելու ժամկետներն ըստ մաքսային ռեժիմների

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները եւ տրանսպորտային միջոցները, ըստ մաքսային ռեժիմների, մաքսային հսկողության տակ են գտնվում՝
ա) «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» եւ «վերաներմուծում» ռեժիմների դեպքում՝
ներմուծման պահից մինչեւ բացթողնման պահը.
բ) «արտահանում՝ ազատ շրջանառության համար» եւ «վերաարտահանում» ռեժիմների դեպքում՝ մաքսային մարմնում մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման պահից մինչեւ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման պահը.
գ) «ժամանակավոր ներմուծում» եւ «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» ռեժիմների դեպքում՝ ներմուծման պահից մինչեւ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման պահը.
դ) «ժամանակավոր արտահանում» եւ «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» ռեժիմների դեպքում՝ մաքսային մարմին մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման պահից մինչեւ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման պահը.
ե) «տարանցիկ փոխադրում» ռեժիմի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման պահից մինչեւ այդ տարածքից արտահանման պահը.
զ) «ներմուծում մաքսային պահեստ» եւ «ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմների դեպքում՝ ներմուծման պահից մինչեւ այլ ռեժիմով բացթողնման պահը.
է) «ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմի դեպքում՝ ներմուծման պահից մինչեւ բացթողնման պահը.
ը) «ներմուծում անմաքս առեւտրի խանութ» ռեժիմի դեպքում՝ ներմուծման պահից մինչեւ իրացումը.
թ) «սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության» ռեժիմի դեպքում՝
ներմուծման պահից մինչեւ բացթողնման պահը.
ժ) «ոչնչացում» մաքսային ռեժիմի դեպքում՝ ներմուծման պահից մինչեւ դրանց ոչնչացումը:

Հոդված 140. Մաքսային հսկողության գոտիները

1. Մաքսային հսկողության իրականացման նպատակով, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցման կետերում, մաքսային ձեւակերպումների տեղերում, մաքսային մարմինների գտնվելու վայրերում, վերադաս մաքսային մարմնի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ստեղծել մաքսային հսկողության գոտիներ։

2. Մաքսային հսկողության գոտու տարածքում առեւտրային որեւէ գործողության իրականացում, ապրանքների, տրանսպորտային միջոցների որեւէ տեղաշարժ, անձանց, ներառյալ` այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող որեւէ գործողություն (ներառյալ՝ մուտք

գործելը եւ դուրս գալը) կարող է տեղի ունենալ միայն մաքսային մարմինների թույլտվությամբ
եւ նրանց հսկողության ներքո, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի։

Հոդված 141. Մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ տեղեկությունները

1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ եւ տրանսպորտային միջոցներ տեղափոխող կամ այնպիսի գործունեություն իրականացնող անձինք, որոնց նկատմամբ մաքսային մարմիններն իրականացնում են վերահսկողություն, պարտավոր են մաքսային մարմիններ ներկայացնել մաքսային հսկողությունն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ տեղեկություններ, որոնց ցանկը եւ տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

2. Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, Հայաստանի Հանրապետության անձինք, իրենց նախաձեռնությամբ կամ մաքսային մարմինների գրավոր պահանջով ներկայացնում են մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ տեղեկություններ։

Հոդված 142. Մաքսային հսկողության իրականացմանը մասնագետների եւ փորձագետների ներգրավումը

Մաքսային մարմինները, մաքսային հսկողության իրականացման նպատակով, իրավասու են իրենց կողմից իրականացվող աշխատանքներին օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավել պետական իրավասու մարմինների մասնագետներ եւ փորձագետներ։

Հոդված 143. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մուտքը մաքսային հսկողություն իրականացնելու համար նախատեսվածշինություններ եւ տարածքներ

1. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք, մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով, մաքսային մարմնի ղեկավարի հրամանով, իրավունք ունեն մուտք գործել անձանց այն շինություններն ու տարածքները, որտեղ կարող են՝

ա) գտնվել մաքսային հսկողության ենթակա ապրանքներ եւ տրանսպորտային միջոցներ.
բ) գտնվել մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթեր.
գ) իրականացվել այնպիսի գործողություններ, որոնց հսկողությունն իրականացնում են մաքսային մարմինները։

2. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից ֆիզիկական անձանց բնակարաններ մուտք գործելու կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 144. Մաքսային ապահովման միջոցները եւ դրանց կիրառումը

1. Տրանսպորտային միջոցների, շինությունների եւ այլ վայրերի նկատմամբ, որտեղ գտնվում

են կամ կարող են գտնվել մաքսային հսկողության ենթակա ապրանքներ կամ տրանսպորտային միջոցներ, եւ որտեղ իրականացվում են մաքսային մարմինների կողմից վերահսկվող գործողություններ, մաքսային մարմինների կողմից կարող են կիրառվել մաքսային ապահովման միջոցներ։

2. Մաքսային ապահովման միջոցներ կիրառվում են կնիքների, կապարակնիքների, դրոշմելու, թվային, տառային եւ այլ դրոշմավորման, նույնականացնող նշանների կիրառմամբ, դրոշմներ նշելով, նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելով, ապրանքների եւ տրանսպորտային միջոցների նկարագրությամբ, գծագրեր կազմելով, մասշտաբային պատկերների, լուսանկարների, իլյուստրացիաների պատրաստմամբ, ապրանքներն ուղեկցող փաստաթղթերի եւ մաքսային ապահովման այլ միջոցների օգտագործմամբ:

3. Մաքսային ապահովման միջոցները կարող են փոփոխվել կամ վերացվել միայն մաքսային մարմինների կողմից կամ նրանց թույլտվությամբ, բացառությամբ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների անվերադարձ կորստի, շոշափելի փչացման կամ ոչնչացման իրական վտանգի առկայության դեպքերի։ Մաքսային մարմիններն անհապաղ պետք է տեղեկացվեն մաքսային ապահովման միջոցների փոփոխման կամ վերացման մասին, եւ պետք է ներկայացվեն նշված վտանգների գոյության ապացույցները։

Հոդված 145. Ապրանքների եւ տրանսպորտային միջոցների զննումը

1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման օրինականության ստուգման, հաշվառման, մաքսային վճարների գանձման նպատակով մաքսային մարմիններն իրավունք ունեն կատարել տրանսպորտային միջոցների եւ ապրանքների զննում:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ եւ տրանսպորտային միջոցներ տեղափոխող կամ դրանց պահպանումն իրականացնող անձի ներկայացուցիչը պարտավոր է ներկա գտնվել զննմանը:

3. Ապրանքների եւ տրանսպորտային միջոցների զննման ժամանակ մաքսային մարմնի պաշտոնատար անձն ստուգում է հայտարարագրված տեղեկությունների արժանահավատությունը:

Հոդված 146. Ֆիզիկական անձանց ուղեբեռի զննումը

1. Տարածաշրջանային մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձն իրավունք ունի կատարել ուղեբեռի զննում՝ բացելով այն, երբ հիմքեր կան ենթադրելու, որ ֆիզիկական անձը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխում է այնպիսի ապրանքներ, որոնք այլ պետական մարմինների կողմից ենթակա են հսկողության, հաշվառման կամ մաքսային վճարներով հարկման, ինչպես նաեւ ապրանքներ, որոնց տեղափոխումն արգելված կամ սահմանափակված է:

2. Մաքսային մարմիններն իրավունք ունեն կատարել Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ ուղեւորություն կատարող ֆիզիկական անձանց ուղեբեռի զննում, եթե հիմքեր կան ենթադրելու, որ դրանք պարունակում են տարանցիկ փոխադրման համար արգելված ապրանքներ:

3. Ֆիզիկական անձի ուղեբեռի զննումը կատարվում է միայն նրա կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչի ներկայությամբ:

4. Եթե ֆիզիկական անձը կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը բացակայում է, ապա ուղեբեռի զննումը կատարվում է՝

ա) եթե բավարարհիմքեր կան ենթադրելու, որ ուղեբեռը պարունակում է մարդու կյանքին եւ առողջությանը, կենդանիների ու բույսերի համար վտանգ ներկայացնող կամ անձանց նյութական վնաս պատճառղ ապրանքներ.
բ) ուղեբեռի ստացման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, ֆիզիկական անձի կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչի չներկայանալու դեպքում.
գ) միջազգային փոստառաքումով ապրանքների առաքման դեպքում:

5. Ֆիզիկական անձի կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչի բացակայության դեպքում ուղեբեռի զննումը կատարվում է դրա փոխադրումը, առաքումը կամ պահպանումն իրականացնող կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ:

Հոդված 147. Անձի քննումը

1. Անձի քննումը, որպես մաքսային հսկողության բացառիկ ձեւ, թույլատրվում է կատարել տարածաշրջանային մաքսատան, մաքսային կետի պետի կամ նրա տեղակալի գրավոր որոշմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ուղեւորվող կամ մաքսային հսկողության գոտում կամ միջազգային օդանավակայանի տարանցիկ ուղեւորության գոտում ֆիզիկական անձն իր մոտ թաքցնում է մաքսանենգության օբյեկտ հանդիսացող ապրանքներ կամ այնպիսի ապրանքներ, որոնք մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտներ են կամ արգելված են Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցիկ փոխադրման համար:

2. Քննումն սկսելուց առաջ տարածաշրջանային մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձը պարտավոր է ֆիզիկական անձին ներկայացնել տարածաշրջանային մաքսատան, մաքսային կետի պետի կամ նրա տեղակալի գրավոր որոշումը, առաջարկել կամավոր հանձնել թաքցրած ապրանքները:

3. Անձի քննումը կատարվում է տարածաշրջանային մաքսատան կամ մաքսային կետի՝ քննվողի հետ նույն սեռի պաշտոնատար անձի կողմից, նույն սեռի երկու ընթերակաների ներկայությամբ, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանող մեկուսացված սենյակում: Քննմանը չմասնակցող ֆիզիկական անձանց մուտքն այդ սենյակ պետք է բացառվի: Անձի մարմնի քննումը կատարվում է միայն բուժաշխատողի կողմից:

4. Անգործունակ, ինչպես նաեւ 16 տարին չլրացած ֆիզիկական անձանց քննումնիրականացվում է վերջիններիս օրինական ներկայացուցիչների ներկայությամբ:

5. Անձի քննման մեթոդիկան սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 148. Մաքսային զննման ընտրողականությունը

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող եւ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքները տարածաշրջանային մաքսատան կամ մաքսային կետի կողմից կարող են առանց զննման բաց թողնվել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Հոդված 149. Մաքսային հսկողության որոշակի ձեւերից ազատումը

1. Սույն օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում տարածաշրջանային մաքսատունը կամ մաքսային կետը չի կիրառում մաքսային հսկողության առանձին ձեւեր:

2. Մաքսային հսկողություն չկիրառելն անձանց չի ազատում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգը պահպանելու պարտավորությունից:

3. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցնող ռազմական օդանավերը մաքսային զննության ենթակա չեն: Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցնող ռազմական եւ ռազմափոխադրական այն օդանավերը, որոնք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հատուկ հանձնարարության համաձայն կատարում են ռազմաօպերատիվ բնույթի առաջադրանքներ, ինչպես նաեւ երթուղով շարժվող ռազմական տեխնիկան, ազատվում են զննումից: Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցնող օտարերկրյա ռազմական եւ ռազմափոխադրական օդանավերը, ինչպես նաեւ ռազմական տեխնիկան զննության ենթակա չեն:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցնող զինծառայողներին պատկանող ապրանքները ենթակա են զննման, եթե օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

5. Այն զորամասերի հրամանատարները, որոնց կազմում տեղափոխվում է սույն հոդվածի 3-

րդ կետում նշված ռազմական տեխնիկան, պատասխանատվություն են կրում այդ գործողությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի դրույթների պահպանման համար:

Հոդված 150. Կրկնակի մաքսային հսկողությունն ապրանքների եւ տրանսպորտային միջոցների նկատմամբ

1. Ապրանքների եւ տրանսպորտային միջոցների կրկնակի մաքսային հսկողություն կարող է իրականացվել մաքսային մարմնի ղեկավարի որոշման հիման վրա մինչեւ դրանց մաքսային հսկողության ներքո գտնվելու ժամկետի ավարտը:

2. Վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի որոշման հիման վրա ապրանքների եւ տրանսպորտային միջոցների կրկնակի մաքսային հսկողություն կարող է իրականացվել սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում:

Հոդված 151. Մաքսային հսկողության իրականացման համար նմուշների եւ փորձանմուշների տրամադրումը, ապրանքների եւ տրանսպորտային միջոցների հետ կապված բեռնային եւ համանման այլ գործողությունները

1. Ապրանքներ տեղափոխող անձինք մաքսային մարմինների պահանջով պարտավոր են մաքսային հսկողության իրականացման համար տրամադրել նմուշներ եւ փորձանմուշներ, կատարել ապրանքների եւ տրանսպորտային միջոցների հետ կապված բեռնային եւ

համանման այլ գործողություններ: Փոխադրողը պարտավոր է չխոչընդոտել այդ գործողությունների կատարմանը:

2. Նմուշները եւ փորձանմուշներն ուսումնասիրությունների համար տրամադրվում են բավարար նվազագույն քանակությամբ: Նմուշ կամ փորձանմուշ վերցնելու դեպքում մաքսային մարմինները ներմուծողին կամ նրա ներկայացուցչին տալիս են գրավոր տեղեկանք:

Հոդված 152. Ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային հսկողություն իրականացնելու ժամանակ ապրանքներ տեղափոխող եւ փոխադրող անձանց կամ նրանց ներկայացուցիչների ներկայությունը

1. Ապրանքներ տեղափոխող կամ փոխադրող անձը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի ներկա գտնվել ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության իրականացմանը:

2. Ապրանքներ տեղափոխող եւ փոխադրող անձինք մաքսային մարմինների պահանջով պարտավոր են ներկա գտնվել մաքսային հսկողության առանձին գործողությունների իրականացմանը:

Հոդված 153. Անձանց իրավունքները եւ պարտականությունները մաքսային հսկողության ժամանակ

1. Մաքսային հսկողության ժամանակ անձինք իրավունք ունեն՝

ա) տալ բացատրություններ.
բ) օգտվել թարգմանչի ծառայություններից.
գ) օգտվել փաստաբանի կամ մասնագետի ծառայություններից.
դ) ծանոթանալ մաքսային հսկողության մեթոդներին.
ե) բողոքարկել մաքսային մարմնի պաշտոնատար անձի ապօրինի գործողությունները եւ անգործությունը.
զ) հսկողություն իրականացնող մարմնից ստանալ մաքսային հսկողության ընթացքում իր իրավունքների մասին պարզաբանում.
է) հարուցել միջնորդություններ:

2. Մաքսային հսկողության ժամանակ անձինք պարտավոր են կատարել մաքսային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի՝ սույն օրենսգրքի եւ այլ իրավական

ակտերի դրույթներից բխող պահանջները, չխոչընդոտել մաքսային հսկողության իրականացմանը:
ԲԱԺԻՆ VIII ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԳԼՈՒԽ XXIII
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 154. Մաքսային մարմինները որպես արժութային վերահսկողության գործակալներ

1. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները համարվում են արժութային վերահսկողության գործակալներ:

2. Արժութային հսկողություն իրականացնելիս մաքսային մարմինների՝ սույն հոդվածով նախատեսված գործառույթները եւ լիազորությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:

Հոդված 155. Մաքսային մարմինների իրավասությունն արժութային հսկողություն րականացնելիս

Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն արժութային հսկողություն են իրականացնում անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով Հայաստանի Հանրապետության արժույթի, Հայաստանի Հանրապետության արժույթով արտահայտված արժութային արժեքների տեղափոխման նկատմամբ:

Հոդված 156. Մաքսային մարմինների կողմից արժութային հսկողություն իրականացնելը

1. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից իրականացվող արժութային հսկողությունը մաքսային հսկողության բաղկացուցիչ մասն է։

2. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն արժութային հսկողություն իրականացնում են սույն օրենսգրքին եւ Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրությանը համապատասխան։

Հոդված 157. Մաքսային մարմինների կողմից արժութային հսկողության հետեւանքով բացահայտված իրավախախտումների համար պատասխանատվությունը

Մաքսային մարմինների կողմից արժութային հսկողության հետեւանքով բացահայտված Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտումների դեպքում խախտումներ կատարած անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
ԲԱԺԻՆ IX ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐ ԳԼՈՒԽ XXIV
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հոդված 158. Ապրանքի ծագման երկիրը եւ դրա որոշման նպատակները

1. Ապրանքի ծագման երկիր է համարվում այն երկիրը, որտեղ դա ամբողջությամբ արտադրվել է կամ վերջին անգամ ենթարկվել է բավարար վերամշակման՝ համաձայն սույն բաժնով սահմանված չափանիշների:

2. Անհրաժեշտության դեպքում որպես ծագման երկիր կարող է դիտվել երկրների խումբը,

մաքսային միությունը, աշխարհի կամ որեւէ երկրի տարածաշրջանը:

3. Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (տեղական եւ օտարերկրյա) ծագման երկրի որոշումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով:

4.Ապրանքի ծագման երկրի վկայականների եւ հավաստագրերի տրամադրման եւ փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 159. Ապրանքի ծագման երկրի որոշման նպատակները

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ծագման երկիրը որոշվում է դրանց նկատմամբ սակագնային եւ ոչ սակագնային կարգավորման, մաքսային վիճակագրության վարման եւ ծագման երկրի վկայականների եւ (կամ) հավաստագրերի տրամադրման նպատակով:
ԳԼՈՒԽ XXV
ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 160. Ամբողջությամբ մեկ երկրում արտադրված ապրանքի ծագման երկրի որոշման կանոնները

Ամբողջությամբ տվյալ երկրում արտադրված են համարվում՝
ա) կենդանի կենդանիները, որոնք ծնվել եւ աճեցվել են տվյալ երկրում.
բ) կենդանիները, որոնք ձեռք են բերվել տվյալ երկրում որսորդության, թակարդելու, ձկնորսության (տվյալ երկրի տարածքային եւ ներքին ջրերում) կամ համանման այլ գործունեության հետեւանքով.
գ) կենդանի կենդանիներից տվյալ երկրում ստացված արտադրանքը.
դ) տվյալ երկրում աճեցված, հնձված, քաղված կամ հավաքված բույսերը կամ բուսամթերքը.
ե) տվյալ երկրի տարածքից, ընդերքից կամ տարածքային եւ ներքին ջրերի հատակից ստացված, արդյունահանված օգտակար հանածոները եւ այլ բնական պաշարները, որոնք ընդգրկված չեն սույն կետի «ա»-«դ» ենթակետերում.
զ) տվյալ երկրում արտադրության, վերամշակման կամ սպառման հետեւանք հանդիսացող մնացորդները եւ երկրորդային հումքը, որոնք պիտանի չեն կամ պիտանի են միայն որպես հումք.
է) տվյալ պետության դրոշն օրինականորեն կրող նավերով չեզոք ջրերում ձկնորսությամբ ձեռք բերված արտադրանքը.
ը) սույն կետի «է» ենթակետում նշված ապրանքներից տվյալ պետության դրոշն օրինականորեն կրող նավ-գործարաններում պատրաստված արտադրանքը.
թ) տվյալ երկրին պատկանող կամ վերջինիս կողմից վարձակալված տիեզերանավերում թռիչքի ընթացքում ստացված արտադրանքը.
ժ) տվյալ երկրում սույն կետի «ա»-«թ» ենթակետերում նշված արտադրանքից ստացված կամ արտադրված ապրանքները:

Հոդված 161. Ապրանքի արտադրությանը մեկից ավելի երկրների մասնակցության դեպքում ապրանքի ծագման երկրի որոշման կանոնները

1. Եթե ապրանքի արտադրությանը մասնակցել են մեկից ավելի երկրներ, ապա ծագման երկիր է համարվում այն երկիրը, որտեղ վերջին անգամ կատարվել են բավարար վերամշակման աշխատանքներ:

2. Բավարար վերամշակման չափանիշներ են համարվում այն աշխատանքները, որոնց հետեւանքով՝

ա) տեղի է ունեցել ԱՏԳԱԱ-ում ապրանքի ապրանքային ծածկագրի առաջին չորս նիշերից ցանկացածի փոփոխություն.
բ) տվյալ ապրանքի արտադրության մեջ օգտագործվող տվյալ երկրի ծագում ունեցող նյութերի արժեքի եւ ավելացված արժեքի տոկոսային բաժինը կազմում է արտադրանքի բացթողման (մատակարարման) գնի ոչ պակաս, քան 30 տոկոսը, ընդ որում, այդ գնի մեջ
հաշվի չեն առնվում անուղղակի հարկերը, առեւտրային վերադիրները, տրանսպորտային,
ապահովագրման, պահպանման եւ համանման այլ ծախսերը:

3. Այն ապրանքները, որոնք արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում դասակարգված են որպես կոմպլեկտներ (կոմպլեկտավորված ապրանքներ) կամ դիտվում են որպես այդպիսիք, համարվում են այն երկրի ծագում ունեցող, որտեղ կոմպլեկտը հավաքվել է, եթե կոմպլեկտի՝ տվյալ երկրի ծագում չունեցող մասերի ընդհանուր արժեքը չի գերազանցում դրա արժեքի 45 տոկոսը:

Հոդված 162. Ծագման երկրի կանոնների կիրառման հերթականությունը

1. Ապրանքի ծագման երկիրը որոշելու համար սույն օրենսգրքի 160 եւ 161 հոդվածները, դրանց կետերը եւ ենթակետերը կիրառվում են ըստ հերթականության: Ընդ որում, յուրաքանչյուր հոդված, կետ կամ ենթակետ կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե նախորդ հոդվածով, կետով կամ ենթակետով անհնար է որոշել ապրանքի ծագման երկիրը:

2. Եթե ապրանքի ծագման երկիրն անհնար է որոշել սույն օրենսգրքի 160 եւ 161 հոդվածներին համապատասխան, ապա այդպիսին համարվում է այն երկիրը, որտեղ տվյալ ապրանքը վերջին անգամ հանվել է մաքսային հսկողությունից մինչեւ Հայաստանի Հանրապետություն հասնելը, բացառությամբ տարանցիկ փոխադրման եւ մաքսային պահեստներում (համանման պահպանման այլ վայրերում) ապրանքների մաքսային հսկողության տակ գտնվելու դեպքերի:

ԳԼՈՒԽ XXVI
ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Հոդված 163. Ապրանքի ծագման երկրի որոշման կանոնների հատուկ դրույթները

1. Անկախ սույն օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ կետի պահանջներից՝ ապրանքի բավարար վերամշակման չափանիշներ չեն համարվում՝

ա) բացառապես ապրանքի նպատակային նշանակման մեջ կատարվող փոփոխությունները

(օրինակ՝ մարդատար մեքենայից բեռնատարի հավաքում եւ այլն).

բ) ցանկացած ձեւով կատարվող փաթեթավորման գործողությունները (օրինակ՝ շշալցում,
փաթաթում եւ այլն).
գ) ներդաշնակ համակարգի կանոնների համաձայն՝ անավարտ ապրանքներն ավարտուն ապրանքների շարքում դասակարգելը կամ ավարտված, բայց չմոնտաժված արտադրանքը մոնտաժված ապրանքների շարքում դասակարգելը.
դ) պարզ հավաքման գործողությունները, մասնավորապես՝ մեկ այլ անվանման տակ դասակարգելի ապրանքներ ստանալու համար միավորների խրոցակային միացումը

(օրինակ՝ մոնիտորի, ավտոմատ սնուցման միավորի, ստեղնաշարի, «մկնիկի» միացմամբ համակարգչի ստացում եւ այլն).

ե) բացառապես պաշտպանական միջոցների ավելացումը.
զ) ԱՏԳԱԱ-ի 01 (կենդանի կենդանիներ) ապրանքային խմբում դասակարգված ապրանքներից

02 (միս եւ մսի ենթամթերք) ապրանքային խմբի ապրանքներ ստանալը.

է) ապրանքների վաճառահանման եւ փոխադրման նախապատրաստական աշխատանքները

(խմբաքանակների մասնատում, տեսակավորում, վերափաթեթավորում եւ այլն).

ը) արտադրանքի պահպանության, տեղափոխման եւ պահեստավորման համար անհրաժեշտ գործողությունները.
թ) ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրա նիշերի, պիտակների կամ այլ տարբերակող նշանների ամրացումը.
ժ) ապրանքների (բաղադրամասերի) խառնման միջոցով այնպիսի արտադրանքի ստացումը,
որի բնութագրերն էապես չեն տարբերվում ելակետային բաղադրամասերի բնութագրերից.
ժա) սույն կետի «ա»-«ժ» ենթակետերում նշված երկու կամ ավելի գործողությունների համակցությունը:

2. Անկախ սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի պահանջներից՝ իրենց նպատակային նշանակման փոփոխությամբ ձեռք բերված ապրանքները համարվում են բավարար վերամշակված, եթե կատարված աշխատանքները բավարարում են սույն օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված չափանիշներին:

3. Ապրանքի ծագման երկիրը որոշելիս ապրանքների հետ ներկայացված փաթեթավորող նյութերի եւ տարաների ծագումը հաշվի չի առնվում՝ սույն օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ կետի

«ա» ենթակետով նախատեսված կարգով ԱՏԳԱԱ-ի մաքսային դասակարգման փոփոխության վերաբերյալ սահմանված որեւէ դրույթով: Փաթեթավորող նյութերի ու տարաների դասակարգումը կատարվում է ԱՏԳԱԱ-ում դասակարգման ենթակա ապրանքների հետ:

4. Ապրանքի ծագման երկիրը որոշելիս հաշվի չի առնվում՝

ա) ապրանքի արտադրության համար օգտագործվող էներգիայի, վառելիքի,
սարքավորումների, մեքենաների եւ գործիքների ծագման երկիրը.
բ) ապրանքը վերջնական տեսքի բերելու համար տեխնիկական գործընթացով չնախատեսված, բայց օգտագործված եւ ֆիզիկապես ապրանքում չընդգրկված նյութերի ծագման երկիրը.
գ) ապրանքների հետ միաժամանակ տեղափոխվող օժանդակ սարքերի, պահեստամասերի ծագումը, եթե դրանց քանակը եւ արժեքը բնորոշ են տվյալ ապրանքի համար, դրանց գինը ներառված է ապրանքի գնի մեջ, եւ դրանք ապրանքից առանձին ապրանքագրված չեն:

5. Սույն օրենսգրքի 161 հոդվածի 3-րդ կետով սահմանված կանոնի կիրառման նպատակով կոմպլեկտները կամ ներդաշնակ համակարգում որպես այդպիսիք սահմանված ապրանքները

մի քանի ապրանքախմբերով (մասնատված) Հայաստանի Հանրապետության մաքսային
սահմանով տեղափոխվելու դեպքում՝
ա) այդ մասին մաքսային մարմինները նախօրոք պետք է գրավոր տեղեկացվեն հայտարարատուի կողմից, որը պետք է հայտնի մասնատման պատճառները, յուրաքանչյուր ապրանքախմբի մասնացուցակը՝ ապրանքային համապատասխան ծածկագրերի նշումով, յուրաքանչյուր ապրանքախմբի մեջ մտնող ապրանքների արժեքը եւ ծագման երկիրը.
բ) մասնատված բոլոր ապրանքները միեւնույն երկրից պետք է առաքվեն միեւնույն առաքողի կողմից.
գ) ամբողջ խմբաքանակը պետք է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվի մաքսային մարմնի կողմից հայտարարագրի ընդունման օրվանից ոչ ուշ, քան
վեց ամսվա ընթացքում:
ԳԼՈՒԽ XVII
ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Հոդված 164. Ապրանքի ծագման երկրի հայտարարագրումը

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման ժամանակ հայտարարատուն, այլ տեղեկությունների հետ մեկտեղ, հայտարարագրում է տեղափոխվող ապրանքների ծագման երկիրը:

Հոդված 165. Ապրանքի ծագման երկրի հաստատումը

1. Ապրանքի ծագմանը վերաբերող հայտարարագրված տեղեկությունները հաստատվում են մաքսային մարմինների կողմից: Հայտարարագրված ծագման երկիրը հիմք է ընդունվում մաքսային մարմինների կողմից մաքսային ձեւակերպումների կատարման համար, եթե, որպես ծագման միակ երկիր, նշված է՝

ա) հայտարարատուի կողմից ներկայացված ապրանքի ծագման վկայականում կամ հավաստագրում՝ տրված ապրանքի ծագման երկրի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից.
բ) ապրանքի, դրա փաթեթավորման վրա եւ ապրանքն ուղեկցող փաստաթղթերում:

2. Ծագման երկրի վկայականի կամ հավաստագրի ներկայացումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ծագման երկրի հաստատման համար պարտադիր պայման չէ:

3. Եթե ապրանքի, դրա փաթեթավորման վրա եւ ապրանքն ուղեկցող փաստաթղթերում նշվում են ապրանքի ծագման մեկից ավելի երկրներ կամ այդպիսիք նշված չեն, ապա՝

3.1. ծագման հավաստագրի կամ վկայականի առկայության դեպքում մաքսային մարմինների կողմից հաստատվում է դրանցում նշված ծագման երկիրը.

3.2. ծագման հավաստագրի կամ վկայականի բացակայության դեպքում, եթե ապրանքի, դրա փաթեթավորման վրա եւ ապրանքն ուղեկցող փաստաթղթերում նշվում են տվյալ ապրանքի ծագման մեկից ավելի երկրներ, ապա՝

ա) հայտարարատուի ընտրությամբ հայտարարագրվում եւ մաքսային մարմինների կողմից հաստատվում է ապրանքի, դրա փաթեթավորման վրա եւ ապրանքն ուղեկցող փաստաթղթերում նշված ծագման երկրներից որեւէ մեկը,
բ) հայտարարագրված ապրանքների նկատմամբ կիրառվում է սույն հոդվածի 3.2-րդ կետի

«ա» ենթակետում նշված երկրների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առավել բարձր դրույքաչափերի եւ ոչ սակագնային կարգավորման առավել խիստ միջոցների համակցումը.

3.3. ծագման հավաստագրի կամ վկայականի բացակայության դեպքում, եթե ապրանքի, դրա փաթեթավորման վրա եւ ապրանքն ուղեկցող փաստաթղթերում նշված չէ տվյալ ապրանքի ծագման որեւէ երկիր, ապա կիրառվում են սույն հոդվածի 3.2-րդ կետի «բ» ենթակետի դրույթները՝ նույն կետի «ա» ենթակետում նշված երկրների փոխարեն դիտարկելով բոլոր երկրները՝ առանց սահմանափակման:

4. Հայտարարատուն կարող է սույն հոդվածի 3.2-րդ կետի «բ» ենթակետով եւ 3.3-րդ կետով սահմանված կարգով ձեւակերպումները կատարելուց հետո 120-օրյա ժամկետում ապացույցներ ներկայացնելով, հիմնավորել իր կողմից հայտարարագրված ապրանքի ծագման երկիրը եւ հետ ստանալ ավել վճարված այն գումարները (եթե այդպիսիք կան), որոնք առաջացել են մաքսային մարմինների կողմից սույն հոդվածի 3.2-րդ կետի «բ» ենթակետի կամ

3.3-րդ կետի կիրառմամբ մաքսային ձեւակերպումների հետեւանքով:

5. Սույն հոդվածի 4-րդ կետում հիշատակված ապացույցները տվյալ ապրանքի ծագման երկրի կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված ապրանքի ծագման վկայականը կամ հավաստագիրն են:

Հոդված 166. Ապրանքի ծագման վկայականում կամ հավաստագրում նշված տեղեկատվությունը

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային մարմիններին ներկայացվող ապրանքի ծագման վկայականը կամ հավաստագիրը պետք է պարունակի հետեւյալ տեղեկատվությունը՝
ա) ապրանքի ծագման երկիրը.
բ) ապրանքի հնարավոր մանրամասն բնութագիրը.
գ) ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՏԳԱԱ-ի.
դ) ապրանքի քանակը:
ԳԼՈՒԽ XXVIII
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼԸ, ՏՐԱՄԱԴՐԵԼԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ

Հոդված 167. Հայաստանի Հանրապետության պետական իրավասու մարմինների կողմից ապրանքի ծագմանը վերաբերող տեղեկատվություն ստանալը, տրամադրելը եւ օգտագործելը

1. Ապրանքի ծագման երկրի որոշման եւ հաստատման նպատակով, հայտարարատուի կողմից տրամադրված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից պահպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չի կարող օգտագործվել որեւէ այլ նպատակով, բացի սույն օրենսգրքի

9 բաժնով սահմանվածների: Այդ տեղեկատվությունը չի կարող հրապարակվել առանց դա

տրամադրող անձի համաձայնության, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

2. Ներմուծողի, արտահանողի կամ հիմնավոր շարժառիթներ ունեցող ցանկացած այլ անձի հարցումով ապրանքի ծագման երկրի որոշումը պետք է իրականացվի այդպիսի հարցում ստանալու օրվան հաջորդող 90 օրվա ընթացքում, պայմանով, որ հաղորդված (տրամադրված) լինեն ապրանքին վերաբերող բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետությունում ապրանքների ծագման երկրի որոշման իրավասու մարմինը:

ԳԼՈՒԽ XXIX
ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ: ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

Հոդված 168. Ապրանքի ծագման վկայականի կամ հավաստագրի երկայացման անհրաժեշտությունը

1. Անկախ սույն օրենսգրքի 165 հոդվածի 2-րդ կետի պահանջներից՝ պարտադիր կարգով ծագման վկայական կամ հավաստագիր պահանջվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ միջազգային պայմանագրերով (համաձայնա- գրերով) սահմանված արտոնությունների կիրառման համար:

2. Ծագման վկայականի կամ հավաստագրի բացակայությունը չի կարող հիմք լինել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումն արգելելու համար:

Հոդված 169. Ապրանքի ծագման երկրի որոշման եւ հաստատման հետ կապված պետական մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց գործողությունների, անգործության եւ որոշումների բողոքարկումը

1. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից ծագման երկրի որոշման կամ հաստատման եղանակի կամ այդ եղանակով որոշված ծագման երկրի հետ անհամաձայնության դեպքում հայտարարատուն կարող է դիմել վերադաս մարմիններ կամ բողոքարկել դատարան: Վերադաս մարմինը պարտավոր է մեկամսյա ժամկետում քննարկել դիմումը եւ տեղյակ պահել դիմողին:

2. Բողոքարկումը չի ազատում հայտարարատուին սահմանված ժամկետում բողոքարկման առարկայի հետ կապված պարտավորությունների կատարումից:

ԲԱԺԻՆ X
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՐՈՇ ԱՆՁԱՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԼՈՒԽ XXX
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ
ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 170. Օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների մաքսային արտոնությունները

Օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում, պահպանելով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման սահմանված կարգը, կարող են ներմուծել
եւ արտահանել ներկայացուցչությունների պաշտոնեական օգտագործման համար նախատեսված ապրանքներ՝ ազատվելով մաքսային վճարներից:

Հոդված 171. Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի

եւ ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի մաքսային արտոնությունները

1. Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը եւ ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամները, ինչպես նաեւ նրանց հետ համատեղ ապրող նրանց ընտանիքների անդամները կարող են ներմուծել եւ արտահանել անձնական օգտագործման համար ապրանքներ՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման սահմանված կարգը

եւ ազատվելով մաքսային վճարներից:

2. Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի, ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամների, նրանց հետ համատեղ ապրող նրանց ընտանիքների անդամների ուղեբեռն ազատվում է զննումից, եթե հիմքեր չկան ենթադրելու, որ դա պարունակում է անձնական օգտագործման համար չնախատեսված ապրանքներ, կամ այնպիսի ապրանքներ, որոնց ներմուծումը եւ արտահանումն արգելված է օրենսդրությամբ կամ կարգավորվում է կարանտինային եւ այլ հատուկ կանոններով:

Այդպիսի զննությունը կարող է կատարվել միայն սույն հոդվածում նշված անձանց կամ նրանց լիազոր ներկայացուցիչների ներկայությամբ:

Հոդված 172. Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության վարչատեխնիկական անձնակազմի աշխատակիցների մաքսային արտոնությունները

Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության վարչատեխնիկական անձնակազմի աշխատակիցները եւ նրանց հետ համատեղ ապրող նրանց ընտանիքների
անդամները, եթե մշտապես չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում, կարող են ներմուծել առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ ազատվելով մաքսային վճարներից եւ պահպանելով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման սահմանված կարգը:

Հոդված 173. Օտարերկրյա պետությունների հյուպատոսական ներկայացուցչությունների եւ դրանց անձնակազմերի անդամների մաքսային արտոնությունները

1. Օտարերկրյա պետությունների հյուպատոսական ներկայացուցչությունները, դրանց ղեկավարները եւ ծառայողները, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամներն օգտվում են օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների կամ դրանց համապատասխան անձնակազմի համար սույն օրենսգրքով նախատեսված մաքսային արտոնություններից:

2. Յուրաքանչյուր առանձին պետության հետ հատուկ համաձայնագրի հիման վրա, փոխադարձության սկզբունքից ելնելով, հյուպատոսական ներկայացուցչության սպասարկող անձնակազմի աշխատողների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող նրանց ընտանիքների անդամների վրա կարող են տարածվել սույն օրենսգրքով օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության համապատասխան անձնակազմի անդամների համար նախատեսված մաքսային արտոնությունները:

Հոդված 174. Օտարերկրյա պետությունների դիվանագիտական փոստի եւ հյուպատոսական ճամպրուկի (վալիզայի) տեղափոխումը

Հայաստանի Հանրապետության պետական սահմանով

1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող օտարերկրյա պետությունների դիվանագիտական փոստը եւ հյուպատոսական ճամպրուկը (վալիզան) ենթակա չեն ոչ բացման, ոչ պահման: Եթե հիմքեր կան ենթադրելու, որ հյուպատոսական ճամպրուկում կան սույն հոդվածի 3-րդ կետում չնշված ապրանքներ, ապա մաքսային մարմինն իրավունք ունի պահանջել, որ ճամպրուկը բացվի նրանց ներկայությամբ: Հյուպատոսական ճամպրուկը բացելուց հրաժարվելու դեպքում դա վերադարձվում է առաքման վայրը:

2. Դիվանագիտական փոստը եւ հյուպատոսական ճամպրուկը կազմող բոլոր ապրանքները պետք է ունենան դրանց բնույթը մատնանշող նկատելի արտաքին նշաններ:

3. Դիվանագիտական փոստը կարող է պարունակել միայն դիվանագիտական փաստաթղթեր

եւ պաշտոնեական օգտագործման համար նախատեսված ապրանքներ, իսկ հյուպատոսական ճամպրուկը՝ միայն պաշտոնեական թղթակցություններ եւ փաստաթղթեր կամ բացառապես պաշտոնեական օգտագործման համար նախատեսված ապրանքներ:

Հոդված 175. Օտարերկրյա դիվանագիտական եւ հյուպատոսական սուրհանդակների

(բանբերների) մաքսային արտոնությունները

Օտարերկրյա դիվանագիտական եւ հյուպատոսական սուրհանդակները (բանբերները) կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծել եւ Հայաստանի Հանրապետությունից արտահանել իրենց անձնական օգտագործման ապրանքները՝ փոխադարձության հիման վրա ազատվելով մաքսային զննումից եւ մաքսային վճարներից:

Հոդված 176. Օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների եւ պատվիրակությունների անդամների մաքսային արտոնությունները

1. Օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին, խորհրդարանական եւ կառավարական պատվիրակությունների անդամներին, ինչպես նաեւ փոխադարձության հիման վրա միջպետական բանակցություններին, միջազգային կոնֆերանսներին եւ խորհրդակցություններին մասնակցելու համար կամ պաշտոնական այլ հանձնարարություններով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների պատվիրակությունների անդամներին տրվում են ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի համար՝ սույն օրենսգրքով նախատեսված մաքսային արտոնություններ: Նույնպիսի արտոնություններ են տրվում նաեւ այդ անձանց ուղեկցող նրանց ընտանիքների անդամներին:

2. Օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների դիվանագիտական անձնակազմների անդամներին եւ հյուպատոսական պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց, որոնք նույն նպատակներով տարանցիկ ուղեւորություն են կատարում Հայաստանի Հանրապետության տարածքով, տրամադրվում են ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամների համար սույն օրենսգրքով նախատեսված մաքսային արտոնություններ:

Հոդված 177. Միջազգային կազմակերպությունների, դրանց առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների, ինչպես նաեւ դրանց անձնակազմի մաքսային արտոնությունները

1. Միջազգային միջկառավարական կազմակերպությունների, դրանց առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների, ինչպես նաեւ այդ կազմակերպությունների ու ներկայացուցչությունների անձնակազմերի անդամների համար մաքսային արտոնությունները նախատեսվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերով:

2. Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների պատվիրակություններին եւ դրանց անձնակազմերին մաքսային արտոնություններ կարող են տրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով:

Հոդված 178. Օտարերկրյա անձանց այլ արտոնությունները

Օրենքով օտարերկրյա անձանց կարող են տրամադրվել այլ մաքսային արտոնություններ:
ԲԱԺԻՆ XI
ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՎԱՐՈՒՄԸ
ԳԼՈՒԽ XXXI
ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՄԸ

Հոդված 179. Արտաքին առեւտրի մաքսային վիճակագրությունը

1. Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրի տվյալների հավաքման, մաքսային վճարների գծով պետական բյուջեի համալրման նկատմամբ հսկողության, արտարժութային հսկողության, Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրի, առեւտրային ու վճարային հաշվեկշիռների եւ ընդհանուր տնտեսության վիճակի վերլուծության եւ զարգացման նպատակներով, մաքսային մարմիններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների մասին տվյալների հավաքում եւ մշակում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հավաքում, ներկայացնում եւ հրապարակում են մաքսային վիճակագրության տվյալները:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրի մաքսային վիճակագրությունը վարվում է սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված կարգով:

3. Մաքսային քաղաքականության իրականացման նպատակով մաքսային մարմինները վարում են այլ մաքսային վիճակագրություն:

4. Մաքսային վիճակագրության վարման համար օգտագործվում է այնպիսի մեթոդաբանություն, որն ապահովում է միջազգային եւ Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական տվյալների համատեղելիությունը:

Հոդված 180. Վիճակագրական նպատակներով օգտագործվող փաստաթղթերն ու տեղեկությունները

1. Մաքսային վիճակագրության նպատակների համար օգտագործվում են սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան մաքսային ձեւակերպումների եւ մաքսային հսկողության իրականացման ժամանակ օգտագործվող վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված փաստաթղթերը եւ տեղեկությունները:

2. Մաքսային վիճակագրության նպատակներով հավաքված տեղեկությունները կարող են օգտագործվել միայն սույն օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված նպատակներով:

ԳԼՈՒԽ XXXII
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՎԱՐՈՒՄԸ

Հոդված 181. ԱՏԳԱԱ-ի վարումը

Վերադաս մաքսային մարմինն ԱՏԳԱԱ-ի վարումն իրականացնելու նպատակով՝
ա) ապահովում է ԱՏԳԱԱ-ի, դրա միջազգային մեկնաբանումների եւ այդ մեկնաբանումներին առնչվող այլ որոշումների փոփոխությունների ու լրացումների մասին իրազեկությունը.
բ) ԱՏԳԱԱ-ն համապատասխանեցնում է ապրանքների դասակարգման միջազգայնորեն ընդունված նորմերին.
գ) ապահովում է ԱՏԳԱԱ-ի հրապարակումը.
դ) հաստատում է ԱՏԳԱԱ-ի պարզաբանումները, ապահովում է դրանց հրապարակումը.
ե) իրագործում է ԱՏԳԱԱ-ի վարման հետ կապված այլ գործառույթներ:

Հոդված 182. Ապրանքների դասակարգումը

Ապրանքների դասակարգումը կատարում են մաքսային մարմինները՝ ապրանքներն ԱՏԳԱԱ-
ով նախատեսված (դասակարգված) խմբին վերագրելու միջոցով:
ԲԱԺԻՆ XII
ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆԸ, ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ XXXIII
ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 183. Մաքսանենգությունը

1. Մաքսանենգություն է համարվում խոշոր չափերով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների, ինչպես նաեւ անկախ չափերից զենքի, զինամթերքի, թմրանյութերի, խիստ ներգործող, թունավոր, ռադիոակտիվ, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ հարմարանքների ապօրինի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով՝ առանց մաքսային հսկողության, կամ դրանից թաքցնելով, կամ մաքսային եւ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով:

2. Մաքսանենգությունը պատժվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:

ԳԼՈՒԽ XXXIV
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Հոդված 184. Մաքսային մարմինները որպես հետաքննության մարմիններ

Մաքսային մարմինները համարվում են հետաքննության մարմիններ՝ մաքսանենգության գործերով եւ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ հանցագործությունների գործերով, որոնցով հետաքննության վարույթի իրականացումը մտնում է մաքսային մարմինների լիազորությունների մեջ:

Հոդված 185. Մաքսային մարմինների կողմից հետաքննության վարույթ իրականացնելը

Մաքսանենգության եւ այլ մաքսային հանցագործությունների հատկանիշների դեպքերում հետաքննության վարույթն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները: Մաքսային մարմինը քրեական գործ է հարուցում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրության դրույթներով, կատարում է անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանցագործության հետքերի բացահայտման ու ամրապնդման եւ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու համար:
ԳԼՈՒԽ XXXV
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 186. Մաքսային մարմինների օպերատիվ-հետախուզական գործունեությունը

Մաքսային մարմիններն իրականացնում են օպերատիվ-հետախուզական գործունեություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան:
ԳԼՈՒԽ XXXVI
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԽԻՍՏ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԸ

Հոդված 187. Թմրամիջոցների եւ հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերի վերահսկելի մատակարարումները

1. Թմրամիջոցների եւ հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերի միջազգային ապօրինի շրջանառությունը կասեցնելու եւ դրան մասնակցող անձանց բացահայտելու նպատակով մաքսային մարմինները, յուրաքանչյուր առանձին դեպքում, օտարերկրյա պետությունների մաքսային եւ այլ իրավասու մարմինների հետ ունեցած պայմանավորվածության համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա օգտագործում են «վերահսկելի մատակարարման» մեթոդը, այսինքն՝ թույլատրում են իրենց հսկողության ներքո ապօրինի շրջանառության մեջ մտցված թմրամիջոցների ու հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերի ներմուծում Հայաստանի Հանրապետություն, արտահանում Հայաստանի Հանրապետությունից կամ տարանցիկ փոխադրում դրա տարածքով:

2. «Վերահսկելի մատակարարման» մեթոդի օգտագործման վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում քրեական գործ չի հարուցվում այն անձի նկատմամբ, որն իրականացնում է թմրամիջոցների եւ հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերի միջազգային ապօրինի շրջանառությունը, իսկ ընդունած որոշման մասին մաքսային մարմիններն անհապաղ տեղյակ են պահում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:

3. «Վերահսկելի մատակարարման» մեթոդը կարող է կիրառվել նաեւ այն ապրանքների նկատմամբ, որոնք հանցագործության համար հանդիսացել են միջոց կամ գործիք, ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով եւ ենթակա են վերցման՝ սույն օրենսգրքի 212 հոդվածով նախատեսված դեպքերում:

Հոդված 188. «Վերահսկելի մատակարարման» մեթոդի կիրառմամբ բռնագրավված գույքի եւ դրամական միջոցների տնօրինումը

Դրամական միջոցները, որոնք Հայաստանի Հանրապետության եւ այլ պետությունների դատարանների կողմից բռնագրավվել են այն հանցագործությունների գործերով, որոնց բացահայտման կամ կանխման ժամանակ օգտագործվել է «վերահսկելի մատակարարման» մեթոդը, ինչպես նաեւ ստացվել են բռնագրավված գույքի իրացումից, բաշխվում են այն պետությունների միջեւ, որոնց մաքսային եւ այլ իրավասու մարմինները մասնակցել են այդ մեթոդի կիրառմանը՝ Հայաստանի Հանրապետության պետական իրավասու մարմինների եւ օտարերկրյա պետությունների իրավասու գերատեսչությունների միջեւ եղած պայմանավորվածության համաձայն:
ԲԱԺԻՆ XIII
ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ: ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
ԳԼՈՒԽ XXXVII
ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ

Հոդված 189. Մաքսային կանոնների խախտումը

1. Մաքսային կանոնների խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ եւ մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության եւ մաքսային ձեւակերպման սահմանված կարգի դեմ, եւ որի համար սույն օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն:

2. Ֆիզիկական եւ պաշտոնատար անձինք մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության:

Հոդված 190. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կարգադրությանը կամ պահանջին չենթարկվելը, նրան վիրավորանք հասցնելը, սպառնալը, նրա նկատմամբ բռնություն գործադրելը

1. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի օրինական պահանջը դիտավորյալ չկատարելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ 10, 000 դրամի չափով:

2. Պաշտոնական պարտականությունները կատարելիս մաքսային մարմնի պաշտոնատար անձին վիրավորանք հասցնելը, նրա նկատմամբ բռնություն գործադրելը կամ սպառնալիքը,

եթե իրավախախտողի գործողությունները չեն առաջացնում քրեական պատասխանատվություն՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20,000 դրամի չափով:

Հոդված 191. Տրանսպորտային միջոցը չկանգնեցնելը

Մաքսային մարմնի սահմանած վայրում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցնող տրանսպորտային միջոցը չկանգնեցնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100,000 դրամի չափով:

Հոդված 192. Տրանսպորտային միջոցների մեկնումն առանց թույլտվության

Մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցի (այդ թվում՝ սույն օրենսգրքին համապատասխան ապրանք հանդիսացող) մեկնումն առանց մաքսային մարմնի թույլտվության՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100,000 դրամի չափով:

Հոդված 193. Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներին մաքսային մարմնի պաշտոնատար անձի մոտենալուն խոչընդոտելը

Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներին մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձի մոտենալուն խոչընդոտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50,000 դրամի չափով:

Հոդված 194. Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը մաքսային մարմին չներկայացնելը

Սահմանված ժամկետում մաքսային մարմիններին ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային հայտարարագիր չներկայացնելը, ինչպես նաեւ մաքսային հսկողություն իրականացնելու համար ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը մաքսային մարմնի պահանջով չներկայացնելը՝ անկախ գրավոր հայտարարագիր ներկայացնելուց՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50,000 դրամի չափով:

Հոդված 195. Մաքսային մարմին ապրանքները, տրանսպորտային միջոցները եւ ուղեկցող փաստաթղթերը չհասցնելը

Հայաստանի Հանրապետության մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները կամ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չհասցնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100,000 դրամի չափով:

Հոդված196. Մաքսային ապահովության միջոցները վնասելը կամ կորցնելը

Մաքսային մարմնի կողմից դրված կապարակնիքները կամ ապահովության այլ միջոցները վնասելը կամ կորցնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200,000 դրամի չափով:

Հոդված197. Առանց մաքսային մարմնի թույլտվության կատարվող բեռնային եւ այլ գործառնությունները

1. Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների բեռնումը, բեռնաթափումը, փոխաբեռնումը, փաթեթների վնասվածքների վերացումը, փաթեթների բացումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը կամ այդ ապրանքների կամ դրանց ուղեկցող փաթեթների վրա դրված մաքսային ապահովման միջոցների փոխումն առանց մաքսային մարմնի թույլտվության՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:

2. Նույն արարքը, որը կատարվել է նման խախտում թույլ տված անձի կողմից վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքի մաքսային արժեքի չափով:

Հոդված 198. Առանց մաքսային մարմնի թույլտվության ապրանքներ հանձնելը, ինչպես նաեւ կորցնելը

Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնելը, ինչպես նաեւ կորցնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:

Հոդված 199. Հետադարձ արտահանման կամ հետադարձ ներմուծման պարտավորությունների խախտումը

1. Հետադարձ արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը կամ հետադարձ ներմուծման պարտավորությամբ արտահանված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չվերադարձնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի տասը տոկոսի չափով:

2. Նույն խախտումը, որը զուգորդվել է ապրանքների կամ տրանսպորտային միջոցների օտարմամբ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ օտարված ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:

Հոդված 200. Մաքսային սահմանով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխումը՝ մաքսային հսկողությունը շրջանցելով

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխումը՝ շրջանցելով մաքսային հսկողությունը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով դրանց տեղափոխումը մաքսային մարմնի գտնվելու վայրից դուրս, հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:

Հոդված 201. Մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը՝ մաքսային հսկողությունից թաքցնելով

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը՝ մաքսային հսկողությունից թաքցնելով, այսինքն՝ գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների մաքսային արժեքի չափով:

Հոդված 202. Մաքսային սահմանով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխումը՝ մաքսային եւ այլ փաստաթղթերը կամ մաքսային ապահովման միջոցները խաբեությամբ օգտագործելով

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխումը՝ մաքսային մարմին մաքսային հսկողության եւ մաքսային ձեւակերպման համար կեղծ, անօրինական ճանապարհով ստացված, անվավեր համարված կամ այլ ապրանքներին եւ տրանսպորտային միջոցներին վերաբերող փաստաթղթեր ներկայացնելով, ինչպես նաեւ կեղծ մաքսային ապահովման միջոցներ օգտագործելով՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:

Հոդված 203. Ապրանքները եւ տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ դրանց հայտարարագրելը ոչ իրենց անվանմամբ

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները եւ տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը, այսինքն՝ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձեւով չհայտարարագրելը, ինչպես նաեւ հայտարարագրումը
ոչ իրենց անվանմամբ՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:

Հոդված 204. Առանց մաքսային մարմինների թույլտվության՝ մաքսային վճարումների գծով արտոնություններ ունեցող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների օգտագործումն այլ նպատակներով

Առանց մաքսային մարմինների թույլտվության՝ մաքսային վճարումների գծով արտոնություններ ունեցող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների օգտագործումն այլ նպատակներով, որոնց համար տրվել էին այդ արտոնությունները՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:
ԳԼՈՒԽ XXXVIII
ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 205. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորող օրենսդրությունը

Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է սույն գլխով եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի սույն գլխին չհակասող մասով:

Հոդված 206. Ենթակայությունը

1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթն իրականացնում են մաքսային մարմինների ղեկավարների կողմից որոշված պաշտոնատար անձինք:

2. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննում եւ որոշում կայացնում են մաքսային մարմինները: Մաքսային մարմինների անունից այդ գործերը քննելու եւ որոշում կայացնելու իրավունք ունեն մաքսային մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերադաս մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Հոդված 207. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ հսկսելու հիմքերը

1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքերն են՝

ա) իրենց լիազորություններն իրականացնելիս մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային կանոնների խախտման դեպքերի հայտնաբերումը.
բ) մաքսային կանոնների խախտումների մասին անձանց հաղորդումները.
գ) մաքսային կանոնների խախտումների մասին լրատվության միջոցների հաղորդումները.
դ) իրավապահ մարմիններից եւ օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված հաղորդումները:

2. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթ կարող է սկսվել նման խախտման հատկանիշներ մատնանշող բավարար տվյալների առկայության դեպքում:

Հոդված 208. Մաքսային կանոնների խախտման մասին հաղորդմանն ընթացք տալը

1. Մաքսային կանոնների խախտման մասին հաղորդումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, մաքսային մարմնի կողմից իրականացվում է հետեւյալ գործողություններից որեւէ մեկը՝

ա) կազմվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն.
բ) կայացվում է գործի վարույթ սկսելը մերժելու մասին որոշում՝ վարույթը բացառող հանգամանքների առկայության դեպքում.
գ) ստացված հաղորդումը հանձնվում է ըստ ենթակայության:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված գործողությունների մասին գրավոր հայտնվում է հաղորդումն ուղարկողին:

Հոդված 209. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը

1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթն սկսվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն կազմելով:

2. Արձանագրության մեջ նշվում են դա կազմելու վայրը, ժամը, օրը, ամիսը, տարին, կազմող անձի պաշտոնը եւ ազգանունը, վկաների (եթե այդպիսիք կան) անունները, ազգանունները, հասցեները, մաքսային կանոնները խախտած անձի ինքնությունը հաստատող տվյալները, մաքսային կանոնների խախտման մանրամասն նկարագիրը եւ արարքի վերաբերյալ նախնական որոշումը՝ ըստ սույն օրենսգրքի համապատասխան հոդվածի, տեղեկություններ՝

վերցված առարկաների եւ փաստաթղթերի մասին, ինչպես նաեւ գործի համար կարեւոր նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

3. Արձանագրությունն ընթերցվում է կազմողի կողմից, ընթերցում են գործողության բոլոր մասնակիցները, անհրաժեշտության դեպքում ապահովվում է թարգմանչի մասնակցությունը, պարզաբանվում են նրանց իրավունքները:

4. Արձանագրությունն ստորագրում են դա կազմող պաշտոնատար անձը, մաքսային կանոնների խախտում կատարողը, եթե նա ներկա է, վկաները:

5. Եթե խախտում կատարած անձը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա նրա պատճառաբանությունների մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ: Արձանագրությանը կցվում է իրավախախտողի բացատրությունը:

6. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվում է երկու օրինակից: Երկրորդ օրինակն ստորագրությամբ հանձնվում է մաքսային կանոնների խախտում կատարած անձին կամ ուղարկվում է նրան՝ ուղեկցական գրությամբ:

Հոդված 210. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով առանձին հանձնարարությունները

1. Մաքսային մարմնի այն պաշտոնատար անձը, որն իր իրավասության սահմաններում իրականացնում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթը, կամ նույն մարմնի պետը կամ տեղակալն իրավունք ունեն վարույթի առանձին գործողությունների կատարումը հանձնարարել այլ մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝ տարածքային կարգով կատարելու համար:

2. Հանձնարարությունը պարտադիր է կատարման դա ստանալու պահից հնգօրյա ժամկետում:

Հոդված 211. Վարչական ձերբակալումը

1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու, խախտման վերաբերյալ որոշումը կայացնելու նպատակով, եթե սպառված են այլ միջոցները խախտում կատարած անձի ինքնությունը պարզելու համար, թույլատրվում է մաքսային կանոնների խախտում կատարած անձի վարչական ձերբակալում՝ մինչեւ երեք ժամ տեւողությամբ:

2. Եթե կան բավարար տվյալներ անձի կողմից մաքսային սահմանով իր մարմնում թաքցրած ապրանք տեղափոխելու մասին, եթե անձը մաքսային մարմինների պաշտոնատար անձանց դիմադրություն է ցույց տալիս անձնական զննության ժամանակ, փորձում է փախչել դեպքի վայրից, ապա նա կարող է ձերբակալվել 3 օր ժամկետով՝ ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացնելով դատախազին:

3. Վարչական ձերբակալման ժամկետը հաշվվում է խախտում կատարած անձին մաքսային մարմնի շենք կամ դրան փոխարինող այլ շենք բերելու պահից, որտեղ հնարավոր է կատարել սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված գործողությունները, հարբած վիճակում գտնվող անձի համար՝ նրա սթափվելու պահից:

4. Վարչական ձերբակալման մասին կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է դա կազմող անձի պաշտոնը եւ ազգանունը, ձերբակալվածի տվյալները, ձերբակալման հիմքերը, ժամը, օրը, ամիսը , տարին:

Հոդված 212. Ապրանքներ, տրանսպորտային միջոցներ եւ փաստաթղթեր վերցնելը

1. Մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները, մաքսային սահմանով դրանց տեղափոխման համար օգտագործվող տրանսպորտային միջոցները, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման նպատակով պատրաստված գաղտնարանները, ինչպես նաեւ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթի քննության համար անհրաժեշտ փաստաթղթերը ենթակա են վերցման: Վերցնելը կատարվում է ընթերակաների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ թարգմանչի եւ մասնագետի մասնակցությամբ:

2. Վերցնելն ի կատար ածելու համար մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն պահանջել բացել փակված շինություններն ու պահեստարանները, իսկ պահանջի չկատարման դեպքում՝ ինքնուրույն բացել եւ մուտք գործել այնտեղ: Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից ֆիզիկական անձանց բնակարաններ մուտք գործելու կարգը սահմանվում է օրենքով: Վերցված բոլոր ապրանքները, տրանսպորտային միջոցները եւ փաստաթղթերը ներկայացվում են վերցման մասնակիցներին, մանրամասն նկարագրվում արձանագրության մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կնքվում:

3. Վերցնելն ավարտելուց հետո կազմվում է համապատասխան արձանագրություն, որտեղ նշվում են դա կազմող անձի պաշտոնը եւ ազգանունը, վերցնելու վայրը, ժամանակը, հանգամանքները, վերցնելու մասնակիցների ինքնությունը հաստատող տվյալները, վերցված առարկաների քանակը, չափը, քաշը, բնորոշիչ հատկանիշները եւ այլ առանձնահատկություններ:

4. Արձանագրություն կազմող պաշտոնատար անձը պարտավոր է արձանագրությանը ծանոթացնել գործողության բոլոր մասնակիցներին, որոնք ծանոթանալուց հետո ստորագրում

են եւ իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ մտցնել իրենց դիտողությունները:

5. Արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է այն անձին, ում մոտ կատարվել է վերցնելու գործողությունը:

Հոդված 213. Ապրանքները եւ տրանսպորտային միջոցները ճանաչման ներկայացնելու կարգը

1. Որեւէ ապրանք կամ տրանսպորտային միջոց ճանաչման ներկայացնելու անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի այն պաշտոնատար անձը, որի վարույթում է գտնվում մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը, ճանաչողից նախապես վերցնում է բացատրություն այդ առարկայի նշանների եւ այն հանգամանքների մասին, որոնցում նա տեսել է այդ ապրանքը կամ տրանսպորտային միջոցը: Բացատրությունը վերցնելուց հետո ճանաչման ենթակա ապրանքը կամ առարկան հնարավորության սահմաններում միատեսակ այլ ապրանքների կամ առարկաների հետ ներկայացվում է ճանաչողին եւ առաջարկվում մատնացույց անել դրանցից մեկը եւ բացատրել, թե ինչ նշաններով ու առանձնահատկություններով ճանաչեց այդ առարկան: Ճանաչումը կատարվում է ընթերակաների ներկայությամբ:

2. Ճանաչման արդյունքների վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն, որում նշվում են արձանագրությունը կազմող անձի պաշտոնը եւ ազգանունը, ճանաչման ներկայացնելու վայրը, օրը, ամիսը, տարին, ճանաչման ներկայացված ապրանքի կամ տրանսպորտային միջոցի նկարագրությունը՝ մանրամասն շարադրելով այն հատկանիշները, որոնցով կատարվել է դրանց ճանաչումը, մասնակիցների տվյալները: Արձանագրությունն ստորագրում են գործողության բոլոր մասնակիցները: Եթե գործողության ժամանակ կատարվել են լուսանկարում, ձայնագրում եւ այլ տեսակի ամրագրում, ապա դրանց մասին նշվում է արձանագրության մեջ:

3. Ճանաչմանը մասնակցած անձինք իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ մտցնելու իրենց դիտողությունները:

Հոդված 214. Մաքսային զննումներ կատարելը

1. Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձանց պատկանող տարածքներում, շինություններում կամ տրանսպորտային միջոցներում պահվում են մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքներ կամ հատուկ պատրաստված գաղտնարաններ, որոնք օգտագործվում են գաղտնի ճանապարհով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելու նպատակով, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձինք իրավունք ունեն կատարել տարածքների, շինությունների, տրանսպորտային միջոցների եւ այլ օբյեկտների մաքսային զննում, որին պարտադիր կարգով մասնակից են դարձվում տվյալ օբյեկտների ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտության դեպքում հրավիրվում են նաեւ մասնագետներ:

2. Մաքսային զննման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որում նշվում են արձանագրությունը կազմող անձի պաշտոնը եւ ազգանունը, զննում անցկացնելու վայրը, օրը, ամիսը, տարին, զննման արդյունքների մանրամասն նկարագրությունը, մասնակիցների

տվյալները: Արձանագրությունն ստորագրում են գործողության բոլոր մասնակիցները: Եթե գործողության ժամանակ կատարվել են լուսանկարում, ձայնագրում եւ այլ տեսակի ամրագրում, ապա դրանց մասին նշվում է արձա- նագրության մեջ:

Հոդված 215. Հետազոտման համար նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելը

1. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերի քննության ընթացքում մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն վերցնել պատրաստի արտադրանքի, հումքի, նյութերի, ձեռագրերի եւ ապրանքների հատկությունները բնութագրող նմուշներ կամ փորձանմուշներ, եթե դրանց հետազոտումն անհրաժեշտ է գործի քննության համար:

2. Նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու մասին կայացվում է պատճառաբանված որոշում, որտեղ նշվում է որոշումը կայացնողի պաշտոնը եւ ազգանունը, որտեղից, ինչ չափով, ինչ նմուշներ կամ փորձանմուշներ պետք է վերցվեն եւ այլ հանգամանքներ:

3. Մաքսային մարմնի պաշտոնատար անձը, մասնակիցների եւ ընթերակաների ներկայու- թյամբ, կատարում է բոլոր անհրաժեշտ գործողությունները եւ վերցնում նմուշներ կամ փորձանմուշներ: Բացի փաստաթղթերից, նմուշները (փորձանմուշները) փաթեթավորվում եւ կնքվում են:

4. Սույն օրենսգրքի 122 հոդվածի պահանջների պահպանմամբ նմուշներ կամ փոձանմուշներ վերցնելու մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որում նշվում են կատարված բոլոր գործողությունները, կիրառված մեթոդներն ու միջոցները, ինչպես նաեւ վերցված նմուշների կամ փորձանմուշների տեսակները:

Հոդված 216. Փորձաքննության կատարումը

1. Եթե մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով կարեւոր նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքներ, ապա մաքսային կանոնների խախտման գործը վարող պաշտոնատար անձը նշանակում է փորձաքննություն:

2. Փորձաքննություն կատարելու մասին կայացվում է որոշում, որտեղ նշվում են փորձաքննության նշանակման հիմքերը, փորձաքննության ուղարկվող իրեղեն ապացույցները եւ այլ առարկաներ, միաժամանակ նշելով, թե դրանք ինչ հանգամանքներում

են հայտնաբերվել կամ ձեռք բերվել, հիմնարկի անվանումը, որին հանձնարարվում է փորձաքննությունը եւ փորձագետին առաջադրվող հարցերը:

3. Փորձաքննություն նշանակող պաշտոնատար անձը փորձագետին բացատրում է օրենքով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները:

4. Փորձագետը պարտավոր է իրեն առաջադրած հարցերի վերաբերյալ տալ հիմնավորված եւ օբյեկտիվ եզրակացություն, իսկ անհրաժեշտության դեպքում փորձաքննության կատարման ընթացքում ի հայտ եկած հանգամանքների վերաբերյալ՝ մաքսային մարմինների կանչով ներկայանալ եւ պարզաբանումներ տալ եզրակացության բովանդակության մասին:

Հոդված 217. Վերցված ապրանքների եւ առարկաների գնահատումը

1. Մաքսային մարմինը սույն օրենսգրքի 212 հոդվածին համապատասխան վերցված ապրանքները գնահատում է Հայաստանի Հանրապետության գործող գների, իսկ վերջիններիս վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում՝ փորձագետների եզրակացության հիման վրա:

2. Սույն օրենսգրքի 212 հոդվածին համապատասխան առգրավված օտարերկրյա արժույթի վերահաշվարկը հայկական դրամի՝ մաքսային մարմինը կատարում է մաքսային կանոնների խախտման հայտնաբերման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային փոխարժեքով:

Հոդված 218. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության վայրը

1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը քննվում է այն տարածքի մաքսային մարմնի կողմից, որտեղ կատարվել է խախտումը:

2. Առանձին դեպքերում քննությունը կարող է կատարվել նաեւ մաքսային կանոնների խախտման բացահայտման կամ խախտում կատարած անձի գտնվելու վայրում, եթե նման պայմանները նպաստում են քննությունն առավել արագ եւ լրիվ վարելուն:

3. Վերադաս մաքսային մարմնի ղեկավարը, գործի հանգամանքներից ելնելով, իրավունք ունի գործի քննությունը տարածքային մեկ մաքսային մարմնից վերցնել եւ հանձնարարել մեկ այլ տարածքի մաքսային մարմնի:

Հոդված 219. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությանը պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությունը

1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությամբ:

2. Գործը կարող է քննվել նաեւ տվյալ անձի բացակայության դեպքում, եթե քննության տեղի ու ժամանակի մասին սահմանված կարգով նրան տեղյակ է պահվել, սակայն վերջինիս կողմից որեւէ միջնորդություն չի հարուցվել, կամ եթե անձը բացակայում է, եւ հայտնի չէ նրա

գտնվելու վայրը, կամ եթե նա գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձն անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարում եւ գործը քննում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 220. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի նյութերի հրապարակման անթույլատրելիությունը

1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի տվյալները կարող են հրապարակվել ամբողջությամբ կամ մասամբ միայն այն պաշտոնատար անձի թույլտվությամբ, որը քննում է տվյալ գործը:

2. Անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը գործի հետ առնչվող անձանց նախազգուշացնում է գործի տվյալներն առանց իր համաձայնության հրապարակելու անթույլատրելիության եւ օրենքով դրա համար նախատեսված պատասխանատվության մասին:

Հոդված 221. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով մաքսային մարմնի որոշումները

1. Քննելով մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը՝

ա) վարչական տույժ նշանակելու մասին.
բ) գործի վարույթը կարճելու մասին:

2. Նշված որոշումը պետք է բովանդակի այն կայացնող անձի պաշտոնը, ազգանունը, որոշում կայացնելու օրը, ամիսը, տարին, տեղեկություններ այն անձի մասին, որի առնչությամբ քննվել է գործը, եթե այդ անձը բացահայտված է, այն հանգամանքների շարադրումը, որոնք բացահայտվել են գործը քննելիս, սույն օրենսգրքի այն հոդվածի նշումը, որը պատասխանատվություն է նախատեսում մաքսային կանոնների խախտման համար, գործի առթիվ կայացված որոշումը, որոշման բողոքարկման ժամկետը եւ կարգը:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, դրա պատճենը հանձնվում կամ ուղարկվում է այն անձին, որի առնչությամբ այն կայացվել է: Որոշումը համարվում է հանձնված նաեւ, եթե անձը, որին ուղարկվել է դա, չի եղել իր նշած բնակության, գտնվելու կամ ժամանակավորապես բնակվելու վայրում կամ ճիշտ չի նշել հասցեն:

Հոդված 222. Վարչական տույժ նշանակելու մասին մաքսային մարմինների որոշումների բողոքարկումը

1. Վարչական տույժ նշանակելու մասին մաքսային մարմինների որոշումը կարող է բողոքարկվել վերադաս մաքսային մարմին (պաշտոնատար անձին) կամ դատարան:

2. Վարչական տույժ նշանակելու մասին մաքսային մարմինների որոշումը վերադաս մաքսային մարմին (պաշտոնատար անձին) կարող է բողոքարկվել դա կայացնելուց հետո՝ 10 օրվա ընթացքում:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ կետում նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց է թողնվել, ապա այդ ժամկետը, ըստ այն անձի դիմումի, որի նկատմամբ որոշում է կայացվել, կարող է վերականգնվել բողոքը քննող վերադաս մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից:

Հոդված 223. Բողոքի կապակցությամբ, ինչպես նաեւ վերահսկողության կարգով վարչական տույժ նշանակելու մասին որոշման քննումը

1. Բողոքը քննող պաշտոնատար անձն այդ կապակցությամբ, ինչպես նաեւ մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերի վարույթի օրինականությունը մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից պահպանելու նկատմամբ հսկողության կարգով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը քննելիս կարող է կայացնել հետեւյալ որոշումներից մեկը՝

ա) թողնել որոշումն անփոփոխ, իսկ բողոքը՝ առանց բավարարման.
բ) չեղյալ համարել որոշումը եւ գործն ուղարկել նոր քննության.
գ) չեղյալ համարել որոշումը եւ կարճել գործը.
դ) փոփոխել տուգանքի չափը՝ սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում, բայց ոչ ավելի՝ նշանակված տուգանքի չափից:

2. Վարչական տույժ նշանակելու մասին որոշման վերաբերյալ բողոքը քննվում է դրա ստացվելու օրվանից հետո՝ մեկ ամսվա, իսկ լրացուցիչ ուսումնասիրում եւ ստուգում չպահանջող գործերով՝ տասնհինգ օրվա ընթացքում:

Հոդված 224. Վերցված ապրանքները վերադարձնելու ժամկետը

Անձը, որից վերցվել են ապրանքները՝ տուգանքի կամ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների արժեքի բռնագանձման ապահովման համար, կարող է դրանք մաքսային մարմնից ստանալ տուգանքի վճարման օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում:

Հոդված 225. Վարչական տուգանքի վճարումը եւ բռնագանձումը

1. Որոշումն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, պատասխանատվության ենթարկված անձը կամավոր վճարում է վարչական տուգանքն այն մաքսային մարմնին, որը կայացրել է որոշումը:

2. Կամավոր չվճարելու դեպքում տուգանքի գումարը բռնագանձվում է դատական կարգով:

3. Վարչական տուգանք նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե տուգանքը բռնագանձելու մասին հայց չի ներկայացվել որոշումը կայացվելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

Հոդված 226. Վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքները եւ պարտականությունները

1. Վարչական պատասխանատվության ենթարկվող անձն իր նկատմամբ վարույթ սկսվելու պահից իրավունք ունի՝

ա) տալ բացատրություններ.
բ) հարուցել միջնորդություններ.
գ) օգտվել փաստաբանի կամ մասնագետիծառայությունից.
դ) ելույթ ունենալ մայրենի լեզվով եւ օգտվել թարգմանչի ծառայություններից, եթե չի տիրապետում հայերենին.
ե) ծանոթանալ գործի նյութերին.
զ) բողոքարկել վարչական տույժ նշանակելու մասին որոշումը.
է) իմանալ, թե ինչի համար է իր նկատմամբ վարույթ հարուցվել.
ը) վարույթն իրականացնող մարմնից ստանալ վարույթի ընթացքում իր իրավունքների մասին պարզաբանումներ.
թ) առարկել վարույթն իրականացնող մարմնի գործողությունների դեմ եւ պահանջել իր առարկությունները մտցնել արձանագրության մեջ.
ժ) հայտնել բացարկներ.
ժա) ծանոթանալ արձանագրություններին, որոնց նա մասնակցել կամ ներկա է գտնվել, դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության եւ լրիվության կապակցությամբ, պահանջել արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք իր կարծիքով պետք է նշվեն:

2. Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը պարտավոր է կատարել վարույթն իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները, չխոչընդոտել վարույթի իրականացմանը:

ԲԱԺԻՆ XIV
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ
ԳԼՈՒԽ XXXIX
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԱՆՑ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 227. Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հարցերով մաքսային մարմիններ դիմելը

1. Հայաստանի Հանրապետության օրենքով մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքի տիրապետողը, այդ օբյեկտն օգտագործելու օրինական իրավունք ունեցող որեւէ

այլ անձ, ինչպես նաեւ վերջիններիս իրավահաջորդը կամ ներկայացուցիչը (այսուհետ՝ իրավատեր), որը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով կարող են տեղափոխվել մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքներ, կարող է վերադաս մաքսային մարմին ներկայացնել դիմում (այսուհետ՝ կասեցման դիմում)՝ մտավոր սեփականության օբյեկտի գրանցման եւ ցանկացած մաքսային ռեժիմով այդ ապրանքների բացթողումը կասեցնելու խնդրանքով:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն տարածվում՝

ա) «տարանցիկ փոխադրում» ռեժիմով մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վրա.
բ) ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար Հայաստանի
Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վրա.
գ) մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքների նկատմամբ, որոնք օրինական ճանապարհով որեւէ երկրի ապրանքային շուկայում շրջանառության մեջ են մտցվել իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ:

3. Կասեցման դիմումը պետք է ներառի՝

ա) մտավոր սեփականության օբյեկտի մանրամասն նկարագրությունը (հնարավորության դեպքում՝ նաեւ նմուշը), որպեսզի այն ճանաչելի լինի մաքսային մարմինների համար.
բ) այն ապրանքատեսակների ցանկը, որոնք կարող է պարունակել մտավոր սեփականության գրանցվող օբյեկտը.
գ) ըստ սույն կետի «բ» ենթակետում նշված ապրանքատեսակների՝ մտավոր սեփականության գրանցվող օբյեկտն իրավատիրոջ կամ նրա համաձայնությամբ այլ անձանց կողմից
կիրառվելու ձեւերը (կոնկրետ ապրանքատեսակն իրավատիրոջ ապրանքային նշանով նշագրելու ձեւը եւ այլն).
դ) երկու տարին չգերազանցող այն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմիններից օժանդակություն է ակնկալվում.
ե) հայտատուի պարտավորությունը՝ հատուցել ապրանքների բացթողումը կասեցնելու հետ կապված մաքսային մարմինների ծախսերը (բեռների մանրակրկիտ զննման ծախսերը, ժամանակավոր պահպանման պահեստում կասեցված ապրանքների պահպանման ծախսերը), ինչպես նաեւ ապրանքներ տեղափոխող եւ փոխադրող անձի հնարավոր ծախսերը
եւ վնասները, եթե հետագայում դատական կամ այլ կարգավորման արդյունքում չհաստատվի, որ մաքսային սահմանով վերջինիս կողմից ապրանքների տեղափոխումն իրականացվել է հայտատուի մտավոր սեփականության իրավունքի խախտմամբ.
զ) պարտավորություն՝ իր ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային մարմինների կողմից ապրանքների կասեցման մասին տեղեկացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, սույն կետի «ե» ենթակետում նշված իր պարտավորությունների կատարումն ապահովելու մասին՝ մաքսային մարմնին վերջինիս կողմից սահմանված չափով գրավի կամ համարժեք այլ երաշխիքի տրամադրմամբ.
է) դիմողի անվանումը եւ գտնվելու վայրը:

4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը ներկայացնելիս իրավատերը պարտավոր է՝

ա) դիմումին կից ներկայացնել փաստաթղթեր, որոնք հավաստում են մտավոր սեփականության տվյալ օբյեկտի նկատմամբ իր իրավունքները եւ պետական տուրքի վճարումը.
բ) մաքսային մարմիններին ապահովել գործին առնչվող իրեն մատչելի տեղեկատվությամբ, որը թույլ կտա նրանց որոշում կայացնել դիմումի վերաբերյալ: Տեղեկատվության տրամադրումը չպետք է դիմումն ընդունելու նախապայման հանդիսանա:

5. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը կարող է լինել որոշակի կամ ընդհանուր բնույթի: Որոշակի բնույթի դիմումը տրվում է, եթե հայտատուն տեղյակ է որոշակի իրավախախտ ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով նախատեսվող տեղափոխման կամ որոշակի մաքսային մարմնում դրանց գտնվելու մասին եւ մաքսային մարմիններից ակնկալում է միանգամյա օժանդակություն: Նման դիմումները պետք է ներկայացվեն մինչեւ մաքսային մարմիններից օժանդակություն ակնկալելու պահին նախորդող 10-րդ օրը:

Մնացած դեպքերում տրվում է ընդհանուր բնույթի դիմում:

6. Իրավատիրոջ դիմումը մաքսային մարմինների կողմից բավարարվելու դեպքում վերջիններիս կողմից սույն բաժնի համաձայն նրան տրամադրվում է օժանդակություն՝ դիմումում խնդրարկված ժամկետով, եթե այդ ընթացքում դիմումն իրավատիրոջ կողմից հետ

չի կանչվել, կամ չեն դադարել իրավատիրոջ իրավունքները, ինչի մասին իրավատերը
պարտավոր է տեղեկացնել մաքսային մարմիններին՝ այդ փաստն իրեն հայտնի դառնալու հաջորդ օրվա ընթացքում: Իրավատիրոջ իրավունքների դադարման փաստին անիրազեկության պատճառով մաքսային մարմինների կողմից իրավատիրոջ դիմումի հիման վրա ձեռնարկված միջոցառումների համար պատասխանատու է իրավատերը:

7. Սույն հոդվածի 1-ին կետում նշված դիմումը վերադաս մաքսային մարմնի կողմից ընդունվելու համար գանձվում է տուրք՝ օրենքով սահմանված կարգով:

8. Սույն հոդվածի 1-ին կետում նշված դիմումի ձեւը եւ դրա ներկայացման ու քննարկման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

Հոդված 228. Վերադաս մաքսային մարմնում մտավոր սեփականության օբյեկտի գրանցումը,

գրանցամատյանի վարումը եւ կասեցման դիմումի քննարկումը

1. Վերադաս մաքսային մարմինը վարում է մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանը: Մտավոր սեփականության օբյեկտները գրանցամատյանում գրանցելուց հետո վերադաս մաքսային մարմինը միջոցներ է ձեռնարկում մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքների բացթողումը ցանկացած մաքսային ռեժիմով կասեցնելու համար:

2. Գրանցամատյան մտցվող մտավոր սեփականության օբյեկտների տեսակները, գրանցամատյանի վարման եւ հրապարակման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

3. Հնգօրյա ժամկետում քննարկելով կասեցման դիմումը՝ վերադաս մաքսային մարմինը պետք է երկու օրվա ընթացքում գրավոր տեղեկացնի հայտատուին եւ, անհրաժեշտության դեպքում, մաքսային մարմիններին՝ իր ընդունած որոշման մասին: Եթե դիմումը բավարարելու որոշում

է կայացվում, ապա վերադաս մաքսային մարմինը պետք է սահմանի այն
ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմինները համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն: Այդ ժամանակահատվածը հայտատուի հիմնավոր խնդրանքով կարող է երկարաձգվել վերադաս մաքսային մարմնի կողմից: Դիմումը բավարարելու ցանկացած մերժում պետք է հիմնավորվի եւ կարող է բողոքարկվել դատական կարգով:

Հոդված 229. Մտավոր սեփականության իրավունքների խախտմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների բացթողնման կասեցումը

1. Գրանցամատյանում գրանցված մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքները մաքսային մարմիններ ներկայացվելու դեպքում, եթե վերջիններս հիմնավոր կասկածներ ունեն, որ դրանք կարող են խախտել իրավատիրոջ իրավունքները, մաքսային մարմինների պահանջով ենթակա են տեղափոխման պատասխանատու պահպանման վայրեր:

2. Տասն օր ժամկետով, իսկ հետագայում, սույն օրենսգրքի 232 հոդվածի «ա» կետով նախատեսված դեպքում, եւս տասն օրից ոչ ավելի ժամկետով երկարաձգման հնարավորությամբ, ապրանքների բացթողնման կասեցման մասին որոշումն ընդունում է դրանց ձեւակերպումն իրականացնող մաքսային մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը:

3. Կասեցման պատճառների մասին մաքսային մարմինն ապրանքներ տեղափոխող անձին տեղյակ է պահում կասեցման մասին որոշումն ընդունելու հաջորդ օրվա ընթացքում, ինչպես նաեւ նրան հայտնում է իրավատիրոջ անվանումը, նրա եւ կասեցված ապրանքների գտնվելու վայրը, իսկ իրավատիրոջը՝ ապրանքներ տեղափոխող անձի անվանումը, վերջինիս եւ կասեցված ապրանքների գտնվելու վայրը:

4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված տեղեկացման մեջ մաքսային մարմինը պետք է նշի նաեւ կասեցման ենթակա ապրանքների մաքսային արժեքը եւ 227 հոդվածում նշված գրավի կամ համարժեք երաշխիքի չափը:

5. Ապրանքների բացթողնումը կասեցնելու մասին որոշման ընդունման, իրավատիրոջն ու ապրանքներ տեղափոխող անձին ընդունված որոշման մասին տեղեկացնելու, ինչպես նաեւ ապրանքների բացթողնումը կասեցնելու ժամկետի երկարաձգման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

Հոդված 230. Ապրանքների բացթողնման կասեցման հետ կապված ծախսերի հատուցման ընթացակարգը

1. Ապրանքների բացթողնման կասեցման մասին տեղեկացումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իրավատերը պարտավոր է գրավով կամ այլ երաշխիքով ապահովել ապրանքների բացթողնումը կասեցնելու հետ կապված մաքսային մարմինների ծախսերը, ինչպես նաեւ ապրանքներ տեղափոխող եւ փոխադրող անձի հնարավոր ծախսերը եւ վնասները հատուցելու իր պարտավորությունը: Այդ չափը որոշում է ապրանքների բացթողնումը կասեցնելու մասին որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձը, եւ պետք է հավասար լինի կասեցված ապրանքների մաքսային արժեքի հինգ տոկոսին:

2. Սույն հոդվածով նախատեսված ծախսերի եւ վնասների հատուցումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 231. Մաքսային մարմնի կողմից տրամադրվող տեղեկատվությունը

1. Առանց խախտելու պետական, ծառայողական, առեւտրային եւ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի մասին օրենսդրության պահանջները, մաքսային մարմինն իրավունք ունի իրավատիրոջը եւ ապրանքներ տեղափոխող անձին տրամադրել տեղեկատվություն, որն անհրաժեշտ է մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հարցը լուծելու համար:

2. Նշված տեղեկատվությունն իրավատերը եւ ապրանքներ տեղափոխող անձը չեն կարող փոխանցել երրորդ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, եւ պետք է օգտագործվի բացառապես այն նպատակով, որի համար տրամադրվել է:

3. Մաքսային մարմնի թույլտվությամբ եւ նրա պաշտոնատար անձի ներկայությամբ իրավատերն ու ապրանքներ տեղափոխող անձն իրավունք ունեն այն ապրանքներից, որոնց բացթողնումը կասեցված է, վերցնել նմուշներ եւ փորձանմուշներ, ինչպես նաեւ դրանք ներկայացնել փորձաքննության:

Հոդված 232. Բացթողնման կասեցման մասին որոշման չեղյալ համարելը

Ապրանքի բացթողնումը կասեցնելու մասին որոշումը ենթակա է չեղյալ համարման, իսկ ապրանքները՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով բացթողնման, եթե՝
ա) ապրանքների բացթողնման կասեցման մասին իրավատիրոջը տեղեկացնելուց հետո՝ տասն օրվա ընթացքում, կասեցման մասին որոշում կայացրած մաքսային մարմինը չի տեղեկացվում, որ հարցի վերաբերյալ ըստ էության այլ որոշում կայացնելու նպատակով գործը հանձնված է դատական մարմիններ, եւ դատարանը ձեռնարկել է ապրանքների բացթողնման կասեցումը երկարաձգող հայցի ապահովման միջոց (ժամանակավոր միջոց): Հայտատուի խնդրանքով, եթե նա ապացուցում է դատարան հայցադիմում ներկայացնելու, բայց դատարանի կատարողական թերթը դեռեւս ստացած չլինելու փաստը, սկզբնապես
կիրառված կասեցման ժամկետը մաքսային մարմնի կողմից կարող է երկարաձգվել տասն օրը չգերազանցող ժամկետով.
բ) ապրանքների բացթողնումը կասեցնելու մասին որոշման գործողության ժամկետի ընթացքում իրավատերը դիմում է վերադաս մաքսային մարմին՝ կասեցման մասին որոշումը չեղյալ համարելու կամ մտավոր սեփականության օբյեկտը գրանցամատյանից հանելու խնդրանքով, կամ սահմանված ժամկետում եւ չափով չի ապահովում սույն օրենսգրքի 227 հոդվածով նախատեսված իր պարտավորությունը:

Հոդված 233. Մաքսային մարմինների պատասխանատվություն չկրելը

Անկախ սույն օրենսգրքի 227 հոդվածի համաձայն դիմում ստանալու կամ չստանալու հանգամանքից՝ մաքսային մարմինները պատասխանատվություն չեն կրում՝
ա) մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքների բացահայտման որեւէ անհաջողության համար.
բ) սույն հոդվածի «ա» կետում նշված ապրանքների բացթողնումը կասեցնելու մասին օրինական որոշումների կայացման եւ դրանց իրագործման համար.
գ) սույն օրենսգրքի 228 հոդվածում նշված գրանցամատյանում չգրանցված մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողնման համար.
դ) իրավատիրոջ կողմից սույն բաժնին համապատասխան իր պարտավորությունները չկատարելու դեպքում՝ ապրանքների բացթողնման համար:
ԲԱԺԻՆ XV
ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ ԵՎ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԳԼՈՒԽ XXXX
ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ

Հոդված 234. Տնօրինման ենթակա որոշ ապրանքներ

Սույն օրենսգրքով սահմանված կարգով մաքսային մարմիններին պատասխանատու պահպանության հանձնված եւ մաքսային հսկողության ներքո պահպանվող, մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող շուտ փչացող ապրանքները, ինչպես նաեւ այն ապրանքները, որոնց օգտագործման ժամկետը մոտենում է ավարտին, դրանց նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձի համաձայնությամբ, ենթակա են տնօրինման մաքսային մարմինների կողմից:

Հոդված 235. Տնօրինման ենթակա ապրանքները եւ տնօրինման կարգը

1. Սույն օրենսգրքի 234 հոդվածում նշված ապրանքների նկատմամբ տնօրինման գործողություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Տնօրինման գործողություններ են համարվում՝

ա) ապրանքների տեղափոխումը եւ պահեստավորումը՝ դրանց համար հատուկ հարմարեցված վայրերում.
բ) ապրանքների իրացման նպատակով իրականացվող գործողությունները, այդ թվում՝ դրանց առանձին խմբաքանակների մասնատումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը եւ այլն.
գ) ապրանքների իրացումը:

3. Սույն հոդվածով սահմանված կարգով ապրանքների իրացման դեպքում դրանք պետք է իրացվեն միայն աճուրդային կարգով, ընդ որում, աճուրդային գները չեն կարող էականորեն ցածր լինել այդ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում գործող մանրածախ գներից՝ հաշվի առնելով դրանց պահպանվածության աստիճանը:

4. Ապրանքների պահպանման, իրացման նախապատրաստման եւ աճուրդների կազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են այդ ապրանքները տեղափոխող անձանց հաշվին:

ԳԼՈՒԽ XXXXI
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ

Հոդված 236. Ապրանքների իրացումից ստացված գումարների տնօրինումը

Ապրանքների իրացումից ստացված գումարները մուծվում են Հայաստանի
Հանրապետության պետական բյուջե՝ հատուկ բացված հաշիվներին:

Հոդված 237. Ապրանքների իրացումից ստացված գումարների վերահաշվարկը

Մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքների տնօրինման մասին օրենքով սահմանված կարգով կայացված վերջնական որոշումից հետո դրանց իրացումից ստացված գումարները ենթակա են վերահաշվարկման՝ հաշվի առնելով այդ որոշման եւ սույն օրենսգրքի 235 հոդվածի պահանջները: Վերահաշվարկման հետեւանքով վերադարձման ենթակա գումարները վերադարձվում են ապրանքը տեղափոխող անձին՝ օրենքով սահմանված կարգով կայացված վերջնական որոշումը կայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
ԲԱԺԻՆ XVI
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ԳԼՈՒԽ XXXXII
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Հոդված 238. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք

1. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց շնորհվում են դասային եւ հատուկ կոչումներ:

2. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար սահմանվում է համազգեստ, որի ձեւը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ կրման կարգը՝ վերադաս մաքսային մարմինը: Համազգեստը տրվում է անվճար:

Հոդված 239. Մաքսային մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

1. Մաքսային մարմինները պատասխանատվություն են կրում իրենց ապօրինի գործողությունների կամ անգործության հետեւանքով անձանց կամ նրանց գույքին պատճառված կորստի կամ վնասի համար:

Մաքսային մարմինների ապօրինի գործողությունների կամ անգործության հետեւանքով անձանց կամ նրանց գույքին պատճառված կորուստները կամ վնասները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մաքսային մարմինների օրինական գործողությունների հետեւանքով պատճառված կորուստները եւ վնասները փոխհատուցման ենթակա չեն:

2. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրենց ապօրինի գործողությունների կամ անգործության, ինչպես նաեւ իրենց կողմից կայացված ապօրինի որոշումների համար կրում

են կարգապահական, վարչական եւ քրեական պատասխանատվություն՝ Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 240. Դասային եւ հատուկ կոչումներ

1. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների համար սահմանվում են հետեւյալ դասային կոչումները՝

մաքսային ծառայության գլխավոր պետական խորհրդական, մաքսային ծառայության պետական խորհրդական, մաքսային ծառայության առաջին դասի խորհրդական, մաքսային ծառայության երկրորդ դասի խորհրդական, մաքսային ծառայության երրորդ դասի խորհրդական, մաքսային ծառայության առաջին դասի տեսուչ,
մաքսային ծառայության երկրորդ դասի տեսուչ,
մաքսային ծառայության երրորդ դասի տեսուչ:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների համար սահմանվում են հետեւյալ հատուկ կոչումները՝

մաքսային ծառայության գեներալ-մայոր, մաքսային ծառայության գնդապետ, մաքսային ծառայության փոխգնդապետ, մաքսային ծառայության մայոր, մաքսային ծառայության կապիտան,
մաքսային ծառայության ավագ լեյտենանտ,
մաքսային ծառայության լեյտենանտ,
մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտ:

3. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հատուկ եւ դասային կոչումները շնորհվում են հաջորդական կարգով՝ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց որակավորմանը, զբաղեցրած պաշտոնին եւ աշխատանքային ստաժին համապատասխան, ինչպես նաեւ հաշվի առնելով նախկին աշխատանքի կամ ծառայության վայրում շնորհված հատուկ եւ զինվորական կոչումները՝ մաքսային մարմիններում աշխատանքի անցնելուց մեկ տարի անց, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետում նշված դեպքերի:

4. Յուրաքանչյուր հատուկ եւ դասային կոչում կրելու համար մաքսային մարմիններում աշխատանքի անցնելուց հետո սահմանվում են հետեւյալ ժամկետները՝

ա) մաքսային ծառայության երրորդ դասի տեսչի դասային եւ մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտի հատուկ կոչումների համար՝ 1 տարի.
բ) մաքսային ծառայության երկրորդ դասի տեսչի, մաքսային ծառայության առաջին դասի տեսչի դասային եւ մաքսային ծառայության կապիտանի, մաքսային ծառայության ավագ լեյտենանտի, մաքսային ծառայության լեյտենանտի հատուկ կոչումների համար՝ 3 տարի.
գ) մաքսային ծառայության երրորդ դասի խորհրդականի, մաքսային ծառայության երկրորդ դասի խորհրդականի, մաքսային ծառայության առաջին դասի խորհրդականի դասային եւ մաքսային ծառայության մայորի, մաքսային ծառայության փոխգնդապետի, մաքսային ծառայության գնդապետի հատուկ կոչումների համար՝ 4 տարի:

5. Առանց հաջորդականության պահպանման հատուկ եւ դասային կոչումների շնորհումը թույլատրվում է միայն մաքսային մարմինների աշխատողներին ավելի բարձր պաշտոնում նշանակելու դեպքում եւ աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների

համար՝ անկախ զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումից եւ կոչումը կրելու ժամկետից, սակայն յուրաքան-չյուր հատուկ եւ դասային կոչում կրելու համար սահմանված ժամկետներում ոչ ավելի, քան մեկ անգամ եւ ոչ ավելի, քան երկու կոչումից բարձր:
Առանց սույն կետի պահանջները պահպանելու՝ հատուկ եւ դասային կոչումներ կարող են շնորհվել Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ:

6. Մաքսային ծառայության գլխավոր պետական խորհրդականի, պետական խորհրդականի դասային եւ մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչումները շնորհում է Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:

7. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար սույն հոդվածի 6-րդ կետում չնշված հատուկ եւ դասային կոչումները շնորհվում են վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից:

8. Սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված՝ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հատուկ եւ դասային կոչումներ շնորհելու, հատուկ եւ դասային կոչումների համար համապատասխան դրամական հավելավճարներ տալու կարգը եւ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց՝ ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք (առավելագույն) հատուկ եւ դասային կոչումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հատուկ եւ դասային կոչումները շնորհվում են ցմահ:

10. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք հատուկ եւ դասային կոչումներից կարող

են զրկվել աշխատանքից հեռացվելու դեպքում:

11. Ծառայողական պարտականությունները կոպիտ խախտելու, պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաեւ արատավոր արարքներ թույլ տալու համար, որպես կարգապահական տույժ, հատուկ եւ դասային կոչումը կարող է իջեցվել, բայց երկու աստիճանից ոչ ավելի:

12. Մաքսային մարմիններում համապատասխան պաշտոններում նշանակումներ կատարվում են ըստ տվյալ անձի ունեցած հատուկ եւ դասային կոչումների: Համապատասխան պաշտոնում նշանակվող անձը պետք է ունենա այդ պաշտոնի համար սահմանված առավելագույն հատուկ եւ դասային կոչումից երկու աստիճանից ոչ ցածր կոչում:

Սույն կետի պահանջները չեն տարածվում վերադաս մաքսային մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալների նշանակումների վրա:

Հոդված 241. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց պարտականությունների կատարման երաշխիքները

1. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս գտնվում են պետության պաշտպանության ներքո:

2. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս ղեկավարվում են սույն օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով:

3. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց ծառայությանը (աշխատանքին) ցանկացած ապօրինի միջամտություն արգելվում է եւ առաջացնում է պատասխանատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Արգելվում է մաքսային մարմիններում քաղաքական կուսակցությունների ստեղծումը:

5. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք չեն կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

ԳԼՈՒԽ XXXXIII
ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՀՐԱԶԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 242. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի օգտագործման դեպքերը եւ կարգը

1. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի օգտագործման հետ կապված մաքսային մարմնի պաշտոնատար անձինք, վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով, անցնում

են հատուկ պատրաստություն եւ պիտանիության պարբերական ստուգումներ: Նշված անձինք պարտավոր են ունենալ նաեւ տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություն:

2. Սույն օրենսգրքի 243, 244 եւ 246 հոդվածներով նախատեսված դեպքերում եւ կարգով մաքսային մարմնի պաշտոնատար անձինք իրավունք ունեն կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն:

3. Մաքսային մարմնի պաշտոնատար անձը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն կիրառելուց առաջ նախազգուշացնում է այդ մտադրության մասին՝ տալով իր պահանջները կատարելու համար բավարար ժամանակ, բացառությամբ անակնկալ, զինված, ռազմական տեխնիկայի եւ տրանսպորտային այլ միջոցների օգտագործմամբ հարձակումների եւ այլ իրադրությունների, երբ նման նախազգուշացումն ստեղծված իրավիճակում անտեղի է, անհնարին կամ կարող է առաջացնել վտանգ իր կյանքին եւ առողջությանը, հանգեցնել այլ ծանր հետեւանքների:

4. Իրավախախտման վտանգավորության աստիճանից եւ դա կատարող անձի ինքնությունից, ինչպես նաեւ դիմադրության ուժից ելնելով՝ վտանգի վերացմանն ուղղված գործողությունների հետեւանքով հնարավոր վնասները մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից պետք է հասցվեն նվազագույնի:

5. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի կիրառման հետեւանքով մահվան բոլոր դեպքերի կամ ծանր մարմնական վնասվածքների մասին մաքսային մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող անձն անմիջապես տեղյակ է պահում դատախազությանը եւ առողջապահության համապատասխան մարմիններին:

6. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն օգտագործելու լիազորությունների սահմանազանցումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

7. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատախազությունը:

Հոդված 243. Ֆիզիկական ուժի կիրառումը

Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն ֆիզիկական ուժ կիրառել (գործադրել) օրենքով սահմանված կարգով, եթե այլ միջոցներով հնարավոր չէ շարունակել իրենց պարտականությունների կատարումը:

Հոդված 244. Հատուկ միջոցների կիրառումը

1. Մաքսային մարմնի պաշտոնատար անձինք իրավունք ունեն կիրառել ձեռնաշղթաներ, ռետինե մահակներ, արցունքաբեր նյութեր, փականքները բացելու գործիքներ, տրանսպորտային միջոցները հարկադրաբար կանգնեցնելու համար նախատեսված միջոցներ:

2. Իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս մաքսային մարմինների պաշտոնատար անձինք հատուկ միջոցներ կարող են կիրառել՝

ա) իրենց եւ այլ անձանց վրա հարձակումը կասեցնելու համար.
բ) մաքսային մարմնին պատկանող կամ նրա հսկողության տակ գտնվող շինությունների,
կառույցների եւ տրանսպորտային միջոցների վրա հարձակումը կասեցնելու համար.
գ) դիմադրություն ցույց տվող իրավախախտում կատարող անձին ձերբակալելու (ծառայողական շինություն հասցնելու) համար, եթե այդ դիմադրությունը կարող է վնաս պատճառել շրջապատին կամ իրենց.
դ) իրենց նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելը կանխելու համար.
ե) տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար, եթե դրա վարորդը չի կատարում մաքսային մարմնի պաշտոնատար անձի պահանջները.
զ) իրենց պարտականությունները կատարելուն խոչընդոտող այլ դեպքերում:

3. Հղիության նկատելի նշաններով կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց, անչափահասների նկատմամբ հատուկ միջոցներ չեն օգտագործվում, բացառությամբ նշված անձանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, խմբակային կամ

այլ հարձակումների, մարդկանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր գործողությունների դեպքերի:

4. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության իրադրությունում մաքսային մարմնի պաշտոնատար անձը հատուկ միջոցների բացակայության դեպքում իրավունք ունի կիրառել ձեռքի տակ եղած այլ միջոցներ:

Հոդված 245. Հրազենի կրումը, օգտագործումը եւ պահպանումը

Օրենսդրությամբ նախատեսված կարգով մաքսային մարմնի առանձին պաշտոնատար անձանց ծառայողական պարտականություններ կատարելիս իրավունք է տրվում կրել, պահել
եւ օգտագործել հրազեն:

Հոդված 246. Հրազենի գործադրումը

1. Հրազեն կրելու, պահելու եւ օգտագործելու իրավունք ունեցող մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն հրազեն գործադրել՝

ա) իրենց վրա կատարված հարձակումը կանխելու համար, եթե առկա է նրանց կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական վտանգ.
բ) հրազենի կամ հատուկ միջոցների հափշտակման փորձը կանխելու համար:

2. Մինչեւ հրազենի գործադրումը դա պետք է օգտագործվի նախազգուշական կրակոցի համար:

3. Արգելվում է հրազենի գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու եւ մաքսային մարմինների պաշտոնատար անձի կյանքին ու առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

4. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հրազենով ապահովելու կարգը, հրազենի, զինամթերքների եւ հատուկ միջոցների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԲԱԺԻՆ XVII ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԳԼՈՒԽ XXXXIV ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 247. Օրենսգրքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է մինչեւ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելն ապահովել օրենսգրքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունումը:

3. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել՝

ա) 1993 թվականի հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների
հատուկ կոչումներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
բ) 1993 թվականի հուլիսի 19-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը՝ հետագա փոփոխություններով եւ լրացումներով հանդերձ.
գ) 1998 թվականի դեկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Մաքսատուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ հետագա փոփոխություններով եւ լրացումներով հանդերձ.
դ) 1998 թվականի դեկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Մաքսավճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ հետագա փոփոխություններով եւ լրացումներով հանդերձ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

9 օգոստոսի 2000թ.

ՀՕ-83

26.12.2000

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ լ րա ցու մներ կա տա րել ու մա սի ն

20.05.2002

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ լ րա ցու մ կա տա րե լու մա սի ն

29.05.2002

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ փոփո խու թյու ննե ր եւ լ րա ցո ւմներ կատար ելո ւ մա սի ն

03.07.2002

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ փոփո խու թյու ն կատա րե լո ւ մասի ն

25.09.2002

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ փոփո խու թյու ննե ր եւ լ րա ցո ւմներ կատար ելո ւ մա սի ն

25.09.2002

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ լ րա ցւ մնե ր կատար ելո ւ մասի ն

20.11.2002

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ փոփո խու թյու ննե ր եւ լ րա ցո ւմներ կատար ելո ւ մա սի ն

11.12.2002

ՀՀ մաքսայ ին օրե նսգր քու մ փոփո խու թյու ննե ր եւ լ րա ցո ւմ կա տա րե լո ւ մասի ն

31.03.2003

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ փոփո խու թյու ննե ր եւ լ րա ցո ւմներ կատար ելո ւ մա սի ն

25.12.2003

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ փոփո խու թյու ն եւ լրացո ւ մ կատար ել ու մա սի ն

24.11.2004

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ լ րա ցու մ կա տա րե լու մա սի ն

06.12.2004

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ փոփո խու թյու ն կատա րե լո ւ մասի ն

24.12.2004

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ փոփո խու թյու ննե ր եւ լ րա ցո ւմներ կատար ելո ւ մա սի ն

08.12.2005

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ լ րա ցու մ կա տա րե լու մա սի ն

22.03.2006

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ լ րա ցու մ կա տա րե լու մա սի ն

29.11.2006

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ փոփո խու թյու ննե ր կա տա րե լո ւ մասի ն

20.12.2006

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ լ րա ցու մ կա տա րե լու մա սի ն

20.12.2006

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ փոփո խու թյու ն կատա րե լո ւ մասի ն

26.02.2007

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ փոփո խու թյու ննե ր եւ լ րա ցո ւմներ կատար ելո ւ մա սի ն

09.04.2007

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ փոփո խու թյու ննե ր կա տա րե լո ւ մասի ն

08.04.2008

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ լ րա ցու մ կա տա րե լու մա սի ն

30.04.2008

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ փոփո խու թյու ննե ր եւ լ րա ցո ւմներ կատար ելո ւ մա սի ն

21.08.2008

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ փոփո խու թյու ննե ր եւ լ րա ցո ւմներ կատար ելո ւ մա սի ն

08.06.2009

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ փոփո խու թյու ն եւ լրացո ւ մ կատար ել ու մա սի ն

16.09.2009

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ լ րա ցու մներ կա տա րել ու մա սի ն

02.02.2010

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ լ րա ցու մ կա տա րե լու մա սի ն

18.05.2010

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ լ րա ցու մներ կա տա րել ու մա սի ն

08.12.2010

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ փոփո խու թյու ննե ր կա տա րե լո ւ մասի ն

22.12.2010

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ փոփո խու թյու ննե ր կա տա րե լո ւ մասի ն

22.12.2010

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ լ րա ցու մներ եւ փո փոխությո ւ ններ կատա րե լու մա սի ն

25.05.2011

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ փոփո խու թյու ննե ր եւ լ րա ցո ւմ կա տա րե լո ւ մասի ն

07.12.2011

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ փոփո խու թյու ննե ր եւ լ րա ցո ւմներ կատար ելո ւ մա սի ն

08.12.2011

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ փոփո խու թյու ննե ր եւ լ րա ցո ւմներ կատար ելո ւ մա սի ն

05.12.2012

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ լ րա ցու մներ եւ փո փոխությո ւ ններ կատա րե լու մա սի ն

20.03.2013

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ լ րա ցու մներ կա տա րել ու մա սի ն

11.12.2013

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ փոփո խու թյու ն կատա րե լո ւ մասի ն

20.05.2014

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ փոփո խու թյու ննե ր եւ լ րա ցո ւմներ կատար ելո ւ մա սի ն

21.06.2014

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ փոփո խու թյու ն կատա րե լո ւ մասի ն

21.06.2014

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ լ րա ցու մ կա տա րե լու մա սի ն

21.06.2014

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ լ րա ցու մներ կա տա րել ու մա սի ն

17.12.2014

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ փոփո խու թյու ննե ր կա տա րե լո ւ մասի ն

17.12.2014

ՀՀ մաքսայի ն օրե նսգր քու մ լ րա ցու մներ կա տա րել ու մա սի ն


立法 取代 (1 文本) 取代 (1 文本)
无可用数据。

WIPO Lex编号 AM037