关于知识产权 知识产权培训 树立尊重知识产权的风尚 知识产权外联 部门知识产权 知识产权和热点议题 特定领域知识产权 专利和技术信息 商标信息 工业品外观设计信息 地理标志信息 植物品种信息(UPOV) 知识产权法律、条约和判决 知识产权资源 知识产权报告 专利保护 商标保护 工业品外观设计保护 地理标志保护 植物品种保护(UPOV) 知识产权争议解决 知识产权局业务解决方案 知识产权服务缴费 谈判与决策 发展合作 创新支持 公私伙伴关系 人工智能工具和服务 组织简介 与产权组织合作 问责制 专利 商标 工业品外观设计 地理标志 版权 商业秘密 WIPO学院 讲习班和研讨会 知识产权执法 WIPO ALERT 宣传 世界知识产权日 WIPO杂志 案例研究和成功故事 知识产权新闻 产权组织奖 企业 高校 土著人民 司法机构 遗传资源、传统知识和传统文化表现形式 经济学 金融 无形资产 性别平等 全球卫生 气候变化 竞争政策 可持续发展目标 前沿技术 移动应用 体育 旅游 PATENTSCOPE 专利分析 国际专利分类 ARDI - 研究促进创新 ASPI - 专业化专利信息 全球品牌数据库 马德里监视器 Article 6ter Express数据库 尼斯分类 维也纳分类 全球外观设计数据库 国际外观设计公报 Hague Express数据库 洛迦诺分类 Lisbon Express数据库 全球品牌数据库地理标志信息 PLUTO植物品种数据库 GENIE数据库 产权组织管理的条约 WIPO Lex - 知识产权法律、条约和判决 产权组织标准 知识产权统计 WIPO Pearl(术语) 产权组织出版物 国家知识产权概况 产权组织知识中心 产权组织技术趋势 全球创新指数 世界知识产权报告 PCT - 国际专利体系 ePCT 布达佩斯 - 国际微生物保藏体系 马德里 - 国际商标体系 eMadrid 第六条之三(徽章、旗帜、国徽) 海牙 - 国际外观设计体系 eHague 里斯本 - 国际地理标志体系 eLisbon UPOV PRISMA UPOV e-PVP Administration UPOV e-PVP DUS Exchange 调解 仲裁 专家裁决 域名争议 检索和审查集中式接入(CASE) 数字查询服务(DAS) WIPO Pay 产权组织往来账户 产权组织各大会 常设委员会 会议日历 WIPO Webcast 产权组织正式文件 发展议程 技术援助 知识产权培训机构 COVID-19支持 国家知识产权战略 政策和立法咨询 合作枢纽 技术与创新支持中心(TISC) 技术转移 发明人援助计划(IAP) WIPO GREEN 产权组织的PAT-INFORMED 无障碍图书联合会 产权组织服务创作者 WIPO Translate 语音转文字 分类助手 成员国 观察员 总干事 部门活动 驻外办事处 职位空缺 采购 成果和预算 财务报告 监督
Arabic English Spanish French Russian Chinese
法律 条约 判决 按管辖区浏览

Regulation on the Conversion of Collective Mark Applications into Trademark Applications or Vice Versa (Annex 2 of Decision No. 1538-N of November 18, 2010, as amended by Decision No. 1017-N of August 10, 2017, of the Government of Republic of Armenia), 亚美尼亚

返回
WIPO Lex中的最新版本
详情 详情 版本年份 2017 日期 生效: 2010年12月9日 发布: 2010年11月18日 文本类型 实施规则/实施细则 主题 商标 主题(二级) 知识产权监管机构

可用资料

主要文本 相关文本
主要文本 主要文本 亚美尼亚语 Կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը համապատասխանաբար անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը փոխակերպելու կարգ (Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի N 1538 - Ն որոշման, փոփոխված փոփոխվել է ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի N 1017 - Ն որոշման)        
 
下载PDF open_in_new
 Ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումների ձևակերպաման և քննարկման կարգ (Հավելված N 5 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի N 1538 - Ն որոշման, փոփոխված փոփոխվել է ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի N 1017 - Ն որոշման)

Հավելված N 2 ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի N 1017 - Ն որոշման

«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի N 1538 - Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԿՈԼԵԿՏԻՎ ՆՇԱՆԸ ԿԱՄ ԴՐԱ ՀԱՅՏԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ԱՆՁԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԿԱՄ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՀԱՅՏԻ ԵՎ

ՀԱԿԱՌԱԿԸ ՓՈԽԱԿԵՐՊԵԼՈՒ

1. Սույն կարգով կարգավորվում են կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը

համապատասխանաբար անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի

փոխակերպելու և հակառակը՝ անձի ապրանքային նշանը կամ ապրանքային նշանի

հայտը կոլեկտիվ նշանի կամ դրա հայտի փոխակերպելու (այսուհետ՝ փոխակերպում)

հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործված են «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված հասկացությունները։

3. Կոլեկտիվ նշանը որևէ անձի ապրանքային նշանի փոխակերպվում է

ներկայացված դիմումի հիման վրա՝ համաձայն սույն կարգի N 1 ձևի։

4. Դիմումը, որը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական

զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր

սեփականության գործակալություն (այսուհետ՝ գործակալություն) և, որին կցվում է

փոխակերպվող կոլեկտիվ նշանի վկայագիրը, լրացվում է հետևյալ կարգով՝

1) 2.1-6-րդ կետերը լրացվում են ըստ դրանցում նշված ցուցումների։ Ընդ որում,

5-րդ դաշտը լրացվում է այն դեպքում, երբ նոր իրավատերը ներկայացված է

ներկայացուցչի միջոցով.

2) 7-րդ և 8-րդ կետերը լրացվում են այն դեպքում, երբ փոխակերպումն

իրականացվում է այն ապրանքների և (կամ) ծառայությունների սահմանափակմամբ,

որոնց համար գրանցված է կոլեկտիվ նշանը։ Այս դեպքում՝

ա. 7-րդ կետում նշվում են միայն կոլեկտիվ նշանի վկայագրում ներկայացված այն

ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար նախատեսվում է պահպանել

1017.1k.voroshum-1.doc

2

ապրանքային նշանի գրանցման գործողությունը։ Նշված ապրանքները և (կամ)

ծառայությունները նշվում են ապրանքների և ծառայությունների միջազգային

դասակարգման (ԱԾՄԴ) դասերին համապատասխան խմբավորված,

բ. 8-րդ կետում նշվում են միայն կոլեկտիվ նշանի վկայագրում ներկայացված այն

ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար չի նախատեսվում պահպանել

ապրանքային նշանի գրանցման գործողությունը։ Այդ ապրանքները և (կամ)

ծառայությունները նշվում են ԱԾՄԴ-ի դասերին համապատասխան խմբավորված.

3) 9-րդ կետը լրացվում է համապատասխան վանդակները նշելու միջոցով՝ հաշվի

առնելով, որ փոխակերպման հիմք կարող է հանդիսանալ կոլեկտիվ նշանի իրավատիրոջ

և այն անձի միջև կնքված պայմանագիրը կամ փոխանցման ակտը, որի ապրանքային

նշանին է փոխակերպվում կոլեկտիվ նշանը, կամ կոլեկտիվ նշանի իրավատիրոջ

որոշումը, կամ օրենքին չհակասող այլ փաստաթուղթ։ Փոխակերպման հիմք

հանդիսացող փաստաթղթերը կամ նոտարական կարգով վավերացված դրանց

պատճենները կամ դրանցից քաղվածքները պետք է կցվեն դիմումին.

4) 10–րդ կետում՝

ա. 10.1-ին և 10.2-րդ կետերը լրացվում և ստորագրվում են կոլեկտիվ նշանի

իրավատիրոջ և ապրանքային նշանի նոր իրավատիրոջ կողմից։ Նշված անձանց

փոխարեն կարող են ստորագրել նաև նրանց ներկայացուցիչները։ Ստորագրողների

ինքնությունից կախված՝ նշվում են 10.4-րդ կետի համապատասխան վանդակները,

բ. 10.3-րդ կետում նշվում է դիմումի ստորագրման թվականը՝ օրը, ամիսը,

տարեթիվը.

5) 11–րդ կետը լրացվում է վանդակը նշելու, վճարված պետական տուրքի

գումարի չափը լրացնելու և վճարման եղանակին համապատասխանող վանդակը նշելու

միջոցով։ Տվյալ դեպքում պետական տուրքը վճարվում է ապրանքային նշանների

պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար։ Վկայագրի կրկնակ

խնդրարկելու դեպքում վճարվում է նաև դրա համար սահմանված պետական տուրքը։

Այս դեպքում դիմումի 11-րդ կետի համաձայն վճարված պետական տուրքի գումարի

1017.1k.voroshum-1.doc

3

չափը նշվում է երկու գումարելիների տեսքով, եթե դրանք վճարված են առանձին-

առանձին.

6) 12-րդ կետը լրացվում է վանդակը և դիմումին կից ներկայացված լրացուցիչ

թերթերի թիվը նշելու միջոցով, որոնք պայմանավորված են դիմումի 2.2-րդ, 4.3-րդ, 7-րդ,

8-րդ և 10.4-րդ կետերին համապատասխան տվյալները ներկայացնելով.

7) 13-րդ կետի համապատասխան դաշտը լրացվում է` հաշվի առնելով

«Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝

օրենք) 49-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ապրանքային նշանի գրանցման վկայագրի կրկնակ

տրամադրելու վերաբերյալ պահանջները։

5. Որևէ անձի ապրանքային նշանը կոլեկտիվ նշանի փոխակերպվում է

ներկայացված դիմումի հիման վրա՝ համաձայն սույն կարգի N 2 ձևի, որին կից պետք է

ներկայացվի նաև օրենքի 33-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապա-

տասխան ձևակերպված կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգը։

6. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված պահանջները կիրառվում են նաև N 2

ձևի համաձայն ներկայացված դիմումի նկատմամբ, այս դեպքում «կոլեկտիվ նշան»

բառակապակցությունը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինվում են

«ապրանքային նշան» բառակապակցությամբ և դրան համապատասխան հոլովաձևերով

և հակառակը։

7. Գործակալությունը սույն կարգի 3-րդ կամ 5-րդ կետերում նշված դիմումները

քննարկում է դրանց ստացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ ստուգելով

դրանց համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին։

8. Որևէ անձի ապրանքային նշանը կոլեկտիվ նշանի փոխակերպելու մասին

դիմումի քննարկման ընթացքում հաշվի է առնվում նաև կոլեկտիվ նշանի գրանցումը

մերժելու մասին օրենքի 34-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայությունը։

9. Եթե պարզվում է, որ ներկայացված դիմումը համապատասխանում է սույն

կարգով սահմանված պահանջներին, իսկ ապրանքային նշանը կոլեկտիվ նշանի

փոխակերպելու դեպքում՝ որևէ անձի ապրանքային նշանը կոլեկտիվ նշանի

փոխակերպելու մասին դիմումի քննարկման արդյունքում պարզվել է նաև, որ առկա չէ

1017.1k.voroshum-1.doc

4

օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված կոլեկտիվ նշանի գրանցման մերժման որևէ

հիմք, ապա գործակալությունը կատարում է համապատասխան փոխակերպումը՝ դրա

մասին գրառում կատարելով ապրանքային նշանների պետական գրանցամատյանում և

փոխակերպված կոլեկտիվ նշանի կամ ապրանքային նշանի վկայագրում (այսուհետ՝

վկայագիր)։

10. Դիմումին կից վկայագիրը չներկայացնելու և դրա կրկնակը խնդրարկելու

դեպքում՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը պատրաստում է

վկայագրի կրկնակը՝ փոխակերպման մասին համապատասխան գրառում կատարելով

դրա մեջ։

11. Գործակալությունը սույն կարգի 9-րդ կետի համաձայն ապրանքային

նշանների պետական գրանցամատյանում և փոխակերպված կոլեկտիվ նշանի

վկայագրում կատարում է հետևյալ գրառումներից մեկը՝

1) «Կոլեկտիվ նշանը փոխակերպվել է (նշվում են նոր իրավատիրոջ անունը,

ազգանունը և բնակության վայրը կամ անվանումը և գտնվելու վայրը) ապրանքային

նշանի»՝ նշելով փոխակերպման թվականը (պետական գրանցամատյանում դրա մասին

գրառում կատարելու օրը, ամիսը, տարեթիվը).

2) «Ապրանքային նշանը փոխակերպվել է (նշվում են նոր իրավատիրոջ անունը,

ազգանունը և բնակության վայրը կամ անվանումը և գտնվելու վայրը) կոլեկտիվ նշանի»՝

նշելով փոխակերպման թվականը։

12. Փոխակերպման ժամանակ ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը

կրճատելու դեպքում գործակալությունն ապրանքային նշանների պետական

գրանցամատյանում և վկայագրում կատարում է գրառում նաև դրա մասին՝ նշելով այն

ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց նկատմամբ կշարունակի գործել

փոխակերպված գրանցումը։

13. Գործակալությունը վկայագիրը, կամ համապատասխան դեպքում վկայագրի

կրկնակը, նոր իրավատիրոջն է հանձնում՝ պատվիրված փոստային առաքմամբ,

հանձնման մասին ծանուցմամբ, կամ առձեռն ստացականով։

1017.1k.voroshum-1.doc

5

14. Եթե դիմումի քննարկման ընթացքում պարզվում է, որ այն չի

համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին, ապա

գործակալությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում հարցում է ուղարկում

դիմումատուին՝ հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում դիմումը և (կամ)

դրան կից ներկայացված նյութերը ճշգրտելու և (կամ) բացակայող փաստաթղթերը

ներկայացնելու առաջարկությամբ։

15. Պահանջված նյութերը երկամսյա ժամկետում ստանալու դեպքում

գործակալությունը կատարում է դիմումում նշված փոխակերպումը՝ առաջնորդվելով

սույն կարգի 8-12-րդ կետերով։

16. Պահանջված նյութերը դիմումատուի կողմից երկամսյա ժամկետում

չներկայացվելու դեպքում դիմումը համարվում է հետ կանչված, ինչի մասին

գործակալությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմումատուին։

Այս դեպքում դիմումի 9-րդ կետում նշված պայմանագիրը կամ փոխանցման ակտը և

վճարված պետական տուրքերի անդորրագրերը վերադարձվում են դիմումատուին:

17. Եթե անձի ապրանքային նշանը կոլեկտիվ նշանի փոխակերպելու մասին դիմումի

քննարկման արդյունքում պարզվում է, որ այն համապատասխանում է սույն կարգով սահ-

մանված պահանջներին, սակայն առկա են օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված կոլեկտիվ

նշանի գրանցման մերժման հիմքեր, ապա գործակալությունը մերժում է ներկայացված

դիմումը, ինչի մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմումատուին։

18. Կոլեկտիվ նշանի հայտը որևէ անձի ապրանքային նշանի հայտի

փոխակերպվում է սույն կարգի N 3 ձևի համաձայն ներկայացված դիմումի, իսկ որևէ

անձի ապրանքային նշանի հայտը կոլեկտիվ նշանի հայտի փոխակերպվում է սույն

կարգի N 4 ձևի համաձայն ներկայացված դիմումի հիման վրա: Նշված դիմումները

գործակալություն են ներկայացվում մինչև հայտարկված կոլեկտիվ նշանի (ապրանքային

նշանի) գրանցման մասին որոշման ընդունումը։

19. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված պահանջները (բացառությամբ 7-րդ

ենթակետի) NN 3 և 4 ձևերի համաձայն ներկայացված դիմումների նկատմամբ կիրառ-

վում են մութաթիս մութանդիս (mutatis mutandis համապատասխան փոփոխու-

1017.1k.voroshum-1.doc

6

թյուններով): Տվյալ դեպքում պետական տուրքը վճարվում է ապրանքային նշանի

հայտում փոփոխություն կատարելու համար։

20. Գործակալությունը սույն կարգի 18-րդ կետում նշված դիմումները քննարկում

է դրանց ստացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ ստուգելով դրանց

համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին։

21. Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված դիմումը

համապատասխանում է սույն կարգով սահմանված պահանջներին, ապա գործակա-

լությունը կատարում է համապատասխան փոխակերպումը՝ դրա մասին համապատասխան

փոփոխություններ կատարելով ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարում, ինչի

մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է հայտատուին։

22. Փոխակերպման ժամանակ ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը

սահմանափակելու դեպքում գործակալությունն ապրանքային նշանների հիմնապաշարում

կատարում է գրառում նաև դրա մասին՝ նշելով այն ապրանքների (կամ) ծառայու-

թյունների ցանկը, որոնց նկատմամբ կշարունակվի հայտի հետագա քննարկումը։

23. Եթե դիմումի քննարկման ընթացքում պարզվում է, որ այն չի համապա-

տասխանում սույն կարգով սահմանված պահանջներին, ապա գործակալությունը երեք

աշխատանքային օրվա ընթացքում հարցում է ուղարկում դիմումատուին՝ հարցումն

ստանալու օրվանից երկամսյա ժամկետում դիմումը (և) կամ դրան կից ներկայացված

նյութերը ճշգրտելու և (կամ) բացակայող փաստաթղթերը ներկայացնելու առաջարկությամբ։

24. Պահանջված նյութերը երկամսյա ժամկետում ստանալու դեպքում գործա-

կալությունը կատարում է դիմումում նշված փոխակերպումը՝ առաջնորդվելով սույն

կարգի 21-22-րդ կետերով։

25. Պահանջված նյութերը դիմումատուի կողմից երկամսյա ժամկետում չներկայաց-

վելու դեպքում դիմումը համարվում է հետ կանչված, ինչի մասին գործակալությունը երեք

աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է դիմումատուին։ Այս դեպքում

դիմումատուին են վերադարձվում դիմումի 9-րդ կետում նշված պայմանագիրը կամ

փոխանցման ակտը և վճարված պետական տուրքի անդորրագիրը։

1017.1k.voroshum-1.doc

7

26. Գործակալության կողմից ընդունված որոշումները, ծանուցումները և

հարցումները ուղարկվում են դիմողին նրա կողմից փաստաթղթի ներկայացման համար

ընտրված սկզբնական եղանակով կամ իր կողմից հետագայում ընտրած եղանակներից

մեկով՝ փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի

միջոցով (այդ թվում՝ դիմողի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև

օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով: Դիմողը սույն կարգի

համաձայն ստացած հարցումների պատասխանները, ինչպես նաև օրենքով սահմանված

պետական տուրքի վճարման անդորրագրերը կարող է ներկայացնել գործակալություն՝ իր

կողմից նախընտրած եղանակով` փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ

էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև

օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով:

27. Եթե պարզվում է, որ դիմումին կից ներկայացվել է պետական տուրքի

վճարման անդորրագրի պատճենը, ապա գանձապետական առցանց կառավարման

համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով

գործակալությունը հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին: Եթե օրենքով

սահմանված պետական տուրքի վճարման վերաբերյալ տվյալը չի հայտնաբերվում համա-

պատասխան համակարգում, ապա դիմողին երեք աշխատանքային օրվա ընթացքում

ուղարկվում է ծանուցում՝ անդորրագրի բնօրինակը կամ տվյալ վճարման իսկության

վերաբերյալ ապացույցները երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ։

28. Երկու ամսվա ընթացքում պետական տուրքի վճարման անդորրագրի

բնօրինակը չներկայացվելու կամ տվյալ վճարման իսկության մասին համապատասխան

համակարգի միջոցով չհավաստիանալու դեպքում գործակալությունը դիմումը համարում

է հետ կանչված, ինչի մասին դիմողը երեք աշխատանքային օրվա ընթացքում

ծանուցվում է:

Ձև N 1

1017.1k.voroshum-1.doc

8

Դ Ի Մ ՈՒ Մ

կոլեկտիվ նշանն անձի ապրանքային նշանի

փոխակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և

ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր

սեփականության գործակալություն

Երևան 0010, Հանրապետության հրապարակ,

Կառավարական տուն, 3

1. Խնդրարկվում է ստորև նշված կոլեկտիվ նշանը փոխակերպել սույն դիմումում նշված անձի ապրանքային նշանի

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է կոլեկտիվ նշանի հետևյալ գրանցմանը (վկայագիրը կցվում է)

2.1. գրանցման համարը և թվականը

2.2. ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար գրանցված է կոլեկտիվ նշանը

ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

3. Կոլեկտիվ նշանի իրավատերը (իրավատերերը)

3.1. նշվում են իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

3.2. իրավատիրոջ գտնվելու վայրը (բնակության վայրը)

նշվում են իրավատիրոջ գտնվելու վայրը (բնակության վայրը) , հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. փոստի հասցեն

4. Անձը, որի ապրանքային նշանի է փոխակերպվում կոլեկտիվ նշանը (նոր իրավատեր)

4.1. նշվում են նոր իրավատիրոջ անվանումը կամ անունը, ազգանունը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. փոստի հասցեն

4.2. նոր իրավատիրոջ գտնվելու վայրը (բնակության վայրը)

նշվում են նոր իրավատիրոջ գտնվելու վայրը (բնակության վայրը) , հեռախոսահամարը, ֆաքսը , էլ. փոստի հասցեն

4.3. նոր իրավատերերը մի քանիսն են (նոր իրավատերերի և նրանց ներկայացուցիչների մասին տվյալներն ըստ 4.2-րդ և 5–րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթերի վրա)

1017.1k.voroshum-1.doc

9

5. Նոր իրավատիրոջ ներկայացուցիչը

նշվում են ներկայացուցչի անվանումը կամ անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. փոստի հասցեն

6. Նամակագրության հասցեն՝

նշվում են փոստային հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. փոստի հասցեն

7. Փոխակերպված ապրանքային նշանի գրանցման գործողությունը սահմանափակվում է հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների համար

ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

8. Ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկից հանվում են

ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

9. Կոլեկտիվ նշանի փոխակերպումն իրականացվում է՝

պայմանագրի փոխանցման ակտի այլ փաստաթղթի հիման վրա ( պայմանագիրը, փոխանցման ակտը, այլ փաստաթուղթը կամ դրա քաղվածքը

կցվում են)

10. Ստորագրությունը ___________________________________

10.1._________________________________________________________________________ ______

(ստորագրությունը) (անունը, ազգանունը, պաշտոնը)

10.2._________________________________________________________________________ ______

(ստորագրությունը) (անունը, ազգանունը, պաշտոնը)

10.3. Թվականը ____________________20 _ թ.

10.4. Ստորագրողը՝ կոլեկտիվ նշանի իրավատերն է նրա ներկայացուցիչն է

1017.1k.voroshum-1.doc

10

(լիազորագիրը կցվում է)

նոր իրավատերն է նրա ներկայացուցիչն է (լիազորագիրը կցվում է)

կոլեկտիվ նշանի նոր իրավատերերն են նրանց ներկայացուցիչներն են

նոր իրավատերերը մի քանիսն են (10.1-ին կետի տվյալները տրվում են լրացուցիչ թերթի վրա)

11. Վճարված է ___________դրամ պետական տուրք՝

բանկային սովորական փոխանցմամբ (անդորրագիրը կցվում է) էլեկտրոնային եղանակով

12. Հայտին կից ներկայացվում են ______ լրացուցիչ թերթեր:

13. Կոլեկտիվ նշանի գրանցման վկայագիրը՝ կցվում է չի կցվում, խնդրարկվում է դրա

կրկնակը (սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը կցվում է)

Ձև N 2

Դ Ի Մ ՈՒ Մ

անձի ապրանքային նշանը կոլեկտիվ նշանի փոխակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և

ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր

սեփականության գործակալություն

Երևան 0010, Հանրապետության հրապարակ,

Կառավարական տուն, 3

1. Խնդրարկվում է ստորև նշված ապրանքային նշանը փոխակերպել սույն դիմումում նշված կոլեկտիվ նշանի (լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է ապրանքային նշանի հետևյալ գրանցմանը (վկայագիրը կցվում է)

2.1. գրանցման համարը և թվականը

2.2. ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը

1017.1k.voroshum-1.doc

11

ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

3. Ապրանքային նշանի իրավատերը (իրավատերերը)

3.1. նշվում են իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

3.2. իրավատիրոջ գտնվելու վայրը (բնակության վայրը)

նշվում են իրավատիրոջ գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. փոստի հասցեն

3.3. իրավատերերը մի քանիսն են (նրանց մասին տվյալները, ըստ 3.1-ին և 3.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթերի վրա)

4. Անձը, որի կոլեկտիվ նշանի է փոխակերպվում ապրանքային նշանը (նոր իրավատեր)

4.1. նշվում են նոր իրավատիրոջ անվանումը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. փոստի հասցեն

4.2. նոր իրավատիրոջ գտնվելու վայրը (բնակության վայրը)

նշվում են նոր իրավատիրոջ գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. փոստի հասցեն

5. Նոր իրավատիրոջ ներկայացուցիչը

նշվում են ներկայացուցչի անվանումը կամ անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. փոստի հասցեն

6. Նամակագրության հասցեն՝

նշվում են փոստային հասցեն, հեռախոսահամարը , ֆաքսը, էլ. փոստի հասցեն

7. Կոլեկտիվ նշանի գրանցման գործողությունը սահմանափակվում է հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների համար

1017.1k.voroshum-1.doc

12

ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

8. Ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկից հանվում են

ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

9. Ապրանքային նշանի փոխակերպումն իրականացվում է՝

պայմանագրի, փոխանցման ակտի, այլ փաստաթղթի հիման վրա

( պայմանագիրը, փոխանցման ակտը, այլ փաստաթուղթը կամ դրա քաղվածքը կցվում են)

10. Ստորագրություն՝

10.1._________________________________________________________________________ _________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը, պաշտոնը)

10.2._________________________________________________________________________ _________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը, պաշտոնը)

10.3. Թվականը ____________________20 _ թ.

10.4. Ստորագրողը՝

ապրանքային նշանի իրավատերն է նրա ներկայացուցիչն է (լիազորագիրը կցվում է)

նոր իրավատերն է նրա ներկայացուցիչն է (լիազորագիրը կցվում է)

ապրանքային նշանի և կոլեկտիվ նշանի իրավատերերն են նրանց ներկայացուցիչներն են

ապրանքային նշանի իրավատերերը մի քանիսն են (10.1-ին կետի տվյալները տրվում են լրացուցիչ թերթի վրա)

11. Վճարված է ___________դրամ պետական տուրք՝

բանկային սովորական փոխանցմամբ (անդորրագիրը կցվում է) էլեկտրոնային եղանակով

12. Հայտին կից ներկայացվում են ______ լրացուցիչ թերթեր

13. Ապրանքային նշանի գրանցման վկայագիրը՝ կցվում է չի կցվում, խնդրարկվում է

1017.1k.voroshum-1.doc

13

դրա կրկնակը (սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը կցվում է)

14. Սույն դիմումին կից ներկայացվում է կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգը

Ձև N 3

Դ Ի Մ ՈՒ Մ

կոլեկտիվ նշանի հայտն անձի ապրանքային

նշանի հայտի փոխակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր

սեփականության գործակալություն

Երևան 0010, Հանրապետության հրապարակ,

Կառավարական տուն, 3

1. Խնդրարկվում է ստորև նշված կոլեկտիվ

նշանի հայտը փոխակերպել սույն դիմումում նշված

անձի ապրանքային նշանի հայտի (լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է կոլեկտիվ նշանի հետևյալ հայտին՝

2.1. հայտի համարը և այն ներկայացնելու թվականը

2.2. ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար գրանցման է ներկայացված կոլեկտիվ նշանը

(ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի) շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

3. Կոլեկտիվ նշանի հայտատուն (հայտատուները)

3.1. նշվում են իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

3.2. հայտատուի գտնվելու վայրը (բնակության վայրը)

նշվում են հայտատուի գտնվելու վայրը (բնակության վայրը) հեռախոսահամարը

1017.1k.voroshum-1.doc

14

ֆաքսը էլ. փոստի հասցեն

4. Անձը, որի ապրանքային նշանի հայտի է փոխակերպվում կոլեկտիվ նշանի հայտը (նոր հայտատու)

4.1. նշվում են նոր հայտատուի անվանումը կամ անունը, ազգանունը, հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն)

4.2. Նոր հայտատուի գտնվելու վայրը (բնակության վայրը)

նշվում են նոր հայտատուի գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. փոստի հասցեն

4.3. նոր հայտատուները մի քանիսն են (նոր հայտատուների և նրանց ներկայացուցիչների մասին տվյալները, ըստ 4-4.2-րդ և 5-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթերի վրա)

5. Նոր հայտատուի ներկայացուցիչը

5.1. նշվում են ներկայացուցչի անվանումը կամ անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. փոստի հասցեն

6. Նամակագրության հասցեն՝

նշվում են փոստային հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը. էլ. փոստի հասցեն

7. Փոխակերպված հայտը սահմանափակվում է հետևյալ ապրանքների և (կամ)

ծառայությունների համար

ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի

շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

8. Կոլեկտիվ նշանի հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկից

հանվում են

1017.1k.voroshum-1.doc

15

ցանկից հանված ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի

շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

9. Կոլեկտիվ նշանի հայտի փոխակերպումն իրականացվում է՝

պայմանագրի, փոխանցման ակտի, այլ փաստաթղթի հիման վրա

( պայմանագիրը, փոխանցման ակտը, այլ փաստաթուղթը կամ դրա քաղվածքը

կցվում են)

10. Ստորագրությունը _____________________________________________

10.1. ___________________________________________________________________________________ ________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը, պաշտոնը)

10.2. ___________________________________________________________________________________ _______

(ստորագրությունը) (անունը, ազգանունը, պաշտոնը)

10.3. Թվականը ____________________20__ թ.

10.4. Ստորագրողը՝ կոլեկտիվ նշանի հայտատուն է նրա ներկայացուցիչն է (լիազորագիրը կցվում է)

նոր հայտատուն է նրա ներկայացուցիչն է (լիազորագիրը կցվում է)

կոլեկտիվ նշանի նոր հայտատուներն են նրանց ներկայացուցիչներն են

նոր հայտատուները մի քանիսն են (10.1-ին կետի տվյալները տրվում են լրացուցիչ թերթի վրա)

11. Վճարված է ____________ պետական տուրք՝

բանկային սովորական փոխանցմամբ (անդորրագիրը կցվում է) էլեկտրոնային եղանակով

12. Հայտին կից ներկայացվում են ______ լրացուցիչ թերթեր:

Ձև N 4

Դ Ի Մ ՈՒ Մ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և

անձի ապրանքային նշանի հայտը կոլեկտիվ ներդրումների նախարարության մտավոր նշանի հայտի փոխակերպելու մասին սեփականության գործակալություն

Երևան 0010, Հանրապետության

1017.1k.voroshum-1.doc

16

հրապարակ, Կառավարական տուն, 3

1. Խնդրարկվում է ստորև նշված ապրանքային նշանի հայտը փոխակերպել սույն դիմումում նշված կոլեկտիվ նշանի հայտի

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է ապրանքային նշանի հետևյալ հայտին՝

2.1. հայտի համարը և այն ներկայացնելու թվականը

2.2. ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար գրանցման է ներկայացված ապրանքային նշանը

(ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ –ի դասերի) շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

3. Ապրանքային նշանի հայտատուն (հայտատու)

3.1. նշվում են իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

3.2. հայտատուի գտնվելու վայրը (բնակության վայրը)

նշվում են հայտատուի գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. փոստի հասցեն

3.3. հայտատուները մի քանիսն են (նրանց մասին տվյալները, ըստ 3.1–3.2–րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթերի վրա)

4. Անձը, որի կոլեկտիվ նշանի հայտի է փոխակերպվում ապրանքային նշանի հայտը (նոր հայտատու)

4.1. նշվում են նոր հայտատուի անվանումը կամ անունը, ազգանունը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. փոստի հասցեն)

4.2. նոր հայտատուի գտնվելու վայրը (բնակության վայրը)

1017.1k.voroshum-1.doc

17

4.3. նշվում են նոր հայտատուի գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. փոստի հասցեն

5. Նոր հայտատուի ներկայացուցիչը

5.1. նշվում են ներկայացուցչի անվանումը կամ անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

6. Նամակագրության հասցեն՝

նշվում են փոստային հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. փոստի հասցեն

7. Փոխակերպված հայտը սահմանափակվում է հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների համար

ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

8. Ապրանքային նշանի հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկից հանվում են

ցանկից հանված ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

9. Ապրանքային նշանի հայտի փոխակերպումն իրականացվում է՝

պայմանագրի, փոխանցման ակտի, այլ փաստաթղթի հիման վրա

( պայմանագիրը, փոխանցման ակտը, այլ փաստաթուղթը կամ դրա քաղվածքը կցվում են)

10. Ստորագրությունը _______________________________________

10.1. ___________________________________________________________________________________ _______

(ստորագրությունը) (անունը, ազգանունը, պաշտոնը)

»։

1017.1k.voroshum-1.doc

___________________________________________________________________________________ _______

18

10.2.

(ստորագրությունը) (անունը, ազգանունը, պաշտոնը)

10.3. թվականը ____________________ 20__ թ.

10.4. Ստորագրողը՝ ապրանքային նշանի հայտատուն է նրա ներկայացուցիչն է (լիազորագիրը կցվում է)

նոր հայտատուն է նրա ներկայացուցիչն է (լիազորագիրը կցվում է)

ապրանքային նշանի նոր հայտատուներն են նրանց ներկայացուցիչներն են

ապրանքային նշանի հայտատուները քանիսն են (10.1-ին կետի տվյալները տրվում են լրացուցիչ թերթի վրա)

11. Վճարված է ____________ պետական տուրք՝

բանկային սովորական փոխանցմամբ (անդորրագիրը կցվում է) էլեկտրոնային եղանակով

12. Հայտին կից ներկայացվում են ______ լրացուցիչ թերթեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

1017.1k.voroshum-1.doc


立法 实施 (1 文本) 实施 (1 文本) 取代 (1 文本) 取代 (1 文本)
无可用数据。

WIPO Lex编号 AM049