关于知识产权 知识产权培训 树立尊重知识产权的风尚 知识产权外联 部门知识产权 知识产权和热点议题 特定领域知识产权 专利和技术信息 商标信息 工业品外观设计信息 地理标志信息 植物品种信息(UPOV) 知识产权法律、条约和判决 知识产权资源 知识产权报告 专利保护 商标保护 工业品外观设计保护 地理标志保护 植物品种保护(UPOV) 知识产权争议解决 知识产权局业务解决方案 知识产权服务缴费 谈判与决策 发展合作 创新支持 公私伙伴关系 人工智能工具和服务 组织简介 与产权组织合作 问责制 专利 商标 工业品外观设计 地理标志 版权 商业秘密 WIPO学院 讲习班和研讨会 知识产权执法 WIPO ALERT 宣传 世界知识产权日 WIPO杂志 案例研究和成功故事 知识产权新闻 产权组织奖 企业 高校 土著人民 司法机构 遗传资源、传统知识和传统文化表现形式 经济学 金融 无形资产 性别平等 全球卫生 气候变化 竞争政策 可持续发展目标 前沿技术 移动应用 体育 旅游 PATENTSCOPE 专利分析 国际专利分类 ARDI - 研究促进创新 ASPI - 专业化专利信息 全球品牌数据库 马德里监视器 Article 6ter Express数据库 尼斯分类 维也纳分类 全球外观设计数据库 国际外观设计公报 Hague Express数据库 洛迦诺分类 Lisbon Express数据库 全球品牌数据库地理标志信息 PLUTO植物品种数据库 GENIE数据库 产权组织管理的条约 WIPO Lex - 知识产权法律、条约和判决 产权组织标准 知识产权统计 WIPO Pearl(术语) 产权组织出版物 国家知识产权概况 产权组织知识中心 产权组织技术趋势 全球创新指数 世界知识产权报告 PCT - 国际专利体系 ePCT 布达佩斯 - 国际微生物保藏体系 马德里 - 国际商标体系 eMadrid 第六条之三(徽章、旗帜、国徽) 海牙 - 国际外观设计体系 eHague 里斯本 - 国际地理标志体系 eLisbon UPOV PRISMA UPOV e-PVP Administration UPOV e-PVP DUS Exchange 调解 仲裁 专家裁决 域名争议 检索和审查集中式接入(CASE) 数字查询服务(DAS) WIPO Pay 产权组织往来账户 产权组织各大会 常设委员会 会议日历 WIPO Webcast 产权组织正式文件 发展议程 技术援助 知识产权培训机构 COVID-19支持 国家知识产权战略 政策和立法咨询 合作枢纽 技术与创新支持中心(TISC) 技术转移 发明人援助计划(IAP) WIPO GREEN 产权组织的PAT-INFORMED 无障碍图书联合会 产权组织服务创作者 WIPO Translate 语音转文字 分类助手 成员国 观察员 总干事 部门活动 驻外办事处 职位空缺 采购 成果和预算 财务报告 监督
Arabic English Spanish French Russian Chinese
法律 条约 判决 按管辖区浏览

亚美尼亚共和国经济部知识产权局上诉委员会条例, 亚美尼亚

返回
WIPO Lex中的最新版本
详情 详情 版本年份 2009 日期 生效: 2009年6月8日 议定: 2009年3月25日 文本类型 实施规则/实施细则 主题 知识产权及相关法律的执行, 替代性争议解决, 知识产权监管机构, 工业产权 These Regulations were approved by the Joint Decisions of the Minister of Economy No. 208, dated March 25, 2009, and the Minister of Justice No. 10309215, dated June 8, 2009 of the Republic of Armenia.

可用资料

主要文本 相关文本
主要文本 主要文本 亚美尼亚语 Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդի կանոնադրություն        
 
下载PDF open_in_new
Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդի կանոնադրություն

Գրանցված է
ՀՀ արդարադատության նախարարության
կողմից 08.06.2009, կոդ՝ 10309215
Հավելված
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի
2009թ. մարտի 25-ի N 208- Ն
հրամանի
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I . ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնադրությունը հաստատվել է «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ նաև օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան և նպատակ ունի կանոնակարգելու բողոքարկման խորհրդի գործունեությունը՝ «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին», «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին», «Ֆիրմային անվանումների մասին», «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված՝ բողոքարկման խորհրդի իրավասությանը վերաբերող բողոքների ու դիմումների քննարկումն ապահովելու համար ։
2. Բողոքարկման խորհուրդը (այսուհետ նաև՝ խորհուրդ) ստեղծվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ նաև՝ նախարարություն) մտավոր սեփականության գործակալության (այսուհետ՝ գործակալություն) կազմում և իր գործունեության ընթացքում լուծում է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը, այդ թվում՝ դրանց իրավական պահպանության տրամադրման, իրավական պահպանության վաղաժամկետ դադարեցման հետ կապված հարցերը, իրականացնում է նաև օրենքով սահմանված այլ
գործառույթներ, այդ թվում՝ ապրանքային նշանները Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմումների քննարկումը։
Բողոքարկման խորհրդի որոշումը համարվում է պետական լիազոր մարմնի վերջնական որոշում։
3. Իր գործունեության ընթացքում բողոքարկման խորհուրդը ղեկավարվում է
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, մտավոր սեփականության ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, արդյունաբե- րական սեփականության օբյեկտների իրավական պահպանությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ։
II . ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Բողոքարկման խորհրդի խնդիրներն են՝
1) արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանություն տրամադրելուն վերաբերող վեճերի մինչդատական կարգավորումը.
2) հայտատուների և արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավատերերի՝ օրենքով պահպանվող իրավունքների և շահերի, ինչպես նաև այլ անձանց օրինական շահերի ապահովումը Բողոքարկման խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերով վարչական կարգով որոշումներ ընդունելիս.
3) բողոքների և դիմումների քննարկման ընթացակարգի և աշխատանքի կազմակերպման կատարելագործման նպատակով օրենսդրական պրակտիկայի ընդհանրացումը և համապատասխան առաջարկությունների ձևավորումը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին (այսուհետ՝ նախարար) ներկայացնելու համար։
5. Բողոքարկման խորհուրդն իր խնդիրների իրականացման համար Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ հարցերի քննարկումը՝
1) պահպանական փաստաթղթեր ստանալու հայտերով փորձաքննության ցանկացած որոշման դեմ հայտատուների բողոքները.

2

2) արդյունաբերական սեփականության օբյեկտներին իրավական պահպանություն տրամադրելը լրիվ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին բողոքները.
3) Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն տրված եվրասիական արտոնագրի Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության դեմ բողոքները.
4) լիցենզային պայմանագրերի և զիջման մասին պայմանագրերի գրանցման
մասին դիմումներին վերաբերող որոշումների հետ կապված բողոքները.
5) ապրանքային նշանները Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմումները.
6) ապրանքային նշանի գրանցման գործողությունը դրա չօգտագործման պատճառով վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմումները.
7) հավատարմատարների գործունեության հետ կապված բողոքները.
8) հավատարմատարների թեկնածուների որակավորման քննությունների հետ կապված բողոքները.
9) վարչական բողոքները։
III. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Բողոքարկման խորհուրդն իրավունք ունի՝
1) բողոքարկողներից (դիմողներից), ինչպես նաև այլ շահագրգիռ անձանցից անհրաժեշտ տեղեկություններ պահանջել բողոքների և դիմումների քննարկման համար, նրանց հետ վարել նամակագրություն.
2) բողոքների և դիմումների քննարկման ընթացակարգի և աշխատանքի կազմակերպման կատարելագործման վերաբերյալ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնել նախարարին.
3) մասնակցել բողոքարկման խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերով սեմինարների, կոնֆերանսների, գիտաժողովների աշխատանքներին (այդ թվում՝ միջազգային) և այլ միջոցառումներին.
7. Բողոքարկման խորհուրդը պարտավոր է՝
1) ապահովել բողոքների և դիմումների կոլեգիալ կարգով քննարկումը.

3

2) բողոքների և դիմումների քննարկման արդյունքում ընդունել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պատճառաբանված (հիմնավորված) որոշումներ.
3) ապահովել բողոքարկման խորհուրդ ներկայացված նյութերի լրիվ և բազմակողմանի ուսումնասիրումը, ինչպես նաև տալ դրանց մեջ բերված փաստերի և փաստարկների անկողմնակալ գնահատականը.
4) անհրաժեշտության դեպքում ապահովել բողոքների և դիմումների քննարկման խորհրդապահությունը։
IV. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Բողոքարկման խորհուրդն ունի նախագահ, քարտուղար և անդամներ։
9. Բողոքարկման խորհրդի նախագահն ի պաշտոնե գործակալության պետն է։
10. Բողոքարկման խորհրդի նախագահը՝
1) ղեկավարում է բողոքարկման խորհրդի գործունեությունը.
2) հրավիրում է բողոքարկման խորհրդի նիստերը և վարում է դրանք.
3) կազմակերպում է բողոքարկման խորհրդի աշխատանքները, պատասխանատվություն է կրում խորհրդի խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
4) հաստատում է տվյալ գործով Բողոքարկման խորհրդի կոլեգիայի կազմը։
11. Բողոքարկման խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է իր կողմից նշանակված խորհրդի անդամներից մեկը։
12. Բողոքարկման խորհրդի քարտուղարը՝
1) ընդունում է ստացված բողոքներն ու դիմումները, ստուգում է դրանց կազմությունը և դրանց մասին զեկուցում է բողոքարկման խորհրդի նախագահին.
2) կազմակերպում է բողոքարկման խորհրդի ընթացիկ աշխատանքները.
3) նախապատրաստում է բողոքարկման խորհրդի նիստի օրակարգը և կազմակերպում է նիստերի անցկացումը։

4

13. Բողոքարկման խորհրդի անհատական կազմը հաստատում է նախարարը։
14. Քննարկման ընդունված բողոքները և դիմումները քննարկվում են կոլեգիալ կարգով՝ բողոքարկման խորհրդի առնվազն երեք անդամներից բաղկացած կազմով, որը ձևավորում է խորհրդի նախագահը։
15. Բողոքարկման խորհրդի նախագահը և քարտուղարը կարող են ընդգրկվել կո-
լեգիայի կազմում։
16. Կոլեգիայի կազմում չպետք է ընդգրկվեն վիճարկվող որոշում ընդունած փորձագետի, բողոք կամ դիմում ներկայացրած անձի հետ ազգակցական կապեր ունեցող անձինք, ինչպես նաև փորձաքննության վիճարկվող որոշման ընդունմանն ուղղակի կամ անուղղակի մասնակցած անձինք։
17. Բողոքների և դիմումների քննարկման ընթացքում բողոքարկման խորհրդի ան-
դամներն անկախ են և առաջնորդվում են սույն կանոնադրության 3-րդ կետով։
18. Բողոքարկման խորհրդի որոշումներն ընդունելիս խորհրդի անդամներն առաջնորդվում են միայն բողոքների և դիմումների քննարկման արդյունքներով` առանց որևէ ազդեցության ենթարկվելու։
19. Սույն Կանոնադրության 16-րդ կետում նշված հանգամանքներից ցանկացածի առկայության դեպքում կոլեգիայի կազմում ընդգրկված խորհրդի անդամը հայտարարում է ինքնաբացարկ։ Այս դեպքում նշանակվում է կոլեգիայի նոր կազմ։
20. Սույն կանոնադրության 5-րդ կետի «դ» ենթակետում նշված դիմումները քննարկվում են բողոքարկման խորհրդի կոլեգիայի ընդլայնված կազմով, որի մեջ կարող են ընդգրկվել ինչպես գործակալության այլ աշխատակիցներ, այնպես էլ գործի էությունից ելնելով՝ համապատասխան նախարարությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բողոքարկման խորհրդի ընդլայնված կոլեգիայի կազմը ձևավորվում է խորհրդի նախագահի կողմից։
21. Բողոքների և դիմումների վերաբերյալ բողոքարկման խորհրդի որոշումները պարտադիր են գործակալության արդյունաբերական սեփականության օբյեկտների հայ- տերով փորձաքննություն իրականացնող և պետական գրանցամատյանները վարող ստո- րաբաժանումների համար։
22. Անհրաժեշտության դեպքում բողոքարկման խորհուրդն իր նիստերին կարող է հրավիրել քննարկվող հարցերին առնչվող հայտատուների, հեղինակների,

5

պահպանական փաստաթղթերի իրավատերերի, այլ իրավատերերի կամ նրանց ներկայացուցիչների, գործակալության փորձագետների և այլ անձանց։
23. Հայտերի փորձաքննության հետ կապված խիստ մասնագիտական հարցերի քննարկմանը, անհրաժեշտության դեպքում, բողոքարկման խորհուրդը կարող է
ներգրավել բարձրորակ մասնագետների և գիտնականների։

6


立法 实施 (5 文本) 实施 (5 文本)
条约 关联 (1 条记录) 关联 (1 条记录)
无可用数据。

WIPO Lex编号 AM028